ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Միջազգային ճնշումը համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր ատյաններում. ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

Միջազգային ճնշումը համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր ատյաններում. ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

1lurer.am: Մեր պատվիրակությունն իր առաջ դրած խնդիրը կատարել է, այն է՝ շարունակել մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, մասնավորապես, ԵԽԽՎ շրջանակներում, և այսպիսով փորձելով հասնել մեր խնդրի լուծմանը՝ հայտարարեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ վերջին լիագումար նիստի օրակարգում հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցի ընդգրկմանը: Հիշեցնենք՝ նաև ԵԽԽՎ մոնիթորինգի կոմիտեն էր հայտարարություն ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով վերադարձնել հայ գերիներին: Ռուբինյանն ասաց, որ ԵԽԽՎ նստաշրջանում նաև գործադիրի մակարդակով են այս թեմայով հնչել հայտարարություններ: «Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին: Եվ մեր տղաների վերադարձին հասնելու միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է: Իսկ միջազգային ճնշում ասելով նկատի ունեմ լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մեկ-երկու քայլով կամ մի քայլերով մի տեղում: Սա համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր երկկողմ հարաբերություններում, և ես վստահ եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի հասնել մեր նպատակին»,- ասաց Ռուբինյանը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից Տաթևիկ Հայրապետյանն էլ կարևորեց ռազմագերիների օր առաջ ազատ արձակման համար միջազգային ճնշման առումով խորհրդարանական դիվանագիտության հարթակների օգտագործումը: «Գերիների վերադարձի համար այդ քայլերը պետք է լինեն համառ, և պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիևի համար գերիներին օր ավել պահելը լինի գլխացավանք»,- ասաց նա:
15:22 - 26 ապրիլի, 2021
Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեի հայտարարությունը |factor.am|

Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեի հայտարարությունը |factor.am|

factor.am: ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։ Ստորև ներկայացնում ենք կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի խորհրդի համար մեծ կարևորություն ունեն, և դրանց համակ ուշադրությամբ հետևում է մոնիթորինգի հանձնաժողովը: Այլ համապատասխան կոմիտեների հետ համագործակցությամբ՝ այն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագետներին։ Հայաստանից և Ադրբեջանից համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ համատեղ հայտարարություններով: Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների ազգային ժողովները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան անհրաժեշտ վստահության մթնոլորտի ստեղծման, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման գործում: Հետևաբար, ողջունում ենք եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, սակայն մտահոգություն ենք հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Բացի այդ, Կոմիտեն կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է ուժեղացնեն իրենց համագործակցությունն ու շփումները ՝ նշված տարածքների ականազերծման համար՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակ սահմանում է բոլոր պահվող անձանց փոխանակումը ՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց։ Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարած 188 հայերի վերաբերյալ, Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որպեսզի բոլոր հայ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն ու հանձնվեն Հայաստանի իշխանությունների խնամքին: Շարունակությունը՝ factor.am-ում։
13:39 - 22 ապրիլի, 2021
«Այո՛, ամբողջ պատվիրակությամբ ձեռնպահ ենք եղել. ի՞նչն է ձեզ անհանգստացնում»․ ռուս պատգամավորը՝ գերիների հարցով քվեարկության մասին
 |factor.am|

«Այո՛, ամբողջ պատվիրակությամբ ձեռնպահ ենք եղել. ի՞նչն է ձեզ անհանգստացնում»․ ռուս պատգամավորը՝ գերիների հարցով քվեարկության մասին |factor.am|

factor.am: ԵԽԽՎ-ում ՌԴ խորհրդարանական պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն իր ինստագրամյան էջում օգտատերերից մեկի հարցին ի պատասխան՝ կրկին անդրադարձել է հայ գերիների հարցով ռուս պատգամավորների քվեարկության թեմային։Հիշեցնենք՝ ավելի վաղ պատգամավորին օգտատերերից մեկը հարցրել էր, թե ինչո՞ւ է դեմ քվեարկել հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառելուն, ինչին ի պատասխան՝ Պախոմովը նշել էր, թե տեխնիկական խափանում է եղել։ «Այդ հարցի քվեարկության ընթացքում տեխնիկական խափանում է եղել ամբողջ պատվիրակության մոտ։ Մենք նույնպես չենք հավատում պատահականություններին։ Համապատասխանաբար դիմել ենք»,- գրել էր պատգամավորը։ Հիմա էլ օգտատերը գրել է, որ հրապարակի իր դիմումը, ինչին Պախոմովը պատասխանել է․ «Այո՛, մենք ամբողջ պատվիրակությամբ ձեռնպահ ենք եղել։ Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։ Նայեք հարցի ամբողջական տեքստին, որի համար ընթանում էր քվեարկությունը, և ոչ թե նրանից մի նախադասություն հանեք։ Եթե դուք գտնում եք, որ դա խաչ է քաշում նրա վրա, ինչ անում է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, ձեր իրավունքն է»:
23:06 - 21 ապրիլի, 2021
Զեկուցողին խորհուրդ կտամ Բաքու կատարած այցի ժամանակ իր աչքերով տեսնի, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում. Տաթևիկ Հայրապետյան

Զեկուցողին խորհուրդ կտամ Բաքու կատարած այցի ժամանակ իր աչքերով տեսնի, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում. Տաթևիկ Հայրապետյան

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում էր Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների ուսումնասիրման հարցով զեկույցի հեղինակ՝ Փոուլ Գավանի` (Իսլանդիա) փաստահավաք գործունեություն իրականացնելու նպատակով տարածաշրջան այց կատարելու խնդիրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով, որ դրա վերաբերյալ իր ելույթում շեշտել է.  «Ողջունում եմ զեկուցողի պատրաստակամությունն այցելել տարածաշրջան և հատկապես՝ Արցախ, որպեսզի հենց տեղում պարզ դառնա իրականությունը, վստահ եմ այդ այցը կօգնի հնարավորինս համապարփակ և բալանսավորված զեկույց պատրաստելու հարցում: Նաև, խորհուրդ կտամ, Բաքու կատարած այցի ժամանակ հայացք նետի հայտնի «ռազմավարի պուրակին» և տեսնի իր աչքով, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում: Կարևոր է, որ զեկուցողը ուշադրություն դարձնի հետպատերազմյան շրջանում ծավալվող դիսկուրսներին, ատելության խոսքին, որը պետական ամենաբարձր մակարդակով քարոզվում է Ադրբեջանում: Դա կօգնի տեսնել այս հակամարտության ամբողջական պատկերը»: 
22:15 - 20 ապրիլի, 2021
Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է․ Ռուբինյան |armenpress.am|

Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է․ Ռուբինյան |armenpress.am|

<diarmenpress.am: v id="opennewscontainer"> Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հայ գերիներին նվիրված նիստում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում դիմեց եվրոպացի գործընկերներին՝ հարցնելով՝ արդյոք նրանց երբևէ անվանել են շուն կամ խելագար։ «Ինձ և իմ ազգին անվանել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո նա  ասել է, որ հայ ազգը հիվանդ է և պետք է բուժվի։ Իսկ դուք դժբախտություն ունեցե՞լ եք հետևելու գրեթե ուղիղ եթերով, թե ինչպես են վանդալիզմի ենթարկվում ձեր սրբությունները, ինչպես են քանդում ձեր եկեղեցիները, հուշահամալիրները։ Մեր ազգն ամեն օր է դա տեսնում»,- ասել է Ռուբինյանը։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել՝ այլ ազգի հանդեպ ատելություն է իրագործել: «Հարյուրավոր երիտասարդ հայ մարդիկ պահվում են երկրում, որտեղ նրանց ատում են։ Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է», - ընդգծեց Ռուբինյանը։  
21:12 - 20 ապրիլի, 2021
Գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասը խիստ մտահոգիչ է. ԵԽԽՎ անդամ
 |1lurer.am|

Գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասը խիստ մտահոգիչ է. ԵԽԽՎ անդամ |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Փոլ Գավանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների և անհետ կորածների թեմային: Նա մասնավորապես նշել է. «Ողջունում եմ այս շատ կարևոր թեմայի շուրջ քննարկումը: Մենք խիստ մտահոգված ենք գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասի կապակցությամբ: ՄԻԵԴ-ի զեկույցի համաձայն՝ 188 հայ ռազմագերի է պահվում Ադրբեջանում, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ադրբեջանական կողմը ձախողել է գործընթացը՝ ժամանակին այս մարդկանց վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելով կամ տրամադրելով սահմանափակ տեղեկություններ: Լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այդ մարդկանց ճակատագիրը՝ համաձայն հայ ռազմագերիներին բռնության ենթարկելու վերջին վստահելի վկայությունների: Խիստ մտահոգիչ է նաև անհետ կորածների հարցը»,- հայտարարել է նա: Գավանը խոսել է նաև տասնյակ հազարավոր փախստականների մասին, որոնք տեղահան են եղել Արցախի պատերազմի ժամանակ: Նա նշել է, որ պետք է ապահովվի նրանց անվտանգ վերադարձը:
21:05 - 20 ապրիլի, 2021
Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստին

 |armenpress.am|

Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանում պահվող 200 հայ գերիները վերադարձվեն Հայաստան։ Այդ մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում մեկնարկած «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանը հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ, պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Գործընկերներ, մենք ի՞նչ ենք քննարկում։ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին բոլոր գերիներին, բայց Բաքվում դեռ հայ գերիներ են մնում։ Ես բազմիցս դիմել եմ ձեզ՝ ասելով, որ պետք է այցեր կազմակերպվեն Երևան և Բաքու։ Բայց ինձ ասել եք, որ դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում։ Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին։ Ես ուզում եմ կոնկրետ քայլեր տեսնել, մեր գերիների ծնողները ուզում են կոնկրետ քայլեր տեսնել», - ասաց Մելքումյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրահրված պատերազմը ցեղասպանության շարունակությունն է եղել։
20:46 - 20 ապրիլի, 2021
Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԵԽԽՎ պատգամավոր Ալեքսանդրա Լուի

 |armenpress.am|

Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԵԽԽՎ պատգամավոր Ալեքսանդրա Լուի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում նշեց պատգամավոր Ալեքսանդրա Լուին: «Ադրբեջանը հրաժարվում է մարդասիրություն ցուցաբերել: Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Սա շատ կարևոր սկզբունք, է որի համաձայն չպետք է որևէ մեկին պահել ռազմական գործողություններից հետո: Ադրբեջանը հայտարարում է, թե այդ մարդիկ պատերամից հետո են գերեվարվել, թե նրանք ահաբեկիչներ են: Սակայն այդ մարդիկ  շրջափակման մեջ են եղել և գերեվարվել են: Նրանք պետք է հայրենիք վերադարձեվեն»,- ասել է Լուին: Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ հայ գերիներն անմարդկային վերաբերմունքի են արժանացել Ադրբեջանում, դրանց մասին կան տեսանյութեր: Ըստ պատգամավորի՝ ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, թե ինչպիսի պայմաններում են նրանք պահվում, սակայն պատասխան չի ստացել:
20:30 - 20 ապրիլի, 2021
Կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք, պետք է գերիներին վերադարձնել տուն. ԵԽԽՎ պատգամավոր

 |armenpress.am|

Կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք, պետք է գերիներին վերադարձնել տուն. ԵԽԽՎ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը: Պատգամավոր Ստեֆան Շենեխն իր խոսքում նշեց, որ այսօր ելույթ է ունենում ոչ թե որպես Ադրբեջանի հարցով համազեկուցող, այլ որպես ԵԽԽՎ պատգամավոր: «Մենք պետք է օգտագործենք այս ֆորումը հակամարտությունների կարգավորման, խաղաղության հասնելու համար: Ադրբեջանում դեռևս կան մարդիկ, որոնք անհետ կորած են, կան մեծ թվով զինծառայողներ, որոնք դեռևս մնում են որպես գերի Ադրբեջանում: Պետք է հստակ ասել այս մասին և ողջ լրջությամբ»,-ասաց նա:   Շեենեխը հավելեց, որ բազմաթիվ քաղաքացիական անձինք են զոհվել պատերազմի ընթացքում, և կարևոր է հարգանքով վերաբերվել հակառակորդին, գնալ խաղաղության: «Խնդրում եմ, կոչ եմ անում Ադրբեջանին՝ եկեք առևտուր չանենք՝ արդյոք զինծառայողները գերեվարվել են պատերազմից առաջ, թե հետո: Պետք է նրանց վերադարձնել տուն»,- ասել է պատգամավորը:
20:17 - 20 ապրիլի, 2021
ՌԴ պատգամավոր․ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության ժամանակ տեխնիկական խափանում է եղել |panarmenian.net|

ՌԴ պատգամավոր․ ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցով քվեարկության ժամանակ տեխնիկական խափանում է եղել |panarmenian.net|

panarmenian.net: ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը հայտարարել է, որ ապրիլի 19-ին գարնանային լիագումար նստաշրջանում ԵԽԽՎ օրակարգում հայ գերիների հարցն ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով պատգամավորների մի մասը դեմ է քվեարկել, մի մասը՝ ձեռնպահ։ Այդ մասին Պախոմովը տեղեկացրել է Instagram-ում։ Ապրիլի 19-ին ԵԽԽՎ նիստում քվեարկվել և հաստատվել է «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: Օրակարգում հարցն ընդգրկելուն դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի 5 ներկայացուցիչ, մյուս 7-ը ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել նաև Թուրքիան և Ադրբեջանը։ «Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է գրանցվել։ Մենք էլ այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին։ Մենք համապատասխան դիմում ենք ներկայացրել»,-ասել է պատգամավորը։ Թեև հարցը նախապես ընդգրկված էր փաթեթով, սակայն, ադրբեջանական պատվիրակության նախագահի պնդմամբ հայ ռազմագերիների մասին հարցն առանձին էր քվեարկության դրվել։
17:14 - 20 ապրիլի, 2021
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կյանքին վտանգ է սպառնում. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
 |1lurer.am|

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կյանքին վտանգ է սպառնում. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ-ի լիագումար նիստում հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների ու տեղահանված անձանց հարցի քննարկումների շրջանակում ելույթ է ունեցել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:   «Շատ կարևոր է ունենալ այնպիսի փաստաթուղթ, որն ընդգծում է մեր կազմակերպության ռազմավարական առաջնահերթություններն առաջիկա տարիներին: Այս զեկույցում շատ կարևոր է նաև ընդգծել մեր կազմակերպության առաջիկա խնդիրները: Մենք չպետք է մոռանանք մեր հիմնարար արժեքները, մարդու հիմնարար իրավունքները, որոնք նույնպես պետք է պաշտպանվեն, որոնք չի կարելի թերագնահատել նույնիսկ ներկա ճգնաժամի ժամանակ: Եվրախորհուրդը, ինչպես նաև Խորհրդարանական վեհաժողովը քաղաքական քննարկումների ու երկխոսությունների հարթակներ են, քաղաքական հասարակության ու ժողովրդավարական անվտանգության հիմքն են: Ցանկանում եմ ասել, որ այս կազմակերպությունը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտի կրկնությունը թույլ չտալու, մարդու իրավունքները պաշտպանելու, օրենքի գերակայությունն ապահովելու և ժողովրդավարության սկզբունքները պահպանելու համար: Այն ստեղծվել է, որպեսզի չկրկնվի Հոլոքոստը՝ մարդկայնության դեմ հանցանքը»,- հայտարարել է Վլադիմիր Վարդանյանը: Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեմային՝ Վլադիմիր Վարդանյանը մասնավորապես ասել է. «Ավելի քան 200 ռազմագերի գտնվում է Ադրբեջանում, և մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ նրանց կյանքը վտանգված է: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ սա քաղաքական հարց չէ: Սա մարդու իրավունքների ու ժողովրդավարության խնդիր է, և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն»,- հայտարարել է Վլադիմիր Վարդանյանը:
16:07 - 20 ապրիլի, 2021
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել օգտագործել բոլոր լծակներն Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատության համար

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել օգտագործել բոլոր լծակներն Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատության համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի խորհրդի գերակայությունների քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային: Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին գնահատական տալ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը եւ օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ գերիների ազատության համար։ Ներկայացնում ենք Նաիրա Զոհրաբյանի ելույթը. «Այսօր մենք շատ կարևոր զեկույց ենք քննարկում՝ մեր կառույցի գերակայությունները և ռազմավարությունը: Այն, որ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը և մեր Վեհաժողովը շատ տարօրինակ տրանսֆորմացիաներ են ապրում իրենց գերակայությունները նախանշելիս, դա փաստ է: Ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Եվրոպայի Խորհուրդը, որը, կարծես թե վերածվել է հակառուսական ակումբի, իր բոլոր վերջին օրակարգերում թիվ մեկ թեմա է ընտրում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հարցը: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայի Խորհրդի անդամ որոշ երկրներում, ուղղակի զարհուրելի է. օրեր առաջ Բաքվում բացվեց իր ցինիզմով աննախադեպ մի ցուցահանդես, արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից առգրավված ռազմական ավարի ցուցահանդեսը և պետք էր տեսնել, թե ինչպես էր Ալիևը հպարտորեն քայլում սպանված հայ զինվորների սաղավարտների միջով, պետք էր տեսնել, թե ինչպես էին ադրբեջանցի երեխաները զվարճանում հայ զինվորների մանեկենները խեղդելով: Բաքվի ահա այդ ֆաշիստական ցուցահանդեսի հարցը այսօր պիտի դառնար գերակա հարցերից մեկը: Զարհուրելի էր տեսարանը, թե ինչպես էին ադրբեջանցիները կիլոմետրերով հերթ կանգնել անարգանքի այդ ցուցահանդեսը տեսնելու համար: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երեխաներին, ովքեր հայտարարում էին, որ հայն իրենց գենետիկ թշնամին է: Հարգելի՛ գործընկերներ, լավ է, որ այսօր վերջապես մեր Վեհաժողովը քննարկելու է հայ ռազմագերիների հարցը: Պատերազմից վեց ամիս անց մենք ունենք Ադրբեջանի բանտերում պահվող հարյուրավոր ռազմագերիներ և Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին տրամադրել հստակ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ, այլև ցինիկաբար հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն: Ի դեպ, ռազմագերիներից մեկին օրերս ծնողները հանձնեցին հողին: Ես ուզում եմ հասկանալ, ինչու մինչև հիմա Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները: Հարգելի՛ գործընկերներ, երբ մեր կողքին Եվրոպայի անդամ երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան ամենացինիկ կերպով ոտնահարում են մարդու իրավունքը, երբ Ալիևը հայտարարում է, որ իրենք այս պատերազմում հաղթեցին, որովհետև ադրբեջանցի երիտասարդների մի ողջ սերունդ իրենք մեծացրին թշնամու հանդեպ ատելությամբ, ահա այս կարգի ռասիստական և հայատյաց հայտարարությունները պիտի դառնան մեր կառույցի քննարկման առարկա, այլապես ֆեյք օրակարգերով մենք ոտնահարում ենք մեր կառույցի հիմնարար արժեքները»:  
14:29 - 20 ապրիլի, 2021
Արցախում իրականացվող ականազերծման ծրագրերն Ադրբեջանը փորձել է միշտ արգելափակել. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Արցախում իրականացվող ականազերծման ծրագրերն Ադրբեջանը փորձել է միշտ արգելափակել. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանն իր ելույթում ասել է.«Տիկին նախագահող, շնորհակալություն, շնորհակալ եմ նաև տիկին Կովաչին՝ այս զեկույցի համար։  Ցավում եմ, որ Եվրոպայի Խորհրդում այս թեման դեռ ակտուալ է և մենք այս մասին խոսում ենք 1968 թվականից: Ըստ էության, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում տեղի ունեցածի վրա: Իմ գործընկեր պարոն Մարուքյանն արդեն Ձեզ  ներկայացրեց Ադրբեջանում բացված «ռազմավարի պուրակը», և մենք այդտեղից պարզ հասկանում ենք, որ այս մարդկանց համար խաղաղությունը որևէ նշանակություն չունի։Այս ելույթով նաև ցանկանում եմ առաջարկել, որ Ռասիզմի և անհանդուրժականության դեմ պայքարի հանձնախմբի իրավասություններն ընդլայվեն՝ որպես մշտադիտարկում իրականացնող խումբ, որպեսզի այն չսահմանափակվի միայն տարեկան զեկույցներով, այլև տրամադրի կոնկրետ դեպքերով զեկույցներ և կարծիքներ, երբ անդամ պետությունը, միջազգային իրավունքը կոպտագույն կերպով խախտելով, իրականացնում է ռասիստական և խտրական քաղաքականություն։ Հաննա Արենդտը չարության պարզունակության մասին արդեն իսկ ձևակերպել է, որ այն բխում է մտածել չկարողանալուց։Ես կրկին ուզում եմ նշել որ այս «պուրակի» բացումն այսօրեական ուղեղի մթագման արդյունք չէ, այլ Ադրբեջանի ինստիտուցիոնալ մակարդակի հասցված այլատյացության քաղաքականության։ Նաև ցանկանում եմ շեշտել ադրբեջանցի կոլեգաների համար այն փաստը, երբ իրենց երկրի ղեկավարը հայերին անվանում է անհավատներ, շներ և այլն, դա ամենևին չի օժանդակում խաղաղության հաստատմանը: Ցանկանում եմ նշել, որ դեռևս 2016 թվականին Ռասիզմի և անհանդուրժականության դեմ պայքարի հանձնախմբի զեկույցներում ռասիզմի և անհանդուրժողականության մասին նշվել է: Նույն կերպ այս կառույցի այլ հանձնաժողովները նշել են Ադրբեջանի այլատյացության մասին։Մի թեմայի էլ եմ ուզում անդրադառնալ: Մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են ինչ-որ ականների քարտեզի մասին խոսել՝ փորձելով մեր ուշադրությունը շեղել այն հիմնական թեմայից, որ իրենք ռազմագերիներ են պահում: Ուզում եմ նշել նաև, որ Ադրբեջանի ջանքերով է ԵԱՀԿ-ի գրասենյակը Հայաստանում փակվել, որը հումանիտար գործունեություն էր ծավալում: Ականազերծման ծրագրերը, որ Արցախում իրականացվել են, Ադրբեջանը փորձել է միշտ արգելակել, իսկ Հայաստանին երբեք պաշտոնապես չի դիմել՝ այդ քարտեզներն ստանալու համար: Այսինքն՝ այս ամենը հիմնական օրակարգից շեղելու փորձ է:Որպես ժողովուրդ, որ 106 տարի առաջ ցեղասպանությունն է հաղթահարել, որը հիշատակելու ենք Ապրիլի 24-ին, լավ գիտենք խաղաղության գինը: Բայց մենք գիտենք, որ դա կարող է տեղի ունենալ մարդկային արժանապատվության և արդարության հիմքի վրա, իսկ դրա նախադրյալները մենք հիմա չենք տեսնում»:
22:40 - 19 ապրիլի, 2021
Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ի ապրիլի 19-ին մեկնարկած գարնանային նստաշրջանում, որի օրակարգում քննարկվել է մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիևը և իր կինն անձամբ են հրահանգում վերացնել հայկականության բոլոր հետքերը եկեղեցիների վրայից:   Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր և կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը: Հայ պատգամավորը Վեհաժողովին ներկայացրել է Ալիևի հակահայ հայտարարությունները՝ նշելով, որ հայերին շուն և շակալ համարող Ալիևին Վեհաժողովը պետք է լռեցնի: Զոհրաբյանը, դիմելով զեկուցող էլվիրա Կովաչին, նշել է, որ նա հրաշալի զեկույց է պատրաստել Եվրոպայում ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կրոնի պաշտպանության կարեւորության մասին։ «Այո, դուք իրավացի եք։ Այսօր ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանումը կարեւորագույն խնդիր է։ Սակայն նույնքան կարեւոր է դեռեւս չճանաչված պետություններում մարդու իրավունքի պաշտպանությունը, մշակութային եւ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Այսօր ես խոսելու եմ Արցախի մասին, որի զգալի մասը նոյեմբերի 10-ի համաձայնագրով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես այսօր հերթական ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված եւ դիմելու եմ մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն, այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրեր եւ տեսնել, թե ինչ վիճակում է հայկական մշակութային ժառանգությունը։ Նոյեմբերի10-ի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցի զինյալները Շուշիում պղծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, պղծեցին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, հենց պատերազմի օրերին հատուկ նշանառությամբ երկու անգամ ռմբակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին, օրեր առաջ BBC-ն ռեպորտաժ հրապարակեց, որտեղ լրագրողը հետաքննել է Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլի) Սուրբ Զորավոր եկեղեցու անհետացումը։ Բոլորս տեսանք, թե ինչպես էին Ալիեւն ու իր կինը տեսախցիկների առաջ հրահանգում հայկական եկեղեցիներից ջնջել  հայատառ գրությունները։  Եւ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Զոհրաբյանը նաև ընդգծել է, որ այդ զեկուցում խոսվում է նաեւ էթնիկ ատելության հրահրումների մասին եւ կներկայացրել Ադրբեջանի նախագահի՝ ընդամենը վերջին մի քանի ամիսներին արած հայատյաց եւ ռասիստական հայտարարությունները, որոնց մինչ օրս որեւէ գնահատական չի տրվել։ «Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին՝ հայերին: 30 տարի Արցախը եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում։ Մենք հասանք նրան, որ Հայաստանը մեկուսացրեցինք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից»:,- մեջբերել է Նաիրա Զոհրաբյանն Ալիեւի խոսքերը՝ հավելելով, որ մարտի 5-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության  համագումարում Ալիեւը հայտարարել է. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ եւ այս պատերազմի արդյունքները այդ դաստիարակության հետեւանք են»: «Եւս մեկ օրինակ. Ալիեւի հայտնի խոսքերը՝ «մենք հայերին վռնդելու ենք շների պես», ահա հենց այդպես էլ՝ «Իթի գովան», այսինքն՝ վռնդել շների պես, իրենք անվանեցին իրենց նոր արտադրության անօդաչու սարքերը։ Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վտանգնված է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը՝ հարյուրավոր եկեղեցիներ, վանքներ, սրբավայրեր, խաչքարեր։ Հայերի հանդեպ ատելությամբ մեծացած սերունդը հրճվագին ճիչերով պղծում է այդ կոթողներն ու տեսանյութերը տարածում սոցիալական մեդիայում։ Այս վանդալիզմը կասեցնել է պետք։ Այլապես ուշ կլինի, ինչպես ուշ եղավ Նախիջեւանի Ջուղա բնակավայրում հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման դեպքում, երբ մինչ մենք մտածում էինք ի՞նչ անել՝ ադրբեջանցիները հողին հավասարեցրեցին համաշխարհային մշակույթի այդ բացառիկ կոթողները»,- շեշտել է Զոհրաբյանը։ 
21:40 - 19 ապրիլի, 2021