Ուկրաինացի պատգամավորի ելույթը ԵԽԽՎ-ում ավարտվել է սկանդալով |tert.am|
17:16 - 20 ապրիլի, 2021

Ուկրաինացի պատգամավորի ելույթը ԵԽԽՎ-ում ավարտվել է սկանդալով |tert.am|

tert.am: Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ապրիլի 20-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում ելույթի ժամանակ հանել է ուկրաինական դրոշը, ինչից հետո ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսը ընդհատել է Գոնչարենկոյին, մատնացույց է արել կանոնների խախտումները և պահանջել լքել դահլիճը: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:

«Զեկույցում մի բառ չկա անդամ երկրների տարածքային ամբողջականության, անդամ երկրների ինքնիշխանության մասին: Եվրոպայում հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ: Եվրոպայում պատերազմներ են ընթանում: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել սա: Ձեզանից շատերը մոռանում են այս մասին», -նիստի ժամանակ ասել է Գոնչարենկոն:

Դրանից հետո Գոնչարենկոյի խոսափողն անջատվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել