Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է․ Ռուբինյան |armenpress.am|
21:12 - 20 ապրիլի, 2021

Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է․ Ռուբինյան |armenpress.am|

<diarmenpress.am: v id="opennewscontainer">

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հայ գերիներին նվիրված նիստում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում դիմեց եվրոպացի գործընկերներին՝ հարցնելով՝ արդյոք նրանց երբևէ անվանել են շուն կամ խելագար։

«Ինձ և իմ ազգին անվանել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո նա  ասել է, որ հայ ազգը հիվանդ է և պետք է բուժվի։ Իսկ դուք դժբախտություն ունեցե՞լ եք հետևելու գրեթե ուղիղ եթերով, թե ինչպես են վանդալիզմի ենթարկվում ձեր սրբությունները, ինչպես են քանդում ձեր եկեղեցիները, հուշահամալիրները։ Մեր ազգն ամեն օր է դա տեսնում»,- ասել է Ռուբինյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել՝ այլ ազգի հանդեպ ատելություն է իրագործել: «Հարյուրավոր երիտասարդ հայ մարդիկ պահվում են երկրում, որտեղ նրանց ատում են։ Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է», - ընդգծեց Ռուբինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել