«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



ԼՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ կրթական համակարգում մի շարք հարցեր ընթանում են նախկին պրակտիկայով |armenpress.am|

ԼՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ կրթական համակարգում մի շարք հարցեր ընթանում են նախկին պրակտիկայով |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրթական համակարգում տեսնում է մի շարք խնդիրներ, կարծում է՝ համակարգում կան հարցեր, որոնք ընթանում են նախկինում ընդունված պրակտիկայով, նախարարը երբեմն միջամտում է բուհական ինքնավարությանը: Այս մասին Աժ ամբիոնից ասաց ԼՀԿ-ական Աննա Կոստանյանը՝  ներկայացնելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով իրենց հարցապնդումը: Նա նախ դժգոհեց հարցապնդմանը՝ խորհրդարանի ամբիոնից նախարարի տված պատասխանից: Կոստանյանը հիշեցրեց՝ կառավարության 2019-ի ծրագրի կատարողականի ժամանակ դեռ կարծիք է հայտնել՝ կրթական համակարգը կանգնած է կոլապսի եզրին, այսօր պնդում է իր այդ համոզմունքը: Պատգամավորը փորձեց հիմնավորել այս միտքը: «Այսօր՝ գրեթե կես տարի անց տեսնում ենք, որ հանրային դժգոհությունները՝ կրթական համակարգի քաղաքականությունը վարող պատասխանատուի հանդեպ մեծանում են: Երկու տարվա ընթացքում մի շարք խնդիրներ կրթական համակարգում ընթանում են նախկին ընդունված պրակտիկայով կամ ոչ կոնստրուկտիվ ճանապարհով»,-ասաց Կոստանյանը: Անդրադառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ նա կարծիք հայտնեց, թե օրենքի կոպտագույն խախտումներով են կազմակերպվել համալսարանի ռեկտորի ընտրությունները, պատգամավորը կարծում է, որ դա արվել է նրա համար, որ հաղթի նախարարի ֆավորիտ թեկնածուն: Կոստանյանը կարծում է, որ Երևանի պետական համալսարանում կառավարման ճգնաժամային իրավիճակ ստեղծելու հարցում մեծ ներդրում ունի Հարությունյանը: «Ուղիղ նախարարության ազդեցությամբ բուհական ինքնավարության սկզբունքներին միջամտող գործողություններ են տեղի ունենում»,-նշեց նա: Անդրադառնալով հեռավար կրթությանը՝ պատգամավորը նշեց, որ ողջ ամռանը ծնողների, դպրոցական համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներում հասկացել է, որ դժգոհությունը մեծ է: Կոստանյանը թվեց մի շարք հարցեր, որոնցում խնդիրներ է նկատել: Ըստ պատգամավորի՝ նախարարը նաև անհանդուրժող է հանրության ամենատարբեր շերտերի նկատմամբ: ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»: Արայիկ Հարությունյանը հարցապնդմանն ի պատասխան իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար:
16:33 - 16 սեպտեմբերի, 2020
Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորտ․ մարդիկ հեռացվում են կառավարման խորհուրդներից, քանի որ Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը. Գ․ Գորգիսյանը՝ Ա. Հարությունյանին |tert.am|

Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորտ․ մարդիկ հեռացվում են կառավարման խորհուրդներից, քանի որ Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը. Գ․ Գորգիսյանը՝ Ա. Հարությունյանին |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը  որով պահանջում են նախարարի հրաժարականը։ Նախարարին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը․ «Այս փոփոխությունները ինչին են միտված, ինչպիսի քաղաքացին, հանրություն ենք ունենալու դրանց արդյունքում»։ «Մենք ուզում ենք ունենալ իր ազատություններն իմացող, իր իրավունքները և պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի: Եվ հենց այս ձևակերպումն է, որ որոշ շրջանակների խանգարում է, քանի որ եթե այսպիսի քաղաքացի ունենք, այլևս այդ խմբերը որևէ աջակցություն չեն կարող ունենալ, քանի որ այն արժեքները, որոնք նրանք դավանում են, քննադատվելու են նոր սերնդի կողմից»,-նշեց նախարարը։ Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ ազատության մասին նախարարի ասած բոլոր գաղափարները ուղղակի խոսքեր են, քանի որ գործում դրա հակադիր պատկերն ենք տեսնում: «Ձեր ասածից դուրս է գալիս, որ Դուք ուզում եք ունենալ սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական ուղղություն, կմերժի կոնկրետ քաղաքական ուժերին: Ձեր գործողությունները, ցավոք, չեն համապատասխանում ձեր խոսքերի հետ, քանի որ դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ, ավելին, մարդիկ հեռացվում են դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներից քաղաքական նկատառումներով, որտեղ մեղքը նույնիսկ իրենցը չեն, այլ բարեկամինը, քանի որ Ձեզը դուր չի եկել բարեկամի ելույթը։ Մարդիկ այդ պատճառներով հեռացվում են, դպրոցներում շարունակում է նույն կերպ տիրել վախի մթնոլորտ»,-ասաց նա և նշեց, որ ինչպես նախկինում, ներկայումս էլ ուսուցիչները զանգում, բողոքում են, բայց ցանկանում են մնալ անանուն: Նախարարը վախի մթնոլորտի վերաբերյալ ասվածին ի պատասխան՝ կոչ արեց մտնել իր ֆեյսբուքյան էջ կարդալ մեկնաբանություններն ու տեսնել՝ քանի ուսուցիչ է մեկնաբանում՝ որևէ բան չի եղել: Շարունակությունը՝ tert.am-ում
16:18 - 16 սեպտեմբերի, 2020
2017-ին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թ-ին դրանց թիվը հասել է 10-ի․ Արայիկ Հարությունյան |tert.am|

2017-ին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թ-ին դրանց թիվը հասել է 10-ի․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է  «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը,  որով խմբակցությունը պահանջում է նախարարի հրաժարականը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ելույթում իրենց հարցապնդմանը անդրադարձ չկատարեց: «Ավելի շատ տեխնիկական ուղղվածության վրա է շեշտը դրվում և չի քաջալերվում օրինակ՝ հումանիտար ուղղությունը և արդյունքում չի կարո՞ղ տուժել հայագիտությունը»,-հարցրեց նա: Արայիկ Հարությունյանը չհամաձայնեց ասվածի հետ և նշեց, որ բալանսը պահվում է: «Բացի այդ, հայագիտությանը մենք ուշադրության ենք դարձնում Հայաստանի սահմաններից դուրս ևս, իհարկե, դուք սրա մասին չեք խոսում, բայց 2017 թվականին 4 հայագիտական կենտրոն էր ֆինանսավորում, իսկ 2020 թվականին դրանց թիվը հասել է 10-ի»,-ասաց նա: Ավելին՝ tert.am-ում
15:38 - 16 սեպտեմբերի, 2020
Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց |armenpress.am|

Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց |armenpress.am|

armenpress.am: Իշխանական խմբակցությունը չունի այն տեսակետը, թե իշխանության բոլոր ներկայացուցիչներն աշխատում են կատարյալ և քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չկա, սակայն, միևնույն ժամանակ, չի կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը՝ առնվազն այս պահին: Նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Լրագրողները նկատեցին՝ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը վարչապետին ներկայացնելու առաջարկ անել ուՄակունցից հետաքրքրվեցին՝ խմբակցությունում քննարկելու հարկ տեսնու՞մ են, թե ինչպես է նախարարն աշխատում:  «Մենք չունենք այն տեսակետը, թե բոլորս աշխատում ենք կատարյալ, և մոտեցումների վերանայման, աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականաջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Կարծում եմ, որ նման մերժողական մոտեցումը մեզ, իհարկե, հարիր չէ: Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին»,-ասաց խմբակցության ղեկավարը: Մակունցի կարծիքով՝ առաջիկայում նախարարի հետ քննարկումների առիթ կունենան և կներկայացնեն իրենց դիտարկումները:
17:29 - 14 սեպտեմբերի, 2020
Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած, գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով: Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանը: «Միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով առաջարկվում է հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով՝ ամսական ընդամենը 5 հազար դրամ»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը նշել է՝ չկան այդ թիրախային խմբի բազաները, բացի այդ 20 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների համար սահմանվում են գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարի զեղչեր: Գլխադասային հանձնաժողովի անդամ Հերքինազ Տիգրանյանը ներկայացրեց, թե ինչու է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել: «Նախորդ տարվա դեկտեմբերին ընդունել ենք սոցիալական բնակարանային ֆոնդում, կացարաններում բնակվող միայնակ  կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական օգնություն ցուցաբերելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն արդեն գործում է, սահմանվել է, որ սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցները և կենսաթոշակառուներն արդեն օգտվում են կոմունալ վճարների համար պետության փոխհատուցման իրավունքից»,- ասաց պատգամավորը:  Նա նշեց, որ նախագիծը նաև հստակեցված չէ, թե խոսքը վերաբերում է միայնակ տարեցներին ընդհանրապե՞ս, թե՞ սոցիալական բնակարաններում ու կացարաններում չբնակվող տարեցներին: «Եվ արդյոք նախագիծը կարո՞ղ է վերաբերվել աշխատող թոշակառուներին:  Կարծում ենք, որ նախագիծն արմատական վերանայման կարիք ունի»,-նշեց Տիգրանյանը: Նախագիծն օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց, ստացավ  35 «կողմ», 72 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ՝ այսպիսով չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
11:44 - 14 սեպտեմբերի, 2020
Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն․ Էդմոն Մարուքյան

Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն․ Էդմոն Մարուքյան

Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից, իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ (Պ-729)։ Նշյալ նախագծերով մասնավորապես առաջարկվում է՝ − օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի և պահեստազորի սպայական կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգել մեկ ամսով` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար, − խստացնել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատժաչափը, ինչի արդյունքում միջին ծանրության հանցանքը դառնում է ծանր հանցանք և, ըստ այդմ, քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը կրկնապատկվում է՝ 5 տարվա փոխարեն դառնալով 10 տարի, − պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափած 27 (պահեստազորի սպաները` 35) տարին չլրացած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, իսկ 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած անձը` կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայողի 2 տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումարը: Գործող իրավակարգավորմամբ՝ զինապարտ քաղաքացին, վերադառնալով հայրենիք և ծառայության անցնելով ՀՀ Զինված ուժերում, ծառայում է բոլորի համար սահմանված ընդհանուր ժամկետով, մինչդեռ, նախագծով առաջարկվում է խստացում, որն է՝ օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի և պահեստազորի սպայական կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար՝ մեկական ամսով։Այսինքն՝ զինծառայությունն այս անձանց համար կարող է երկարաձգվել մինչև 1.5 տարով (18-27 տարեկանը խուսափած ժամկետը 9 տարի x 2 զորակոչ տարեկան = 18 ամիս)։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից 2017թ. հոկտեմբերին առաջարկված նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար վճարվող գումարը 1.8 մլն ՀՀ դրամից առաջարկվում էր հասցնել մոտ 9 մլն ՀՀ դրամի, «Ելք» խմբակցությունը դեմ էր արտահայտվել։ Այդ նախագծի դեմ հետևողական պայքարից հետո՝ 9 մլն-ի փոխարեն որոշվեց գումարը դարձնել 3.6 մլն ՀՀ դրամ։ Նախորդ տարի, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մեկ անգամ ևս նույն 3.6 մլն ՀՀ դրամն անփոփոխ թողնելով՝ երկարաձգել օրենքի գործողության ժամկետը՝ հնարավորություն տալու համար այն վճարել ու վերադառնալ հայրենիք, քաղաքական մեծամասնությունը մերժեց նախագծի ընդունումը՝ հայտարարելով, որ այլևս չպետք է գումար վճարելով հնարավորություն տրվի խուսափել զինվորական ծառայությունից։ Այնուհետև մեր կողմից, որպես այլընտրանք, առաջարկվեց հայտարարել համաներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքը կատարած անձանց մասով՝ նաև հստակ հաղորդագրություն տալով, որ այս տեսակի համաներումը հայտարարվում է միայն մեկ անգամ։ Համաներման առաջարկը ևս մերժվեց կառավարության կողմից։ Այս նոր նախագծի ներկայացմամբ՝ մեկ անգամ ևս իշխող թիմը հետ է կանգնում իր հռչակած սկզբունքներից, քանի որ այստեղ ակնհայտ է դառնում միայն մեկ եզրակացություն՝ հարցը միայն գումարի չափի մեջ էր։ Նոր նախագծով առաջարկվող ավելի մեծ գումարի դեպքում իշխանությունը համաձայն է փաստացի երկարաձգել նախորդ օրենքի գործողությունը՝ նույնական կարգավորումները նախատեսելով ՀՀ քրեական օրենսգրքում։ Մինչդեռ, վերադառնալ ցանկացող այն անձիք, ովքեր չէին կարողանում վճարել 3.6 մլն ՀՀ դրամ, առավել ևս չեն կարողանա վճարել մոտավորապես 5մլն դրամից ավելի գումար կամ 10.000 ԱՄՆ դոլար։ Մյուս կողմից, վաղեմության ժամկետների կրկնապատկմամբ՝ միայն խորանալու է դեմոգրաֆիայի խնդիրը, քանի որ դա նշանակում է, որ այժմյան գործող օրենքով 5 տարվա փոխարեն անձիք պետք է սպասեն 10 տարի՝ հայրենիք վերադառնալու համար, եթե նրանք հնարավորություն չունենան վճարելու սահմանված գումարը։ Ընդ որում, վերադարձի մասով մտափոխվելու հնարավորությունն ավելի երկար ժամկետի պարագայում ավելի է մեծանում։ Այսպիսով, համաներման մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկության մերժմամբ՝ իշխող թիմը ներկայացնում է խնդրի ոչ թե լուծման, այլ հերթական անգամ դրության էլ ավելի վատթարացմանը միտված տարբերակ»,- գրել է Մարուքյանը։ 
12:21 - 12 սեպտեմբերի, 2020
Պատգամավորն առաջարկում է հանրային բաց տարածքներում, բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտադիր պայմանը հանել

Պատգամավորն առաջարկում է հանրային բաց տարածքներում, բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտադիր պայմանը հանել

Այն պնդումը, թե դիմակ կրելը երեխաների դեպքում խիստ պարտադիր ու անհրաժեշտ է, որևիցե գիտական հիմնավորում չունի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ «Իսկ այն, որ երեխայի օրգանիզմին առողջ աճի համար անհրաժեշտ է թթվածնային բավարար սնուցում, դա կարծում եմ պարզ պիտի լինի ցանկացածի համար։ Որքանո՞վ է արդար երեխաների հանդեպ դիմակի պարտադրանք կիրառել, այն դեպքում, երբ մեծահասակներն ունեն բացառությունների լայն շրջանակ, որոնցով հնարավորություն են ստանում խուսափել դիմակ կրելուց․ փողոցում քայլելիս հեղուկ կամ ուտելիք օգտագործել, ծխել, ժամանցի վայրերում ուտել, սրճել, բնության գրկում խմբերով ժամանակ անցկացնել և այլն։Պարետատան որոշումները հատկապես աշակերտների վերաբերյալ անհրաժեշտ է վերանայել։ Առաջարկս․ 1. Հանրային բաց տարածքներում, բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտադիր պայմանը հանել․ այն արդարացված և տրամաբանական չէ։ 2. Դիմակ կրելու պարտադրանքը կիրառել հանրահավաքների ժամանակ, քանի որ գործնականում սոցիալական 1.5 մ հեռավորություն պահելու հնարավորությունը նվազում է, 3. Հանրային այնպիսի փակ տարածքներում, որտեղ սոցիալական հեռավորություն պահելու անհնարինություն կա, օրինակ՝ սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, տարբեր նշանակության խանութներ և այլն, սահմանել դիմակ կրելու պարտադրանք։ 4. Նախադպրոցական, հանրակրթական, արահեստագործական և միջին մասնագիտական հաստատություններում, բուհերում արդեն իսկ մշակված ուղեցույցի համաձայն կազմակերպել դասապրոցեսը՝ առանց դիմակ կրելու պարտադրանքի։ Եվ քանի որ վաղվանից ուժի մեջ են մտնում կարանտինային սահմանափակումները, և ՀՀ քաղաքացին, փաստորեն, պիտի համակերպվի նոր իրավիճակի հետ, ուրեմն Կառավարությունն իր հերթին փոխզիջումների պիտի գնա՝ հնարավորինս մեղմելով քաղաքացիների կյանքը։ Մի՛  ծանրաբեռնեք և նոր իրավիճակում էլ ավելի մի՛ բարդացրեք քաղաքացու կյանքը», - նշել է պատգամավորը։ 
11:49 - 12 սեպտեմբերի, 2020
Արկադի Խաչատրյանը՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

Արկադի Խաչատրյանը՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացրին «Լուսավոր Հայաստան»-ի մամուլի ծառայությունից: Արկադի Սանասարի Խաչատրյան ծնվել է 1975թ. hունվարի 29-ին Վանաձոր քաղաքում: 1997թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում: Նույն թվականին Մոսկվայում ընդունվել է Կառավարման պետական համալսարանի (ГУУ) Ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, համատեղությամբ աշխատելով նախ՝ «Ադիքս» ֆինանսական ընկերությունում՝ որպես ֆինանսական բրոքեր, այնուհետև «Օնիքս» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական մենեջեր: Հետագայում տեղափոխվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա և, պաշտպանելով ատենախոսությունը, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ավելի ուշ ավարտել է իրավագիտության ֆակուլտետը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան: 2009թ. սովորել է Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցում՝ «Բանակցությունների վարում» կրթական ծրագրով: 1998- 2015թթ. հանդիսացել է քաղաքացիական ծառայող, զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ծառայությունը սկսել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչությունում նախ՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ, վարչության պետ, տեսչության պետի տեղակալ և ապահովագրական տեսչության-գլխավոր վարչության պետ: Եղել է «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն: Այնուհետև մրցութային կարգով քաղաքացիական ծառայությունը շարունակել է ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում՝ որպես պետի տեղակալ, այնուհետև որպես փորձագիտական-վերլուծական վարչության պետ: 2012թ.-առ այսօր՝ ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս է: 2018թ.-առ այսօր՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (РАУ) քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս է: 2015-2019թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես ԿԲ խորհրդի անդամ, ԿԲ նախագահի խորհրդական։ Հանդիսացել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: 2011-2013թթ. եղել է ՀՀ և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական, և ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու հարցերի խմբի անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակով: Տնտեսագիտության թեկնածու է: Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն՝ 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2012թ.): Տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (2013թ.): Բազմաթիվ գիտական և այլ հոդվածների հեղինակ է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով անդամ է: Ամուսնացած է, ունի երեք զավակ:
19:27 - 09 սեպտեմբերի, 2020
Տեխզննում չանցած մեքենաները կֆիքսվեն տեսախցիկներով եւ կտուգանվեն․ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծը |armtimes.com|

Տեխզննում չանցած մեքենաները կֆիքսվեն տեսախցիկներով եւ կտուգանվեն․ Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել ավտոմեքենայի տեխզննման ժամկետներում։ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացնել թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։ Թողարկման տարեթվից մինչեւ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլների, տրոլեյբուսների, ավտոբուսների, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցների դեպքում՝ տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։ Սահմանվել է նաեւ վարչական պատասխանատվություն տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու եւ առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու համար, ընդհուպ՝ լիցենզիայի գործողության դադարեցմամբ։ Օրենքի այս նախագիծը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, այնուհետեւ կոչ արեց հաստատել այն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հստակեցրեց, որ տեխզննման կտրոն չի լինելու, քանի որ ներդրվում է էլեկտրոնային շտեմարան, այնուհետեւ նա հետաքրքրվեց, թե արդյոք վճարումները չե՞ն փոփոխվել, ինչին Սիմոնյանը պատասխանեց․ «Այսօր սակագինը Կառավարության որոշմամբ հաստատված է առավելագույնը 8000 դրամ եւ 2500 դրամ կտրոնի համար հետ վերադարձը։ Տեխնիկական զննության մասով պետք է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ տանք, այդ հայտի շրջանակներում իրենք հաշվարկ անեն, թե ինչքան է կազմելու այդ ամենը եւ ելնելով այդ հաշվարկից՝ հաստատենք գումարը»։ Ավելին՝ armtimes.com-ում
13:03 - 09 սեպտեմբերի, 2020
ԼՀԿ-ն առաջարկում է արգելել գիշերային ժամերին վարկերի տրամադրումը

 |armenpress.am|

ԼՀԿ-ն առաջարկում է արգելել գիշերային ժամերին վարկերի տրամադրումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արգելել գիշերային ժամերին քաղաքացիներին վարկերի տրամադրումը: Այս մասին օրենքի նախագիծը խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: «Գիշերային ժամերին շատ գրավատներ և վարկային կազմակերպություններ գործունեություն են իրականացնում և վարկեր են տրամադրում: Գիշերային ժամին վարկ են վերցնում հիմնականում կամ խաղամոլությամբ տարված մարդիկ, կամ նրանք, որոնք գինովցած վիճակում են, կամ էլ գողոնի արագ իրացման և գողոնից ազատման դեպքերն են: Այս երևույթներն առաջացնում են որոշակի սոցիալական ռիսկեր: Նախագծով առաջարկվում է արգելել գիշերային ժամերին՝ 22:00-07:00-ն, վարկերի տրամադրումը, այդ թվում՝ առցանց եղանակով»,- ասաց Խաչատրյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել նաև փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ հարցերը: «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում կա դրույթ, ըստ որի պայմանագիրը պետք է պարունակի փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ տեղեկատվություն: Գործնականում, շատ հաճախ ելնելով նրանից, որ պայմանագիրը շատ ծավալուն է, ներկայացվող տեղեկատվությունը կարող է ակնհայտորեն չերևալ, և մարդիկ հիմնականում հակված չեն լինում ամբողջությամբ կարդալու պայմանագիրը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մարդիկ այդպես էլ չեն տեղեկանում փաստացի տոկոսադրույքի չափի մասին: Առաջարկվում է, որ հաճախորդի ստորագրության համար նախատեսված տեղի անմիջապես ներքևում նշվի փաստացի տոկոսադրույքի չափը»,- ընդգծեց Արկադի Խաչատրյանը:
12:29 - 08 սեպտեմբերի, 2020
«Լիդիան Արմենիան» Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել․ Գևորգ Գորգիսյան

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել․ Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ավելի վաղ «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեսանյութին՝ գրելով. ««Լիդիան Արմենիան» ոչ միայն Ամուլսարի պաշտպանների հետ մեր հանդիպման ապօրինի նկարահանումն է իրականացրել, այլև ապատեղեկատվություն է տարածել, որ իբր «ԼՀկ պատգամավորները հրահրել են ապօրինի ներխուժում Ամուլսարի տարածք և դրանով ստանձնել համայնքի բնակիչների հանդեպ կատարվող ցանկացած ոտնձգության պատասխանատվությունը»: Այնինչ, ես և Անի Սամսոնյանն այցելել էինք Ջերմուկ՝ մեր զորակցությունը հայտնելու տարիներ շարունակ իրենց տունն ու քաղաքը գիշեր-ցերեկ պաշտպանող քաղաքացիներին, ովքեր կոչ են անում կառավարությանը վերջ դնել խուսափողական քաղաքականությանը և չեղարկել Ամուլսարի ոսկու հանքի ՇՄԱԳԸ»:  
09:16 - 08 սեպտեմբերի, 2020
Պատգամավորը արտակարգ դրությունը չերկարաձգելուն առնչվող փաթեթում իրավական խնդիրներ է տեսնում |armenpress.am|

Պատգամավորը արտակարգ դրությունը չերկարաձգելուն առնչվող փաթեթում իրավական խնդիրներ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կողմ է, որ արտակարգ դրության ռեժիմն ավարտվի, և դրան փոխարինեն այլ գործիքակազմեր, սակայն կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթում իրավական առումով խնդիրներ է տեսնում: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: Պատգամավորը շեշտեց, որ արտակարգ դրության ռեժիմն իրավացիորեն օր առաջ պետք է ավարտվի, և դրան պետք է փոխարինի այնպիսի գործիքակազմ, որը համաչափորեն կպայքարի համավարկի դեմ: Սակայն նա ներկայացված օրենսդրական նախաձեռնությունում իրավական խնդիրներ է տեսնում: «Այն դրույթը, որը սահմանում է, որ միջազգային առողջապահական կազմակերպության որոշումները պետք է պարտադիր լինեն այդ բնագավառում ՀՀ-ում, հակասում է մեր Սահմանադրությանը: Այս դրույթը պետք է ամբողջությամբ հանել, ինչքան էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լավ որոշումներ կայացնի, դրանք ուղղակի գործողություններ չպետք է ունենան Հայաստանում»,- ասաց Սիմոնյանը: Պատգամավորը ինքնամեկուացման և մեկուսացման կարգին առնչվող հարցերում ևս որոշակի խնդիրներ մատնանշեց:
12:21 - 04 սեպտեմբերի, 2020
ՍԴ-ն վարույթ չի ընդունել ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Սահմանադրական փոփոխությունների օրենքի սահմանադրականության հարցը
 |tert.am|

ՍԴ-ն վարույթ չի ընդունել ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Սահմանադրական փոփոխությունների օրենքի սահմանադրականության հարցը |tert.am|

tert.am: Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ խմբակցությունից առանձնացված՝ անկախ  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին  ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Արման Աբովյանը ասաց. «Մենք ենթադրում էինք, որ 26, 27 ստորագրությունների հետ կապված կլինեին վիճելի պահեր, քանի որ այդ  դիմումը քաղաքական բնույթ էր կրում, քաղաքական մեսիջ էր պարունակում: Իսկ երկրորդ դիմումը, բովանդակությամբ նույնն է ինչ առաջինը, մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ներկայացրեցինք, և այնտեղ սահմանադրական բոլոր նորմերը պահպանված են, խոսքը՝ ստորագրությունների քանակի մասին: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։ Այդ փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, եւ բարձր դատարանի կազմից հեռանան 12 տարի պաշտոնավարած դատավորները։
09:26 - 01 սեպտեմբերի, 2020
Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մանդատը վերականգնելու հարցով ԼՀԿ-ի հայցադիմումը

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մանդատը վերականգնելու հարցով ԼՀԿ-ի հայցադիմումը

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգավորական մանդատը վերկանգնելու հարցով վերաքննիչ բողոքը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ խմբակցության անունից հունիսի 22-ին դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով սահմանված ընթացակարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը։ Հանձնաժողովը հուլիսի 8-ին որոշմամբ մերժել էր վերոնշյալ դիմումը՝ եզրափակիչ մասում նշելով, որ իր որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։ «Ստանալով վերոնշյալ մերժումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այն սահմանված կարգով և ժամկետում բողոքարկել է վարչական դատարան։ Դատարանը հուլիսի 22-ին մերժել է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, որ ԱԺ խմբակցությունը վարչական դատարան դիմող սուբյեկտ չի կարող համարվել։ «Վարչական դատարանի նշված որոշումը հուլիսի 31-ին մեր կողմից բողոքարկվել էր վերաքննության կարգով»,- գրել է Մարուքյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խոստացավ, որ գործի հետագա ընթացքի մասին կտեղեկացի համապատասխան ակտերն ստանալուց հետո։
09:13 - 01 սեպտեմբերի, 2020
ԿԸՀ-ն Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Ստեփան Ստեփանյանին |armenpress.am|

ԿԸՀ-ն Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Ստեփան Ստեփանյանին |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորական մանդատից հրաժարված Մանե Թանդիլյանի մանդատը տրամադրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրատարածքից առավելագույն ձայներ հավաքած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին: Այս մասին արձանագրությունը կազմվեց ԿԸՀ օգոստոսի 26-ի նիստի ընթացքում: «Պատգամավորական մանդատից հրաժարված Մանե Թանդիլյանի մանդատը տրվում է ԼՀԿ թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Սամվելի Ստեփանյանին»,- ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն օգոստոսի 14-ին հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով թողնում է պատգամավորական ու ակտիվ քաղաքական գործունեությունը:  
18:28 - 26 օգոստոսի, 2020