tert.am: Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ խմբակցությունից առանձնացված՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Արման Աբովյանը ասաց. «Մենք ենթադրում էինք, որ 26, 27 ստորագրությունների հետ կապված կլինեին վիճելի պահեր, քանի որ այդ դիմումը քաղաքական բնույթ էր կրում, քաղաքական մեսիջ էր պարունակում: Իսկ երկրորդ դիմումը, բովանդակությամբ նույնն է ինչ առաջինը, մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ներկայացրեցինք, և այնտեղ սահմանադրական բոլոր նորմերը պահպանված են, խոսքը՝ ստորագրությունների քանակի մասին:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։
Այդ փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, եւ բարձր դատարանի կազմից հեռանան 12 տարի պաշտոնավարած դատավորները։
comment.count (0)