Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

Մարդկությունը հնարավոր է չվերադառնա նախկին կենսաձևին․ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |hetq.am|

Մարդկությունը հնարավոր է չվերադառնա նախկին կենսաձևին․ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ հարցերով ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն  հայտարարել է, որ, հնարավոր է, մարդկանց կյանքն այլևս նախկինի պես չի լինի, քան COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայից առաջ։ Նա նշել է, որ մարդկությունն ստիպված կլինի համակերպվել նոր իրողություններին։ «Մենք կփոխենք մեր վարքագիծը, որպեսզի նվազեցնենք այն սպառնալիքը, որից կախված ենք յուրաքանչյուրս։ Մենք գիտենք, որ որոշ վայրերում այն բարդ կլինի։ Բայց մենք կսովորենք և հանգստանալ, և աշխատել, և շփվել, և ժամանակ անցկացնել մտերիմների հետ։ Փաստացի, այն կդառնա մեր կյանքի մի մասը»,- հավելել է Նաբարոն։  Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ի գնահատականներով, իրավիճակը նման կլինի ՁԻԱՀ-ին։ Գիտնականները կգտնեն թերապիայի մեթոդներ, սակայն վիրուսը որևէ տեղ չի անհետանա։ ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի տարածման նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու համար մարդկությանն անհրաժեշտ կլինի առնվազն հինգ տարի։ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտարարել է, որ լավատեսական բոլոր գնահատականներով կորոնավիրուսի պատվաստանյութը կհայտնաբերվի մոտ մեկ տարի անց։ Գործակալության ղեկավար Մարկո Կավալերին հայտնել է, որ կասկածներ ունի պատվաստանյութի, մինչև սեպտեմբեր ամիս, մշակվելու վերաբերյալ։ Նաբարոն համաձայնվել է, որ նույնիսկ պատվաստանյութի հայտնաբերման պարագայում կպահանջվի բավականաչափ երկար ժամանակ, որպեսզի աշխարհը տեսնի դրական արդյունքները։ «Անհրաժեշտ է պատվաստանյութը կիրառել երկրագնդի ողջ բնակչության վրա, իսկ դա մեծ նախագիծ է։ Այդ իսկ պատճառով պատրաստվեք, որ պատվաստանյութը մեզ մոտ կհայտնվի մոտ երկուսուկես տարի անց»,- նշել է ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը։
09:29 - 15 մայիսի, 2020
COVID-19. Մեծ Բրիտանիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

COVID-19. Մեծ Բրիտանիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 181 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 283 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 493 հազար 473 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 367 հազար 638 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 80 հազար 787 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 264 հազար 663 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 621:  Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիան՝ քիչ տարբերությամբ շրջանցելով Իտալիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 219 հազար 183-ի, մահացածներինը՝ 31 հազար 855-ի: Մահացության ցուցանիշով ևս Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 070 է: Վարակից մահացել է 30 հազար 560 մարդ։  Վարակվածության թվով հաջորդում է Ռուսաստանը, որտեղ  վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209 հազար 688-ի: Մահերի թիվը կազմում է 1915 Վարակվածության թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 176 հազար 970 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 380 մարդ: Գերմանիայում 171 հազար 879 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 569 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 162 հազար 699, վարակի հետևանքով մահացածներինը՝ 11 հազար 123: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 138 հազար 657-ի, մահացածներինը՝ 3 հազար 786-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 107 հազար 603 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 640 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 918 ընդհանուր, 17 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 635-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 10 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 22 հազար 520 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 198 է, մահացածներինը՝ 198: Եգիպտոսում 9 հազար 400 հաստատված դեպք կա, մահացել է 525 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 8 հազար 688-ի, մահացածներինը՝ 58-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 767 վարակվածության, 109 մահվան դեպքով: Լիբանանում կա 845 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:27 - 11 մայիսի, 2020
Բուժաշխատողների միություններն ահազանգում են բժշկական պարագաների պակասի մասին |amerikayidzayn.com|

Բուժաշխատողների միություններն ահազանգում են բժշկական պարագաների պակասի մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Առնվազն 90,000 առողջապահության ոլորտի աշխատողներ ողջ աշխարհում, վարակվել են COVID-19- ով։ Այս թիվը չի բացառվում , որ կրկնապատկվի՝ հաշվի առնելով պաշտպանական միջոցների շարունակական պակասի մասին լուրերը, օրերս հայտարարել է Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN): Կառույցի ղեկավար Հովարդ Քաթթոնն այս առիթով ասել է. «՛Մենք շարունակում ենք ստանալ հաղորդումներ անձնական պաշտպանիչ պարագաների սղության մասին ոչ միայն հիվանդանոցներիում, այլև խնամքի տներում կամ անձնակազմի համար, որը հիվանդներին խնամում է նրանց տներում: Մենք կարծում ենք, որ անհատական պաշտպանիչ սարքավորումների մատակարարման պակասը կապված է վարակի մակարդակի բարձրացման հետ, որին ականատես ենք առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում՛» Կազմակերպության ղեկավար Հովարդ Քաթթոնը Reuters-ի հետ զրույցում հայտնել է, որ հիվանդությունը սպանել է ավելի քան 260 բուժքույերի և վարակել մոտ 90,000 բուժաշխատողի: Այս թիվը հիմնված է 30 երկրներից ստացված տեղեկությունների վրա: ICN- ն ընդգրկում է 130 ազգային միություններ, ուր գրանցված է ավելի քան 20 միլիոն բուժաշխատող: Ժնևում գործող միությունը մեկ ամիս հայտարարել էր, որ 100 բուժաշխատող մահացել է համավարակի հետևանքով, որը սկիզբ է առել Չինաստանի կենտրոնական Վուհան քաղաքում անցյալ տարվա վերջին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը համակարգում է համաճարակի դեմ գլոբալ պայքարը, ասում է, որ իր 194 անդամ պետությունները չեն տրամադրում ամբողջական թվեր առողջապահական ոլորտի աշխատողների վարակման մասին ճգնաժամի աննախադեպ բնույթի պատճառով: ԱՀԿ-ի վերջին գնահատականների համաձայն ապրիլի 11-ին մոտ 22,000 առողջապահության ոլորտի բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով:
12:18 - 08 մայիսի, 2020
Ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ 108 հավանական պատվաստանյութ է մշակվում, այդ թվում է Նուբար Աֆեյանի ընկերության ստեղծածը. ԱՀԿ
 |tert.am|

Ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ 108 հավանական պատվաստանյութ է մշակվում, այդ թվում է Նուբար Աֆեյանի ընկերության ստեղծածը. ԱՀԿ |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ 108 հավանական պատվաստանյութեր են մշակվում ողջ աշխարհում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված փաստաթղթերը: Ինչպես նշվում է, դրանցից 8-ը կլինիկական փորձարկումների ենթարկվելու հավանություն են ստացել: Առողջապահության ազգային ինստիտուտը մարտի 16-ին առաջինն է ԱՄՆ-ում սկսել փորձարկումներ անել մարդկանց վրա: Ինստիտուտում կլինիկական փորձարկումների է ենթարկվում mRNA-1273 պատվաստանյութը, որն ստեղծել է հայտնի ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը:   Տարբեր գիտական խմբեր աշխարհի մի շարք երկրներում գտնվում են նախակլինիկական փորձարկումների փուլում: Նրանց թվում են Տոկիոյի համալսարանը, Թուլանի համալսարանը, Ալբերտայի համալսարանը և Փիթսբուրգի համալսարանը: Ընդհանուր առմամբ, պատվաստանյութի մշակման ուղղությամբ 100 խումբ է աշխատում՝ ըստ ԱՀԿ-ի:
18:50 - 05 մայիսի, 2020
Չինաստանն ԱՀԿ-ի ներկայացուցիչներին չի հրավիրել մասնակցելու կորոնավիրուսի ծագման հետաքննության աշխատանքներին |hetq.am|

Չինաստանն ԱՀԿ-ի ներկայացուցիչներին չի հրավիրել մասնակցելու կորոնավիրուսի ծագման հետաքննության աշխատանքներին |hetq.am|

hetq.am: Չինաստանը սկսել է ուսումնասիրել Ուհան քաղաքում նոր տիպի կորոնավիրուսի առաջացման պատճառները, որին, սակայն, չեն հրավիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին։ Այդ մասին «Sky News» հեռուստաընկերությանը պատմել է Չինաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Գոդեն Գալեան։ «Մենք գիտենք, որ սկսվել է ազգային հետաքննություն, սակայն այս փուլում մեզ չեն առաջարկել միանալ աշխատանքներին։ [...] ԱՀԿ-ն նման հարցմամբ դիմել է Առողջապահության հարցերով հանձնաժողովին և չինական իշխանություններին»,- պատմել է նա։ Կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ նոր վիրուսի էության բացահայտումը շատ կարևոր է, որպեսզի ապագայում հնարավոր լինի խուսափել իրավիճակի կրկնությունից։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է մանրակրկտորեն վերլուծել կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման հնարավորությունը։ Գալեան նշել է, որ չի տեսնում որևէ օբյեկտիվ պատճառ` թույլ չտալու կազմակերպությանը միանալ հետաքննությանը, քանի որ ԱՀԿ-ի փորձագետները կասկած չունեն վիրուսի բնական ծագման հարցում։  Ավելի վաղ հնչել էին կարծիքներ, որ կորոնավիրուսն ստեղծվել է չինական լաբորատորիայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքն ունի տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ COVID-19-ը ստեղծվել է լաբորատոր պայմաններում։ ԱՀԿ-ում, սակայն, նման տարբերակը համարում են քիչ հավանական։ Միևնույն ժամանակ Չինաստանում կորոնավիրուսի պանդեմիան արագ անկում է ապրում։ Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման ընդամենը 12 դեպք։ Կորոնավիրուսի տարածումից ի վեր Չինաստանում վարակվել է շուրջ 83,5 հազար մարդ։
17:51 - 01 մայիսի, 2020
ԱՀԿ-ն և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել

ԱՀԿ-ն և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել

Երեկ տարածված համատեղ հայտարարության մեջ ԱՀԿ-ն և Առևտրի համաշխարհային կազմակերպությունը նշել են, որ աշխատում են միասին՝ օգնելու պետություններին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը։ Հայտարաության մեջ նշվում է, որ պետությունների կողմից իրենց քաղաքացիների կյանքը փրկելու համար իրականացվող միջոցառումները, մասնավորապես՝ սահմանները փակելը, ունեն առաջնային նշանակություն, սակայն միաժամանակ կարող են խնդիրներ առաջացնել առողջապության համար կենսական նշանակության սարքավորումների ու առարկաների մատակարարման առումով։ Ուստի կազմակերպությունները կոչ են անում ապահովել բժշկական սարքավորումների անխափան մատակարարման հնարավորությունները՝ միաժամանակ նշելով, որ իրենք էլ իրենց կողմից ցուցաբերում են հնարավոր աջակցություն։  Կազմակերպությունները հայտարարության մեջ նաև խնդրում են, որ պետություններն իրազեկեն սահմանափակումների ու սահմանային ռեժիմների փոփոխությունների մասին, որպեսզի ապրանքների մատակարարման գործընթացը լինի ավելի համակարգված ու արդյունավետ։   Աղբյուրը՝ who.int: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:58 - 21 ապրիլի, 2020
Մարդկությունը ստիպված է ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում»․ ԱՀԿ փորձագետ
 |news.am|

Մարդկությունը ստիպված է ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում»․ ԱՀԿ փորձագետ |news.am|

news.am: Մարդկությունը ստիպված կլինի ապրել կորոնավիրուսի սպառնալիքի ներքո «մոտ ապագայում» եւ հարմարվել ստեղծված իրավիճակին, քանի որ չկան երաշխիքներ, որ կստեղծվի հաջողված պատվաստանյութ, հայտարարել է առողջապահության ոլորտում առաջատար փորձագետներից մեկը, COVID-19-ի հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկուցող, պրոֆեսոր Դեւիդ Նաբարոն, գրում է The Guardian-ը։ The Observer-ին տված իր հարցազրույցում Նաբարոն հայտարարել է, որ հանրությունը չպետք է համարի, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի առաջիկայում, եւ ստիպված կլինի հարմարվել՝ հաշվի առնելով վերոնշյալ սպառնալիքը։ «Պարտադիր չէ, որ դուք կարողանաք մշակել պատվաստանյութ յուրաքանչյուր վարակի դեմ, որը կլինի անվտանգ ու արդյունավետ։ Որոշ վիրուսներ չափազանց բարդ են, երբ խոսքը վերաբերում է պատվաստանյութի ստղեծմանը։ Այնպես որ առաջիկայում մենք կշարունակենք ապրել այդ վիրուսի՝ որպես մշտական սպառնալիքի հետ»,-նշել է Նաբարոն։ Պրոֆեսորի խոսքով՝ դա նշանակում է վարակվածների եւ նրանց շփման շրջանակի մեկուսացում, կորոնավիրուսից տարեցների պաշտպանություն եւ հիվանդանոցների հնարավորությունների ընդլայնում նոր պացիենտներ ընդունելու համար։      
15:25 - 19 ապրիլի, 2020
COVID-19. Մեծ Բրիտանիայում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Մեծ Բրիտանիայում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 275 հազար 738-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 156 հազարը: Ապաքինվել է 582 հազար 424 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 37 հազար 175 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 191 հազար 726 է: Այստեղ 800-ից ավելի նոր դեպք  է գրանցվել: Մահացության ցուցանիշը 20 հազար 043 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 434 է: Վարակից մահացել է 22 հազար 745 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 969 հաստատված դեպք, մահացել է 18 հազար 681 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 141 հազար 968 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 377 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 114 հազար 217 հաստատված դեպք: Նոր դեպքերի թիվը 5 հազարից ավելին է: Մահացության ցուցանիշը կազմում է 15 հազար 464: Չինաստանն առանձնանում է 82 հազար 719 ընդհանուր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:   Շարունակությունը՝ armenpress.am-ում։
18:07 - 18 ապրիլի, 2020
«Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար կփոխանցի ԱՀԿ-ին

«Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար կփոխանցի ԱՀԿ-ին

«Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը հայտարարել է, որ կփոխանցի լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար ԱՀԿ-ին, ինչը կօգնի արագացնել բուժման գործընթացն ու պատվաստանյութի ստեղծումը, ինչպես նաև հանրային առողջապահական միջոցառումների ձեռնարկումը։ Հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը նաև նշել է, որ ԱՀԿ ֆինանսավորման դադարեցումը վտանգավոր քայլ է այն պահին, երբ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի մեջ, և ԱՀԿ-ն հենց այն կառույցն է, որը կազմակերպում է այդ պայքարը։  «Մեզ անհրաժեշտ է համաշխարհային համակարգված պատասխան տալ։ Երբ գտնվում ենք նման ճգնաժամի մեջ, բոլորս միահամուռ պետք է պայքարենք», - ասել է Մելինդա Գեյթսը։  Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից հետո «Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը ԱՀԿ-ի 2-րդ ամենախոշոր ներդրողն է։   Աղբյուրը՝ reuters.com: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:15 - 16 ապրիլի, 2020
«ԱՀԿ-ն կշարունակի անել իր աշխատանքը». համաշխարհային կազմակերպությունն արձագանքել է ֆինասավորումը դադարեցնելու Թրամփի որոշմանը
 |tert.am|

«ԱՀԿ-ն կշարունակի անել իր աշխատանքը». համաշխարհային կազմակերպությունն արձագանքել է ֆինասավորումը դադարեցնելու Թրամփի որոշմանը |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «կշարունակի անել իր աշխատանքը» կորոնավիրուսի համավարակին արձագանքելու համար նաև նախագահ Թրամփի՝ ֆինանսավորումը դադարեցնելու հայտարարությունից հետո: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՀԿ-ի տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «ԱՀԿ-ն երախտապարտ է այն բազմաթիվ երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել կամզակերպությանը վերջին օրերին, այդ թվում և ֆինանսական: Մենք ողջունում ենք համաշխարհային համերաշխության այս դրսևորումը, քանի որ համերաշխությունն է խաղի այն կանոնը, որով պետք է հաղթենք Covid-19-ին: ԱՀԿ-ն շարունակում է իր աշխատանքը: Մենք շարունակում ենք ուսումնասիրել վիրուսն ամեն օր, ամեն պահ, մենք տեղեկանում ենք տարբեր երկրներից, թե ինչն է արդյունավետ և տարածում ենք այդ տեղեկությունն աշխարհում»,- ասել է Գեբրեյեսուսը ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն ներկա պահին գնահատում է, թե որքան կտուժեն իր ծրագրերը Միացյալ Նահանգների ֆինանսավորումից զրկվելու պարագայում: Արդյունքների մասին ավելի ուշ պաշտոնական հայտարարություն կարվի: «ԱՄՆ եղել է ԱՀԿ-ի վաղեմի և առատաձեռն բարեկամը, հուսով ենք, որ ապագայում էլ այդպես կլինի»,- հավելել է Գեբրեյեսուսը՝ նշելով, որ ԱՀԿ-ն կշարունակի աշխատանքը յուրաքանչյուր երկրի հետ:
22:13 - 15 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 104 հազարը: Ապաքինվել է ավելի քան 389 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 503 հազար 177 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 18 հազար 761 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 161 հազար 852: Մեկ օրում 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 16 հազար 353 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 147 հազար 577 է: Վարակից մահացել է 18 հազար 849 մարդ. այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 124 հազար 869 հաստատված դեպք, մահացել է 13 հազար 197 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջոդում է Գերմանիան, որտեղ 122 հազար 530 հաստատված դեպք կա, մահացել է 2 հազար 736 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 953 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 339 մարդ։ Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 78 հազար 991 է։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 70 հազար 29: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 357 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 47 հազար 29 է, Բելգիայում՝ 28 հազար 18 է, Շվեյցարիայում՝ 24 հազար 900 է: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 3 հազար 736, այստեղ գրանցվել է մահացության 20 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 728 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 135 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1794: Իրաքում վարակվածների թիվը 1279 է, մահացության ցուցանիշը 70 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 1154: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
18:33 - 11 ապրիլի, 2020
ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսի նոր ալիքի ռիսկի մասին`մեկուսացման վաղաժամկետ չեղարկման դեպքում․ Интерфакс |aysor.am|

ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսի նոր ալիքի ռիսկի մասին`մեկուսացման վաղաժամկետ չեղարկման դեպքում․ Интерфакс |aysor.am|

aysor.am: Կորոնավիրուսով վարակի տարածման հետ կապված բնակչության համար սահմանափակումների չեղարկումը չպետք է անտեղի հապճեպ լինի: Ինչպես նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որին մեջբերում է BBC-ն, դա կարող է հանգեցնել վարակի նոր ալիքի և զոհերի թվի աճի: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը պնդում է, որ սահմանափակումները վերացնելու հարցի շուրջ չպետք է շտապել՝ չնայած նման արգելքների բացասական տնտեսական ազդեցությանը: Նա հաստատել է, որ որոշ երկրներում նկատվում է դեպքերի թվի աճի տեմպերի դանդաղում: Գեբրեյեսուսը նշել է, որ որոշ երկրներում առաջընթաց է նկատվում, բայց որոշ դեպքերում իրավիճակը սկսել է կտրուկ վատթարանալ: Այսպիսով, Աֆրիկայում վիրուսը հասել է գյուղական վայրեր, որտեղ ամենաբարդ իրավիճակն է սպասվում՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի հետ կապված խնդիրները:
12:28 - 11 ապրիլի, 2020