shantnews.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հերթական ճեպազրույցի ժամանակ կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ միայն սամահանափակումների դանդաղ և կայուն մեղմացման միջոցով է հնարավոր խթանել տնտեսությունները՝ միևնույն ժամանակ աչալուրջ հետևելով վիրուսի ընթացքին:
Գեբրեյեսուսն անդրադարձել է Գերմանիայում, Հարավային Կորեայում և վիրուսի օջախ հանդիսացող Չինաստանի Ուհան քաղաքում գրանցված նոր դեպքերի աճին:
«Բարեբախտաբար, բոլոր երեք երկրներում էլ կան գործող համակարգեր՝ հայտնաբերելու նոր դեպքերը և արձագանքելու դրանց»,- ասել է Գեբրեյեսուսը:
comment.count (0)