ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության փոխնախարարը հորդորում է բացառել աշխատավայրում ժողովների անցկացումը |armenpress.am|

Առողջապահության փոխնախարարը հորդորում է բացառել աշխատավայրում ժողովների անցկացումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել կանոնները, մասնավորապես ախտահանել աշխատավայրերը, ժողովներ չանցկացնել կամ անցկացնել քիչ մարդկանցով, ջերմություն ունեցող աշխատակիցներին հնարավորություն տալ լքելու աշխատավայրը: Մայիսի 1-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակման վերացմանը: Նա նախ հիշեցրեց, որ արդեն սահմանվել էր ուղեցույց, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն: «Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում: Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատվայրը և դիմեն բժշկի: Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը»,-ասաց Նանուշյանը: Փոխնախարարը կարևորեց նաև տարբեր կազմակերպություններում սննդի ընդմիջումներին սննդի ընդունման հետ կապված աշխատանքների կազմակերպումը՝ չթողնելով, որ մարդիկ կուտակվեն նույն վայրում: Մի քանի ուղղություններով ուղեցույցներ են մշակվել, որոնք կօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները: Կանոններն ու ուղեցույցները հրապարակված կլինեն կառավարության կայքէջում, նաև Covid19.gov.am կայքում:
15:52 - 01 մայիսի, 2020
Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ վարքագծային փոփոխություն իրականացրեք ձեր առօրյայում․ Նանուշյան |1lurer.am|

Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ վարքագծային փոփոխություն իրականացրեք ձեր առօրյայում․ Նանուշյան |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը պարետատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ նոր տեսակի կորոնավիրոսով վարակված 1136 պացիենտ այս պահին բուժում է ստանում։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում։ «Փորձում ենք հնարավոր բոլոր ճանապարհներով ավելացնել մեր թեստավորման ենթակա խմբերը։ Արդեն իսկ ավելացրել ենք։ Այն ռիսկային խմբերը, որ հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են թեստավորման ենթակա խմբերում, օրինակ՝ բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները։ Շնորհիվ լաբորատոր ցանցի ընդլայնման՝ մենք այսօր հնարավորություն ունենք օրական կատարել մոտ 1000 թեստավորում»,- նշեց Նանուշյանը՝ հավելեով, որ դրական դեպքերի հետ շփում ունեցածների շրջանակը պարզվում է, մեկուսացվում են վարակված մարդկանց հետ շփվածները։ Նախարարությունը շարունակում է համագործակցությունը միջազգային կառույցների և այլ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ նշեց փոխնախարարը։ Տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումների հանմանն անդրադառնալով՝ Նանուշյանը նշեց, որ հրապարակվել է ուղեցույց աշխատավայրերում՝ ինչպիսի կանոններ պետք է գործեն և սկզբունքը նույնն է գրեթե բոլոր տեսակի գործունեության ժամանակ։ «Պետք է պահպանել սոցիալական հեռավորություն՝ մեկից երկու մետր աշխատողների և հաճախորդների հետ աշխատանքների ընթացքում, հիգիենիկ միջոցառումներ պետք է կատարվեն՝ աշխտահանումներ, հաճախակի լվացումներ։ Մենք փորձել ենք մշակել նաև մի քանի ուղղություններով ուղեցույցներ, որոնք կօգնեն մեր գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները։ Չնայած սահմանափակումների մեղմացմանը՝ ուզում եմ հորդորել քաղաքացիներին՝ վարքագծային փոփոխություններ իրականացրեք ձեր ամենօրյա գործունեության մեջ»,- նշեց Նանուշյանը։
14:50 - 01 մայիսի, 2020
Մայիսի 10-ից հետո կսկսենք թեստերի արտադրությունը. Արսեն Առաքելյան |lragir.am|

Մայիսի 10-ից հետո կսկսենք թեստերի արտադրությունը. Արսեն Առաքելյան |lragir.am|

lragir.am: «Դեռ թեստերի արտադրությունը չենք սկսել. եթե հետևել եք պարետի ելույթներին, վերջերս նա հայտարարեց, որ նյութերի մի մասը կլինի մայիսի 10-ին. դրանից հետո նոր կսկսենք թեստերի արտադրությունը»,-  մեզ հետ զրույցում նշեց  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Խոսքը 100 հազար թեստերի արտադրության մասին է. «Թեստավորումն իրականացվելու է այն նույն սկզբունքով, ինչպես մինչև հիմա թեստավորում են՝ քթից և կոկորդից քսուքների միջոցով»: Հարցին, թե արդյոք արդեն կա նմուշ, որը փորձարկվել է, Առաքելյանը պատասխանեց, որ քանի որ նյութերի մի մասը դեռ Հայաստանում չէ, նմուշ չի կարող լինել: Նոր թեստերի սխալվելու հավանականությունն, ըստ նրա, այնքան է լինելու, որքան այսօր հայաստանյան լաբորատորիաներում օգտագործվող թեստերինը. «Ես հույս ունեմ, որ մայիսի 10-ից հետո արագ կսկսվի արտադրությունը»: Շարունակությունը՝ lragir.am-ում
12:59 - 01 մայիսի, 2020
Գավառի հիվանդանոցում հարձակման հետևանքով վիրավոր անձանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում |armenpress.am|

Գավառի հիվանդանոցում հարձակման հետևանքով վիրավոր անձանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում |armenpress.am|

armenpress.am: Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձինք գտնվում են տարբեր հիվանդանոցներում․ մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Վիրավորներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Բարեբախտաբար, բժշկական անձնակազմից զոհեր, վիրավորներ չկան, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի արդարացնում նմանատիպ վարքագիծը։ Բուժաշխատողների հանդեպ ցանկացած ոտնձգություն՝ շատ ավելին է, քան, եթե դա լինի փողոցում կամ կենցաղում»,- նշեց նախարարը։ Լրագրողի հարցին՝ արդյոք տեղեկությունները ճի՞շտ են, որ վիրավորների վզի հատվածում են վնասվածքներ հասցվել, Թորոսյանը չպատասխանեց և ընդգծեց, որ այս պահին իրավապահ մարմինները զբաղվում են։ ՀՀ առողջապահության նախարարն ասաց, որ հիվանդանոցում վնասվել են պատերը, դռները, պատուհանները, սանհանգույցները, դրանք առաջիկայում կվերականգնվեն։   Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որից հետո հարձակում էր տեղի ունեցել նաև հիվանդանոցի վրա։
13:51 - 29 ապրիլի, 2020
Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին |armenpress.am|

Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով։Նախօրեին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։ Ոստիկանությունը հերքեց տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ։
13:29 - 29 ապրիլի, 2020
Ստոմատոլոգիական սպասարկում իրականացնող կազմակերպությունները կարող են վերսկսել գործունեությունը․ ԱՆ

Ստոմատոլոգիական սպասարկում իրականացնող կազմակերպությունները կարող են վերսկսել գործունեությունը․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է՝  Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը : Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը, որը ոլորտի մասնագետները կարող են ստանալ նախարարությունից (հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3) և փակցնեն ստոմատոլոգիական կազմակերպություններում: Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060-80-80-03/2302, 2303):  
15:54 - 28 ապրիլի, 2020
Առողջապահության նախարարությունը N95 դիմակների օգտագործման արդյունավետության ուղեցույց է հրապարակել

Առողջապահության նախարարությունը N95 դիմակների օգտագործման արդյունավետության ուղեցույց է հրապարակել

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի և դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցը»՝ համաձայն հավելվածի: Մեթոդական ուղեցույց Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում N95 դիմակների օգտագործման կարգի եւ դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ 1. Սույն մեթոդական ուղեցույցը նախատեսված է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, նաեւ մասնավոր բուժհաստատություններին է առաջարկվում առաջնորդվել այս մեթոդական ուղեցույցով: 2. Մեթոդական ուղեցույցը հիմնված է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների մշակած առաջարկների վրա, որոնք նպատակաուղղված են N95 դիմակների արդյունավետ/խնայողաբար օգտագործմանը՝ միաժամանակ պահպանելով բուժ անձնակազմի համար դրանց անվտանգությունը: 3. N95 դիմակների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուժհաստատություններին խորհուրդ է տրվում կիրառել հետևյալ միջոցառումները. 1) Վարչարարական. ա. կազմակերպությունում պատշաճ օդափոխության համակարգի ապահովում, ընդունարանում ապակե կամ պլաստիկ պատնեշների, վարագույրների տեղադրում, բ. պացիենտների ընդունելության սահմանափակում՝ ընդունարանում նախօրոք տեսակավորման արդյունքում ընտրելով անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողներին, գ. օժանդակ աշխատանքներ իրականացնող աշխատակիցների (խոհանոցի աշխատակիցները, տնտեսուհիները և այլն) պացիենտնեի հետ շփման բացառում, դ. պացիենտների հետ սերտ շփում ունեցող բժշկական անձնակազմի առանձնացում՝ կազմակերպության մյուս անձնակազմի հետ նրանց շփումը բացառելու նպատակով, գ.այլ բժշկական անձնակազմի հետ պացիենտների վիճակի վերաբերյալ խորհդակցելու նպատակով հեռավար խորհրդակցության եղանակի կիրառում, դ. պացիենտների հարազատների կողմից հիվանդներին տեսակցության այցերի բացառում, ե. N95 դիմակները կրողների թվաքանակի նվազեցում/ միայն պացիենտների հետ սերտ շփում ունեցող բժշկական անձնակազմին N95 դիմակների տրամադրում, զ. N95 դիմակներ կրող անձնակազմի համար դիմակ կրելու ցուցումների, հագնելու/հանելու կանոնների վերաբերյալ ուսուցման կազմակերպում (ուսուցման ընթացքում օգտագործելով սահմանափակ թվով դիմակներ), է. այլընտրանքային (ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների/ (National Institute for Occupational Safety NIOSH-ի կողմից առաջարկվող ) դիմակների օգտագործում: 2) N95 դիմակների երկար տևողությամբ գործածում ա. տարբեր պացիենտներին մոտենալու դեպքում պարտադիր չէ ամեն անգամ փոխել դիմակը՝ հաշվի առնելով, որ դիմակները կարելի է օգտագործել անընդհատ կամ ընդմիջումներով՝ 8 ժամ տևողությամբ: բ. N95 դիմակները կրելու համար առաջնահերթություն պետք է տալ այն անձնակազմին, որոնք վարակի հետևանքով բարդություններ ունեցող պացիենտների հետ շփման բարձր ռիսկ ունեն: 3) Դիմակները երկար տևողությամբ կրելու մոտեցման ներդրմանը զուգահեռ պետք է անձնակազմին ներկայացնել հետևյալ ցուցումները, մասնավորապես՝ դիմակները դեն նետելու վերաբերյալ. ա. Օգտագործելուց հետո դիմակը դեն նետել աէրոզոլ գեներացնող միջամտություններից հետո, բ. Օգտագործելուց հետո դիմակը դեն նետել, եթե կեղտոտվել է արյունով, շնչառական ուղիների արտադրությունով կամ այլ կենսաբանական հեղուկներով, գ. N95 դիմակի վրայից կրել դեմքի վահանակ՝ դիմակի աղտոտումը կանխելու նպատակով, դ. Ամեն անգամ դիմակին ձեռքով հպվելուց հետո կատարել ձեռքերի հիգիենիկ մշակում՝ ալկոհոլային հիմքով լուծույթով կամ լվանալ օճառով: 4) N95 դիմակների կրկնակի գործածում. այս մոտեցումը նախատեսում է նույն պացիենտին օրվա ընթացքում մի քանի անգամ մոտենալիս կրել նույն դիմակը (ուրիշ պացիենտի մոտենալիս հանել դիմակը պահել, հետո նախորդ պացիենտին մոտենալիս նորից կրել հին դիմակը): Դիմակները կրկնակի կարող են օգտագործվել միայն նույն անձի կողմից: Ելնելով դիմակի անվտանգության պահպանման նկատառումից՝ խորհուրդ է տրվում առավելագույնը 5 անգամ կրկնակի օգտագործում: Կրկնակի օգտագործման ընդմիջումներին դիմակները պետք է պահպանվեն հատուկ պիտակավորված (նշելով դիմակը կրողի անունը) տարաներում, որպեսզի կանխվի այլ անձի կողմից դիմակի օգտագործումը, ինչպես նաև պետք է պահվեն պատշաճ պայմաններում՝ դիմակների դեֆորմացիան կանխելու նպատակով, որպեսզի ամեն անգամ հագնելիս դիմակը սերտ հպվի դեմքին: 5) N95 դիմակների երկար տևողությամբ գործածումը նախընտրելի տարբերակ է: 6) N95 դիմակների արդյունավետ և խնայողաբար օգտագործելու մոտեցումը որոշվում է բժշկական կազմակերպության ղեկավար անձնակազմի կողմից՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հարցերով պատասխանատուի առաջարկությունների հիման վրա: Մոտեցման համար պետք է հաշվի առնել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդների թիվը, բուժաշխատողների շրջանում վարակի դեպքերը, վարակի փոխանցման ուղիները, վարակի տարածվածությունը, հիվանդության ծանրությունը և բժշկական կազմակերպության հնարավորությունները (N95 դիմակների առակայությունը/քանակը, պարտադիր կիրառման անհրաժեշտության հաճախականությունը):
11:13 - 28 ապրիլի, 2020
Պետպատվերի շրջանակներում բուժօգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը նվազել է

Պետպատվերի շրջանակներում բուժօգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը նվազել է

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը այսուհետև կլինի «28.00», նախկին «30.01»-ի փոխարեն։ Բացի այդ՝ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական դժվարությունները կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով: Իսկ պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամներին համավճարային սկզբունքով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն այսուհետև կիրականացվեն ամբողջությամբ անվճար:
15:57 - 25 ապրիլի, 2020