Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ևս 69 դեպք, ընդհանուր առմամբ վարակվել է 1746 մարդ
11:06 - 26 ապրիլի, 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ևս 69 դեպք, ընդհանուր առմամբ վարակվել է 1746 մարդ

Հայաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի ընդհանուր քանակն այս պահի դրությամբ 1746 է, մեկ օրում այն ավելացել է 69-ով։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է ևս 30 մարդ, բուժվածների թիվը հասցնելով՝ 833-ի։ Երկրում փաստացի բուժվող է համարվում 885 մարդ, մահացել է 28-ը։

Մինչ այս պահը ՀՀ-ում կատարված թեստերի ընդհանուր քանակը 17931 է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել