ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատունը կարող է ընդունել կորոնավիրուսով հիվանդ շուրջ 150 պացիենտի |armenpress.am|

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատունը կարող է ընդունել կորոնավիրուսով հիվանդ շուրջ 150 պացիենտի |armenpress.am|

armenpress.am: Նոր տիպի կորոնավիրուսով պացիենտների համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատունը կարող է ընդունել մոտ 150 պացիենտի։ Մամուլի ասուլիսին այս մասին ասաց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող նոր տիպի կորոնավիրուսի համար առանձնացված մեկուսարան չկա։ Մեր կողմից առանձնացվել է միայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան հատվածը, որը վերապրոֆիլավորվել է և դարձել է ինֆեկցիոն կենտրոն, որը պայքարելու է նոր տիպի կորոնավիրուսով հաստատված ծանր և միջին ծանրության հիվանդների բուժմամբ»,- նշեց Հարությունյանը։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններն են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, ինչպես նաև Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։
16:19 - 11 ապրիլի, 2020
Վրաստանյան ԶԼՄ-ներում Հայաստանի առողջապահության նախարարի խոսքն աղավաղված է ներկայացվել․ ՀՀ ԱՆ խոսնակ |aliq.ge|

Վրաստանյան ԶԼՄ-ներում Հայաստանի առողջապահության նախարարի խոսքն աղավաղված է ներկայացվել․ ՀՀ ԱՆ խոսնակ |aliq.ge|

aliq.ge: Ապրիլի տասի առավոտյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսից հետո Վրաստանի մի քանի լրատվամիջոցներ «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը. ՀՀ ԱՆ» վերնագրով հոդվածներ հրապարակեցին: Հոդվածում նշված է Արսեն Թորոսյանի ելույթի այս մասը․ «Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոսով մարում է: Առաջ, երբ ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, օրինակ՝ մի արտադրամաս, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողությունները, որոնք արել ենք մինչև հիմա՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել և բուժել»: Ու թեև վրացական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների բուն բովանդակությունը համապատասխանում է նախարարի խոսքին, սակայն շփոթմունք առաջացնող վերնագրի հետևանքով նշված հոդվածները լայն քննարկման առիթ դարձան սոցիալական ցանցերի վրացական տիրույթում՝ հիմնականում առաջացնելով խուճապային տրամադրություններ։ «Ալիք մեդիային» ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասում է. «Նախարարի խոսքը, մասնավորապես այն, որտեղ ասում է, որ «վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից», կապված է ոչ թե դեպքերի ու աղբյուրների հետ, այլ նրա, որ եթե նախկինում ունեինք առանձնակի օջախներ, ապա այժմ գրանցվում են առանձին այլ դեպքեր։ Ուստի, նշել, թե «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը» չի համապատասխանում իրականությանը»: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրւթյամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 937 դեպք, որոնցից առողջացել է 149 մարդ, մահացել է՝ 12-ը։
00:07 - 11 ապրիլի, 2020
Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող 34 և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ

Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող 34 և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի (https://www.mfa.am/hy/COVID-19/2020/04/10/flex/10206) ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։ Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաև մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար: Մեր աշակերտներին մաղթում ենք անվտանգ թռիչք և բարի վերադարձ Հայրենիք, միշտ լինեն այդպես կենսախինդ ու ժպիտով»:
10:40 - 10 ապրիլի, 2020
80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով

80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը: Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա ,ծերունական սկլերոզ»։
11:11 - 09 ապրիլի, 2020
Հայաստանի մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում

Հայաստանի մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկան դարձել է Հայաստանի Հանրապետության մինչև 18 տարեկան երեխաների հոգեբուժական ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և խորհրդատվական բժշկական օգնության սպասարկման կենտրոն: Մինչ այդ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկան սպասարկում էր Երևանի բոլոր վարչական շրջանները: Այսուհետ տվյալ բուժօգնությունը կազմակերպվում և իրականացվում է պոլիկլինիկայում գործող մանկական հոգեբուժական Դիսպանսեր ծառայության կողմից՝ համագործակցելով տարածքային պոլիկլինիկաների տեղամասային մանկաբույժների հետ: Բացառություն են կազմում Շիրակի մարզում մինչև 18 տարեկան հաշվառված երեխաները, որոնց բուժսպասարկումը իրականացվում է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ դիսպանսեր ծառայության միջոցով:Տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից դիսպանսեր հսկողության անհրաժեշտություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաները ուղեգրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով համապատասխան դիսպանսեր ծառայություն՝ ախտորոշման ճշտման և հետագա դիսպանսեր հսկողությունը կազմակերպելու նպատակով` կցելով երեխայի առողջության վերաբերյալ քաղվածք:Այցերը Դիսպանսեր ծառայություն կարող է իրականացվել հեռախոսազանգի միջոցով կամ էլեկտրոնային նախնական հերթագրման սկզբունքով: Հասցե` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ պոլիկլինիկա, Գյուրջյան փող. շ. 8, հեռ. 011 63-88-37: Աշխատանքային ժամեր երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
13:08 - 08 ապրիլի, 2020