COVID-19-ով հոսպիտալացվածների համար հարազատները չպետք է սնունդ տանեն․ դրսից ուտելիք ընդունել չի թույլատրվում |armtimes.com|
18:55 - 08 ապրիլի, 2020

COVID-19-ով հոսպիտալացվածների համար հարազատները չպետք է սնունդ տանեն․ դրսից ուտելիք ընդունել չի թույլատրվում |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի այն բժշկական հաստատություններում, որտեղ գտվում են COVID-19-ով հիվանդ պացիենտներ, սննդի մատակարարումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության եւ տարբեր կազմակերպությունների միջոցով։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին ԱՆ լրատվական ծառայությունից։

Այն հարցին, թե այս օրերին կորոնավիրուսի նոր ենթատեսակով վարակված անձանց հարազատները կարո՞ղ են սնունդ փոխանցել հիվանդներին,պատասխանեցին, որ դրսից ուտելիք չի թույլատրվում։

Նշենք, որ Հայաստանում այժմ միայն COVID-19-ով հիվանդ պացիենտների բուժմամբ զբաղվում են 9 բժշկական հաստատություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել