«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատունը կարող է ընդունել կորոնավիրուսով հիվանդ շուրջ 150 պացիենտի |armenpress.am|
16:19 - 11 ապրիլի, 2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատունը կարող է ընդունել կորոնավիրուսով հիվանդ շուրջ 150 պացիենտի |armenpress.am|

armenpress.am: Նոր տիպի կորոնավիրուսով պացիենտների համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատունը կարող է ընդունել մոտ 150 պացիենտի։

Մամուլի ասուլիսին այս մասին ասաց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող նոր տիպի կորոնավիրուսի համար առանձնացված մեկուսարան չկա։ Մեր կողմից առանձնացվել է միայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան հատվածը, որը վերապրոֆիլավորվել է և դարձել է ինֆեկցիոն կենտրոն, որը պայքարելու է նոր տիպի կորոնավիրուսով հաստատված ծանր և միջին ծանրության հիվանդների բուժմամբ»,- նշեց Հարությունյանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններն են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, ինչպես նաև Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել