Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Բլինքենը Ալիևին լարվածությունը նվազեցնելու կոչ է արել

Բլինքենը Ալիևին լարվածությունը նվազեցնելու կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ «Պետքարտուղարը լարվածությունը նվազեցնելու կոչ է արել, ինչպես նաև հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսություն սկսել՝  լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,-այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Ավելի ուշ Բլինքենը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հեռախոսազրույցին․  «Վստահեցրել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,-նշել է նա։ Հիշեցնենք, որ երեկ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
09:53 - 06 օգոստոսի, 2022
Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
 |factor.am|

Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Անադոլու գործակալությունը։ Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման համաձայնագիրը ու դրա հետ կապված վերջին զարգացումները։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել  Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների վիճակի և հեռանկարների շուրջ։ Հիշեցնենք, որ ուկրաինական հացահատիկային գործարքը կնքվել էր Ստամբուլում հուլիսի 22-ին ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։ ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է,որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ «Պետաքարտուղարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցության համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնելու  հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,-ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
18:08 - 04 օգոստոսի, 2022
Լավրովը ուշադրություն կդարձնի Բլինքենի՝ հեռախոսազրույցի խնդրանքին, «երբ ժամանակը թույլ կտա»․ Զախարովա |azatutyun.am|

Լավրովը ուշադրություն կդարձնի Բլինքենի՝ հեռախոսազրույցի խնդրանքին, «երբ ժամանակը թույլ կտա»․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն կհատկացնի հեռախոսազրույցի մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խնդրանքին, երբ նրա ժամանակը թույլ կտա, երեկ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն կհատկացնի այդ խնդրանքին, երբ ժամանակը թույլ կտա: Այժմ նա ունի միջազգային շփումների զբաղված գրաֆիկ», - ասել է Զախարովան «Ինտերֆաքս»-ին տված մեկնաբանությունում: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեկ ավելի վաղ ասել էր, որ ամերիկյան կողմն աշխատում է Բլինքենի և Լավրովի միջև հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ: «Ես նոր տվյալներ չունեմ, թե երբ նրանք կկարողանան խոսել, բայց մենք շարունակում ենք դա քննարկել համապատասխան խողովակներով», - նշել է նա։ Միաժամանակ, Փրայսն ընդգծել է, որ Բլինքենը մտադիր է շոշափել միայն մի շարք թեմաներ, և զրույցը բանակցություն չի լինելու Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ և չի կարող համարվել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխգործակցության նորմալացում։ Բլինքենը նախօրեին ասել էր, որ մտադիր է մոտ օրերս զրույց ունենալ Լավրովի հետ։ Նա ակնկալում է, մասնավորապես, քննարկել Ռուսաստանում պահվող ամերիկացիներ Բրիթնի Գրեյների և Փոլ Ուիլանի ճակատագիրը։
11:52 - 29 հուլիսի, 2022
ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Հուլիսի 25-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Նշենք, որ երեկ Բլինքենի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ գործընկերների հետ ներգրավվելուն, որ աջակցեն Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ համապարփակ խաղաղության հասնելու հարցում։ Նա նաև կոչ է արել Ալիևին ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանային տրանսպորտային կապերի կոմունիկացիաների բացմանը: Նա խրախուսել է շարունակել երկխոսությունը, ինչպես, օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ Իլհամ Ալիևը թբիլիսյան հանդիպումը գնահատել է որպես առաջին քայլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանը արդեն ձևավորել է իր հանձնաժողովի կազմը խաղաղության պայմանագրի պատրաստման համար և հայկական կողմից սպասում է նույն քայլին։ «Զրույցի ընթացքում ողջունվել է վերջերս Ադրբեջանի և ԵՄ հանձնաժողովի միջև էներգետիկ ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- նշված է ադրբեջանական գործակալության հաղորդագրության մեջ։
11:20 - 26 հուլիսի, 2022
Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններ, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց է կայացել

Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններ, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց է կայացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումների առիթով և պայմանավորվել շարունակել երկխոսությունը:
09:01 - 26 հուլիսի, 2022
Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում. Բլինքեն |1lurer.am|

Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչպես նաև կոչ է անում Ռուսաստանին դադարեցնելու դրանք՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ վերջ դնելու այս հակամարտությանը և բոլոր տառապանքներին ու գլոբալ ցնցումներին, որոնք առաջացել են պատերազմի պատճառով: Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն փորձում ձգձգել այդ պատերազմը, որպեսզի ցավ պատճառեն Ռուսաստանին»,- ասված է Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։ Պետքարտուղարության ղեկավարի կարծիքով՝ Վաշինգտոնը հարգանքով է վերաբերվում ՌԴ քաղաքացիներին և նրանց թշնամի չի համարում ու մաղթում է արժանապատիվ ապագա: «Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճող Ուկրաինա, որն ունի միջոցներ, որոնք թույլ են տալիս զսպել ապագա ագրեսիան և պաշտպանվել դրանից»,- հավելել է պետքարտուղարը: Ամփոփելով Ուկրաինայում ռազմական գործողությունների 100-րդ օրը՝ նա վստահություն է հայտնել, որ Կիևն ի վերջո կհաղթի:
13:22 - 04 հունիսի, 2022
Բլինկենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը |armenpress.am|

Բլինկենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները հանձնառու են՝ աջակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շնորհավորական ուղերձում: «Մենք հանձնառու են՝ խթանելու խաղաղ, ժողովրդավարական ու բարեկեցիկ ապագան Ադրբեջանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Մենք պատրաստ ենք աջակցելու՝ ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ փոխգործակցության միջոցով՝ օգնելու տարածաշրջանին գտնելու երկարատև համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետքարտուղարի ուղերձում: Բլինկենը կոչ է արել նաև իրականացնել բարեփոխումներ, որոնք կպաշտպանեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի սահմանադրությամբ: Պետքարտուղարը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Ուկրաինայի հարցում Ադրբեջանի ցուցաբերած աջակցությունը:
21:13 - 28 մայիսի, 2022
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ, ընդգծելով, որ թեև հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, հանդիպումից հետո ցավոք հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ: Պետաքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը: Անդրադարձ է կատարվել նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների ընթացքին: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները:
17:29 - 24 մայիսի, 2022
Բլինքեն. Ռուսաստանը դադարեցնի մարտերը՝ պատերազմը կավարտվի, Ուկրաինան՝ Ուկրաինա այլևս չի լինի
 |azatutyun.am|

Բլինքեն. Ռուսաստանը դադարեցնի մարտերը՝ պատերազմը կավարտվի, Ուկրաինան՝ Ուկրաինա այլևս չի լինի |azatutyun.am|

azatutyun.am: Եթե Ուկրաինան դադարեցնի դիմադրությունը, Ուկրաինա այլևս չի լինի, ասում է Վաշինգտոնը և հայտարարում Ուկրաինային նոր, աննախադեպ մեծ օգնության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Ուկրաինան կարող է անհետանալ, եթե դադարի ընդդիմանալ Ռուսաստանին։ «Եթե Ռուսաստանը վաղը դադարեցնի մարտերը, պատերազմը կավարտվի։ Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլևս չի լինի», - ասել է նա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած պարենային ճգնաժամին էր նվիրված։ ՄԱԿ-ը ահազանգում է՝ Ուկրաինայում ճգնաժամը կարող է սովի մատնել 47 միլիոն մարդու։ Միացյալ Նահանգները դրանում ռուսական կողմին է մեղադրում՝ պնդելով, թե Մոսկվան պարենային ճգնաժամն օգտագործում է որպես սպառնալիք իր նպատակներին հասնելու համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը շեշտել է, որ պարենային ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է Ուկրաինայի տարածքից ցորենի արտահանման միջանցքներ ստեղծել։ Ճգնաժամը, այո, առաջացել է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, սակայն դրանում է մեղավոր է միայն Ռուսաստանը, պնդում է Վաշինգտոնը՝ միաժամանակ ավելացնելով ռազմական օգնությունը Կիևին։ Երեկ ամերիկացի սենատորները կողմ են քվեարկել Ուկրաինային 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն հատկացնելու օրինագծին։ Նախագահ Ջոզեֆ Բայդենը շեշտել է. Կոնգրեսը, հավանություն տալով նման օգնությանը, «աշխարհին հստակ ազդանշան է ուղարկել»՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ միասին «պաշտպանում է ժողովրդավարությունն ու ազատությունը»։ Բայդենի գրավոր հայտարարությունում նշված է նաև, որ ԱՄՆ-ն արդեն պատմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում և մտադիր է արագացնել լրացուցիչ զենքի և սարքավորումների մատակարարումը: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ օգնությունը կներառի մարտի դաշտում արդեն արդյունավետ օգտագործվող հրետանի և այլ սարքավորումներ:
09:40 - 20 մայիսի, 2022
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 18-ին Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի շրջանակներում՝ վերահաստատելու իրենց ամուր համագործակցությունը որպես գործընկերներ և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ։ Այս մասին նշված է երկու երկրների կառավարությունների համատեղ հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները և Թուրքիան հավատարիմ են սերտ համագործակցությանը ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար: Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը կառուցողական և բաց երկխոսության միջոցով, ինչպես նախատեսված է ԱՄՆ-ի Թուրքիայի «Ռազմավարական մեխանիզմով»։ Նրանք քննարկել են ուղիները և կոնկրետ քայլերը` ընդլայնելու իրենց համագործակցությունը պաշտպանության, ահաբեկչության, էներգետիկայի և պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և առևտրային կապերի խթանման ուղղությամբ՝ միաժամանակ պայմանավորվելով ակտիվացնել խորհրդակցությունները մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ: Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ, ի թիվս վերոնշյալ թեմաների, քննարկվել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
10:38 - 19 մայիսի, 2022
ԱՄՆ-ն վստահ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու կոնսենսուսի հարցում՝ չնայած Թուրքիայի պահանջներին |factor.am|

ԱՄՆ-ն վստահ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու կոնսենսուսի հարցում՝ չնայած Թուրքիայի պահանջներին |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ վստահ է ՆԱՏՕ-ի ներսում կոնսենսուսի ձեռքբերման հարցում՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված, գրում է «Ահվալ» գործակալությունը։ Բլինքենը նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսել է Անկարայի մտահոգությունների մասին։ «Ես չեմ ցանկանում բնութագրել զրույցը, որ ունեցանք ԱԳ նախարարի հետ և ՆԱՏՕ-ի նիստի շրջանակում, սակայն կարող եմ ասել հետևյալը․ ես գրեթե բոլոր կողմերից լսել եմ ուժեղ աջակցություն դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու հարցում»,- ասել Բլինքենը  Բեռլինում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունում՝ հավելելով․ «Եթե դա այն է, ինչ նրանք որոշեն անել, ես համոզված եմ, որ կհասնենք կոնսենսուսի»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս ասել է, որ հավատում է՝ ընդհանուր լեզու և կոնսենսուս կգտնվի անդամակցության հարցի շուրջ:
15:33 - 16 մայիսի, 2022