Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հայաստանի իշխանությունները մտադիր են հայրենական արտադրողին ապահովել հումքային բազայով |news.am|

Հայաստանի իշխանությունները մտադիր են հայրենական արտադրողին ապահովել հումքային բազայով |news.am|

news.am: Օրինագծով նախատեսվում է պետական տուրք սահմանել մետաղի ջարդոնից արտադրված մի շարք ապրանքների համար, այդ թվում՝ նաեւ հայկական արտադրության: Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:Նա նշեց, որ այս օրինագծի ընդունումը պայմանավորված է հայրենական արտադրողին համապատասխան հումքային բազայով ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ նպաստելու վերամշակող արդյունաբերության զարգացմանը: Նախարարը հայտնեց, որ 2013 թվականից Հայաստանում օրենք է գործում, որի համաձայն հանրապետությունից առանց տուրքի վճարման կարող է արտահանվել միայն սեւ մետաղից պատրաստի արտադրանքը, իսկ մետաղի ջարդոնի եւ ջարդոնի արտահանումը սահմանափակվում է տոննայի դիմաց 80 հազար դրամ տուրքով: Խաչատրյանը նշեց, որ արդյունքում, այդ ժամանակից ընդհուպ մինչեւ 2018 թվականի սեպտեմբեր երկրից դուրս է բերվել աննշան քանակությամբ մետաղի ջարդոն եւ ջարդոն: Նրա խոսքով՝ կառավարությունը օրենքում սողանցք է նկատել, որը թույլ է տվել հավաստագրի առկայությամբ, որը վկայում է, որ վերջնական արտադրանքն արտադրվել է Հայաստանում, երկրից արտադրանքը դուրս բերելիս մաքսատուրքի վճարումից խուսափել:«Հանրապետությունում մետաղի ընդհանուր պաշարը, որը գնահատվում է 700 հազար-1 մլն տոննա, հաշվարկված է առնվազն 10-15 տարի տեղական կայուն արտադրության ապահովման համար: Սակայն այս պայմաններում մենք կարող ենք նոր մարտահրավերների առաջ հայտնվել»,- ընդգծեց Խաչատրյանը:Նշենք, որ խոսքը թուջի մասին է, ինչպես վերամշակվող, այնպես էլ հայելային, ինչպես նաեւ մետաղի ջարդոնի եւ սեւ մետաղի ջարդոնի՝ հետագայում դրանք մետաղական ձուլակտորների վերածելու համար:Էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան տեղական արդյունաբերական ընկերություններին մետաղի ջարդոնն օգտագործել տեղում որպես հումք՝ մրցունակ գներ ապահովելով վերջնական արտադրանքի համար: Այս ամենն, ինչպես նշեց Խաչատրյանը, թույլ կտա լուծել տեղական արտադրողների համար հումքային բազայի ապահովման խնդիրը, ինչպես նաեւ նպաստել տեղական արտադրության զարգացմանը, ինչն իր հեթրին հնարավորություն կտա նոր աշխախատեղեր ստեղծել:
12:29 - 28 հունիսի, 2019
Տիգրան Խաչատրյանն ու Արտակ Քամալյանը միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ քննարկել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանն ու Արտակ Քամալյանը միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ քննարկել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղեկալ Արտակ Քամալյանը առանց փողկապի, բաց քննարկման ձևաչափով, հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես խաղողագործության և գինեգործության ոլորտներում ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիր վարչությունից, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը, մատնանշել հիմնական խնդիրներն ու խոչընդոտները:Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպան անդրադարձել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, որոնց կարևոր բաղադրիչներից են կրթական ծրագրերը, իսկ առանցքային ուղղությունների թվում` գինու տուրիզմի խթանումը:Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին ընդգծել է ագրարային կրթության բարելավման, բարձրակարգ մասնագետների պատրաստման և ոլորտում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը:Հանդիպմանը ներկա գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, ներկայացրել իրենց տեսակետները գինեգործոթւյան ոլորտի հետևողական զարգացման գործում պետության դերի վերաբերյալ:
13:39 - 27 հունիսի, 2019
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկվել է տնտեսությանն առնչվող ծրագրերը

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ քննարկվել է տնտեսությանն առնչվող ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը (ԶՖԳ)։ ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին ներկայացրել է գործակալության ընթացիկ ծրագրերը և գործունեությունը։ Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին երկուստեք կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի հետ քննարկվել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի ընթացակարգերին, բաղադրիչներին և անհրաժեշտ փոփոխություններին առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են ծրագրի արագ մեկնարկին միտված գործընթացների կազմակերպումը։ ԶՖԳ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերի հիմնական ուղղություններին՝ հողերի խոշորացում, ֆերմերային տնտեսությունների համար վարկերի հասանելիություն, մարզային ազգաբնակչության զբաղվածության ապահովում և դեպի մայրաքաղաք երիտասարդների հոսքի կանխում, գյուղմթերքի վերամշկման ծրագրերի խթանում։ Միաժամանակ, ԶՖԳ ներկայացուցիչները խոսել են գործակալության հետ համագործակցության հնարավորությունների մասին քաղաքներում ջրային համակարգի կառավարման, էներգետիկ արդյունավետության բարձրացման և տարածքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Նախարար Խաչատրյանն ընդգծել է․ «Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն՝ ելնելով Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության օրակարգի գերակայություններից։ Առանց ինստիտուցիոնալ զարգացման և անհրաժեշտ ընթացակարգերի կառավարման բնագավառում երբևէ չենք կարող հասնել մեր նպատակին՝ հանրային ծառայությունների այնպիսի որակի ապահովմանը, որպեսզի սահմանափակ ռեսուրսներն օգտագործվեն առավելագույն օգուտներով։ Ֆիզիկական ենթակառուցվածքներն ընդամենը միջոց են, և առանց կառավարման ժամանակից տեխնոլոգիաների որակյալ ծառայությունների ապահովումն անհնար է։ Այս առումով ձեր մոտեցումները ճշգրիտ են առանձին ոլորտային ծրագրերի և ինստիտուցիոնալ ապահովման հարցերի միջև հավասարկշռություն ապահովելու գործում»։
08:07 - 19 հունիսի, 2019
Նախարար Խաչատրյանը Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության շրջանակը

Նախարար Խաչատրյանը Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության շրջանակը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին։ Տիգրան Խաչատրյանը զրույցի սկզբում անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Պետություն- մասնավոր գործընկերություն օրենսդրական նախաձեռնությանը։ Նախարարն ընդգծել է օրենսդրական փաթեթի նախագծման շուրջ ԱԶԲ աջակցության կարևորությունը և նշել, որ օրենքի՝ առաջին ընթերացմամբ ընդունումը ակտիվ աշխատանքի սկիզբն է միայն։ Կողմերը մտքեր են փոխանակել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի նախագծման, ընդունման շուրջ։ Քննարկվել են ՊՄԳ հետագա նախագծերի մշակման աշխատանքներում ԱԶԲ փորձագիտական ներգրավվածության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ներդրումների կառավարման շրջանակին վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա առնչությունը հանրային ֆինանսների կառվարման ռազմավարությանը։ Նախարարը և Շեյն Ռոզենթալն անդրադարձել են Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված արդյունաբերության ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների ընթացքին և դրանց արդյունքների կիրառական նշանակությանը։ Կողմերը, որպես համագործակցության նոր ուղղություն, նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ թիրախավորելով արտադրանքի ամբողջական արժեշղթայի ձևավորումը և ոլորտի կառուցվածքային փոփոխությունները։
11:35 - 14 հունիսի, 2019
Տիգրան Խաչատրյանը և Մեքսիկայի դեսպանը քննարկել են տնտեսական փոխգործակցության հնարավորությունները

Տիգրան Խաչատրյանը և Մեքսիկայի դեսպանը քննարկել են տնտեսական փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայիարտակարգ և լիազոր դեսպանՆորմա Բերտա Պենսադո Մորենոյին։Նախարարը ողջունել է դեսպանին և նշել,որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության շրջանակը։«Մենք շահագրգռված ենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ տնտեսության ոլորտում, քանի որ կա շատ մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել, հենց այդ պատճառով խիստ շահագրգռված էի Ձեզ հետ հանդիպել», – նշել է դեսպանը։ Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է համադրել երկու երկրների ուժեղ կողմերը և գտնել համագործակցության փոխշահավետ ուղղություններ։ Նորմա Բերտա Պենսադո Մորենոն նշել է, որ իրենց հետաքրքրում է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավորությունները։Միակարծիք լինելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության բարդություններից մեկը աշխարհագրական հեռավորությունն է,այդ համատեքստում կողմերն ընգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարևորությունը, նշելով, որայն կարող է նոր հնարավորություններ բացել առավել սերտ տնտեսական կապեր հաստատելու համար։Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը, որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություն, անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին։Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում այսուհետ գործունություն կծավալի նաև Մեքսիկայի Պատվո հյուպատոսը՝ թիրախավորելով նաև տնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։
07:20 - 14 հունիսի, 2019
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է ավելի քան 20 տոկոսով |armenpress.am|

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է ավելի քան 20 տոկոսով |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կառույցին անդամակցելուց ի վեր զգալիորեն աճել է: Աճել է նաև Հայաստանից վերջնական սպառման ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, նախորդ տարի արտահանումն, ընդհանուր առմամբ, աճել է 20.7 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար բացել է մեծ հնարավորություններ: Որոշ համեմատություններ ենք կատարել 2014 թվականի վերջի դրությամբ (նախքան անդամակցությունը) անդամ նույն երկրների հետ մեր հարաբերությունների քանակային ցուցանիշները: Եվ կարող ենք արձանագրել, որ առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների այս ժամանակահատվածում տարեկան աճել են 34.5 տոկոսով: Ընդ որում` ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 2.1 անգամ: Միայն 2018 թվականի ընթացքում Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 20.7 տոկոսով: Կարևոր է արձանագրել, որ այս արտահանումն իրենից ներկայացնում է վերջնական սպառման ապրանքներ »,-ներկայացրեց Խաչատրյանը:   Արտահանման ողջ ծավալի մեջ միայն 1.1 տոկոսն է եղել լեռնահանքային ոլորտի արտադրանք: Մնացած 99 տոկոսը վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսական չմշակված արտադրանքներ են: Խաչատրյանը սրանք համարեց կարևոր թվեր, որոնք խոսում են այն մասին, որ Հայաստանի արտադրության ապրանքները մրցունակ և պահանջված են ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների համար:2018 թվականին դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվել են ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ և սառեցված բանջարեղեն, մրգեր, ծխախոտ, ոսկերչական իրեր, դեղագործական արտադրանք, շինարարական քարեր և այլն:2019-ի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը: Նախարարը նշեց՝ կարող ենք փաստել, որ այս տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական տեսանկյունից արձանագրում է շատ ավելի առարկայական ձեռքբերումներ, քան այն ժամանակահատվածի սկզբում, երբ անդամակցում էր:
08:34 - 10 հունիսի, 2019
Հայաստանում կհիմնվի իտալական կերամիկայի արտադրություն. ՀՀ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

Հայաստանում կհիմնվի իտալական կերամիկայի արտադրություն. ՀՀ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետությունում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի։ Այս մասին հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Մի քանի ամիս առաջ Իտալիայի դեսպանի հետ խոսում էինք մի կազմակերպության մասին, որը կերամիկական արտադրանք արտադրող ընկերություն էր, և նախատեսում էր Հայաստանում հիմնել իր արտադրական գործունեությունը և շուկաներ ունենալ ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Այսօր ընկերությունն արդեն ներկրել է իր սարքավորումները, այն աշխատակիցներին, ովքեր գործունեություն են ծավալելու արտադրամասում, ուղարկել է Իտալիայի Հանրապետություն՝ վերապատրաստվելու, արդեն 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել»,- ասաց Խաչատրյանը։Հայ-իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուցիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքներին վերաբերող բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար։ Ֆորումի նպատակներից է նաև ICE Գործակալության ներքո ստեղծել համացանց՝ իտալական ասոցիացիաների և դրանց օտարերկրյա համարժեքների միջև։
07:52 - 10 հունիսի, 2019
Տիգրան Խաչատրյանը Հարկային օրենսգրքի առաջարկվող փաթեթում տեսնում է ներդրումային միջավայրը բարելավող երկու դրույթ |armenpress.am|

Տիգրան Խաչատրյանը Հարկային օրենսգրքի առաջարկվող փաթեթում տեսնում է ներդրումային միջավայրը բարելավող երկու դրույթ |armenpress.am|

armenpress.am։ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվող եկամտային հարկի և շահութահարկի նվազեցումը կնպաստեն Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ փոփոխություններով հնարավոր կլինի ներգրավել նոր ներդրումներ:«Կարծում եմ, որ Հարկային օրենսգրքի առաջարկվող նախագծում երկու կարևորագույն փոփոխություն կա, որոնք ուղղակիորեն ուղղված են ներդրումային գրավչությունը բարձրացնելուն: Դրանք շահութահարկի երկարաժամկետ առումով նվազեցման և եկամտային հարկի նվազեցման դրույթներն են: Գաղտնիք չէ, որ ցանկացած ներդրում կատարվում է շահույթների ակնկալիքով: Եկամտային հարկը ներդրողի ծախսի մի մասն է, և եթե նախորդ տարիների արդյունավետ միջին դրույքաչափը՝ 26 տոկոսը, նվազեցնում ենք` դարձնելով 23 տոկոս, այնուհետև տարեցտարի նվազեցնելով հասցնում 20 տոկոսի, ներդրողների ծախսերն այս առումով էապես կրճատվում են»,-ասաց Խաչատրյանը:Նա նշեց նաև, որ օտարերկրյա ներդրողների համար շահաբաժինների հարկման դրույքաչափը ևս առաջարկվում է նվազեցնել: Նախարարի կարծիքով` դա այն խթանն է, որ նպաստելու է ներդրողներին ավելի մեծ շահույթների ակնկալիքով գալ Հայաստան:«Երբ նվազեցնում ենք կատարված ներդրումների դիմաց ստացած եկամուտների հարկային բեռը, հետաքրքիր են դառնում ավելի ցածր եկամտաբերությամբ ծրագրերը: Երկու փոփոխություններն, իմ համոզմամբ, ներդումային միջավայրը բարելավող կարևորագույն քայլեր են»,-նշեց նախարարը:Անդրադառնալով հարցին, թե արդյոք դատական համակարգում կատարվող փոփոխությունները ազդեցություն չեն ունենա ներդրումային միջավայրի վրա` Խաչատրյանն ասաց, որ այդ առումով մտահոգություններ չի տեսնում: Նրա կարծիքով` տեղի են ունենում պարզապես դատական համակարգի նկատմամբ վստահություն պահանջող և արդարության խոչընդոտները վերացնող գործողություններ:
10:01 - 07 հունիսի, 2019
Եթե առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա Լիդիանը կշարունակի գործել. Էկոնոմիկայի նախարար |aysor.am|

Եթե առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա Լիդիանը կշարունակի գործել. Էկոնոմիկայի նախարար |aysor.am|

aysor.am։ Եթե «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության շուրջ առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ ««Լիդիան Արմենիանիայի» վերաբացումն այն է, ինչ տեղի կունենա, երբ փորձաքննությունը կավարտվի, վերջնական եզրակացություն կտրվի արդյունքների վերաբերյալ։ Դրանք կլինեն հրապարակային։ Եվ եթե այն հիմնական մտահոգությունները, որոնք առկա էին, կփարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել», - ասաց Տիգրան Խաչատրյանը։Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ Քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում:
09:07 - 07 հունիսի, 2019
Եթե առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա Լիդիանը կշարունակի գործել. Էկոնոմիկայի նախարար |aysor.am|

Եթե առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա Լիդիանը կշարունակի գործել. Էկոնոմիկայի նախարար |aysor.am|

aysor.am։ Եթե «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության շուրջ առկա հիմնական մտահոգությունները փարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ ««Լիդիան Արմենիանիայի» վերաբացումն այն է, ինչ տեղի կունենա, երբ փորձաքննությունը կավարտվի, վերջնական եզրակացություն կտրվի արդյունքների վերաբերյալ։ Դրանք կլինեն հրապարակային։ Եվ եթե այն հիմնական մտահոգությունները, որոնք առկա էին, կփարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել», - ասաց Տիգրան Խաչատրյանը։Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ Քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում:
08:07 - 07 հունիսի, 2019
Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտում ստեղծվելու են նոր աշխատատեղեր |armenpress.am|

Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտում ստեղծվելու են նոր աշխատատեղեր |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանը տնտեսության արտահանելի ճյուղը զարգացնելու նպատակով նախատեսում է մշակող արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծել: Այս մասին ԱԺ եվրասիական ինտեգրական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Խաչատրյանը հիշեց, որ վերջերս 51 հազար նոր աշխատատեղի մասին էր հայտարարվել, որոնց մի մասը պարզապես դուրս էր եկել ստվերից: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ստվերում կրկին կան աշխատատեղեր և որտեղ կձևավորվեն նոր իրական աշխատատեղեր:«Աշխատատեղեր ավելանալու են: Դրանք ավելանալու են մշակող արդյունաբերության մեջ, որովհետև մշակող արդյունաբերությունն է , որ պետք է ապահովի արտահանումը»,-ասաց նախարարն ու նշեց` վերջինս էլ լինելու է տնտեսության շարժիչ ուժը:
13:34 - 06 հունիսի, 2019
Փոխհատուցելու համար պետք է մոտավոր պատկերացում ունենանք կարկուտի հասցրած վնասի աստիճանից. Էկոնոմիկայի նախարար |news.am|

Փոխհատուցելու համար պետք է մոտավոր պատկերացում ունենանք կարկուտի հասցրած վնասի աստիճանից. Էկոնոմիկայի նախարար |news.am|

news.am։ Համայնքներում տեղացած կարկուտի հետեւանքների վերաբերյալ տվյալներն ամփոփելուց հետո նոր կկարողանանք փոխհատուցման մասին որեւէ բան ասել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում, հաճախակի տեղացող կարկուտին:Նախարարի խոսքով՝ համայնքին փոխհատուցմանը չափը կախված կլինի մշակաբույսի տեսակից, եւ տվյալ մշակաբույսի վնասվածության աստիճանից: Նա նշեց, որ համայնքային եւ մարզային հանձնաժողովներ են ստեղծվել, որոնք աշխատանքներ են տանում տեղերում, գնահատում են չափը, այնուհետեւ գնահատված վնասի այդ չափը փոխանցում նախարարությանը՝ ամփոփելու եւ հետագա որոշումները ներկայացնելու համար.«Որպեսզի մենք կարողանանք ասել, ո՞ր դեպքում, ո՞ր չափով կաջակցենք, պետք է մոտավոր պատկերացում ունենանք, թե տարվա ընթացքում, որքան հաճախ կարող են լինել նման դեպքերը: Եթե հիշում եք, նախորդ տարի նույնպես, ըստ էության փոխհատուցումը տեղի ունեցավ աշնանը, ինչը նշանակում է, որ այն ամիսներին, որոնք ամռան ամիսներն էին, հանձնաժողովներն աշխատեցին, եւ իրենց գնահատականները ձեւավորեցին: Անցյալ տարի առաջին անգամ նման դեպք եղավ, եւ եղավ գումարային աջակցություն. 500 միլիոն դրամը չգերազանցող գումար էր նախատեսված»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
08:53 - 06 հունիսի, 2019
Քննարկվել են Հայաստանից ցամաքային ճանապարհով ապրանքների արտահանման խնդիրները

Քննարկվել են Հայաստանից ցամաքային ճանապարհով ապրանքների արտահանման խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռուդոլֆ Միխալկային։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստարտափ ընկերությունների գործեունությանն առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է ԵԱՀԿ նախագահության կողմից մշակվող մի շարք ծրագրեր, որոնք, մասնավորապես, նախատեսում են աջակցություն տարածաշրջանային ստարտափ կազմակերպություններին: Դեսպանի խոսքով՝ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և երկխոսության հաստատմանը, գործարարների միջև շփումներին համատեղ ծրագրերի միջոցով։Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանից ցամաքային ճանապարհով ապրանքների արտահանման խնդիրներին, մաքսային անցակետերի խոչընդոտներին և հնարավոր կարգավորումներին։
09:23 - 04 հունիսի, 2019
«Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը շարունակելու վերաբերյալ կառավարության պատասխանը պետք է չուշանա, նաև չլինի անորոշ. Տիգրան Խաչատրյան |tert.am|

«Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը շարունակելու վերաբերյալ կառավարության պատասխանը պետք է չուշանա, նաև չլինի անորոշ. Տիգրան Խաչատրյան |tert.am|

tert.am: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի հնարավոր ավելացմանը, նշել է, որ եթե այնպիսի ծրագրեր են իրականացնում ավելացվող պետական պարտքի հաշվին, որը երկարաժամկետ տնտեսական ավելի բարձր արդյունքներ է խոստանում, պետք է գնալ այդ ճանապարհով: Խոսելով ներդրումների` մասնավորապես «Լիդիան Արմենիա»-ի գործունեության հեռանկարի մասին՝ նա մատնանշել է երեք հիմնական տարբերակ կա, թե ինչպես կարող է խնդիրը լուծվել: - Պարո՛ն Խաչատրյան, նախ կխնդրեմ անդրադառնալ դատական համակարգի հետ կապված վերջին իրադարձությունների ազդեցությանը տնտեսության վրա, քանի որ կա գնահատական, որ սա հարված էր տնտեսական հեղափոխությանը: – Սկզբունքորեն ճիշտ չէ այդ գնահատականը, ընդհակառակը, իմ խորը համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել, վերաբերում է նրան, որ դատական համակարգում պետք է արդարության աստիճանը բարձրանա: Ես նույնիսկ համաձայն չեմ, որ դա կարճաժամկետ առումով կարող է վատ անդրադառնալ, հնարավոր է՝ կարճաժամկետ առումով ճիշտ չընկալվի, բայց ինձ համար՝ որպես տնտեսական քաղաքականության պատասխանատուի, չափազանց կարևոր է, որ դատական համակարգում կայացված որոշումները լինեն արդար: – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կքննարկվի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի թույլատրելի շեմի հնարավոր վերանայումը, արդյոք դա մտահոգիչ չե՞ք համարում՝ հաշվի առնելով արտաքին պարտք-ՀՆԱ ներկայիս հարաբերակցությունը: – 2018 թվականի արդյունքով հարաբերակցությունը 51,3% է և դա մի քիչ ավելի լավ է, քան նախորդ տարիների ցուցանիշը: Այսինքն՝ անցած տարի մենք ունեցանք նվազում, դա նշանակում է, որ պետությունն ավելի քիչ է պարտք վերցրել իր ծրագրերը ֆինանսավորելու համար, քան նախորդ տարիների ընթացքում: Պետական պարտքը վերցնում ենք, երբ չենք կարողանում հարկերը հավաքել և ստիպված ենք թոշակ, աշխատավարձ բաժանել: Այդպիսի մոտեցումները չեն խրախուսվում, բայց երբ մենք կառուցում ենք ենթակառուցվածքներ, օրինակ` ճանապարհներ, ջրամբարներ, կապիտալ ներդրումներ, դրանք այս պահին շատ ծախս են առաջացնում, բայց ապագայում խոստանում են խնայողություններ, կամ ավելի քիչ ծախսեր: – Այսինքն՝ մինչև հիմա պետական պարտքը սխալ ուղղությա՞մբ է գնացել: – Ես այդպիսի բան չեմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ վարչապետի ասածը վերաբերում է նրան, որ եթե այսուհետ կատարելու ենք այնպիսի կապիտալ ծախսեր, որոնք խոստանում են երկարաժամկետ խնայողություններ, ապա չենք վախենալու պետական պարտքը ավելացնելուց: Այստեղ շատ կարևոր է, որ այդպիսի եղանակով ավելացվող պետական պարտքը իր հետագա խոստացած բարձր տնտեսական աճով արագ փոխհատուցվելու է: – Դուք նախկին կառավարության հետ էլ եք աշխատել, նույն սկզբունքներով չէ՞ր առաջնորդվում կառավարությունը, պետական պարտքի նպատակահարմարության առումով, արդյունավետ չի՞ եղել: – Ինձ թվում է՝ երկուսն էլ եղել են, այսինքն՝ եղել են լավ ծրագրեր, եղել են ձախողված ծրագրեր: Բայց այստեղ երկրորդ հանգամանքն էլ կա`լավ հաշվարկել և որակով կառուցել: Կարծում եմ, որ եթե մենք այնպիսի ծրագրեր ենք իրականացնում ավելացվող պետական պարտքի հաշվին, որը երկարաժամկետ տնտեսական, ավելի բարձր արդյունքներ է խոստանում, ապա պետք է գնալ այդ ճանապարհով: – Իսկ այս համատեքստում արդարացվա՞ծ եք համարում Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, ով պատգամավորական տարիներին բոլոր վարկային համաձայնագրերին քվեարկել է դեմ, քանի որ կառավարությանը համարել է կոռումպացված, այդ մեղադրանքը նաև Ձեզ էր ուղղված: – Ես կարծում եմ, որ բոլոր ժամանակներում կառավարության պատասխանատվությունը ստանձնող մարդը իրավունք ունի հաստատել, որ իր ղեկավարած կառավարության կողմից ներգրավվող միջոցները կօգտագործվեն արդյունավետ: Իմ կարծիքով՝ ապագայում ցանկացած կառավարություն պատճառներ է ունենալու իրենից առաջ նախորդ կառավարությունների թերությունները, որոնք նկատել է, մատնացույց անել: Եկող կառավարությունը միշտ ասելու է, թե ինչով է լավ նախորդ կառավարություններից, և դա թող լինի օբյեկտիվ և թող ասեն: – Ներդրումային դաշտում պասիվություն նկատո՞ւմ եք, և արդյոք արդարացա՞ն ձեր սպասումները, երբ ասում էիք, որ ընտրություններից հետո ներդրումային բում է լինելու, կարծես չնկատվեց այդ բումը: – Բազմաթիվ որոշումներ կան ընթացքի մեջ, բայց քանի որ իրենք տարբեր փուլերում են գտնվում մեկ ամսաթվի դրությամբ չենք կարող ֆիքսել, որ այլևս այնքան լավ է, որ հետագա անելիքներ չունենք: Չի լինելու երբևէ այնպիսի ժամանակ կառավարության համար, որ կառավարությունը համարի, որ եղածը բավարար է, եղած վիճակը ինձ բավարար չի թվում, մենք դեռ շատ անելիքներ ունենք և դա պետք է անենք ամեն օր: Մենք կարծում ենք, որ մենք գնում ենք բնականոն զարգացման սպասումներին համապատասխան: Շարունակությունը՝ այստեղ
17:03 - 28 մայիսի, 2019