Տիգրան Խաչատրյանն ու Արտակ Քամալյանը միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ քննարկել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր
13:39 - 27 հունիսի, 2019

Տիգրան Խաչատրյանն ու Արտակ Քամալյանը միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ քննարկել են գինեգործության ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղեկալ Արտակ Քամալյանը առանց փողկապի, բաց քննարկման ձևաչափով, հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես խաղողագործության և գինեգործության ոլորտներում ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիր վարչությունից, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը, մատնանշել հիմնական խնդիրներն ու խոչընդոտները:

Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպան անդրադարձել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, որոնց կարևոր բաղադրիչներից են կրթական ծրագրերը, իսկ առանցքային ուղղությունների թվում` գինու տուրիզմի խթանումը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին ընդգծել է ագրարային կրթության բարելավման, բարձրակարգ մասնագետների պատրաստման և ոլորտում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման կարևորությունը:

Հանդիպմանը ներկա գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, ներկայացրել իրենց տեսակետները գինեգործոթւյան ոլորտի հետևողական զարգացման գործում պետության դերի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել