Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին

Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»։
10:08 - 25 հունիսի, 2019
Դեսպան նշանակվելու համար անհրաժեշտ կլինի 15 տարվա ստաժ |armenpress.am|

Դեսպան նշանակվելու համար անհրաժեշտ կլինի 15 տարվա ստաժ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անդամ Արման Բաբաջանյանն առաջարկում են սահմանափակել քաղաքական և այլ նկատառումներով դեսպանների նշանակումը: Նրանք առաջարկում են սահմանել պահանջ՝ դիվանագիտական ներկայացուցիչ, դեսպան նշանակվելու համար անձը պետք է ունենա դիվանագիտական ծառայության առնվազն 15 տարվա փորձ։ Ռուբինյանը ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի նպատակն ու մանրամասները: «Նախկինում, ըստ էության, դիվանագիտական ներկայացուցիչ կարող էր նշանակվել գրեթե ցանկացած մեկը, դիվանագիտական ծառայող լինելու, փորձի նախապայման չի եղել: Կային մի քանի պահանջներ, սակայն դրանք շատ լայն չէին, և սա բերել էր նրան, որ հաճախ դեսպաններ նշանակվում էին քաղաքական, բիզնես նկատառումներից ելնելով:  Եվ այս ամենից տուժում էր դիվանագիտական ծառայությունը, իսկ ցածր ու միջին մասնագիտական մակարդակի դիվանագետներն աճի տեղ չունեին։ Հեղափոխությունից հետո հայտարարվեց, որ քաղաքական նշանակում չի լինելու, մինչև այսօր այդպիսի նշանակում չի եղել, և նախկին տրամաբանությամբ նշանակված դեսպաններն արդեն հետ են կանչվել: Եվ չնայած արդեն կա կամք՝ դիվանագետներին նշանակել որպես դեսպաններ, սակայն այս նախագծի նպատակն է բացառել արատավոր պրակտիկայի երբևէ կրկնությունը»,-ասաց Ռուբինյանն ու 15 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ սահմանելը համարեց տրամաբանական:Նրա կարծիքով՝ ցանկացած դիվանագետ դեսպանի մակարդակին հասնելու համար պետք է որոշակի ճանապարհ անցնի: Դա միտված է համակարգի առողջացմանն ու մասնագիտացմանը: Սակայն Ռուբինյանը տեղեկացրեց, որ քաղաքական նշանակումների համար սահմանվում է ընդհանուր դիվանագիտական ներկայացուցիչների թվի 15 տոկոս քվոտա, այսինքն՝ 15 տոկոսը կարող են դիվանագիտական ծառայության փորձ չունենալ: Նա նկատեց, որ աշխարհում կա նման պրակտիկա, որ որոշակի տոկոսը որոշակի պատճառներով կարող է դիվանագիտական ներկայացուցիչ, դեսպան նշանակվել արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված:Հարցին՝ արդյոք նախադեպե՞րն են ստիպել նման նախագիծ կազմել՝Ռուբինյանը նշեց, որ նկատի են ունեցել վատ նախադեպերը: Շարունակությունը՝ armenpress.am
05:49 - 14 հունիսի, 2019
Ռուբեն Ռուբինյանը Վարշավայում հանդիպել է Հայաստանի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ

Ռուբեն Ռուբինյանը Վարշավայում հանդիպել է Հայաստանի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին Վարշավայում հանդիպել է ՀՀ ԱԺ-ի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին եւ օրենսդիրների փոխայցերին վերաբերող հարցեր:ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գործընկերոջը ներկայացրել է նորընտիր ՀՀ Ազգային ժողովի օրակարգն ու առաջնահերթությունները:
09:23 - 05 հունիսի, 2019
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Մամեդյարովի հայտարարությանը |news.am|

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Մամեդյարովի հայտարարությանը |news.am|

news.am: Արցախի ԱԺ պատվիրակության հետ Երեւանում քննարկվել է, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ԱԺ-ի իրականացրած խորհրդարանական դիվանագիտությունը, ինչ փոխհարաբերության մեջ պետք է մտնի կառավարության իրականացրած արտաքին քաղաքականության հետ, որոնք են դրա վարման փիլիսոփայությունը, ձեւն ու մեխանիզմները, եւ թե ինչպես կարող են Հայաստանի եւ Արցախի խորհրդարանները համագործակցել այս համատեքստում: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:Դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենց համար սկզբունքային է, որ Արցախը չմասնակցի բանակցություններին որպես կողմ, Ռուբինյանն արձագանքեց. «Մեզ համար էլ սկզբունքային է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ»: Իսկ հարցին, թե արդյոք այդպիսով բանակցությունները չե՞ն մտնում փակուղի, նա արձագանքեց. «Ոչ, ես կարծում եմ, որ բանակցությունները եւ ընդհանրապես արտաքին քաղաքականությունը մեկ քայլանոց երեւույթ չէ եւ պետք չէ ամեն հանդիպումից կամ ամեն տարաձայնությունից հետո ակնկալել, որ խոսակցությունները կամ բանակցությունները մտել են փակուղի: Կա գործընթաց, մենք ունենք դիրքորոշումներ, սկզբունքներ եւ մենք դրանք հետեւողականորեն ներկայացնում ենք թե միջնորդներին, թե այլ բարեկամ երկրներին, թե Ադրբեջանին, թե բոլորին»:Ինչ վերաբերում է սահմանին լարվածությունը նվազեցնելու պայմանավորվածությանը, Ռուբինյանն ասաց. «Կա գործընթաց այդ առումով, կա ուղիղ կապ կողմերի միջեւ, ինչը թույլ է տվել վերջին ամիսներին նվազեցնել լարվածությունը: Պարբերաբար այդ ուղիղ կապի միջոցով խոսում են կողմերը: Բնականաբար, իրավիճակն այնպիսին է, որ միշտ էլ կա վտանգ, որ լարվածության աճ կլինի»:
11:22 - 17 մայիսի, 2019
Ծառուկյանը պետք է հստակեցումներ տա. Իմ քայլը դեռ որոշում չի կայացրել |lragir.am|

Ծառուկյանը պետք է հստակեցումներ տա. Իմ քայլը դեռ որոշում չի կայացրել |lragir.am|

lragir.am։ ԱԺ Իմ քայլը խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչ դիրքորոշում կհայտնի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մադատից զրկելու ՔՈ կուսակցության պահանջի վերաբերյալ: Այս մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ոուբեն Ռուբինյանը: “Ընդհանուր աշխատանքային քննարկում է եղել, առաջիկայում տեղի կունենա խմբակցության նիստ, և ըստ այդմ կտանք եզրակացություն”,- ասաց նա՝ հավելելով, որ կարծում է՝ ԱԺ նախագահն այօր այդ մասին հայտարարություն չի տարածի: Հարցին, թե ընդհանուր առմամբ իրենց դիրքորոշումը որն է, շահերի բախում տեսնո՞ւմ են Գագիկ Ծառուկյանի դեպքում, Ռուբինյանը կրկնեց, որ խմբակցությունը դեռ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: «Եթե ձեզ հետաքրքիր է իմ անձնական դիրքորոշումը, դա այն է, որ պարոն Ծառուկյանի արած որոշ հայտարարություններ որոշակի տարակարծությունների կամ կասկածների տեղիք են տալիս, և արժե, որպեսզի ի վերջո հստակեցվի, թե ինչ են նշանակում այդ հայտարարությունները»,- հավելեց նա: Լրագրողները նաև հարցրին, թե ինչո՞ւ Իմ քայլի պատգամավորները ավելի վաղ չէին նախաձեռնում նման գործընթացը, Ռուբինյանը պատասխանեց, որ ամեն ինչ ունի իր ժամանակը: Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ խմբակցությունն այսքան երկար է քննարկում այդ հարցը, չէ՞ որ փաստեր են ներկայացված, նա պատասխանեց. «Պատճառն այն է, որ ցանկացած քաղաքական որոշում կայացնելուց առաջ ահնրաժեշտ է քննարկել որոշման հետ կապված հանգամանքները և վտտահ լինել, որ ամեն ինչ կատարվում է տրամաբանության և լեգիտիմության շրջանակներում»: Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ համակողմանի քննություն պետք է լինի՝ թե քաղաքական, թե իրավական: Գագիկ Ծառուկյանը, նրա խոսքով, հստակեցումներ պետք է մտցնի այս հարցի վերաբերյալ: Իր իսկ շահերից է բխում բացատրել, թե ինչ են նշանակում իր հայտարարությունները:
12:27 - 30 ապրիլի, 2019