Ռուբեն Ռուբինյանը` Պաշտպանության նախարարի հայտարարության մասին |lragir.am|
09:24 - 01 ապրիլի, 2019

Ռուբեն Ռուբինյանը` Պաշտպանության նախարարի հայտարարության մասին |lragir.am|

lragir.am: ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Անդրանիկ Քոչարյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե ինքը վերաձևակերպել է տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը և ասում է՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց:

Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ հակամարտության հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ: «Մենք երբեք չենք ուզեցել և չենք ուզում պատերազմ: Մեր դիրքորոշումները, գործողություններն ու հայտարարությունները մշտապես եղել են կառուցողական և միտված խաղաղությանը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել