ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը. ՊՆ պարզաբանումը

Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը. ՊՆ պարզաբանումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում հրապարակված հոդվածներից մեկի վերաբերյալ. «Yerevan.today կայքում փետրվարի 24-ին հրապարակվել է մի հոդված, որում արծարծվում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի անունը:Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը:Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք:Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին զերծ մնալ ռազմական ոլորտին առնչվող նմանաբնույթ խոսակցություններից և քննարկումներից, քանի որ դրանք կարող են էական վնաս հասցնել Զինված ուժերին և մեր երկրի անվտանգությանը»,- ասված է հայտարարությունում: 
22:25 - 24 փետրվարի, 2021
Նիկոլ Փաշինյանի ասածների մեծ մասը սուտ է, նա պետք է պատասխան տա ռազմավարական գործընկերոջից ձեռք բերված սպառազինության մասին իր արտահայտությունների համար. Սեյրան Օհանյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանի ասածների մեծ մասը սուտ է, նա պետք է պատասխան տա ռազմավարական գործընկերոջից ձեռք բերված սպառազինության մասին իր արտահայտությունների համար. Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա իր արտահայտություննեի համար ռազմավարկան գործընկերոջից ձեռք բերված սպառազինության վերաբերյալ: Այս մասին ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «Իսկանդեր»-ի մարտունակության վերաբերյալ: Ըստ նրա՝ Փաշինյանը շատ հեռու է, «Իսկանդեր»–ի վիճակի մասին խոսելուց, դրա  մասին պետք է ՊՆ մասնագետները խոսեն:- Պարոն Օհանյան, Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել, ասել է, որ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: Ի՞նչ կասեք այս հայտարարության մասին, ինչ է  նշանակում պայթել է 10 տոկոսով:- Նախ ասեմ, որ Փաշինյանը չէ այն մասնագետը, ով կարող է գնահատական տալ «Իսկանդեր»-ի  տեխնիկական վիճակի և մարտական կիրառման պիտանելիության վերաբերյալ: Դրա մասնագետները ՀՀ ԶՈւ Հրթիռահրետանային վարչության համապատասխան մասնագետներն են: Այդ մասնագետներն են, որ «Իսկանդեր»-ի գնման գործընթացի սկզբնական փուլում ՌԴ են գնացել, փորձարկել են բոլոր առումներով, ստուգել են և՛ համակարգի, և՛ հրթիռների տեխնիկական վիճակը: Կարծում եմ, որ նաև այս տարիների ընթացքում ՊՆ և տվյալ վարչությունն ունեն պլան «Իսկանդեր»–ի համապատասխան վիճակում պահպանման թե՛ համակարգի, և թե՛ հրթիռների հետ կապված տեխնիկական սպասարկման, և՛ մարտունակության անընդհատ ստուգման հետ կապված՝ նկատի ունեմ տարբեր մարզումների և զորավարժությունների միջոցով: «Իսկանդեր»–ը , երբ ընդունվել է, ամեն ինչ նորմալ վիճակում է եղել և դրանում համոզվել են պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի համապատասխան մասնագետները: «Իսկանդեր»-ի օգտագործումը ԶՈՒ պլանի համաձայն նախատեսված է հակառակորդի կարևորագույն օբյեկտների խոցման համար: Իսկ թե այն որ փուլում և ինչպես է օգտագործվել, դրա պատասխանը ես այսօր չունեմ:Ինչ վերաբերում է 10 տոկոս պայթելուն, ապա ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում՝ ի՞նչ է, երբ որ կրակել են, խոցել են 10 տոկոսը չի՞ պայթել, 90 տոկո՞սն է պայթել: Հենց այդ արտահայտությունները անողից պիտի պարզել, թե ինչ է նկատի ունեցել: Ես կարող եմ ասել հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը շատ հեռու անձնավորություն է, որ գնահատական տա «Իսկանդեր»–ի ընդհանուր վիճակի մասին:- Պարոն Օհանյան ռուսական մամուլը անդրադառնում է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով որ «Իսկանդեր»–ը անգործունակ է անվանել՝ քաջ հասկանալով, որ վնասում է ռազմավարական հարաբերություններին:- Զենքի հետ կապված խնդիրները, որոնք ընդգրկում են լայն շրջանակ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն, լուծվում են, կամ դրա մասին ասվում է՝ հաշվի առնելով գաղտնիության սկզբունքը, տվյալ սպառազինության տեսակի կարևորությունը և այդ ամենը կոնֆիդենցիալ պիտի լինի: Ինքը այդպիսի արտահայտություն է անում, դրա համար պետք է պատասխան տա:Արդեն գիտեք, ես ոչ մի բանից չեմ զարմանում, նրա բոլոր հայտարարությունները մեծամասամբ մեկը մյուսին հակասում են, մեծ մասը պարզվում է՝ սուտ է:   Առավել մանրամասն՝ tert.am-ում
14:27 - 24 փետրվարի, 2021
Մի խումբ զինվորներ, ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր․ ՊՆ

Մի խումբ զինվորներ, ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր․ ՊՆ

Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։ Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։ «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել ևս՝ ռազմական դրության պայմաններում և պետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից, որոնք ակնհայտորեն վտանգում են այս բարդ շրջանում պետության անվտանգությանն առնչվող խնդիրների կատարումը։ Հարկ ենք համարում նշել, որ բոլոր այսօրինակ դեպքերում, երբ առկա կլինեն օրենքի խախտման հանգամանքներ, տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,– ասվում է ՊՆ հայտարարությունում։     
13:12 - 24 փետրվարի, 2021
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաար

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաար

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն փետրվարի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի դրույթների իրականացման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում հայտարարության` ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ 8-րդ կետի դրույթները, նշված գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով` Հայաստանի դեմ հավելյալ ճնշումներ իրականացնելու համար: Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և պատրաստ է ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:     Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:  
17:05 - 22 փետրվարի, 2021
«Միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապին․ Հարությունյան |factor.am|

«Միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապին․ Հարությունյան |factor.am|

factor.am: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հարցի մասին խոսելիս «միջանցք» տերմինի կիրառումը սխալ է։ «Նախ ուզում եմ անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը ճիշտ չէ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապին: Ըստ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ միակ միջանցքը Լաչինն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Մնացած բոլոր դեպքերում մենք կարող ենք խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին»,- հայտարարել է ՀՀ ՊՆ նախարարը։ Հարությունյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը՝ համաձայն իր վրա ստանձնած պարտավորությունների՝ կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս պահին դրա վերահսկման համար բանակի ներգրավման հարցը դրված չէ, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, համաձայն եռակողմ հայտարարության, դրված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վրա։
13:47 - 22 փետրվարի, 2021
Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

tert.am: Հաշվի առնելով Սիրիայում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը՝ մեր պարտքն է երկրին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրուցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Հայաստանը կշարունակի խաղաղապահ առաքելություններ իրականացնել արտասահմանյան երկրներում և մարդասիրական առաքելություն Սիրիայում:«Սիրիայում մեր առաքելության վերաբերյալ ես միանշանակ կարող եմ պատասխանել, որ այո: Իրականում դա հասկանալի է, քանի որ սիրիացի ժողովուրդն այսօր համաշխարհային ահաբեկչությանը դիմակայելու առաջնագծում է, և հաշվի առնելով երկրում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը, մեր պարտքն է նրանց ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն: Մեր մարդասիրական առաքելությունը, որը հիմնված է ռուս զինվորականների հետ սերտ համագործակցության վրա, անշուշտ կշարունակվի, և պետք է նշեմ, որ, նույնիսկ գտնվելով մեր տարածաշրջանում աշնանային հակամարտության շատ ծանր պայմաններում, մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը Սիրիայում»,- մանրամասնել է նախարարը:Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ-ն նախատեսում է անձնակազմի հաջորդ ռոտացիան իրականացնել փետրվարի վերջին:
13:39 - 22 փետրվարի, 2021
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մի մասը կարող է տեղակայվել արևելյան ուղղությամբ. Վաղարշակ Հարությունյան |tert.am|

Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մի մասը կարող է տեղակայվել արևելյան ուղղությամբ. Վաղարշակ Հարությունյան |tert.am|

tert.am: Երևանն ու Մոսկվան դիտարկում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մաս կազմող որոշակի զորամիավորումը Հայաստանի արևելքում վերատեղակայելու հավանականությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:«Ավելի ճիշտ կլինի խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ զորամիավորման՝ Հայաստանի արևելյան ուղղությամբ վերատեղակայման մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը), և այդ համատեքստում համատեղ համապատասխան քննարկումներ են տեղի ունենում»,- ասել է Հարությունյանը:Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահներին լրացուցիչ գործառույթներ են վերապահվում:«Իրականում ռուս սահմանապահներին հավելյալ գործառույթներ են վերապահվում անվտանգության ապահովման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի պաշտպանության հարցով: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով  սերտ և արդյունավետ համագործակցություն է ծավալվում, ինչպես և այն հարցում, որ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների ստանձնած առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- նշել է պաշտպանության նախարարը:Վերջինս հավելել է, որ մինչև Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանավահ վարչության անձնակազմը Հայաստանում պատասխատու է եղել երկրի տարածքով անցնող Անկախ պետությունների համագործակցության սահմանների պահպանման և անվտանգության ապահովման առաջադրանքների կատարման համար:
12:55 - 22 փետրվարի, 2021
Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն պլանավորվում են, այլև արդեն տեղի են ունենում․ Վաղարշակ Հարությունյանը՝ РИА Новости-ին

Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն պլանավորվում են, այլև արդեն տեղի են ունենում․ Վաղարշակ Հարությունյանը՝ РИА Новости-ին

Հայաստանը բարեփոխումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո, օպտիմալացնում է բանակի քանակական կազմը, անցնում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում։ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն պլանավորվում են, այլև արդեն տեղի են ունենում, ընդ որում, գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»,- ասել է նախարարը։  Նրա խոսքով՝ հիմնական ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, ռադիո-էլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության ու անօդաչու ինքնաթիռների, հրթիռային ուժերի ու հրետանու զարգացմանը։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
12:31 - 22 փետրվարի, 2021