4-րդ զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ
17:52 - 25 փետրվարի, 2021

4-րդ զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի ստորաբաժանումների սպաների, հրետանու և ենթակա զորամասերի կապի պետերի մասնագիտական ունակությունների զարգացման, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում փետրվարի 23-ից 25-ը անցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներ:

ՊՆ տեղեկացմամբ՝ հավաքների շրջանակում անձնակազմը ծանոթացել է տեսադիտարկման համակարգերի և օժանդակ սարքավորումների նշանակությանը, տեղադրման, շահագործման, սպասարկման ու ապամոնտաժման կանոններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել