Հայ-ադրբեջանական սահմանագծում, ինչպես նաև Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
17:52 - 20 փետրվարի, 2021

Հայ-ադրբեջանական սահմանագծում, ինչպես նաև Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Փետրվարի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել