Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի դեմ ՄԱԿ-ի` զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է |azatutyun.am|

Իրանի դեմ ՄԱԿ-ի` զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվել է |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը հայտնում է, որ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է այսօր՝ համաձայն 2015 թվականի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «երկրից ներս ու դուրս զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»: Տեսականորեն, Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել այնպիսի զենքեր, ինչպիսիք են զրահամեքենաները, մարտական ինքնաթիռները և ծանր հրետանին: Զենքի էմբարգոյի վերացմանը խիստ ընդդիմացել է ԱՄՆ-ը։ Նահանգներում կարծում են, թե Իրանի կողմից զենքի առք ու վաճառքի հեռանկարը սպառնալիք կարող է լինել համաշխարհային անվտանգության համար: Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթվա սկզբին արդեն իսկ տոնում էին էմբարգոյի վերացումը։ «Տասը տարվա զենքի անարդարացի պատժամիջոցները կավարտվեն հոկտեմբերի 18-ին»,- օրեր առաջ ասել էր Ռոհանին՝ հավելելով՝ այդ օրվանից Իրանը «կկարողանա զենք վաճառել ում կընտրի և գնել ումից կցանկանա»։
10:00 - 18 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ում Իրանի դեսպանի կարծիքով՝ Ղարաբաղի խնդրում Թեհրանը, Մոսկվան և Անկարան կարող են երաշխավորի դերում հանդես գալ |azatutyun.am|

ՌԴ-ում Իրանի դեսպանի կարծիքով՝ Ղարաբաղի խնդրում Թեհրանը, Մոսկվան և Անկարան կարող են երաշխավորի դերում հանդես գալ |azatutyun.am|

azatutyun.am: «Իրանի Իսլամական Հանրապետությունը, [Լեռնային Ղարաբաղի] խնդրում չեզոքություն պահպանելով, ակտիվորեն աշխատում է մեր երկու հարևան երկրների պատասխանատուների հետ», - «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք հանդես ենք գալիս մեր երկու հարևան պետությունների միջև խաղաղության հաստատման օգտին։ Մեր համոզմամբ՝ պատերազմը վնասում է թե՛ երկու երկրներին և թե՛ ողջ տարածաշրջանի ժողովուրդներին», - նշել է դեսպանը։ «Մենք ողջունում ենք երկու երկրների միջև փոխզիջման հանգեցնող նախաձեռնությունները, այդ թվում՝ Ռուսաստանի քայլը, երբ նախագահ Պուտինի առաջարկով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ժամանեցին Մոսկվա և բանակցություններ անցկացրեցին այնտեղ», - ասել է Ջալալին։ «Մենք ողջունում ենք նաև այլ տարբերակները, որոնք այս կամ այն կերպ կարող են խաղաղության հանգեցնել», - նշել է իրանցի դիվանագետը՝ մանրամասնելով, - «Ոմանք ասում են, որ տեղին կլիներ Աստանայի ձևաչափի օրինակով կառուցված միջնորդական առաքելությունը, երբ երաշխավորի դերում հանդես են գալիս Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Կան այլ մոդելներ, ասենք Մինսկի խմբի, Իրանի և Թուրքիայի ջանքերի համատեղումը»:
18:20 - 17 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը սխալվել է իր հաշվարկումներում՝ կապված հայկական զինված ուժերի ներուժի հետ․ Կովկասյան հարցերով փորձագետ Ահմադ Քազեմի

Ադրբեջանը սխալվել է իր հաշվարկումներում՝ կապված հայկական զինված ուժերի ներուժի հետ․ Կովկասյան հարցերով փորձագետ Ահմադ Քազեմի

ԻԻՀ «Խաբար» հեռուստաալիքի «Աշխարհն այսօր» հաղորդաշարի հյուր Կովկասյան հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին խոսել է Արցախում և նրա շուրջ ընթացիկ զարգացումների մասին: Այս մասին հայընում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ - Նախևառաջ, ի՞նչու են այս անգամ բախումներն անցյալի համեմատությամբ առավել սաստիկ և ընդգրկուն: Պատասխան․ Հրադադարի խախտման պատճառն այն էր, որ Ադրբեջանի Հանրապետությունն ու Թուրքիան մինչ այժմ չեն կարողացել հասնել կողմից ծրագրված մինչպատերազմական քաղաքական և ռազմական նպատակներին: Ռազմական առումով Ադրբեջանի Հանրապետությունը նպատակ ուներ ազատագրել 7 շրջանները, որոնք Ղարաբաղից դուրս են և այդպիսով բանակցությունների սեղանի շուրջ ստանալ առավելություն։ Քաղաքական տեսանկյունից մտադիր էր Հայաստանի Հանրպետությանը պարտադրել ընդունել սկզբնական փուլում հինգ շրջանների, ապա մնացյալ երկու շրջանների հանձնման, իսկ այնուհետև Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցում ադրբեջանական կողմի առաջարկությունները։ Այդուհանդերձ, ինչպես վերջին օրերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներում ենք նկատում, Ադրբեջանը չի կարողացել հասնել իր նպատակներին, և Հայաստանը մերժել է դրանք: Իմիջիայլոց, Թուրքիան ևս չկարողացավ այս պատերազմական գործողություններով հասնել իր ռազմաքաղաքական նպատակներին: Թուրքիան ցանկանում էր հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում հանդես գալ որպես միջնորդ, սակայն ինչպես ականատես եղանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների գործադրած ճնշումների ներքո Ադրբեջանն իրականում վերահաստատեց Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում: Թուրքիան մտադիր է տարածաշրջանում ստեղծել հարատև անկայունություն, Ադրբեջանի հարավային հատվածում՝ թալիշաբնակ շրջաններում, հիմնել ռազմաբազաներ, ինչպես նաև տեղավորել այնտեղ ահաբեկչական խմբավորումների․ նպատակը Ղարաբաղի հարցը չէ, այլ Ադրբեջանի շիայական և էթնիկ կառուցվածքին հակազդումն է։ Այդ ամենով հանդերձ Թուրքիան ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ չընդունելու հիմնախնդիրը բանակցությունների ճանապարհով լուծելու տարբերակը: Ակնհայտ է, որ բախումների շարունակականությունը չի լինելու կողմերից որևէ մեկի օգտին: Ռազմական գործողությունների անցած երկու շաբաթվա ընթացքը ցույց տվեց, որ Ադրբեջանը սխալվել է իր հաշվարկումներում՝ կապված հայկական զինված ուժերի ներուժի հետ։ Եվ դա այն պայմաններում, երբ միջազգային հարթակում ևս նկատում ենք, որ զարգացումները հօգուտ Ադրբեջանի չեն։ Արևմտյան լրատվամիջոցներում Ադրբեջանը մեղադրվում է մարդու իրավունքների խախտման, պատմամշակութային կոթողների և անզեն քաղաքացիների վրա հարձակումների համար, և դրանք իրականացվում են Ադրբեջանի դեմ նոր բանաձևերի ընդունմամբ վերջինիս ճնշման տակ վերցնելու նպատակով: Մյուս կողմից, հասկանալի է, որ պատերազմի խորացումը հանգեցնելու է քաղաքական ելքերի բացառմանը: Անցած 30 տարվա ընթացքում Ղարաբաղում դաստիարակված սերնդին խորթ են նման ծավալի պատերազմական գործողությունները, և դրանց վերսկսումը պատճառ է դարձել, որ ամրանա հայության ազգային միասնականությունը, որն, իր հերթին, նպաստում է բախումների շարունակականությանը: Բացի այդ, դա թույլ չեն տա տարածաշրջանային խաղացողները։ Բախումների աշխարհագրության ընդլայնման դեպքում տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես Ռուսաստանը, որը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, դուրս կգա Թուրքիայի դեմ, բայց հաշվի առնելով Ռուսաստանի հետ ունեցած իր առևտրատնտեսական ամուր կապերը՝ Թուրքիան նման նպատակ չի դնի իր առջև:
12:36 - 17 հոկտեմբերի, 2020
ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել Իրանում |azatutyun.am|

ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել Իրանում |azatutyun.am|

azatutyun.am:  France-Presse գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ օրը Իրանը կրկին նախազգուշացում է տվել հարևան Ադրբեջանին և Հայաստանին, այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել սահմանի իրանական կողմում: «Եթե նման կրակի կրկնություն լինի, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա», - Թվիթերում գրել է արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ՝ չհստակեցնելով, թե որ կողմին է Թեհրանը պատասխանատու համարում վերջին հրետակոծության համար: Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության` ընդհանուր առմամբ 10 հրթիռ է հարվածել Իրանի սահմանային Խոդա Աֆարին շրջանի գյուղերին՝ վիրավորելով մեկ մարդու և փլուզելով շենք։ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի այս շրջանը սահմանակից է հայերի կողմից վերահսկվող տարածքին, ոստեղ թեժ մարտեր են ընթանում անցած սեպտեմբերի վերջից։ Մարտական գործողությունների առաջին շաբաթվա ընթացքում ականանետերից արձակված արկերը բազմիցս շեղվել են և հարվածել սահմանից այն կողմ ՝ իրանական տարածքում։ Արկերից մեկը վիրավորել է վեց տարեկան մի երեխայի:
15:38 - 16 հոկտեմբերի, 2020
Իրանի ռազմական կցորդին փոխանցվել է, որ ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել սահմանային հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին

Իրանի ռազմական կցորդին փոխանցվել է, որ ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել սահմանային հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը: Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
15:16 - 16 հոկտեմբերի, 2020
Գլխավոր դատախազությունը ՌԴ-ին և Իրանին է փոխանցել Ադրբեջանում վարձկանների առկայության ապացույցները

 |armenpress.am|

Գլխավոր դատախազությունը ՌԴ-ին և Իրանին է փոխանցել Ադրբեջանում վարձկանների առկայության ապացույցները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության և Իրանի գործընկերներին է փոխանցել քրեական գործերով հաստատված ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերում առկա են վարձկաններ: Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը: «Դատախազությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հետ: Նրանց փոխանցել ենք մեր ձեռքի տակ առկա, հաստատված ապացույցներն ու կարելի է ասել ամենօրյա աշխատանքի գրաֆիկով փորձում ենք հնարավորինս անել, որպեսզի քրեական գործերով արդեն իսկ հաստատված այն հանգամանքով, որ վարձկաններ կան Ադրբեջանի զինված ուժերի կազմում, համապատասխան միջոցառումներ իրականացվեն նրանց ներթափանցումը կանխարգելելու, նրանց անձը պարզելու, ինքնությունը հաստատելու, հայտնաբերելու և այլ ուղղություններով»,- ասաց Հարությունյանը: Վահե Հարությունյանը նշեց, որ արդեն իսկ շուրջ երկու տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցվել ինչպես Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, այնպես էլ այլ հանցագործությունների վերաբերյալ: «Արդեն փաստերը հաստատագրված են, իրականացվում են համապատասխան միջոցառումներ դրանց իրավական գնահատականը լիարժեք տալու, ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին հետամուտ լինելու նպատակով»,- նշեց ՀՀ Զինվորական դատախազը:
18:32 - 15 հոկտեմբերի, 2020
Իրանում ընկած ԱԹՍ-ն հայկական չի կարող լինել |fip.am|

Իրանում ընկած ԱԹՍ-ն հայկական չի կարող լինել |fip.am|

fip.am: Այսօր՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական տարբեր աղբյուրներ հաղորդեցին Իրանի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասին։ Լուրը որոշ ժամանակ անց պաշտոնապես հաստատեց նաև Իրանի պետական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության` այն ընկել է Իրանի Արդաբիլ նահանգի Պարսաբադ-Մողան շրջանի Օզան Թափե գյուղի տարածքում, որը գտնվում է արցախա-ադրբեջանական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի արևելք։  «ԻՐՆԱ»-ի պարսկերեն հոդվածում նշվում է, որ ըստ տեղական աղբյուրների՝ ընկած ԱԹՍ-ն կարող է պատկանել կա՛մ ադրբեջանական, կա՛մ հայկական զինված ուժերին, որոնք արդեն երկու շաբաթ է Իրանի հյուսիսային սահմանի մոտ մարտական գործողություններ են վարում։ Իսկ նույն գործակալության կողմից հրապարակված անգլերեն հոդվածի հենց վերնագրում ասվում է. «Ադրբեջանական կամ հայկական դրոնը ընկել է Իրանի հյուսիս-արևմուտքում»։ Իրականում, սակայն, այս ԱԹՍ-ն չի կարող պատկանել հայկական կողմին։ Այն իսրայելական արտադրության «Հարոպ» (Harop) տեսակի «կամիկաձե» ԱԹՍ է։ Ստորև ներկայացնում ենք այդ ԱԹՍ-ն արտադրող Israel Aerospace Industries (IAI) կայքում տեղադրված «Հարոպի» լուսանկարը, որից պարզ է դառնում, որ ընկած ԱԹՍ-ն հենց «Հարոպ» է։ ԱԹՍ-ի՝ «Հարոպ» տեսակի լինելու մասին գրել է նաև razm.info կայքը։  Եվ ինչպես հայտնի է, ՀՀ և Արցախի Զինված ուժերը չունեն իսրայելական արտադրության որևէ ԱԹՍ։ Հայկական զինուժի բոլոր ԱԹՍ-ները հայրենական արտադրության են։ Ի դեպ, վերջերս նույն «Հարոպ» տեսակի ԱԹՍ-ն որպես հայկական էր ներկայացրել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Նա Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, թե, իբր, Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) խոցել է Հայաստանի «կամիկաձե» ԱԹՍ, և կցել էր նույն «Հարոպի» մի քանի լուսանկար։   Ընթացող պատերազմում Ադրբեջանի կողմից «Հարոպի» կիրառումը հաստատվել է հենց Հաջիևի կողմից, որը գովել է դրանց բարձր արդյունավետությունը։ Ադրբեջանը դեռ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ էր գործածել այս ԱԹՍ-ն։ Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» դեռ սեպտեմբերի 26-ին գրել էր Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրող ինքնաթիռների ակտիվ թռիչքների մասին։ Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ևս շարունակվում են բեռնափոխադրող ինքնաթիռների չվերթները Ադրբեջանի և Իսրայելի միջև, որոնցով, ամենայն հավանականությամբ, զենք և զինամթերք է փոխադրվում։ Հովհաննես Նազարեթյան
15:49 - 13 հոկտեմբերի, 2020
Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել հրադարարի ռեժիմը՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնելով աջակցել բանակցությունների վերսկսմանը
 |tert.am|

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել հրադարարի ռեժիմը՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնելով աջակցել բանակցությունների վերսկսմանը |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարին և միջագային նորմերի շրջանակում վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները, հայտնում է IRNA պետական գործակալությունը: Ճեպազրույցի ժամանակ Խաթիբզադեն ափսոսանք է հայտնել ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի խախտման համար, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ շաբաթ, և դատապարտել է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների և բնակելի շենքերի հրթիռակոծությունը: Խաթիբզադեն ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին՝ տարածաշրջանում ամուր խաղաղության հասնելու համար:
12:43 - 12 հոկտեմբերի, 2020
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկերլ են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկերլ են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հայտնում է ria.ru-ն։ «Մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում Ռոհանին Ռուսաստանի նախագահին հայտնել է իր աջակցությունը Ղարաբաղում զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և շուտափույթ կարգավորման բանակցությունների մեկնարկին: «Իրանի նախագահը աջակցություն է հայտնում հրադադարի մարդասիրական պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների, ինչպես նաև բովանդակային բանակցությունների մեկնարկի շնորհիվ` հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:47 - 10 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նկատմամբ |armenpress.am|

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը իրանական 18 բանկերի մտցրել Է պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Սահմանափակումների ներքո են հայտնվել մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Amin Investment Bank-ը, Bank Keshavarzi Iran-ը, Bank Maskan-ը, Iran Zamin Bank-ը: Ամերիկյան գերատեսչությունն այդ կազմակերպություններին մեղադրել Է իրանական կառավարության «նենգամիտ գործությունը» ֆինանսավորելու մեջ: «Մեր պատժամիջոցների ծրագրերը կշարունակվեն, քանի դեռ Իրանը չի դադարեցրել իր աջակցությունը ահաբեկչական գործունեությանը եւ վերջ չի տվել իր միջուկային ծրագրին»,-ասել Է նա: 2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս Է եկել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերստին պատժամիջոցներ Է սահմանել Թեհրանի նկատմամբ, ինչպես նաեւ նրա տնտեսական գործընկերների նկատմամբ: Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը մինչեւ զրո հասցնելու նպատակի մասին եւ կոչ Է արել հրաժարվել դրա գնումներից: Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին բողոք Է հայտնել, որում ասվում Է Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) չկատարելու մասին, որն ընդունվել Է 2015 թվականին: Վաշինգտոնը հայտարարել Է Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը գործարկելու ցանկության մասին: ԱԽ-ի անդամների ճնշող մեծամասնությունը հանդես Է եկել ամերիկյան նախաձեռնությունների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:59 - 09 հոկտեմբերի, 2020
Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին |hetq.am|

Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին |hetq.am|

hetq.am: Հարցազրույց իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։ -Տիկին Իսկանդարյան, ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ-ի, փորձում է խորամանկ մարտավարությամբ առաջ շարժվել՝ մի կողմից ունենալով Իրանի հետ սահմանը եւ մտածելով, որ հայկական կողմը զերծ կմնա սահմանի ուղղությամբ հարվածներ հասցնել։ Սակայն ՊՆ ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ Իրանի պատասխանն իր սահմանին ընթացող մարտերի վերաբերյալ միայն հայտարարությունների մակարդակով չէ։ Ի՞նչ գործնական քայլերի է դիմել Իրանը ադրբեջանական գրոհի եւ հայկական պատասխանի ֆոնին։ -Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ ուշադիր է հետեւում այս ամեն ինչին, եւ հետաքրքիր է, որ ժամեր առաջ ԻԻՀ նախագահը ավելի կոշտ հայտարարություն հնչեցրեց, որտեղ շեշտադրումներ արեց՝ ասելով, որ ժամանակին իրենք պայքարել են Սիրիայում հենց այդ ահաբեկիչների դեմ, ապա հիշատակեց Ղասեմ Սոլեյմանիի կատարած սխրագործությունները եւ նշեց, որ եթե իրենք պայքարել են Սիրիայում, թույլ չեն տա, որ այդ նույն ահաբեկիչներն այս պահի դրությամբ հայտնվեն ԻԻՀ սահմանի երկայնքով: Իհարկե, կողմերին կրկին կոչ արեց հետ քաշել այդ ահաբեկչական խմբերին, այսինքն՝ չկոնկրետացրեց որեւէ երկրի, բայց քանի որ ՀՀ-ն որեւէ կերպ ներգրավված չէ այդ ահաբեկիչների ներկրման գործընթացին, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանին: -Իրանը վստահաբար տեղյակ է իր սահմանների մոտ գտնվող եւ Ադրբեջանի համար կռվող վարձկանների եւ ահաբեկչական խմբավորումների մասին։ Բայց մյուս կողմից Իրանի հյուսիսային շրջանում բավականին մեծաթիվ էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում, որոնք Իրանի քաղաքացիներ են, բայց սերտ կապեր ունեն Ադրբեջան պետության հետ։ Ազգային անվտանգության եւ էթնիկական խնդրի այս դժվար թվացող իրավիճակում ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում պաշտոնական Թեհրանը։ -Երկու օր առաջ Թավրիզ ժամանեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի բրիգադի ղեկավարը: Սա շատ լուրջ քայլ էր իրենց կողմից, որը ցույց է տալիս, որ ԻԻՀ-ն որեւէ կերպ թույլ չի տալու թե՛ հենց այդ տարածքում՝ Թավրիզում, թե՛ հյուսիսային հատվածներում, հակակառավարական ցույցեր իրականացնել: Իսկ այն տեղեկությունը, որ Իրանն ուժեղացնում է իր սահմանը եւ ծանր ռազմատեխնիկա է մոտեցրել սահմանին, համապատասխանում է իրականությանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
18:03 - 07 հոկտեմբերի, 2020
ԼՂ հակամարտությունը պատերազմի միջոցով չի լուծվի. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

 |armenpress.am|

ԼՂ հակամարտությունը պատերազմի միջոցով չի լուծվի. Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել է, որ այս խնդիրը պատերազմի միջոցով չի լուծվի: Այս մասին տեղեկացնում է ISNA-ն: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ նախագահն այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, և որոշվել է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ևս կզրուցի: Մահմուդ Վաեզին նաև անդրադարձել է պատերազմի հետևանքով Իրանում առաջացած որոշ հուզումներին:  «Ոմանք, ովքեր երկրից դուրս են գտնվում, փորձում են պատերազմական իրավիճակն օգտագործելով՝ երկրի ներսում հայերի և ադրբեջանցիների միջև հակասություններ ստեղծել։ Այս առնչությամբ տեսանյութեր են հրապարակվել, որոնց ուսումնասիրությունից պարզվել, որ Իրանում չեն արվել։ Այս հարցն, անշուշտ, կառավարությունը քննարկել է, և անհրաժեշտ հրահանգներ տվել Ներքին գործերի նախարարությանը։ Այս օրերին իրավիճակը բարելավվել է, և մենք պետք է զգոն լինենք, որ արտաքին խնդիրները ներքին համախմբվածությանը վնաս չհասցնեն»,-ասել է նա:
14:52 - 07 հոկտեմբերի, 2020