ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝10։00-16։00 Դեմիրճյան փ. 17, 19, 21 շենքերը, Արամի նրբ. 26 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խաղաղ Դոնի փ. 5 շենքի 16 մուտքը,11։00-17։00 Չեխովի փ․17 շենքը, Ե․Թադևոսյան փ․1 շենքը, Արշակունյաց պող․47, 49 շենքերը, Արարատյան փ․1-ին նրբանցքի սեփական տները, Բագրատունյաց պող․ 3-րդ նրբանցքի սեփական տները, թիվ 52 դպրոցը, Շարուրի փ․ 5ա, 5, 13, 15 շենքերը, Բայդուկովի, Մխչյան փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Համբարձումյան փ. 7, 9 շենքերը և 23-27 սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Ավետիսյան փ. 8 շենքը և սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գյուլբենկյան փ. 21 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գոգոլի փ. 26/2 շենքը և սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթ Անհաղթի փ. 10, 12, 14, 16, 18 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթուն 2-րդ փողոցի և Փափազյան փողոցի սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Տիգրանյան փ. 20, 38 շենքերը, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կամարակ 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սվաճյան փ. 62 շենքը, Անդրանիկի փ. 43 շենքը, Մարգարյան 1-ին նրբ. 10 շենքը, Հալաբյան փ. 36 շենքը, Դավթաշեն 1-ին թաղ. 1, 16, 17, 18, 19, 29, 30, 31, 32, 33 շենքերը, Դավթաշեն թաղ. 1, 11, 12, 13 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Ընդունելիությունների Տուն» ՓԲ ընկերությունը միակողմանի, Աբովյան փ. 22, 22ա շենքերը, Սայաթ-Նովա պող. 8 շենքը, Թումանյան փ. 28/20 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 29/1, 29/2, 29/3, 29/4, 29/5, 29/6 շենքերը, Նոր-Նորքի վարչական շրջանի շենքը, ստորգետնյա անցումները, Նոր-Նորքի զինկոմիսարիատի շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արագածոտնի մարզում՝ 11։00-17։00 Ակունք, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն, Շղարշիկ, Իրինդ գյուղերը և Թալին քաղաքը մասնակի, Արարատի մարզում՝10։00-16։00 Զանգակատուն գյուղը մասնակի,10։30-16։00 Քաղցրաշեն գյուղը, Այգեզարդ գյուղը մասնակի,Վայոց Ձորի մարզում՝10։00-12։00 Եղեգնաձոր քաղաքի Մուրացան, Թամանցիների, Գլաձորյան փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,10։00-15։00 Շատին գյուղը մասնակի, 10։00-16։00 Արտավան գյուղը մասնակի,Կոտայքի մարզում՝10։00–16։00 Աբովյան քաղաքի Գառնի քաղաքի 8բ շենքը,Գեղարքունիքի մարզում՝10։00–11։00 Վարդենիս քաղաքի Երևանյան, Շահումյան, Կամոյի, Սպանդարյան, Կոմիտասի, Վարդան Մամիկոնյանի, Բաղրամյանի, Մռավյան, Վիկտոր Համբարձումյան, Տեր-Գաբրիելյան փողոցները, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայանները, «Գղգա-Սեդա» գազալցակայանը, Վարդենիս քաղաքի զինմասը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,10։00-13։00 «Վան» և «Նորալուսին» հանգստյան գոտիները, 10։00-16։00 Ծովագյուղ համայնքը, Սեմյոնովկայի Հեռուստակենտրոնը, «Արծափշին», «Սամվել և Ադրիան», «ՄՄ և Ռ» ՍՊ ընկերությունները, «Ալիք» արտադրական կոոպերատիվը, «Արտեմ Պետրոսյան», «Պարգև Շահբազյան» ԱՁ-ները, Հանգստյան տունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Շիրակի մարզում՝10։00-16։00 Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղը, Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ գյուղի արևելյան մասը,11։00-15։00 Անիի տարածաշրջանի Ջրափի գյուղի սահմանապահ ուղեկալը և Ջրափի գյուղի խմելու ջրի պոմպակայանը,Լոռու մարզում՝12։00-16։00 Տաշիր քաղաքի 5-14 թաղամասերը, Երևանյան, էրեբունի, Պուշկինի, Աբովյան, Դեմերճյան, Գագարին, Նաիրի, Կրուպսկայա, Շիրազի, Գետափնյա, Դպրոցակաների, Լճափնյա, Օրջոնիկիձե, Արևային, Լատիշական փողոցները, Սյունիքի մարզում՝10:00-12:00 Մեղրի քաղաքի Աղավնի ձոր թաղամասը,11:00-17:00 Դաստակերտ քաղաքը և հարակից ոչ-բնակիչ բաժանորդները:
05:56 - 20 սեպտեմբերի, 2019
«Armenian Helicopters» միջազգային ավիակազմակերպությունը մտադիր է պայմանագիր կնքել ԱԻՆ-ի հետ

«Armenian Helicopters» միջազգային ավիակազմակերպությունը մտադիր է պայմանագիր կնքել ԱԻՆ-ի հետ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Փրկարար ծառայության ղեկավար կազմի հադիպումը «ARMENIAN HELICOPTERS» միջազգային ավիակազմակերպության ներկայացուցիչների հետ:Հանդիպման նպատակն էր քննարկել և վերհանել երկկողմ փոխշահավետ համագործակցությունը սերտացնելու ուղիները:Ողջունելով հյուրերին ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը նշեց,որ ԱԻՆ-ը և «ARMENIAN HELICOPTERS»-ը արդեն իսկ ունեն արդյունավետ համագործակցության նախադեպեր՝ մասնավորապես, մատնանշելով այս տարվա փետրվարին Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացներին օգնության ցուցաբերման, զոհված ֆրանսիայի քաղաքացու մարմնի տեղափոխվան և բոլորովին վերջերս Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիների հետ տեղի ունեցած միջադեպերը:Ըստ Արտակ Նահապետյանի, ընկերությունը ներկայում համագործակցում է և ունի կնքված պայմանագրեր տարբեր պետական հաստատությունների հետ և ցանկություն ունի նմանատիպ պայմանագիր կնքել նաև ԱԻ նախարարության հետ:«ARMENIAN HELICOPTERS» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը ծավալուն շնորհանդեսի շրջանակներում մանրամասն ներկայացրեց ընկերության գործունեությունը, մատուցվող ծառայությունները և նախարարության հետ համագործակցության զարգացման իր տեսլականը:Ըստ Արամ Աբովյանի, ներկա պահին ընկերության՝ պետական մարմինների հետ ամենածավալուն և հաջողված համագործակցությունը առողջապահության նախարարության հետ սանիտարական, շտապ բուժօգնության թռիչքների իրականացումն է:Ըստ ընկերության կոմերցիոն տնօրենի, ընկերության պարկում առկա չորս ուղղաթիռները կարող են օգտագործվել ԱԻ նախարարության տարաբնույթ խնդիրների իրականացման ժամանակ՝ լինի դա հրդեհաշիջման աշխատանքներ, անձնակազմի արագ տեղափոխություն կամ հետախուզական գործողություններ:Մասնավորապես, ընկերության «H125» և «H130» ուղղաթիռները հնարավորություն ունեն վերազինվելու արտակարգ իրավիճակներում աշխատելու համար, մասնավորապես, երբ տարածքն անհասանելի է կամ դժվարամատչելի մարդու կամ տեխնիկայի համար: Ըստ նրա, ընկերությունը պատրաստ է գնել որոնողափրկարարական սարքավորումներ ու իրականացնել օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումը:«ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության և ոստիկանության կարիքների համար իրականացվող չվերթներն ունեն առաջնահերթություն մյուս տիպի չվերթների նկատմամբ: Անգամ այս կառույցների պարագայում առաջնահերթությունը տրվում է ԱԻ նախարարությանը: Արդյունքում ԱԻՆ-ը հնարավորություն կունենա կանչից հետո 30-60 րոպեի ընթացքում օդում ունենալ համապատասխան սարքավորումներով զինված ուղղաթիռ»,- ասաց Արամ Աբովյանը:Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել շփումները՝ համագործակցությունը ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ:
05:08 - 17 սեպտեմբերի, 2019
ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 6-13-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները: Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Պատասխանատուները Փրկարար ծառայության տնօրենին զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Ըստ մարզային փրկարարական վարչություների ղեկավարների զեկույցների՝ հանրապետության մարզերի ուսումնական և մի շարք այլ հաստատություններում շարունակում են անցկացվել ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասընթացներ: Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ալեքսան Գյոզալյանը զեկուցել է, որ մարզում սեպտեմբերի 10-ին իրականացվել են Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժի հետևանքով հավանական փլուզումների, վնասված շենք-շինությունների հայտնաբերման և բնակիչներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրման աշխատանքներ: Հետաքննության արդյունքում վնասված շինություններ չեն հայտնաբերվել: Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարզերում շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը: Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց փրկարարական վարչություների ղեկավարներին անձնական վերահսկողության տակ վերցնել և մշտական ուշադրության տակ պահել իրականացվող աշխատանքների որակն ու համապատասխանությունը շինարարական պլաններին: Ա. Նահապետյանը նաև անդադարձ է կատարել ՀՀ անկախությանը նվիրված տոնական միջոցառումների ընթացքում ՓԾ ուժերի պատշաճ ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը: Ըստ ՓԾ տնօրենի՝ ծառայության գլխավոր նպատակը 2020 թ. պետք է դառնա անձնակազմի պատրաստության բարձրացումը և այս համատեքստում՝ հանրապետության բոլոր մարզերում քաղաքային որոնողափրկարարական թիմերի (ՔՈՓ) ստեղծումն ու զարգացումը:
11:56 - 13 սեպտեմբերի, 2019
Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ ԱԻՆ-ում փոքր ավիացիայի անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ ԱԻՆ-ում փոքր ավիացիայի անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Չեխիայի «General Electric Aviation» ընկերության Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի և Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի բարձրաստիճան ներկայացուցիչներին:  Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Պատվիրակության այցելության նպատակն էր ներկայացնել «L410» տուրբո շարժիչով ինքնաթիռը և քննարկել մեր երկրում դրա գործարկման հնարավորությունները: Պատվիրակության անդամ «General Electric Aviation Czech»-ի Չեխիայի և Սլովակիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Միլան Սլապակը ներկայացրել է «L410» ինքնաթիռը և նշել, որ ինքնաթիռն ունի իր դասի ամենամեծ սրահը՝ 19 նստատեղով և կարող է վայրէջք կատարել կարճ, ոչ ասֆալտապատ թռիչքուղիներում և լեռնային շրջաններում: Այն սովորաբար օգտագործվում է որպես ուղևորատար ինքնաթիռ, բայց կիրառվում է նաև որպես բեռնատար, սանիտարական ավիացիայի, օդապարիկային գործունեության, հսկողության և այլ նպատակներով: Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ ԱԻ նախարարությունն ունի փոքր ավիացիայի անհրաժեշտություն: Ինքնաթիռները պետք է օգտագործվեն հրդեհաշիջման աշխատանքներում և մարդկանց տարհանելու նպատակով: Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, հաշվի առնելով երկրի փոքրությունը, տարհանումը կազմակերպվում է այլ միջոցներով, իսկ հրդեհաշիջումն առավել արդյունավետ դարձնելու հարցում ԱԻ նախարարութունը պատրաստ է քննարկել գործնական առաջարկություններ: Հանդիպման ավարտին ԱԻ նախարարն առաջարկել է հյուրերին ներկայացնել իրենց արտադրության ինքնաթիռների տեխնիկատակտիկական տվյալները, որպեսզի մասնագետների ուսումնասիրության արդյունքում քննարկվեն համագործակցության հեռանկարները:
15:32 - 12 սեպտեմբերի, 2019
Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում իրականացվում է հերթապահություն. ԱԻՆ

Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում իրականացվում է հերթապահություն. ԱԻՆ

Օգոստոսի 31-ին Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում իրականացվում է հերթապահություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Շիկահող գյուղին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:Դեպքի վայրում 40 փրկարարի և 5 լեռնափրկարարի կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Նույն օրվա ժամը 23:05-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել:Օգոստոսի 28-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 46 փրկարար ծառայող, թիվ N զորամասի 50 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 26, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից, 1 ջրատար ավտոմեքենա և գյուղի բնակիչներ: Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն:
10:06 - 31 օգոստոսի, 2019
Իրանի ղեկավարությունը մեծ ցանկություն ունի Հայաստանի հետ հաստատել որակական նոր հարաբերություններ. դեսպան

Իրանի ղեկավարությունը մեծ ցանկություն ունի Հայաստանի հետ հաստատել որակական նոր հարաբերություններ. դեսպան

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը դեսպանին իր գոհունակությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար և նշեց, որ Սեյեդ Քազեմ Սաջադին դիվանագիտական առաքելության ընթացքում ստեղծել է բավարար բարյացակամության մթնոլորտ հաջորդ դեսպանի արդյունավետ պաշտոնավարման համար: Ներկայում Հայաստանում գրեթե ամենուր տարբեր չափերի և վտանգավորության հրդեհներ են, որոնց ԱԻՆ-ը հաջողությամբ կարողանում է դիմագրավել: Նախարարը նշեց, անհրաժեշտության դեպքում, հավատարիմ մնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանը և փոխօգնության պատրաստակամությանը, Հայաստանը օգնության նպատակով կդիմի Իրանին: Նախարարը գոհունակությամբ հիշատակեց, որ ՀՀ պատվիրակության կազմում Իրան կատարած այցելությունը եղել է երկուստեք շատ արդյունավետ, հատկապես՝ տպավորվել է Իրանի նախագահի խարիզմատիկ կերպարով: Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ ջերմ զգացմունքներ ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և այսուհետ որտեղ էլ լինի, կաշխատի ուժերի ներածին չափով օգտակար լինել հայ-իրանական բարեկամությանը: Նա շնորհակալություն հայտնեց նախարարին Իրանին պատուհասած ջրհեղեղի ժամանակ օժանդակության համար և նշեց, որ Իրանի ղեկավարությունը մեծ ցանկություն ունի, շարունակելով բարեկամությունը, Հայաստանի հետ հաստատել որակական նոր հարաբերություններ: Հանդիպման ավարտին նախարարը հրաժեշտ տալով դեսպանին, հույս հայտնեց, որ ՀՀ-ում Իրանի նոր դեսպանը կշարունակի գոյություն ունեցող բարի ավանդույթը:
11:38 - 27 օգոստոսի, 2019
Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է

Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 27-ին, ժամը 11:30-ին Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհի ընդհանուր մակերեսը վերոնշյալ տարածքում կազմել է մոտ 150 հա: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ, յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 92 փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20, Եղվարդ քաղաքից 15 և Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ, ինչպես նաև անտառտնտեսության 18 աշխատակից: Օգոստոսի 21-ին, ժամը 02:15-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Պարզվել է, որ Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, որը մեկուսացվել է ժամը 18:15-ին. սահմանվել է հերթապահություն: *** Օգոստոսի 22-ին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 1800 հա: Աշխատանքներին մասնակցել են 29 փրկարար և անտառտնտեսության 2 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին և սահմանվել հերթապահություն: *** Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացրել է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար՝ հրդեհաշիջում. դեռևս առկա են եղել ծխացող օջախներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին. սահմանվել է հերթապահություն: *** Օգոստոսի 24-ին, ժամը 09:50-ին «Ծաղկեվանք» եկեղեցուն հարակից տարածքում, ինչպես նաև գագաթային հատվածում առկա ծխացող օջախների մարման աշխատանքներ և հերթապահություն են իրականացրել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ: *** Օգոստոսի 25-ին, ժամը 11:30-ի դրությամբ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի կողմից հերթապահություն է իրականացրել 5, Աշտարակի կողմից՝ 2 փրկարար: Ապարանի կողմում առկա է եղել 5 ծխացող օջախ: *** Օգոստոսի 26-ին, ժամը 09:55-ին հրդեհի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ: Լեռան գագաթային հատվածում հայտնաբերվել է 40 ծխացող օջախ, որոնք մարվել են ժամը 16:58-ին: ժամը 21:30-ին հերթապահություն են իրականացրել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:
10:10 - 27 օգոստոսի, 2019
Հրդեհ Գոմք գյուղում. այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ

Հրդեհ Գոմք գյուղում. այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում օգոստոսի 27-ին, ժամը 06:00-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:***Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, ժամը 00:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում այրվում է խոտածածկ տարածք:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմք գյուղի «Դարաքյանդ» կոչվող տարածքում:Ժամը 01:47-ին ռելիեֆի բարդության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:Ժամը 06:40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Հրդեհի մակերեսը կազմել է 9 հա խոտածածկույթ:***Օգոստոսի 26-ին, ժամը 06:00-ի դրությամբ վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:Հրդեհի մակերեսը կազմել է 31 հա խոտածածկույթ:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձոր» անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից, Գոմք գյուղի 5 բնակիչ:Ժամը 20:44-ից մթության և ռելիեֆի բարդության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Հրդեհի մակերեսը կազմել է 37 հա:
06:40 - 27 օգոստոսի, 2019