Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով
14:04 - 28 հուլիսի, 2020

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հուլիսի 28-ի ցերեկը, 30-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքում հուլիսի 28-ի երեկոյան ժամերին, 29-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:   Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել