Սեւանա լճի մակարդակը նվազել է
13:21 - 23 հուլիսի, 2020

Սեւանա լճի մակարդակը նվազել է

Հուլիսի երրորդ տասնօրյակում Սեւանա լճի մակարդակը շարունակել է նվազել՝ նախորդ տարվա հուլիսի 22-ին գրանցված նիշից ցածր մնալով 3 սանտիմետրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հուլիսի 22-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 80 սանտիմետր նիշի դիմաց:

Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 154 միլիոն 785 հազար խորանարդ մետր ջուր: Հունիս-հուլիս ամիսներին ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 75 միլիոն 524 հազար խորանարդ մետր ջուր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել