Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը չենք կարողացել պարզել․ ԱՀ ՄԻՊ

Կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը չենք կարողացել պարզել․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»։
09:09 - 02 դեկտեմբերի, 2020
Խիստ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները․ Արցախի ՄԻՊ

Խիստ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է սոցցանցերում տարբեր խմբերի հանդեպ վիրավորական վերաբերմունքին։ Գրառման մեջ ասվում է․«Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները: Թեև տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը:1. Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում, մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը: Մարդու իրավունքների պաշտպանության և ներքին միասնականության մշակույթի ապահովումը պարզապես հրամայական է մեր ներքին ու արտաքին մարտահրավերների արդյունավետ դիմագրավման ճանապարհին:2. Արցախը, որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, և բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել Հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում: Վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը:3. Հաշվի առնելով տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին և միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում: Եվ, ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլյացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը: Ուստի, դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր արշավներին հավատալուց և մասնակցելուց: Նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին:4. Թեև մարդն իր գործողություններում մեծապես առաջնորդվում է իռացիոնալ հիմքերով, սակայն ունի նաև ռացիոնալությունը կիրառելու կարողություն: Հետևաբար, մենք ունակ ու պարտավոր ենք հատկապես այսպիսի դեպքերում չտրվել կարծրատիպերը չարաշահող մանիպուլյացիաներին և ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին: Ռացիոնալ եզրահանգումներից հետո հնարավոր է գիտակցել կոնկրետ երևույթների պատճառներն ու հետևանքները, արհեստական ընդհանրացումների ու տարանջատման փորձերի վտանգավորությունը:Եկե՛ք երբեք չմոռանանք հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտությունը»:
12:58 - 30 նոյեմբերի, 2020
Կան մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ․ սպասում ենք ԴՆԹ անալիզի արդյունքներին․ ԱՀ ՄԻՊ |armtimes.com|

Կան մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ․ սպասում ենք ԴՆԹ անալիզի արդյունքներին․ ԱՀ ՄԻՊ |armtimes.com|

armtimes.com: Այսօր հրավիրված առցանց քննարկման ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձավ զինծառայողների դիերի ինքնության պարզման գործընթացին։ Նա տեղեկացրեց, որ դին նախ փոխանցվում է համապատասխան դատաբժշկական մարմնին, որտեղ փորձում են նրա ինքնությունը պարզել, լուսանկարում են, դրանք ցույց տալիս հարազատներին․ եթե մարմնի ֆիզիոլոգիական վիճակը թույլ է տալիս, հարազատը ճանաչում է իր զինվորին, իսկ եթե քայքայման գործընթացների պատճառով նման հնարավորություն չի լինում, վերցվում են ԴՆԹ անալիզներ թե՛ դիերից, թե՛ հարազատներից, եւ արդյունքների պարզ լինելուց հետո համեմատում են առկա տվյալների բազաների հետ․ «Այդպես անհետ կորածների շատ հարազատներ գտել են իրենց զինվորների մարմինները, այժմ մենք ունենք կոնկրետ թվով մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ, դեռ սպասում ենք անալիզների արդյունքներին: Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին եւ շաբաթներին նրանց հարազատներն էլ իրենց կգտնեն, եւ ոմանց ճակատագրերը պարզ կլինեն»։   Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ այդ գործընթացներում կարեւոր դերակատարություն ունի նաեւ անհետ կորածների ցուցակագրումը։ Սաքունցը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-ից զբաղվելով այդ աշխատանքներով՝ ստացել են անհետ կորելու հանգամանքի վերաբերյալ 666 զանգ, հետագայում պարզվել է, որ նրանցից մոտ 52-ը ողջ են, 43-ը՝ զոհվել, եւ մարմինները նույնականացվել են, եւս 3 անձ գերեվարված է։ «Պետք է լինեն անհետ կորածների հստակ ցուցակներ, որոնց մի մասը կդասակարգվի որպես գերի, մի մասը՝ զոհված, եւ սրա վրա պետք է աշխատանք տարվի, մեր կողմից էլ պիտի լինի ցուցակարգում, թե քանի ադրբեջանցի ռազմագերի եւ դիակ ունենք»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ այս հարցերը աշխատանքի կազմակերպման հիմքում են, եւ սրանց պետք է լուրջ մոտենալ, որպեսզի հնարավոր լինի փրկել նաեւ ողջ մնացած գերիների կյանքը․ «Անընդհատ պետք է այս ամենի մասին համոզիչ տեղեկություններ տրվեն, պետք է համոզմունք առաջանա, որ քայլեր կատարվում են»,- ասաց նա՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է պատահել, որ Կարմիր խաչը մինչ օրս չունի հստակ թվով ցուցակներ։ Անդրադառնալով մեզ մոտ պահվող ադրբեջանցի գերիների հարցին՝ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ պատերազմի ընթացքում ինքն այցելել է այն ռազմագերիներին, որոնց մասին տեղեկություններ ունեցել է, բայց քանի որ այս հարցն իր լիազորությունների շրջանակում չէ, հրապարակելու տվյալներ չունի․ «Ամեն դեպքում, նրանց պահպան պայմանների խնդիր չկա, եւ պատահական չէ, որ մեր կողմից անմարդկային վերաբերմունքի որեւէ տեսանյութ չի հրապարակվել, այսինքն՝ ռազմագերիների մասով ՀՀ-ն եւ ԱՀ-ն կատարում են իրենց միջազգային պարտավորությունները»։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ որեւէ կապ չկա, եւ ենթադրելի է, որ իրենք բոլոր հնարավոր ձեւերով բացառում են Արցախի Հանրապետության որեւէ պետական մարմնի հետ կոնտակը․ «Որքանով տեղյակ եմ, նաեւ ՀՀ ՄԻՊ-ի հետ կապ չկա, Ադրբեջանի ՄԻՊ-ը մի քանի անգամ քաղաքական բնույթի նախապայմաններ է դրել, հայտարարել, որ կարող է համագործակցել ՀՀ-ի հետ, երբ ՀՀ-ն վերջ տա իրենց տարածքների օկուպացիային, ինչը աբսուրդ է ՄԻՊ-ի համար»։ Խոսելով գերիների վերադարձի ժամկետների մասին՝ Արտակ Բեգլարյանն ասաց, որ դրանք շատ անկանխատեսելի են եւ առաջին հերթին կախված են Ադրբեջանից․ «Ես շատ կուզեի, որ հենց այսօր ավարտվեր, եւ ռազմագերիները, ներկալված անձինք եւ անհետ կորածները վերադառնային իրենց ընտանիքներ: Ես անձնապես շատ լավ եմ հասկանում նրանց վիճակը, ողբերգությունը եւ իմ լիազորությունների շրջանակում եւ դրանցից դուրս էլ մարդկայնորեն առավելագույնը փորձում եմ կատարել, ցավոք սրտի, լայն առումով, արդյունքները մեծ չեն»։ Զինծառայողների հարազատներին Արցախի ՄԻՊ-ը հորդորեց զգույշ լինել մանիպուլյացիոն հարցերում: Ըստ նրա՝ տարբեր կողմեր, առաջին հերթին՝ Ադրբեջանը, նաեւ՝ ներքին որոշակի խմբեր, տարբեր նպատակներով փորձում են մանիպուլյացիներ անել․ «Հորդորում եմ հարազատներին անհետ կորածների մասին անձնական տեղեկություններ չհանրայնացնել սոցցանցերում: Շարունակությունը՝ armtimes.com-ում։  
18:26 - 27 նոյեմբերի, 2020
Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ |armtimes.com|

Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ |armtimes.com|

armtimes.com: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ստացել է տեղեկություններ՝ հայ ռազմագերիների մասնակցությամբ ադրբեջանական զորահանդես կազմակերպելու մասին, սակայն չի կարող ասել, թե որքանով են դրանք հավաստի․ «Հաշվի առնելով նախընթաց գործընթացները, նրանց ձեռագիրը, հայատյացության մթնոլորտը, որը լայնորեն խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ տեսականորեն չեմ կարող բացառել, բայց հույս ունեմ, չասեմ՝ իրենք բավարար մարդասեր կգտնվեն, գոնե ռացիոնալ առումով կհասկանան, որ դա իրենց համար լուրջ հարված է լինելու միջազգային հեղինակության տեսանկյունից, եթե, իհարկե, թքած չունեն դրա վրա»։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ եթե նման բան կատարվի, ապա դա շատ կոպիտ հանցագործություն է լինելու, եւ եթե չհաջողվի այն կանխարգելել, ապա պետք է կիրառվեն շատ լուրջ պատժամիջոցներ․ «Բայց հաշվի առնելով պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված պատերազմական մի շարք խախտումներ, եւ դրանց վերաբերյալ միջազգային հանրության մեղմ արձագանքները, երբեմն՝ լռությունը եւ հատկապես ոչ գործնական քայլերը՝ ես այդքան էլ լավատես չեմ, որ միջազգային հանրությունը իր պարտավորությունները կարող է արդյունավետ կատարել»։   Բեգլարյանի համոզմամբ՝ ՀՀ եւ Արցախի իշխանությունները, ողջ հայությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն ուղիղ ճնշումների եւ միջազգային գործընկերների միջոցով, որպեսզի դադարեցվի այս մարդասիրական հարցերի քաղաքականացումը եւ ռազմագերիներին թաքցնելու պրակտիկան։ Խոսելով գերիների մասնակցությամբ հրապարակվող տեսանյութերից՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ դրանց մեջ, այո, կան նաեւ կեղծ տեսանյութեր․ «Արձանագրել ենք դեպքեր սիրիական պատերազմից տեսանյութերի, լուսանկարների տարածման, լատինա-ամերիկյան նարկոբարոնների կողմից նկարահանած տեսանյութի տարածման, բայց դեպքերի հիմնական մասը, ըստ մեր վերլուծության, իրական է, ավելին ասեմ՝ հիմնական մասում մենք կարողացել ենք պարզել անձանց ինքնությունը, ինչը եւս լրացուցիչ ապացույց է, որ դրանք կեղծ չեն»։ ՄԻՊ-ի կարծիքով՝ մենք պետք է զգույշ լինենք՝ հավատալու այդ տեսանյութերի ճշմարտացիությանը, բայց նաեւ փորձագետները պետք է առավելագույն զգոնությամբ դրանք զննեն, եւ համապատասխան իրավապահ մարմինները համապատասխան գործընթաց սկսեն՝ հնարավոր հանցագործներին գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, ինչը, ըստ ՄԻՊ-ի, որոշ դեպքերում հնարավոր է։ Մի դեպքով նույնիսկ ադրբեջանցի զինծառայողի անուն-ազգանունն է հնչում, որը կատարում է պատերազմական հանցագործություն, եւ մեր իրավապահ մարմինների պարտավորությունն է ներքին եւ արտաքին մեխանիզմներով հասնել նրանց պատժելուն»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
17:28 - 27 նոյեմբերի, 2020
Արձանագրվել են խոշտանգման մի շարք դեպքեր, նաեւ՝ հետմահու․ Բեգլարյանը՝ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին |armtimes.com|

Արձանագրվել են խոշտանգման մի շարք դեպքեր, նաեւ՝ հետմահու․ Բեգլարյանը՝ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին |armtimes.com|

armtimes.com: Բաց տեսանյութերի հիման վրա այս պահին ունենք մոտ 50-60 ռազմագերու մասին հաստատված տվյալ, որոնցից մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ  բոլոր տվյալները փոխանցում են Կարմիր Խաչին եւ ըստ անհրաժեշտության՝ նաեւ ռուսական կողմին եւ քաղաքական ղեկավարությանը։ «Մեր ներկայացրած տվյալների՝ լուսանկարների, կոնտակների, տեղանքի վերլուծությունների շնորհիվ հնարավոր է եղել նաեւ փրկել կյանքեր եւ Կարմիր Խաչը կարողացել է կապ հաստատել այդ ռազմագերիների հետ»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ Կարմիր Խաչը եւ Պաշտպանության նախարարություններին կից գործող գերիների եւ անհետ կորածների հանձնաժողովները եւս իրենք իրենցով զբաղվում են տվյալների հավաքագրմամբ։ Խոսելով քաղաքացիական գերիների մասին՝ Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ նրանց վերաբերյալ տվյալների ողջ վերլուծությունը կատարում են իրենք, քանի որ բոլորը գտնվել են Արցախում, եւ երբ ադրբեջանական կողմը ներխուժել է, հիմնականում եղել են իրենց բնակավայրերում կամ տներում․ «Մոտավոր հաշվարկով՝ ի սկզբանե կար մոտ 30 անհետ կորած, նրանց մի մասի ճակատագիրը այժմ պարզվել է․ նրանք քաղաքացիական ներկալված անձինք են, որոնց հետ Կարմիր Խաչը կապ է հաստատել, մի մասով էլ, եթե չեմ սխալվում՝ 11-ով, հաստատվել են մահվան դեպքեր, եւ նրանցից 7-ի մարմինները վերադարձվել են մեզ կամ մեր փրկարար ծառայություններն են գտել»։ Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ նշված 7 քաղաքացիական անձինք էլ սպանվել են եւ գրեթե բոլոր դեպքերով, եթե ոչ բոլորով, նրանց մարմնի վրա առկա են եղել խոշտանգման, խեղման հետքեր, այդ թվում՝ հետմահու․ «Այդ թվում՝ ականջներ կտրելու, աչք հանելու, գլխատման փորձեր, հետմահու դանակահարության եւ սարսափազդու մի շարք դեպքեր են արձանագրվել, փորձաքննություններ են ընթանում»։ Արտակ Բեգլարյանը նշեց, որ կան նաեւ ադրբեջանական կողմից հրապարակված տեսանյութեր, որոնցում երեւում է, որ կենդանի վիճակում մարդկանց գլխատում են կամ ականջները կտրում, եւ այս բոլոր տեղեկությունները իրենք վերլուծում են, անձնանց ինքնությունները՝ պարզում, ներկայացնում՝ Կարմիր Խաչին եւ ռուսական կողմին․ «Գլխավոր պատասխանատուն եւ միակ հանցագործը այստեղ ադրբեջանական կողմն է, որը ժամանակ է ձգում գերիների, որոշ դեպքերում՝ նաեւ դիերի փոխանակման համար»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:23 - 27 նոյեմբերի, 2020
Գերիների փոխանցման գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից․ ԱՀ ՄԻՊ

Գերիների փոխանցման գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբանել. 1. Միանշանակ, նրանց վերադարձը պետք է լինի պետական մարմինների առաջնահերթություններից մեկը, սակայն պետք է տարանջատել լիազոր մարմինները աջակից մարմիններից, ինչպես նաև՝ սուբյեկտիվ խնդիրները՝ օբյեկտիվ դժվարություններից: Լիազոր մարմինն այդ հարցում կառավարությունն է՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովի: 2. Որպես աջակից մարմին՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն առավելագույնս աջակցում է պետական ու միջազգային կառույցներին իրենց գործառույթների իրականացման հարցում: Մասնավորապես, բոլոր հնարավոր աղբյուրներից շարունակաբար հավաքագրում ենք տեղեկություններ ու փոխանցում նրանց, համապատասխան տեղեկություններ ենք տալիս գերիների հարազատներին ու նրանց փաստաբաններին, դիմումներ ու զեկույցներ ենք ուղարկում տարբեր միջազգային կառույցների ու որոշում կայացնողների և այլն: Օրինակ, անհայտ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ կատարել ենք մեծածավալ փաստահավաք գործունեություն և բացառիկ տվյալների շտեմարանը փոխանցել բոլոր լիազոր մարմիններին: Նաև մեր ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի խումբ գերիների կյանքը և հստակեցնել նրանց մասին տեղեկությունները. արդեն զգալի հաջողություններ կան, սակայն արդյունքների առումով ավելի մանրամասն չեմ կարող ներկայացնել՝ հաշվի առնելով թեմայի նրբություններն ու գաղտնիության կարևորությունը գերիների համար:Հենց այսօր բավականին երկար քննարկում եմ ունեցել Կարմիր խաչի պատասխանատու ներկայացուցչի հետ, ներկայացրել լրացուցիչ տվյալներ նրան: Առանձին քննարկումներ եմ ունեցել նաև միջազգային իրավապաշտպանների հետ: 3. Հարկ է հաշվի առնել, որ այս թեմայում առկա են բազմաթիվ նուրբ ու զգայուն հարցեր, և ավելորդ հրապարակայնացումը երբեմն վնասում է գործընթացին ու գերիների ճակատագրին: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ ընտանիքներն ու հանրությունը հնարավոր չափով իրազեկված լինեն գործընթացից ու արդյունքներից: Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները: 4. Ակտիվ համագործակցում ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, և այսօր էլ իմ գործընկեր Արման Թաթոյանը հանդես է եկել մանրամասն պարզաբանումներով ու շեշտադրումներով, հղումը տեղադրում եմ մեկնաբանությամբ, որպեսզի մոտավոր նույն բաներն էլ ես չկրկնեմ»:
09:56 - 24 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 13-ից մեկնարկած որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել․ ԱՀ ՄԻՊ

Նոյեմբերի 13-ից մեկնարկած որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել․ ԱՀ ՄԻՊ

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում, որը մեկնարկել է նոյեմբերի 13-ին, արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ: Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առ այսօր ոչ մի այլ կենդանի զինծառայողի հնարավոր չի եղել գտնել: Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:Ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա: Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից՝ պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Իսկ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցում է տվյալների հավաքագրման ու մշակման հարցում, ինչպես նաև փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրում է մարդու իրավունքների խախտումները: Շատ կարևոր է, որ բոլոր պետական ու միջազգային կառույցներն աշխատեն առավելագույնս արդյունավետորեն ու օպերատիվորեն, որպեսզի հնարավոր լինի փրկել կենդանի անհայտ կորածների ու ռազմագերիների կյանքերը և հարազատներին հասցնել մեր զոհված հերոսների մարմինները: Ես էլ փորձում եմ իմ լիազորությունների սահմաններում ու դրանցից դուրս կատարել բոլոր հնարավոր քայլերը այդ նպատակին աջակցելու ուղղությամբ: Նշեմ, որ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով էլ մեր աշխատակազմում կատարվում են փաստահավաք աշխատանքներ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանցելով Կարմիր խաչին ու պետական լիազոր մարմիններին: Կրկին իմ խորին ցավակցությունները, հպարտությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին. ձեր զավակները, եղբայրներն ու հայրերը զոհվել են բոլորիս համար, և բոլորս էլ ցմահ պարտք ենք նրանց, ձեզ ու Հայրենիքի բոլոր պաշտպաններին»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում:
22:22 - 21 նոյեմբերի, 2020
ՄԻՊ-ը էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ դաժանությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցն է ավարտել

ՄԻՊ-ը էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ դաժանությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցն է ավարտել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասինն:Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»:
17:32 - 21 նոյեմբերի, 2020
Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն․ Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին

Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն․ Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 20-ին, երեխաների համաշխարհային օրվա առթիվ նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը։ Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ տիկին Ֆոր, Նոյեմբերի 20-ը քաղաքակիրթ աշխարհի համար կարևոր օր է, քանզի հենց այդ օրն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել Երեխայի իրավունքների հռչակագիրը (1959 թ.) և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989 թ.): Այս երկու փաստաթղթերը հիմնված են մարդկության կարևոր առաքելության վրա` անվերապահորեն պաշտպանելու երեխաների իրավունքները ցանկացած իրավիճակում` երաշխավորելով նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմանները: Ցավոք, այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) երեխաները զրկված են իրենց իրավունքներից, այդ թվում ՝ երեխաների կյանքի, առողջության իրավունքից, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքից, անձնային զարգացման ու պաշտպանության իրավունքից, կրթության իրավունքից և մի շարք այլ հիմնարար իրավունքներից: Նրանք զրկված են իրենց իրավունքներից սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը Արցախի մոտ 170 (շուրջ 70%) համայնքներում դիտավորյալ և չտարբերակված հարվածների է ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ: Քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է առնվազն 50 զոհ և 163 վիրավոր, ներառյալ՝ 1 զոհված և 9 վիրավոր երեխա: Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաներն իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով առավել անվտանգ վայրերում՝ Արցախում և Հայաստանի Հանրապետության տարածքում: Դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների են ենթարկվել նաև դպրոցները, մանկապարտեզները և հիվանդանոցները: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները: Կրթության իրավունքից զրկվել են 23,978 դպրոցական տարիքի և 4,036 նախադպրոցական տարիքի երեխաներ: Ադրբեջանական օկուպացիայի և Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն՝ զրկվելով իրենց իրավունքներից և անհոգ մանկությունից: Բազմաթիվ երեխաներ կորցրել են իրենց հայրիկներին ու հարազատներին, ականատես են եղել հրետակոծությունների, ինչը հանգեցրել է ծանր հոգեբանական տրավմաների և զարգացմանը խոչընդոտող այլ հետևանքների: Որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ ես պատրաստել եմ արտահերթ զեկույց, որում փաստագրել և վերլուծել եմ Ադրբեջանի կողմից Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները: Առաջնահերթ համարելով ցանկացած հանգամանքներում երեխաների իրավունքների պաշտպանությունը և ակնկալելով աշխարհի բոլոր երեխաների պաշտպանը լինելու Ձեր վճռական հանձնառությունը՝ Ձեզ եմ ուղարկում վերոնշյալ զեկույցը և խնդրում պատշաճորեն արձանագրել Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:
13:52 - 21 նոյեմբերի, 2020
Անմարդկային վերաբերմունքի արժանացած ծերունին Շուշիի 80-ամյա բնակիչ է, չէր հասցրել լքել քաղաքը. ԱՀ ՄԻՊ

Անմարդկային վերաբերմունքի արժանացած ծերունին Շուշիի 80-ամյա բնակիչ է, չէր հասցրել լքել քաղաքը. ԱՀ ՄԻՊ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ կից տեսանյութում երևացող՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է: Նա չէր հասցրել լքել Շուշին, և ընկել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Ջոնիկ Թևոսյանի ընտանիքի անդամները դիմել են ՄԻՊ աշխատակազմ՝ խնդրելով աջակցել իրենց հարազատի իրավունքների պաշտպանության հարցում: «Մենք եղած տվյալները փոխանցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով հնարավորինս արագ ապահովել ԱՀ քաղաքացու կյանքի ու այլ իրավունքների պաշտպանությունը՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի: Այս տեսանյութով ևս մեկ անգամ դրսևորվում է Ադրբեջանում տիրող հայատյացության տրամադրությունների համակարգային ու խորքային բնույթը, որոնք ամբողջովին խրախուսվում են պետության կողմից: Սա հայատյացության ու պատերազմական հանցագործությունների մեծ շղթայի մեկ դրվագն է, և ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեկը մեկից ավելի դաժան այդպիսի դրվագները ոչ միայն ուղղակիորեն ողջունվում են ադրբեջանական հասարակության կողմից, այլ նաև շարունակություն են ստանում միջազգային հանրության կուրության, խլության ու համրության պատճառով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այս դեպքը ևս ներկայացնելու ենք միջազգային համապատասխան մարմիններ և հետևողական ենք լինելու պատշաճ գնահատականների հասնելու հարցում»,- նշել է Պաշտպանը:
11:12 - 20 նոյեմբերի, 2020
Արցախի ՄԻՊ-ը Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհետացած10 քաղաքացիների տվյալներն ուղարկել է ԿԽՄԿ

Արցախի ՄԻՊ-ը Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհետացած10 քաղաքացիների տվյալներն ուղարկել է ԿԽՄԿ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին Արցախի ու Հայաստանի 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը: Արցախի ՄԻՊ գրասենյակը նշում է, որ Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ: Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտել է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: «Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից», - ասված Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում։ ՄԻՊ գրասենյակը նաև նշում է, որ Պաշտպանը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքներն՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ ընկած հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով:
15:49 - 17 նոյեմբերի, 2020
Մեկնարկել է Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում հետազոտական նախագիծ |armenpress.am|

Մեկնարկել է Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում հետազոտական նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և իրավունքների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում» (Լեռնային Ղարաբաղ) հետազոտական նախագիծ: Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած հաղորդագրության համաձայն, Արցախի ՄԻՊ-ի հետ համագործակցությամբ, նախագիծը հիմնվելու է առաջնային աղբյուրների վրա, որոնք փաստում են մարդկության դեմ կատարված հանցագործությունները և իրականացրած այլ վայրագությունները՝  կատարված Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը ստացած իսլամիստ զինյալների կողմից՝ ընդդեմ հայերի: Նախագծի հարցում աջակցել է Ամերիկայի հայկական համագումարը:     Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա 2020 թվականի դեկտեմբերի 27-ին: Նրանց աջակցել են թուրք զինվորականները և վարձկանները՝ զինված անօդաչուներով, ծանր հրետանիով, հրթիռային համակարգերով և հատուկ ուժերով: Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն, Թուրքիան տեղակայել է 2 հազար իսլամիստ ջիհադիստներ Սիրիայից և Լիբիայից: Վերջիններիս խոստացվել է պարգևատրում հայերին սպանելու համար: Տարբեր հետախուզական ծառայություններ, միջազգային լրատվամիջոցներ նույնպես հաստատել են այն, որ գլխատումների համար ահաբեկիչներին պարգևատրումներ են խոստացվել: Նշվում է, որ ավելի քան 1400 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք զոհվել են, ավելի քանի 100 հազար քաղաքացիներ տեղահանվել են Ադրբեջանի քաղաքականության հետևանքով: Հայկական եկեղեցիները նույնպես թիրախավորվել են: Կան բազմաթիվ փաստեր, որոնց համաձայն, ադրբեջանցիներն անմարդկային վերաբերմունք են դրսևորել հայ գերիների նկատմամբ: Ադրբեջանը նաև կիրառել է արգելված զինատեսակներ: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հաստատել էր, որ Թուրքիան բոլոր միջոցներով և ամբողջ սրտով կշարունակի մնալ բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի հետ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով, ցանկացած դեմք կամ կազմակերպություն, որը հայտարարում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, պետք է նրանց պաշտպանի առանց սահմանափակումների, հատկապես երբ վտանգված է խոցելի ու անապահով բնակչությունը:  
11:11 - 15 նոյեմբերի, 2020
Արտակ Բեգլարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին և Արման Թաթոյանին

Արտակ Բեգլարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին և Արման Թաթոյանին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին: Այս մասին հայտնում Է ԱՀ ՄԻՊ աշխատակազմը։ Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված, Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2 միջանկյալ զեկույց ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, 3 փակ զեկույց՝ հայ ռազմագերիների և զինծառայողների դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, 1 զեկույց՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման վերաբերյալ, 1 զեկույց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև մեկ համատեղ զեկույց ՀՀ Մարդու իրավունքների հետ՝ քիմիական բնույթի զինատեսակների կիրառման վերաբերյալ: Արձանագրված փաստերն ավելի քան բավարար էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ընդհանրապես միջազգային հանրության համար՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու և Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և կանխելու համար: Իր հերթին Բարոնուհի Քերոլայն Քոքսը ընդգծել է, որ երկար տարիներ շարունակ Արցախի ժողովրդի իրավունքների մասին մշտապես բարձրաձայնել է միջազգային հարթակներում, իսկ պատերազմի ընթացքում՝ կոչ արել շահագրգիռ կառույցներին՝ գործնական քայլերով ապահովել արցախցիների իրավունքների պաշտպանությունը: Բարոնուհին շեշտադրել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի արդար պայքարին իր իրավունքների ու ազատությունների համար, և միջազգային հանրությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել առկա կարիքների ու հիմնախնդիրների վրա: Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Արցախում ստեղծված մարդասիրական աղետին և մատնանշել միջազգային աջակցության այն ուղղությունները, որոնք կարևոր են առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար:Հանդիպումից հետո պատվիրակությունը, Պաշտպանի ուղեկցությամբ, այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված քաղաքացիական մի շարք շինություններ:
18:37 - 14 նոյեմբերի, 2020
Բարոնուհի Քերոլայն Քոքսը և իր թիմը Արցախում արձանագրեցին ադրբեջանական ԶՈՒ-ի վայրագություններն ու մարդկության դեմ ուղղված հանցանքները․ ՀՀ ՄԻՊ

Բարոնուհի Քերոլայն Քոքսը և իր թիմը Արցախում արձանագրեցին ադրբեջանական ԶՈՒ-ի վայրագություններն ու մարդկության դեմ ուղղված հանցանքները․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում իմ գործընկերոջ՝ Արտակ Բեգլարյանի հետ իրականացրինք համատեղ փաստահավաք աշխտանքներ, որոնց ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը: Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցում էին միջազգային լրագրողներ և փորձագետներ: Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու, առհասարակ, նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքները և տիկին Քերոլայնի ուղերձը մանրամասն կհրապարակենք այս պահին տարվող ամփոփումներից հետո»:
17:19 - 14 նոյեմբերի, 2020