Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Մեզ համար ռազմական հեղաշրջումը, բռնությունները անընդունելի են․ Իշխան Սաղաթելյան |armtimes.com|

Մեզ համար ռազմական հեղաշրջումը, բռնությունները անընդունելի են․ Իշխան Սաղաթելյան |armtimes.com|

armtimes.com: Հանրապետության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկը զինված հեղաշրջման մասին հայտարարություն է արել: Հարցին՝ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությունը կիսո՞ւմ է այդ տեսակետը՝ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Դա մեր համար անընդունելի ա: Տեսեք, էսօր կան քաղաքացիներ, որոնք հարթակում... հարթակում չէ. կարող են վերցնել բարձրախոսը եւ խոսել: Եթե ինչ-որ մեկը մի բան է ասում, դա չի նշանակում, որ դա մեր բոլորի տեսակետն է: Շարժման ղեկավարությունը իր տեսակետները հայտնել է: Մեկ անգամ եւս ասում եմ՝ մեզ համար ռազմական հեղաշրջումը, բռնությունները անընդունելի են, որովհետեւ մենք ուզում ենք գնալ սահմանադրական ճանապարհով, որովհետեւ լրացուցիչ ցնցումները վտանգավոր են լինելու մեր երկրի համար, մենք էդ ճանապարհը չենք ընտրելու, բայց նաեւ պետք է հասկանա, որ պետք է հեռանալ: Ուրիշ ճանապարհ չկա»: Նշենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս անդրադարձել է զինված հեղաշրջման կոչին՝ նշելով, որ նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: 
16:21 - 24 դեկտեմբերի, 2020
Թող Փաշինյանն անընդհատ փախչի, մարդիկ էլ գոռան՝ «դավաճան, թուրք», այդպես հնարավո՞ր է երկիր պահել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Թող Փաշինյանն անընդհատ փախչի, մարդիկ էլ գոռան՝ «դավաճան, թուրք», այդպես հնարավո՞ր է երկիր պահել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը արժանապատվության նշույլ չունի, դա գիտենք, պետք է մտածի մեր պետության ու ժողովրդի մասին, և րոպե, վայրկյան առաջ հեռանա։ Սա չարիքի կառավարություն է, նա մեր երկիրը տանում է վերջնական կործանման։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է գա հրապարակ և հեռացնի Փաշինյանին, հակառակ դեպքում՝ հաջորդելու է սոցիալ-տնտեսական աղետը։ «Ոստիկանները, որոնցից ոմանք իրենց լկտի են պահում, երկու ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, քաղաքացիները թոշակ չեն ստանալու։ Այս մարդը մեր երկիրը հասցնելու է մի իրավիճակի, որ ոչ մեկը չուզենա այստեղ ապրել։ Մենք սա գիտակցում ենք ու դրա համար դուրս ենք եկել պայքարի»,-ասաց նա՝ նշելով, թե իրենց պայքարը հայրենիքի փրկության համար է։   «Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվում է մի անցք գտնել, փախչել, դա մեզ չի հուսահատեցնելու։ Փաստ է, որ երեք ժամ է, կառավարություն ելումուտ չկա։ Մի խելագարի պատճառով մարդիկ գերության մեջ են, ոչ միայն իրենք, այլ բոլորս, ազգովի։ Ոնց կարող է մի մարդ երկիրը հասցնել այս իրավիճակին ու շարունակել փախչելով, թաքնվելով պաշտոնավարել»,-ասաց Սաղաթելյանը։ Նա ընդգծեց՝ Փաշինյանը զորքով է Սյունիք գնում, վաղը Գեղարքունիք չի կարողանա գնալ, որովհետև նրա գործունեության արդյունքում Գեղարքունիքի սարերում արդեն թուրքական զորք է կանգնած։ «Պետք է նայել ու հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ աղետի է բերել երկիրը։ Թող անընդհատ փախչի, մարդիկ էլ գոռան՝ դավաճան, թուրք, այդպես հնարավո՞ր է երկիր պահել։ Այս տեմպերով այս աղետը գալու է Երևանի կենտրոն։ Մենք կորցրել ենք մեր երկրի անվտանգությունը։ Նոր բանակցողը կարող է բազմաթիվ հարցեր լուծել և փրկել մեր երկիրը»,-ասաց Սաղաթելյանը՝ նշելով նաև, որ Փաշինյանը հասարակության միջև հին ու նոր արեց, սև-սպիտակ արեց, հեղափոխական-ոչ հեղափոխական արեց, հիմա էլ ասում է՝ էլիտա-ժողովուրդ՝ այդպիսով շարունակելով հասարակության պառակտումը։  
13:32 - 24 դեկտեմբերի, 2020
Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարությունների շուրջ բացատրություն տալու

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարությունների շուրջ բացատրություն տալու

2020թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Ւշխան Սաղաթելյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու առերևույթ հատկանիշներ պարունակող հայտարարությունների փաստով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական  գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում  բացատրություն տալու նպատակով վերջինս 2020թ. դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին և բացատրություն տվել դեպքի հանգամանքների շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
17:07 - 23 դեկտեմբերի, 2020
Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ «Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։  ... հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։ Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը։ Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ։Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»,- գրել է նա։
12:43 - 23 դեկտեմբերի, 2020
Ցանկացած անօրինական գործողություն կարժանանա համարժեք արձագանքի. Ոստիկանության նախազգուշացումը հանրահավաքի մասնակիցներին

Ցանկացած անօրինական գործողություն կարժանանա համարժեք արձագանքի. Ոստիկանության նախազգուշացումը հանրահավաքի մասնակիցներին

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին 17 քաղաքական կուսակցությունների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություն է արվել, որում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ: Մասնավորապես նշվել է. «Մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, դա մեզ ավելի վճռական է դարձնում, դա մեզ ավելի ամուր է դարձնում: Ուրեմն մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում և որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք»: ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը երեքից տասը տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, եթե վերը նշված գործողությունները առաջացրել են ծանր հետևանքներ: ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելուց կամ այդպիսի հայտարարությունների մեջ նշված գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա ՀՀ ոստիկանության համարժեք արձագանքին, տեղեկացնում են ոստիկանությունից:  
22:13 - 22 դեկտեմբերի, 2020
Վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը․ Իշխան Սաղաթելյան |news.am|

Վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12։00-ից մեկնարկած հավաքն ավարտվեց, բայց հավաքի մասնակիցների մի մասը չի լքելու տարածքը եւ գիշերելու է հրապարակում։Վաղը ամբողջ հանրապետությունով մեկ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։ Ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» պետք է հասկանան, որ իրենց պահանջները անպատասխան են մնացել, հետեւաբար ամբողջ պատասխանատվությունն նրանց վրա է։ «Վաղը ժամը 16։00-ին կհավաքվենք այստեղ ու միասին կդիմենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների»,- նշեց նա։ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց Կառավարության շենքի շուրջբոլորը երթ կատարել ու կրկին հավաքվել բեմահարթակի մոտ։
20:42 - 22 դեկտեմբերի, 2020
Ընդդիմությունը մինչև 18։00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալու և իրենց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը

Ընդդիմությունը մինչև 18։00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալու և իրենց հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը

Մինչև ժամը 18։00-ն ժամանակ ենք տալիս «Իմ քայլը» խմբակցությանը պատվիրակությունով ներկայանալ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին քիչ առաջն հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և վերջին հաշվով այս հարցը լուծվելու է խորհրդարանում»,- հավելեց նա։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասաց, որ նրանց հետ քննարկման թեման լինելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սաղաթելյանը նաև հայտնեց, որ այս պահին շրջափակված են Կառավարության, Գլխավոր դատախազության, ԿԳՄՍ նախարարության շենքերը, մի շարք մայրուղիներ։ Նա նաև հայտնեց, որ շուտով վրաններ են բերելու, որ մնան Հանրապետության հրապարակում։ Հարցին, թե քանի օր են պատրաստվում մնալ հրապարակում, նա պատասխանեց, որ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ ևս մեկ անգամ ներկայացնելով ՀՀ սահմաններին և հատկապես Սյունիքի սահմանների իրավիճակը։ Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանության հետ պայմանավորվածություն չկա վրաններ դնելու՝ վստահեցնելով, որ դա իրեցն պահանջն է, և որևէ մեկը չի կարող իրենց խանգարել։
15:40 - 22 դեկտեմբերի, 2020
Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել կառավարության շենքը |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել կառավարության շենքը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել ՀՀ կառավարության և Գլխավոր դատախազության շենքերը: Այս մասին Սաղաթելյանն ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում: «Մի մասը ժողովրդի մնում է այստեղ, մյուս մասը շրջափակում է կառավարության և դատախազության շենքերը, որովհետև այս կառավարության գործունեությունն այլևս մեզ պետք չէ: Սադրանքների չենք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնի այս շենք, որովհետև դա այս պահին մեզ պետք չէ: Պետք է պետական ողջ համակարգը վերցնենք Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ սահմանադրական ճանապարհներով հետևողականորեն շարունակելու են վարչապետի հրաժարականի պահանջով իրենց պայքարը:
14:39 - 22 դեկտեմբերի, 2020