Մեզ համար ռազմական հեղաշրջումը, բռնությունները անընդունելի են․ Իշխան Սաղաթելյան |armtimes.com|
16:21 - 24 դեկտեմբերի, 2020

Մեզ համար ռազմական հեղաշրջումը, բռնությունները անընդունելի են․ Իշխան Սաղաթելյան |armtimes.com|

armtimes.com: Հանրապետության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկը զինված հեղաշրջման մասին հայտարարություն է արել:

Հարցին՝ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությունը կիսո՞ւմ է այդ տեսակետը՝ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Դա մեր համար անընդունելի ա: Տեսեք, էսօր կան քաղաքացիներ, որոնք հարթակում... հարթակում չէ. կարող են վերցնել բարձրախոսը եւ խոսել: Եթե ինչ-որ մեկը մի բան է ասում, դա չի նշանակում, որ դա մեր բոլորի տեսակետն է: Շարժման ղեկավարությունը իր տեսակետները հայտնել է:

Մեկ անգամ եւս ասում եմ՝ մեզ համար ռազմական հեղաշրջումը, բռնությունները անընդունելի են, որովհետեւ մենք ուզում ենք գնալ սահմանադրական ճանապարհով, որովհետեւ լրացուցիչ ցնցումները վտանգավոր են լինելու մեր երկրի համար, մենք էդ ճանապարհը չենք ընտրելու, բայց նաեւ պետք է հասկանա, որ պետք է հեռանալ: Ուրիշ ճանապարհ չկա»:

Նշենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս անդրադարձել է զինված հեղաշրջման կոչին՝ նշելով, որ նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել