Թող Փաշինյանն անընդհատ փախչի, մարդիկ էլ գոռան՝ «դավաճան, թուրք», այդպես հնարավո՞ր է երկիր պահել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|
13:32 - 24 դեկտեմբերի, 2020

Թող Փաշինյանն անընդհատ փախչի, մարդիկ էլ գոռան՝ «դավաճան, թուրք», այդպես հնարավո՞ր է երկիր պահել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը արժանապատվության նշույլ չունի, դա գիտենք, պետք է մտածի մեր պետության ու ժողովրդի մասին, և րոպե, վայրկյան առաջ հեռանա։ Սա չարիքի կառավարություն է, նա մեր երկիրը տանում է վերջնական կործանման։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է գա հրապարակ և հեռացնի Փաշինյանին, հակառակ դեպքում՝ հաջորդելու է սոցիալ-տնտեսական աղետը։

«Ոստիկանները, որոնցից ոմանք իրենց լկտի են պահում, երկու ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, քաղաքացիները թոշակ չեն ստանալու։ Այս մարդը մեր երկիրը հասցնելու է մի իրավիճակի, որ ոչ մեկը չուզենա այստեղ ապրել։ Մենք սա գիտակցում ենք ու դրա համար դուրս ենք եկել պայքարի»,-ասաց նա՝ նշելով, թե իրենց պայքարը հայրենիքի փրկության համար է։

 

«Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվում է մի անցք գտնել, փախչել, դա մեզ չի հուսահատեցնելու։ Փաստ է, որ երեք ժամ է, կառավարություն ելումուտ չկա։ Մի խելագարի պատճառով մարդիկ գերության մեջ են, ոչ միայն իրենք, այլ բոլորս, ազգովի։ Ոնց կարող է մի մարդ երկիրը հասցնել այս իրավիճակին ու շարունակել փախչելով, թաքնվելով պաշտոնավարել»,-ասաց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց՝ Փաշինյանը զորքով է Սյունիք գնում, վաղը Գեղարքունիք չի կարողանա գնալ, որովհետև նրա գործունեության արդյունքում Գեղարքունիքի սարերում արդեն թուրքական զորք է կանգնած։

«Պետք է նայել ու հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ աղետի է բերել երկիրը։ Թող անընդհատ փախչի, մարդիկ էլ գոռան՝ դավաճան, թուրք, այդպես հնարավո՞ր է երկիր պահել։ Այս տեմպերով այս աղետը գալու է Երևանի կենտրոն։ Մենք կորցրել ենք մեր երկրի անվտանգությունը։ Նոր բանակցողը կարող է բազմաթիվ հարցեր լուծել և փրկել մեր երկիրը»,-ասաց Սաղաթելյանը՝ նշելով նաև, որ Փաշինյանը հասարակության միջև հին ու նոր արեց, սև-սպիտակ արեց, հեղափոխական-ոչ հեղափոխական արեց, հիմա էլ ասում է՝ էլիտա-ժողովուրդ՝ այդպիսով շարունակելով հասարակության պառակտումը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել