«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Ստեփան Մաչյանը։  

Նախկնում «Ճանապարհային դեպարտամենտը» պետական ոչ առևտրային կազմակերպություն էր (ՊՈԱԿ)։ ՀՀ կառավարության 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց որպես «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։

 

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Այս ճանապարհահատվածի երկարությունը 19.9կմ է։ Աշխատանքներն իրականցնում են «Քարավան» և «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊ ընկերությունները։ «Քարավան» ՍՊԸ-ն իրականացրել է 9.5 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Այս պահին կատարում է ճանապարհի պրոֆիլավորման, արհեստական կառուցվածքների կառուցման, ավազակոպճային շերտի տեղադրման աշխատանքներ։ «Ա․Ա․Բ․Պրոեկտ» ՍՊԸ-ն իրականացրել է 6.7 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Նախարար Սանոսյանն ու Գոռ Ավետիսյանը զրուցել են շինարարների, տեխհսկողի հետ, քննարկել որակի, ժամկետների հետ կապված հարցեր։  
10:15 - 01 հուլիսի, 2022
Կապանում հիմնանորոգվում է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հատվածը

Կապանում հիմնանորոգվում է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Տ-8-22, /Մ-2/-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ13+100)։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Տվյալ ճանապարհը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում։ Այս պահին իրականացվում են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են նաև հենապատեր, կիրականացվի ճանապարհի կահավորում, կնորոգվի նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Ծրագրով նախատեսված են նաև այլ աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները կատարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։ Հիմնանորոգումը կավարտվի այս տարվա ընթացքում։ Նշվում է, որ ըստ պայմանագրի՝ աշխատանքներն ընդունվելուց հետո 3 տարի ճանապարհահատվածը կգտնվի երաշխիքային ժամկետում։ Եթե այդ ընթացքում կատարված աշխատանքներում ի հայտ գան թերություններ, կապալառուն իր միջոցներով պետք է վերացնի դրանք։
16:42 - 07 հունիսի, 2022
Քննարկվել են Հայաստանում բիտումի արտադրություն հիմնելու հեռանկարները. ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են իրանցի գործընկերներին

Քննարկվել են Հայաստանում բիտումի արտադրություն հիմնելու հեռանկարները. ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են իրանցի գործընկերներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամնի մասնագետների և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ու իրանական Aras Jes Petro Co ընկերության ներկայացուցիչների միջև:   Հանդիպմանը իրանական կողմը ներկայացրել է իրենց ընկերության կողմից արտադրվող բիտումի տեսակները, համագործակցության հնարավորությունները և Հայաստանում բիտումի արտարդրություն հիմնելու համար ընկերության հեռանկարները:   Նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հաշվի առնելով Հայաստանում առկա ակտիվ ճանապարհաշինական աշխատանքների ծավալները, շատ կարևոր է երկրում ունենալ բարձր որակի բիտում։ Կարևոր է նաև, որ բիտումի արտադրությունը կազմակերպվի հենց Հայաստանում:   Իրանական ընկերության խորհրդի նախագահ Մոհամադ Նարիմսազադը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ընկերության կողմից արտադրվող բիտումի տեսակների և ծավալների վերաբերյալ տեղեկատվություն՝ հայաստանյան կապալառու կազմակերպություններին փոխանցելու նպատակով։  
16:53 - 06 մայիսի, 2022
Հայկական և վրացական կողմերը հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում նոր կամրջի շինարարության ընթացքին

Հայկական և վրացական կողմերը հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում նոր կամրջի շինարարության ընթացքին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է դեպարտամենտի ֆեյսբուքյան էջը: «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ այս կամրջի կառուցումը հայ-վրացական բարեկամության խորհրդանիշներից է։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երկու երկրների միջև բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծավալների աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հույս է հայտնել, որ այս շինարարությունը միակ համատեղ ծրագիրը չի լինի, նման նախագծերը հետագայում շարունակական կլինեն, որոնց միջոցով երկու երկրների շինարարները հնարավորություն կունենան միմյանց հետ կիսել իրենց փորձառությունը։ Հայաստանի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտների ղեկավարները շրջել են շինհրապարակում, քննարկել աշխատանքային հարցեր։ Շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) կատարող կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են ընթացիկ աշխատանքներին։ Մասնավորապես, տեխհսկողությունն իրականացնող թիմի ղեկավարը նշել է, որ արևելյան կամրջի հեծաններն ամբողջությամբ տեղադրվել են, իսկ արևմտյան կամրջի վրա արդեն իսկ տեղադրվել է հեծանների 60 տոկոսը։ Կողմերը քննարկել են շինարարության ժամկետներին, որակին, կամրջի ջրահեռացմանն առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։ Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին, շինարարության համար նախատեսված ժամկետը մեկ տարի է։ Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160մ: «Բարեկամություն» կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ, երկու կողմից մոտեցնող ճանապարհներ, հետիոտնի համար նախատեսված մայթեր։  
13:31 - 06 ապրիլի, 2022
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի բազմաթիվ ճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի բազմաթիվ ճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
20:32 - 22 մարտի, 2022
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 17։15-ի դրությամբ

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 17։15-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 17։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-Զանգեր), Գորայք-Սիսիան, Գորիս-Սիսիան, Կապան-Տաթև ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող, Վանաձոր-Դիլիջան, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Ստեփանավանի լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
18:16 - 20 մարտի, 2022
Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան աննախադեպ առատ տեղումներ են, ինչն ուղեկցվում է ձնաբքով, ավտոճանապարհներին ցածր տեսանելիությամբ։ Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այս պահին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Որոտանի լեռնանցքը (Սարավան- Զանգեր), Գորայք-Սիսիան, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհները սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինտենսիվ երթևեկության պայմաններում ստեղծվում են խցանումներ և վթարավտանգ իրավիճակներ։ Որոշ դեպքերում ճանապարհը մաքրող տեխնիկան չի կարողանում ժամանակին տեղ հասնել և կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից՝ Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և տեղեկացնում, որ ավտոճանապարհներին տիրող իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող  010 562533 հեռախոսահամարով։
12:59 - 20 մարտի, 2022
Սաստիկ բքի պատճառով ՀՀ տարածքում բազմաթիվ ճանապարհներ են փակվել, այդ թվում՝ միջպետական

Սաստիկ բքի պատճառով ՀՀ տարածքում բազմաթիվ ճանապարհներ են փակվել, այդ թվում՝ միջպետական

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի՝ Մ-1 միջպետական նշանակության Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Ալագյազ-Մանթաշ ճանապարհահատվածը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան (Սարավան-Զանգեր և Գորայք-Սիսիան) ավտոճանապարհը առատ ձյան և բքի պատճառով կցորդով տրանսպորտային միջոցների համար փակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ՝ անվտանգ երթևեկության նկատառումներից ելնելով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
13:54 - 19 մարտի, 2022
Առատ ձյան, ձնաբքի պատճառով վարորդներին խորհուրդ է տրվում դեպի Դիլիջանի ոլորաններ, Սպիտակ և Գորայք-Զանգեր հատված երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

Առատ ձյան, ձնաբքի պատճառով վարորդներին խորհուրդ է տրվում դեպի Դիլիջանի ոլորաններ, Սպիտակ և Գորայք-Զանգեր հատված երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

«Ճանապարհային դեպարտամենտ»-ը հայտնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ծիլքար տանող ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Առատ ձյան տեղումների, ձնաբքի պատճառով հորդորում ենք վարորդներին դեպի Դիլիջանի ոլորաններ, Սպիտակ և Գորայք-Զանգեր հատված երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
18:16 - 14 մարտի, 2022
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Իջևանի, Նոյեմբերյանի, Վայքի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի,Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
09:47 - 10 մարտի, 2022
Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տավուշի, Իջևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Գորիս-Սիսիան և Տաթև-Աղվանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սպիտակի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:36 - 15 փետրվարի, 2022