Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն...». Բայդենը կոչով դիմեց ամերիկացիներին
 |amerikayidzayn.com|

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն...». Բայդենը կոչով դիմեց ամերիկացիներին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Իսրայելից ԱՄՆ վերադառնալուց անմիջապես հետո, Իսրայել- ՀԱՄԱՍ հակամարտության հոկտեմբերյան մեկնարկից մոտավորապես երկու շաբաթ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմեց ԱՄՆ-ի քաղաքացիներին: Նախագահի ավելի քան տասնհինգ րոպեանոց ելույթի կենտրոնում՝ մեկ ռուս-ուկրաինական պատերազմն էր, մեկ՝ Իսրայել-Համաս հակամարտությունը: «Համասը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց նրանք ընդհանուր մի բան ունեն»,- վստահ է ԱՄՆ-ի նախագահը. «Նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը...»: ԱՄՆ-ից աշխարհագրորեն շատ հեռու թվացող այս հակամարտություններում Իսրայելի ու Ուկրաինայի հաջողությունը կենսական նշանակություն են ԱՄՆ ազգային անվտանգության համար, կարծում է ԱՄՆ -ի նախագահը. «Պատմությունը ցույց է տվել, երբ ահաբեկիչներն ու բռնակալներն անպատիժ են մնում, նրանք ավելի շատ քաուս ու մահ են բերում»,- վստահեցրել է նախագահ Բայդենը՝ հավելելով. «Իրանը աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայոււմ ու աջակցում է ՀԱՄԱՍ-ին, մենք նրանց պատախանատվության կենթարկենք»: «Ահա թե ինչու վաղը ես պատրաստվում եմ Կոնգրես ուղարկել հրատապ բյուջետային հարցում՝ ֆինանսավորելու Ամերիկայի ազգային անվտանգության կարիքները, որոնք պետք է աջակցեն մեր կարևոր գործընկերներին, այդ թվում՝ Իսրայելին և Ուկրաինային: Դա խելացի ներդրում է, որը սերունդների անվտանգության համար է վճարվում», - ուղերձում նշել է Բայդենը: «ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին», վստահ է ԱՄՆ -ի նախագահը. «Համասը պաղեստինցիներին օգտագործում է որպես կենդանի վահան, և այդ մարդիկ տառապում են նրանց պատճառով»: Նախագահ Բայդենը վստահեցրեց նաև՝ Գազայում ապրող մարդիկ մարդասիրական օգնության, սննդի և դեղորայքի կարիք ունեն, և իր այցի շրջանակում Իսրայելի ու Եգիպտոսի ղեկավարության հետ համաձայնության է եկել՝ ՄԱԿ-ը օգնություն կուղարկի Գազայի գոտում ապրողներին: Հիշեցնենք, որ նախագահը ուղերձով դիմեց Վաշինգտոնից՝ Սպիտակ տան խորհրդանշական օվալ սենյակից, որտեղից նա սովորաբար դիմում է երկրի համար հատուկ նշանակություն ունեցող հարցերին անդրադառնալիս: Սա այս տարի նման ձևաչափով Բայդենի երկրորդ ուղերձն էր: Նախագահը դիմել էր ամերիկացիներին նաև այս տարվա հունիսին՝ պետական պարտքի շուրջ առաջացած ճգնաժամի ժամանակ:
09:50 - 20 հոկտեմբերի, 2023
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Սուրբ Պորֆիրիոսի հույն ուղղափառ եկեղեցուն |news.am|

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Սուրբ Պորֆիրիոսի հույն ուղղափառ եկեղեցուն |news.am|

news.am: Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցին հինգշաբթի երեկոյան վնասվել է Իսրայելի ավիահարվածի հետեւանքով։ «Եկեղեցիների և դրանց հաստատությունների, ինչպես նաև այն ապաստարանների վրա հարձակումը, որոնք նրանք տրամադրում են՝ պաշտպանելու անմեղ խաղաղ բնակիչներին, հատկապես երեխաներին և կանանց, որոնք վերջին տասներեք օրերի ընթացքում բնակելի թաղամասերի վրա Իսրայելի օդային հարվածների պատճառով կորցրել են իրենց տները, ռազմական հանցագործություն է, որը չի կարելի անտեսել»,- ասվում է Երուսաղեմի պատրիարքարանի հայտարարության մեջ։ Գազայի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազա քաղաքի կենտրոնում հունական ուղղափառ եկեղեցուն պատկանող շենքերից մեկը փլուզվել է։ Նշվում է, որ շենքում պատսպարված բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։ Իսրայելի Պաշտպանության բանակը ուրբաթ օրը խոստովանել է, որ «Տարածքում գտնվող եկեղեցու պատը վնասվել է» Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներից։ «Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին պատկանող հրամանատարական կենտրոնին, որը մասնակցել է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ականանետների արձակմանը», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակը: «Մենք տեղյակ ենք, որ կան վիրավորներ: Միջադեպը հետաքննվում է»,- ասված է հաղորդագրությունում։ «ՀԱՄԱՍ»-ը միտումնավոր տեղավորում է իր ակտիվները բնակելի թաղամասերում և օգտագործում Գազայի հատվածի բնակիչներին որպես կենդանի վահան», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
09:23 - 20 հոկտեմբերի, 2023
Եգիպտոսը հայտարարում է միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման համար |azatutyun.am|

Եգիպտոսը հայտարարում է միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման համար |azatutyun.am|

azatutyun.am: Հոկտեմբերի 19-ի գիշերը Եգիպտոսը հայտարարեց Ռաֆահ անցակետով «կայուն» միջանցքի բացման մասին՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ «Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին և Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են Ռաֆահ տերմինալի միջոցով Գազայի հատված կայուն մարդասիրական օգնության մատակարարման շուրջ», - հայտարարել է Եգիպտոսի նախագահի խոսնակ Ահմեդ Ֆահմին։ Նա չի հստակեցրել, թե երբ կսկսվեն մատակարարումները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ նախագահ Սիսին իր հետ հեռախոսազրույցում համաձայնել է մինչև 20 բեռնատար մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։ Նրա խոսքով՝ մարդասիրական օգնություն ունեցող բեռնատարները, ամենայն հավանականությամբ, Ռաֆահի սահմանային անցակետով կանցնեն ուրբաթից ոչ շուտ։  
09:50 - 19 հոկտեմբերի, 2023
Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին
 |tert.am|

Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիներին 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  Բայդենը հայտարարել է Իսրայելի ղեկավարների հետ բանակցություններից հետո: «Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին, որը կօգնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներին, որոնք հարկադրված են եղել թողնել իրենց տները, այդ թվում՝ աջակցություն կցուցաբերվի Գազայում տիրող արտակարգ իրավիճակի առումով», - ասել է նա։ Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը համագործակցում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու կարիքավորներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել Կարմիր Խաչի աշխատակիցների մուտքը հիվանդանոցներ, ինչպես նաև բացել անցնելու ուղիներ մարդասիրական օգնության փոխադրման համար։
23:35 - 18 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը. ՄԱԿ |hetq.am|

Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը. ՄԱԿ |hetq.am|

hetq.am: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական սրման ֆոնին Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ «Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի, այդ թվում՝ ավելի քան 352 հազար մարդ այժմ ապաստան է գտել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող դպրոցներում<..>: Մոտ 55 հազար մարդ էլ բնակվում է 51 այլ ապաստարաններում»,- նշվում է հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նաև նշել է, որ «Գազայի հատվածում մնացել է հիմնական սննդամթերքի միայն երկու շաբաթվա պաշար, իսկ մթերային խանութներում՝ընդամենը չորսից հինգ օրվա»։  Ավելի վաղ, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Իսրայելը փակել է դեպի Գազայի հատված հումանիտար բեռների առաքումը։
13:45 - 18 հոկտեմբերի, 2023
Բայդենը ժամանեց Իսրայել |azatutyun.am|

Բայդենը ժամանեց Իսրայել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել, ուր այցելում է «Համաս»-ի հետ այդ երկրի պատերազմի ընդլայնումը կանխելու դիվանագիտական ջանքեր գործադրելու համար, հաղորդում է Associated Press-ը: Միաժամանակ, գործակալությունը նշում է, որ խնդիրը բարդացել է Գազայի հատվածում հիվանդանոցին գիշերը հասցված հարվածից հետո, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Դա վրդովմունքի ալիք է բարձրացրել Մերձավոր Արևելքում և դարձել Հորդանանում Բայդենի մասնակցությամբ քառակողմ հանդիպման չեղարկման պատճառ: Այժմ ԱՄՆ նախագահի այցը կսահմանափակվի Թել Ավիվով, որտեղ, ինչպես ակնկալվում է, Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումներում ջանքեր է գործադրելու՝ հասնելու Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի թույլտվության: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է իսրայելցիներից տեղեկանալ տեղում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև «որոշ կոշտ հարցեր տալ՝ որպես բարեկամ»:
13:07 - 18 հոկտեմբերի, 2023
Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո |armeniasputnik.am|

Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հարվածից հետո ի պաշտպանություն Պաղեստինի ցույցեր են սկսվել Թուրքիայում, Թունիսում, Լիբանանում, Իրանում, Գերմանիայում, Հորդանանում, Սիրիայում և այլ երկրներում։ Շատ քաղաքներում դրանք տեղի են ունեցել Իսրայելի և ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների մոտ:   «Դո՛ւրս եկեք Թուրքիայից, Ամերիկա մարդասպան»- նման կարգախոսով թուրքերը Ստամբուլում բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ հյուպատոսարանի մոտ։ Բացի այդ, նրանք հրավառ նյութեր են շպրտել դեսպանատան շենքի ուղղությամբ և փորձել են գրոհել այն։   Ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:   Հորդանանում հազարավոր ցուցարարներ փորձել են ներխուժել Իսրայելի դեսպանատուն, նույնիսկ հրկիզել են շենքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հայտարարել Մերձավոր Արևելքում։
10:58 - 18 հոկտեմբերի, 2023
Գազայի հիվանդանոցում առնվազն 500 մարդու կյանք խլած պայթյունի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին |armenpress.am|

Գազայի հիվանդանոցում առնվազն 500 մարդու կյանք խլած պայթյունի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին |armenpress.am|

armenpress.am: Գազայի հիվանդանոցներից մեկում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել։ Հիվանդանոցում գտնվում էին ինչպես բազմաթիվ վիրավորներ, այնպես էլ տեղահանված պաղեստինցիներ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։ ՀԱՄԱՍ-ը ալ-Ահլի հիվանդանոցում որոտացած պայթյունն անվանել է «սարսափելի կոտորած»՝ նշելով, որ այն տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետևանքով։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) մեղադրել է «Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպությանը, որը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։ ԻՊԲ-ին նշել է, որ ջիհադի զինյալները հրթիռներ են արձակել հիվանդանոցի մերձակայքում, և որ տվյալ կազմակերպության պատասխանատվությունը հաստատել են «տարբեր աղբյուրների հետախուզական տվյալները»։ Իսրայելական կողմը նաև նշել է, որ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր զինյալ խմբերի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 450 հրթիռ ընկել է հենց Գազայի տարածքում։ «Պաղեստինյան իսլամական ջիհադ»-ը հերքել է այս հայտարարությունները՝ Իսրայելին մեղադրելով այն բանում, որ երկիրը «փորձում է խուսափել իր կողմից իրականացված դաժան կոտորածի պատասխանատվությունից»։ Կազմակերպությունը մատնանշել է այն փաստը, որ Իսրայելը կարգադրել էր տարհանել մարդկանց ալ-Ահլի հիվանդանոցից։ Նախքան հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական հարվածներից շուրջ 2800 զոհի և 9700 վիրավորի մասին։ Եվս 1200 մարդ, ըստ գերատեսչության, կարող է մնացած լինել փլվածքների տակ։ Իսրայելը հայտնել է ավելի քան 1400 զոհի մասին․ նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք սպանվել են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ Գրեթե 200 մարդ գերեվարվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։
10:40 - 18 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին: Ավելի վաղ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի: Բացի Բայդենից և Աբասից՝ գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը: Սպիտակ տունը հաստատել է Բայդենի Հորդանան այցի չեղարկումը: Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա նախատեսում է Իսրայելում հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և ցույց տալ Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին «Համաս»-ի հարձակումից հետո:
10:18 - 18 հոկտեմբերի, 2023