Բրիտանիայի վարչապետը հպարտ է «ամենամութ ժամին» Իսրայելի կողքին կանգնելու համար
 |azatutyun.am|
17:58 - 19 հոկտեմբերի, 2023

Բրիտանիայի վարչապետը հպարտ է «ամենամութ ժամին» Իսրայելի կողքին կանգնելու համար |azatutyun.am|

azatutyun.am:  Այսօր Երուսաղեմում, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամուլի համատեղ ասուլիսում Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ասել է․

«Դուք սա նկարագրում ենք որպես Իսրայելի ամենամութ ժամը, ուրեմն ասեմ, որ հպարտ եմ Իսրայելի ամենամութ ժամին ձեզ հետ այստեղ կանգնելու համար։ Որպես ձեր ընկեր մենք համերաշխ ենք ձեզ հետ, ձեր ժողովրդի հետ և ցանկանում ենք, որ դուք հաղթեք», - ասել է Բրիտանիայի վարչապետը։

Ռիշի Սունակը նաև ասել է, որ պաղեստինյան ժողովուրդը ևս «Համաս»-ի զոհն է, և ողջունել է հումանիտար օգնության ուղիների բացումը երաշխավորելու՝ Իսրայելի իշխանությունների նախօրեին ընդունած որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել