Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախ |armenpress.am|

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախ |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ Այս մասին տեղեկացրել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասել է նա՝ հավելելով, որ բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։   2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս։ 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, ինտերնետ կապը վերականգնված է։ Արցախը շրջափակման մեջ է։
19:47 - 15 հունվարի, 2023
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից դուրս է բերվել ևս 4 հիվանդ

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից դուրս է բերվել ևս 4 հիվանդ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» և «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներով, այսօրԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 28 հիվանդ։
13:09 - 15 հունվարի, 2023
Այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 5 հիվանդ

Այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 5 հիվանդ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հինգ հիվանդ այսօր տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Նրանց ախտորոշումներն են «Վիճակ երիկամի փոխպատվաստումից հետո, ձախակողմյան փոքր երիկամ, պարբերական հիվանդություն», «Հղիություն VII, 19-20 շաբաթ, պտղի մոտ 21, 18, 13 քրոմոսոմային տրիսոմիաների բարձր ռիսկ», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ», «Ձախ թոքի քաղցկեղ», և «Վիճակ ականապայթյունային վիրավորումից հետո, հետվիրահատական անօֆթալմ, ինտեգրացված իմպլանտի ինֆեկցում, մերժում» ախտորոշումներով։ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 24 հիվանդ»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
13:20 - 14 հունվարի, 2023
Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ « Հղիություն I, 13-14 շաբաթական, զույգ, պտուղներից մեկի դեպքում ենթադրվում է անոմալիա, վիճակ արտամարմնային բեղմնավորումից հետո», «Թիմոմա, վիճակ թիմէկտոմիայից հետո՝ աջից, ձախ թոքի մետաստատիկ ախտահարում, մեզոթելիոմա» և «Ձախակողմյան բնածին ծուռթաթություն, մնացորդային էքվինուսային դեֆորմացիա» ախտորոշումներով, տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:  Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 19 հիվանդ։
12:53 - 12 հունվարի, 2023
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք բուժառու․ Զառա Ամատունի

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք բուժառու․ Զառա Ամատունի

Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք բուժառու՝ երկու ուղեկցողների և մեկ բուժքրոջ հետ։ Լուրը Infocom-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մինչ այժմ շտապ բուժօգնության կարիք ունեցող 20 հայ և 4 օտարերկրացի րէ միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով:
11:00 - 12 հունվարի, 2023
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք բուժառու․ Զառա Ամատունի

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք բուժառու․ Զառա Ամատունի

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք բուժառու։ Infocom-ի հետ զրույցում լուրը հաստատեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 16  հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
12:24 - 10 հունվարի, 2023
Արցախից երկու հիվանդ ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել են ՀՀ բուժկենտրոններ

Արցախից երկու հիվանդ ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել են ՀՀ բուժկենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին Արցախի բժիշկների հսկողության տակ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 8 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Լուսանկարը՝ ադրբեջանական Trend.az-ի
10:57 - 04 հունվարի, 2023
Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներ այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ․ Արցախի ԱՆ

Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներ այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ․ Արցախի ԱՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «Ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։   Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
12:02 - 30 դեկտեմբերի, 2022
Ծանր վիճակում գտնվող 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ

Ծանր վիճակում գտնվող 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ։ «Նրանք՝ Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․ Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։  Արցախի առողջուպահության նախարարությունից հայտնում են, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- նշվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
11:03 - 28 դեկտեմբերի, 2022
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ հասցրած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը. Արցախի ԱՆ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ հասցրած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը. Արցախի ԱՆ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին 10 տոննա հումանիտար բեռ՝  դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ։ Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։  «ԱՀ առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի Խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ ԱՆ-ից նաև հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկը շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում և վիճակը կայունանում է: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։  
12:43 - 27 դեկտեմբերի, 2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արձագանքում է Գորիսի հյուրատներում տեղավորված արցախցի երեխաների կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արձագանքում է Գորիսի հյուրատներում տեղավորված արցախցի երեխաների կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝  համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ: Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության բարձրացման Կարմիր խաչի միջազգային մոդելի, աշխատում են երեխաների հետ՝ կազմակերպելով հատուկ խմբային միջոցառումներ, որոնք ներառում են զրույցներ, ընթերցանություն, ինտերակտիվ խաղեր, սթրեսի կառավարման հմտությունների փոխանցում, ինչը նպաստում է սթրեսի թեթևացմանը և առօրյա ժամանցի ապահովմանը: Երեխաների համար կազակերպվել են նաև առաջին օգնության դասեր, ավազաթերապիայի սեանսներ, այցելություն Գորիսի արվեստի դպրոց, ղափամայի պատրաստում և թեյախմություն։ ՀԿԽԸ-ն սերտորեն համագործակցում է Սյունիքի մարզպետարանի հետ՝ հետագա արձագանքը խիստ կարիքի վրա հիմնված կազմակերպելու համար:
10:58 - 26 դեկտեմբերի, 2022
Հայաստանից Արցախ 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկվել
 |hetq.am|

Հայաստանից Արցախ 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկվել |hetq.am|

hetq.am: Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ 10 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվել Հայաստանից Արցախ։ Այս մասին «Հետքին» հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։ «Բեռի պարունակությունը եղել է մանկական և այլ սնունդ, դեղորայք, որոնք փոխանցվել են Արցախի առողջապահական հաստատություններին՝ այնտեղից վերաբաշխում իրականացնելու նպատակով»,- ասաց նա։ Զառա Ամատունին հայտնեց նաև, որ Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերվել Արցախից։ Նա չհայտնեց, թե որ երկրի քաղաքացի են եղել նրանք։ «Միայն կարող եմ նշել, որ ունեցել են քրոնիկ հիվանդություններ, և դա է եղել տեղափոխման պատճառը»,- ասաց նա։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։  
15:48 - 25 դեկտեմբերի, 2022
Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան՝ դեղորայքով բեռնված |news.am|

Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան՝ դեղորայքով բեռնված |news.am|

news.am: Արցախից Հայաստան եկած Կարմիր խաչի ավտոմեքենաները կվերադառնան՝ դեղորայքով բեռնված։ Այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով՝ քանի որ դեղորայքի անհրաժեշտություն էլ կա, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արցախից Հայաստան եկած 4 մեքենաները կվերադառնան դեղորայքով բեռնված։ Հիշեցնենք, որ Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, Կարմիր խաչի միջնորդությամբ, այսօր տեղափոխվել է Հայաստան։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
11:55 - 24 դեկտեմբերի, 2022
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան կտեղափոխեն ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային

Որոշում է կայացվել Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան տեղափոխելու ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային։ Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի շրջափակումից հետո Արցախի ԱՆ-ից հայտնել էին, որ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որի մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», ծանր է։ Նշենք, որ ավելի վաղ միայն մեկ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հայկական ՇՕ մեքենան կարողացել է անցնել Լաչինի միջանցքով՝ Արցախից Հայաստան տեղափոխելով 1960թ․ ծնված, սրտային պաթոլոգիայով տղամարդու, որը հրատապ վիրահատության կարիք ուներ:  Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
10:53 - 24 դեկտեմբերի, 2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվել է սառնարանային բեռնախցիկով. ԿԽՄԿ-ի հետ հուշագիր է ստորագրվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվել է սառնարանային բեռնախցիկով. ԿԽՄԿ-ի հետ հուշագիր է ստորագրվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվել է սառնարանային փոխադրամիջոցով՝ աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար: Գերատեսչության հաշվեկշռում գրանցված «ԿամԱԶ-4308» մակնիշի բեռնատարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ վերասարքավորվել է աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկի: ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Արարողությանը մասնակցել են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, դատաբժշկական փորձաքննության համակարգող Անա Մարիա Բոզա Առլոտը և լոգիստիկայի համակարգող Արթուր Ղազարյանը: Աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկը կարող է միանգամից տեղավորել 12 մարմին: Այն կարող է օգտագործվել նաև հեռավոր մարզերում, իսկ սառեցման պրոցեսն ապահովվում է ինչպես հոսանքի աղբյուրով, այնպես էլ ինքնաբավ եղանակով: ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, անդրադառնալով ԿԽՄԿ-ի հետ արդյունավետ աշխատանքին, նշել է, որ այս աջակցությունը համագործակցության շատ կարևոր դրսևորում է:  «Արտակարգ իրավիճակների նախարարությունը աճյունների ճիշտ տեղափոխման վերաբերյալ մշտապես համագործակցել է տարբեր կառույցների հետ: Գործընթացի իրականացումը՝ անհրաժեշտ կահավորմամբ սառնարանային բեռնախցիկի առկայության շնորհիվ, ինստիտուցիոնալ և կազմակերպչական առումով հետայսու ավելի բարձր մակարդակի վրա կլինի»,- նշել է Դավիթ Համբարյանը: Իր հերթին, ԲԱՎ պետ Կարեն Աթոյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում փրկարարները մի քանի փուլով վերապատրաստում են անցել: «Սկզբնական շրջանում գործընկերների հետ դիերի որոնման վարքականոնների վերաբերյալ պատրաստել ենք թիմեր: Արդեն ձևավորվել է 4 թիմ, և աշխատանքների հաջորդ փուլը կապված է բեռնախցիկի հետ: Բացի դրանից՝ մեր վարչությունը ԿԽՄԿ-ից առաջարկ է ստացել պատրաստել դատաբժշկական առաջին արձագանքող մասնագետներ: Նրանց համար Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետների կողմից կազմակերպվելու են առցանց դասընթացներ»,- ասել է նա: Հանդիպման վերջում Միրիամ Էլ Խոլին շնորհակալություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությանը և նշել, որ երկկողմ համագործակցությունն առաջին իսկ օրվանից գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:
13:19 - 20 դեկտեմբերի, 2022