ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 382 երեխա
 |hetq.am|

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 382 երեխա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ փետրվարի 24-ից ի վեր պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 382 երեխա, վիրավորվել ևս 740-ը։ Տեղեկատվությունը հրապարակվել է ուկրաինական գերատեսչության տելեգրամյան ալիքում։  Դատախազության տվյալներով՝ ամենամեծ թվով երեխաները տուժել են Դոնեցկի (388), Խարկովի (204) և Կիևի (116) մարզերում։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև Նիկոլաևի (71), Չեռնիգովի (68), Լուգանսկի (61), Խերսոնի (55) և Զապորոժյեի (46) մարզերում տուժած երեխաների մասին։  ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 22-ին, նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի ողջ ընթացքում զոհվել է 362 երեխա՝ 149 աղջիկ և 175 տղա, ինչպես նաև 38 երեխա, որոնց սեռն անհայտ է։  Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի, քաղաքացիական բնակչության շրջանում հայտնի է 5587 զոհի և 7890 վիրավորի մասին։ Գլխավոր դատախազի գրասենյակը նաև նշում է, որ տվյալները կարող է ավելի մեծ լինել, քանի որ ակտիվ մարտական գործողությունների վայրերից ստացվող տեղեկատվությունը հաճախ ուշանում է, ինչպես նաև դրանք երբեմն ստուգման կարիք են ունենում։
20:48 - 04 սեպտեմբերի, 2022
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ |factor.am|

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հետ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։ Զելենսկու խոսքով ՝ հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության հաջորդ տրանշի շուտափույթ հատկացման մասին: Բացի այդ, Զելենսկին նշել է պատժամիջոցների 8-րդ փաթեթի պատրաստման անհրաժեշտությունը, որը պետք է պարունակի նաև ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելք: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն միայն որոշել է կասեցնել ՌԴ-ի հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, ինչը կբարդացնի ռուսաստանցիների այցերը ԵՄ, բայց չի արգելի նրանց։ Նախագահը նաև հայտնել է, որ ինքը Ֆոն դեր Լյայենի հետ համակարգել է Ռուսաստանի կողմից նավթի և գազի վաճառքից եկամուտների ստացման սահմանափակման քայլերը: Քննարկել են նաև Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։
20:18 - 04 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են ՄԱԿ մեկնող ռուս դիվանագետներին, այդ թվում՝ Լավրովին
 |azatutyun.am|

ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են ՄԱԿ մեկնող ռուս դիվանագետներին, այդ թվում՝ Լավրովին |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին մասնակցել պատրաստվող 56 ռուսաստանցի դիվանագետների ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են։ Համապատասխան թույլտվություն չի տրվել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Սա հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ իշխանությունները պարբերաբար մերժել են մուտքի վիզաներ տրամադրել մի շարք ռուսաստանցի պատվիրակների, որոնց մենք ուղարկում ենք մասնակցելու ՄԱԿ-ի պաշտոնական միջոցառումներին», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Նեբենզյայի հղած պաշտոնական նամակում: Ըստ 1947 թվականի ՄԱԿ-ի «կենտրոնակայանի համաձայնագրի»՝ Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ պարտավոր է օտարերկրյա դիվանագետներին մուտքի թույլտվություն տրամադրել ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար: Վաշինգտոնը, սակայն հայտարարում է, որ կարող է մերժել «անվտանգության, ահաբեկչության և արտաքին քաղաքականության» նկատառումներով:
17:41 - 03 սեպտեմբերի, 2022
Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ապահովման կարևորությունը. Պուտինը զրուցել է Ալիևի հետ

 |armenpress.am|

Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ապահովման կարևորությունը. Պուտինը զրուցել է Ալիևի հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ,  մանրամասն քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը  Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համար համակարգված ջանքերի կարևորությունը։ Նշվում է, որ այդ համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։ Ըստ հաղորդագրության՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։
15:14 - 03 սեպտեմբերի, 2022
Պեկինը լիովին վստահ է ռուս-չինական հարաբերությունների ապագայի հարցում

 |armenpress.am|

Պեկինը լիովին վստահ է ռուս-չինական հարաբերությունների ապագայի հարցում |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">Պեկինը լիովին վստահ է ռուս-չինական հարաբերությունների ապագայի հարցում, որոնք կշարունակեն զարգանալ բարձր մակարդակով` ապահովելով երկու պետությունների հիմնական շահերը պաշտպանելու ամուր երաշխիք։   Այս մասին նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ի-ն՝ Չինաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Դենիսովի հետ հանդիպման ժամանակ: Չինաստանում ՌԴ դեսպանատանը նշել են, որ հանդիպումն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում։ «Միջազգային հարաբերությունների խորը վերակառուցման և էվոլյուցիայի պայմաններում Չինաստանն ու Ռուսաստանը ավելի ուժեղ են զգացել երկու երկրների բարիդրացիության կարևոր ձեռքբերումները: Մենք լիակատար վստահություն ունենք չին-ռուսական հարաբերությունների ապագայի նկատմամբ»,- ասել է Վան Ին՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունները դիմակայել են միջազգային բարդ իրավիճակի փորձությանը և միշտ պահպանել են իրենց կենսունակությունը։ Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները, անկասկած, կշարունակեն զարգանալ բարձր մակարդակով: Վան Ին բարձր է գնահատել Դենիսովի աշխատանքը՝ որպես Չինաստանում Ռուսաստանի դեսպան՝ նրան անվանելով «չինական ժողովրդի իսկական բարեկամ»։ Ռուսաստանի դեսպանն իր հերթին ասել է, որ աշխատելով Չինաստանում շուրջ 20 տարի, ինքը ականատես է եղել երկրի մեծ ձեռքբերումներին տարբեր առումներով և կարծում է, որ Չինաստանն ապագայում էլ ավելի նշանակալի հաջողությունների կհասնի։
14:30 - 03 սեպտեմբերի, 2022
Ռուսաստանը Չինաստանի հետ սկսել է «Վոստոկ-2022» զորավարժությունները

 |factor.am|

Ռուսաստանը Չինաստանի հետ սկսել է «Վոստոկ-2022» զորավարժությունները |factor.am|

factor.am: Սեպտեմբերի 1-ին սկսվել են Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների մեկշաբաթյա զորավարժությունները, որոնց գլխավոր նպատակն է ի ցույց դնել Մոսկվայի  և Պեկինի միջև ռազմական համագործակցությունը, գրում է VOA-ն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Վոստոկ-2022» զորավարժությունները անցկացվում են Ռուսաստանի Հեռավոր Արևելքի և Ճապոնական ծովի յոթ զորավարժարաններում. դրանցում ներգրավված է ավելի քան 50 հազար զինծառայող, շուրջ 5 հազար զինատեսակ, այդ թվում՝ 140 ինքնաթիռ և 60 ռազմանավ։ Զորավարժությանը մասնակցում են 14 պետության, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։  Պեկինը ուղարկում է ավելի քան 2000 զինվորական, ինչպես նաև ավելի քան 300 միավոր զինտեխնիկա, 21 մարտական ​​ինքնաթիռ և երեք ռազմանավ, հայտնում է չինական լրատվական գործակալությունը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունների շրջանակում Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը «կմշակեն համատեղ գործողություններ՝ պաշտպանելու ծովային հաղորդակցությունները (Ճապոնական ծովում), ծովային տնտեսական գործունեության ոլորտները և աջակցելու ափամերձ հատվածում ցամաքային ուժերին»։
12:45 - 02 սեպտեմբերի, 2022
Հիվանդանոցի պատուհանի տակ հայտնաբերվել է «Лукойл»-ի տնօրենների խորհրդի նախագահի դին
 |hetq.am|

Հիվանդանոցի պատուհանի տակ հայտնաբերվել է «Лукойл»-ի տնօրենների խորհրդի նախագահի դին |hetq.am|

hetq.am: Մոսկվայում մահացած է հայտնաբերվել ռուսական «Лукойл» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը։ BBC-ի փոխանցմամբ՝ նա ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։ Մագանովի մահվան մասին հինգշաբթի առավոտյան հայտնել էին ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ «Այսօր առավոտյան Մագանովն ընկել է ԿԿՀ-ի հիվանդասենյակի պատուհանից։ Ստացած վնասվածքներից նա մահացել է»,- հայտնել է Интерфакс գործակալության աղբյուրը։ Коммерсант-ն էլ գրում է, որ թոփ-մենեջերը, ենթադրաբար, ընկել է շենքի վեցերորդ հարկի պատուհանից։ Թերթի տվյալներով՝ հիվանդանոցում նա գտնվում էր սիրտ-անոթային ծանր հիվանդության պատճառով։  Ավելի ուշ, նրա մահը պաշտոնապես հաստատեցին հիվանդանոցի վարչակազմը և ՌԴ Քննչական կոմիտեն, ընդ որում, ՔԿ-ից Коммерсант-ին հայտնել էին, որ խոսքը կարող է գնալ նաև ինքնասպանության մասին։ Դեռևս ընթանում է նախաքննություն, քրեական գործի հարուցման մասին հայտնի չէ։ «Лукойл»-ում հայտնել են, որ Ռավիլ Մագանովը «կյանքից հեռացել է ծանր հիվանդությունից հետո»։  67-ամյա Մագանովը 1993 թվականից աշխատում էր «Лукойл»-ում։ 1994 թվականին նա նշանակվել էր ընկերության առաջին փոխնախագահ՝ համակարգելով հետախուզության և արդյունահանման հետ կապված հարցերը։ 2020 թվականին նա դարձել էր նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահն այն բանից հետո, երբ մահացավ Վալերի Գրայֆերը։ Մագանովի եղբայրը՝ Նայիլ Մագանովը «Татнефть»-ի գլխավոր տնօրենն է։  Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո «Лукойл»-ը հայտնվել էր Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։ Պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, ընկել էր ընկերության նախագահ Վագիտ Ալեկպերովը, որից հետո նա լքել էր իր պաշտոնը։ Ընկերությունից հեռացել էր նաև փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը, որն ընկերության հիմնական կերպարներից մեկն էր։ Մարտի սկզբին «Лукойл»-ի տնօրենների խորհուրդը դեմ էր արտահայտվել պատերազմին։ Ընկերության կայքում հրապարակվել էր հայտարարություն, որը կոչ էր անում դադարեցնել Ուկրաինայում պատերազմական գործողությունների վարումը։ Այնտեղ նշվում էր, որ «ընկերությունը իր մտահոգությունն է հայտնում Ուկրաինայում շարունակվող ողբերգական իրադարձությունների կապակցությամբ և խորապես ցավակցում բոլոր նրանց, ում անդրադարձել է այդ ողբերգությունը»։ Այս տարի Մերձմոսկվայում հայտնաբերվել էր «Лукойл»-ի մեկ այլ նախկին թոփ-մենեջերի Ալեքսանդր Սուբոտինի մարմինը։ Լրատվամիջոցները գրել էին, որ մահվանից առաջ նա անցել էր «շամանյան ծես»՝ գտնվելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ։
16:30 - 01 սեպտեմբերի, 2022
 Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալու արգելքը

 |armenpress.am|

Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալու արգելքը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները չեն կարողացել համաձայնեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալու ընդհանուր արգելքը, քանի որ շատերը դեմ են հանդես եկել: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն՝ ամփոփելով գործընկերների հետ հանդիպումները: «Ինչ վերաբերում է այցագրերի մասին հարցին, (ԵՄ ԱԳ ղեկավարների) խորհրդում միաբանություն չի եղել ռուսաստանցիների համար այցագրերի ընդհանուր արգելք սահմանելու առնչությամբ: Չի լինելու այցագրերի ընդհանուր արգելք, բազմաթիվ անդամ երկրներ դեմ են հանդես եկել, այդ թվում՝ նաեւ ես»,-պարզաբանել է նա: Դրա հետ մեկտեղ Եվրամիությունը որոշում է ընդունել լուծարելու Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի դյուրացման պայմանագիրը, ինչի օգտին քվեարկել են միավորման պետությունների մեծամասնությունը, հավելել է Սիյյարտոն: «Բայց իսկությունն այն է, որ ռուսաստանցիների համար այցագրերի ընդհանուր արգելք չի լինելու»,-ընդգծել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը: Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը քննարկման է ներկայացրել Եվրամիության որոշման նախագիծը հերթական պատժամիջոցային փաթեթի շրջանակներում Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան այցագրեր տալու արգելքի վերաբերյալ: Լատվիայի խորհրդարանը ընդունել է այդ հայտարարությունը՝ ԵՄ-ին կոչ անելով դադարեցնել Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիներին այցագրեր տալը: էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ իր երկիրը, իր հերթին, կփակի սահմանը հանրապետության կողմից տրված շենգենյան այցագրերով ռուսաստանցիների համար: Ինչպես նշել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը, Եվրոպական միությունը հազիվ թե ընդհանուր համաձայնության գա այցագրեր տալու արգելքի շուրջ, բայց դա Վիլնյուսի համար «ձեռքերն իջեցնելու» պատճառ չէ: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, եթե Եվրամիությունը ռուսաստանցիներին այցագրեր տալու սահմանափակումներ մտցնի, ապա նրանց քաղաքացիները նույնպես անհարմարությունների կբախվեն սահմանները հատելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:58 - 31 օգոստոսի, 2022
Եռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում. Սերգեյ Լավրով


 |armenpress.am|

Եռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում. Սերգեյ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ) զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի  հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ: Այն աշխատում է ռիթմիկ, սահմանների սահմանազատման հարցերով հանդիպումների հետ միաժամանակ: Բառացիորեն օրերս կայացել են հերթական շփումները։ Կողմերը զգալիորեն առաջ են գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հուսով է, որ պայմանավորվածությունները կձևակերպվեն շատ մոտ ապագայում, ինչը, ըստ նրա, հատկապես կարևոր է. «Այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ թե մեկուսացված, այլ սերտ կապված է տրանսպորտային ավելի լայն նախագծերի հետ, ներառյալ Հյուսիս-Հարավը, որում մեր իրանական գործընկերները նույնպես հետաքրքրված են,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ գործնական առումով այդ գործընթացում զգալի տեղաշարժեր կան: Ինչ վերաբերում է այդ ամենի գլոբալ, տարածաշրջանային նշանակությանը, ապա, ըստ Լավրովի, կարող են կառուցվել լոգիստիկ շղթաներ, որոնք անկախ կլինեն այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների շահերի նկատմամբ:
17:10 - 31 օգոստոսի, 2022
Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը նպաստելու եվրոպացիների նախաձեռնությունները կեղծ են. Զախարովա
 |factor.am|

Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը նպաստելու եվրոպացիների նախաձեռնությունները կեղծ են. Զախարովա |factor.am|

factor.am: Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների ամենաբարձր մակարդակով կատարման ուղղությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների ամենաբարձր մակարդակով կատարման ուղղությամբ։ Համաձայնեցված միջազգային ձևաչափերի շրջանակում համապատասխան աշխատանքները կրում են բովանդակային բնույթ և առաջ են ընթանում։ Օգոստոսի 30-ին Մոսկվայում մեր կողմի խորհրդատվական աջակցությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ»,- հայտարարել է Զախարովան։ Նա նշել է, որ ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խումբ ստեղծելու ծրագրերի մասին հայ ու ադրբեջանցի գործընկերների կողմից ոչ մի տեղեկություն չեն ստացել։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։ Մեր կարծիքով՝ դա կապ չունի ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններն են»,- հայտարարել է Զախարովան։
14:33 - 31 օգոստոսի, 2022
Մահացել է Միխայիլ Գորբաչովը
 |hetq.am|

Մահացել է Միխայիլ Գորբաչովը |hetq.am|

hetq.am: Մոսկվայում 91 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Այդ մասին երեքշաբթի ուշ գիշերը հայտարարել է Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցը։ «Այսօր երեկոյան ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Միխայիլ Սերգևիչ Գորբաչովը»,- նշվում է հայտարարության մեջ։ Միխայիլ Գորբաչովն աշխարհում առավել շատ հայտնի էր որպես անձ, որը դադարեցրեց սառը պատերազմը։ Սակայն հետխորհրդային տարածաշրջանում Գորբաչովն ընկալվում էր որպես գործիչ, որը փլուզեց ԽՍՀՄ-ն և քայլեր չձեռնարկեց Միության կազմում գտնվող երկրների էթնիկ հակամարտությունների սրման կանխման ուղղությամբ։  1985 թվականին, զբաղեցնելով ԽՍՀՄ Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնը, նա քաղբյուրոյի ամենաերիտասարդ անդամն էր (54 տարեկան)։ Գորբաչովը կարողացավ որոշակի բարեփոխումներ իրականացնել ԽՍՀՄ-ում՝ սկսելով «Վերակառուցման» («Պերեստրոյկա») քաղաքականությունը։ Այն արմատական փոփոխություններ էր իրականացնում ԽՍՀՄ տնտեսության մեջ, ինչպես նաև սոցիալական և քաղաքական համակարգերում։ Դրա արդյունքում Խորհրդային Միությունում ներդրվեց հրապարակայնությունը («գլասնոստ»), չեղարկվեց գրաքննությունը։ Այդուհանդերձ, որոշ պատմաբաններ պնդում են, որ հենց այս «Պերեստրոյկան» դարձավ ԽՍՀՄ փլուզման պատճառը։ Ռուսական ТАСС գործակալությունը գրում է, որ Գորբաչովին կթաղեն Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը՝ կնոջ Ռաիսա Գորբաչովայի կողքին։ Միխայիլ Գորբաչովը ծնվել էր 1931 թվականի մարտի 2-ին։ 1955 թվականին ավարտել էր Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1967 թվականին ավարտել Ստավրոպոլի գյուղատնտեսական ինստիտուտի (ներկայումս Ստավրոպոլի պետական ագրարային համալսարան) հեռակա բաժինը։ ԽՄԿԿ շարքերն անցել էր 1952 թվականին, իսկ 1971 թվականին Կենտկոմի անդամ էր։  Գորբաչովը ԽՍՀՄ Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 1985-1991 թվականներին՝ Կոնստանտին Չերնենկոյի մահվանից հետո։ 1980-ական թվականների վերջին նա դարձել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ղեկավար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ, իսկ 1990-1991 թվականներին դարձել ԽՍՀՄ միակ նախագահ։ 1990 թվականին Գորբաչովը ստացել է Խաղաղության նոբելյան մրցանակ՝ Արևմուտքի և ԽՍՀՄ միջև հարաբերություններում խաղաղության գործընթացի ներդրման համար։ Հայ հանրության կողմից Գորբաչովը մեղադրվում է Արցախյան առաջին պատերազմի հրահրման, ինչպես նաև դրա հետագա չկանխարգելման մեջ։ Այդ ժամանակ Կրեմլի կողմից վարվող քաղաքականությունը նպաստեց Արցախում միջէթնիկ բախումների սրմանը և լիարժեք պատերազմի վերածմանը։ Իր վերջին հոդվածներից մեկում Գորբաչովն անդրադարձել էր նաև Արցախյան հիմնախնդրին։  «Ես համարում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը՝ նրանց օգնել կայունացնել իրավիճակը, մասնավորապես տնտեսական խնդիրների լուծումը։ Համոզված եմ, որ դա ճիշտ գիծ էր»,- նշել էր Գորբաչովն իր հոդվածում։ ԽՍՀՄ նախկին առաջնորդի կարծիքով՝ հակամարտության արմատները հին են, այն ժամանակ դա չուներ հեշտ լուծում, չնայած իրեն փորձում էին համոզել, որ լուծմանը հնարավոր է հասնել սահմանների փակման ճանապարհով։ «Դրանից մենք ելնում էինք, երբ 1988 թվականի սկզբին սրվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Երկրի ղեկավարությունը մեկ միասնական տեսակետ ուներ. դա անթույլատրելի է»,- նշել էր ԽՍՀՄ նախկին նախագահը։  Սակայն, Գորբաչովի կարծիքով, ոչ կուսակցական կառույցները, ոչ երկու հանրապետությունների մտավորականությունը չկարողացան գտնել համաձայնության ուղի կամ նույնիսկ երկխոսություն։ «Նրանց հետին պլան էին մղել ծայրահեղականները»,- գրում էր Կրեմլի նախկին առաջնորդը։ Գորբաչովն ընդգծել էր, որ 1987-1988 թվականներին ինքը ձգտում էր մշակել «միջէթնիկ վեճերի միասնական ժողովրդավարական մոտեցում»։ «Դրա էությունը կայանում էր նրանում, որ ազգային խնդիրները պետք է իրապես լուծվեին միայն քաղաքական և տնտեսական բարեփոխումների ընդհանուր համատեքստում։ Եվ պետք է ասել, որ ի սկզբանե ազգային շարժումները բալթյան երկրներում, Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում հանդես էին գալիս Վերակառուցմանն աջակցող կարգախոսներով։ 1987 թվականին որևէ երկիր Միության կազմից դուրս գալու հարց չէր դնում»,- գրում էր ԽՍՀՄ նախկին առաջնորդը։   Գորբաչովը պնդում էր, որ շատ արագ ազգային շարժումների մեջ գլուխ բարձրացրին անջատողական հակումները, իսկ հանրապետությունների կուսակցական առաջնորդները չկարողացան աշխատել ժողովրդավարության պայմաններում։ Ինչպես գրում էր Գորբաչովը, «նրանք շփոթվեցին»։ Լուսանկարը՝ Иван Секретарев / AP
09:21 - 31 օգոստոսի, 2022