Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

«Մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ-ն աջակցում է միջազգային իրավունքը ոտնահարող այդ քայլին». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ քրդական ուժերի և ամերիկյան կազմակերպության միջև կնքված նավթային գործարքի մասին |tert.am|

«Մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ-ն աջակցում է միջազգային իրավունքը ոտնահարող այդ քայլին». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ քրդական ուժերի և ամերիկյան կազմակերպության միջև կնքված նավթային գործարքի մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF, սիրիական ընդդիմության զինված ուժերի խմբավորում, որը ներառում է քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը) և ամերիկյան Delta Crescent Energy LLC ընկերության միջև Սիրիայի հյուսիս-արևելքում նավթի համատեղ արդյունահանման և վերամշակման վերաբերյալ կնքված համաձայնագրին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: «Սիրիայի բնական ռեսուրսները պատկանում են սիրիացի ժողովրդին: Մենք ափսոսանք ենք հայտնում, որ ԱՄՆ-ն աջակցում է այս քայլին, որը ոտնահարում է միջազգային իրավունքները, Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հօգուտ ահաբեկչության: Սա չի կարող արդարացվել ոչ մի օրինական դրդապատճառներով, այն ամբողջովին անընդունելի է»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են նաև, որ «քրդական ուժերը նպատակ ունեն սիրիացի ժողովրդի ռեսուրսներն օգտագործելու միջոցով անջատողական օրակարգ առաջ մղել»:
14:05 - 03 օգոստոսի, 2020
«Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունները խախտում են մեր ինքնիշխան իրավունքները». Եգիպտոսի ԱԳՆ |tert.am|

«Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունները խախտում են մեր ինքնիշխան իրավունքները». Եգիպտոսի ԱԳՆ |tert.am|

tert.am: Եգիպտոսի արտգործնախարարությունն օգոստոսի 2-ին հայտարարություն է տարածել` անդրադառնալով Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների շրջանակում ծրագրված սեյսմիկ հետազոտություններին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Թուրքիայի նման գործողությունները խախտում են Կահիրեի ինքնիշխան իրավունքները: Այս մասին գրում է Gazete Karınca պարբերականը: «Թուրքիան իր սեյսմիկ հետազոտություններով խախտում է Եգիպտոսի բացառիկ տնտեսական գոտին և Կահիրեի ինքնիշխան իրավունքները»,-ասված է հայտարարության մեջ: Նախորդ ամիս Եգիպտոսի ԱԳՆ-ի տարածած ևս մի հայտարարության մեջ ասված էր, որ «Թուրքիայի նավերը խախտել են Եգիպտոսի ջրային սահմանը»: Եգիպտական կողմը Թուրքիայի քայլերը բնորոշում է որպես «հարձակում»: Սեյսմիկ հետազոտությունները գազի հետախուզման նախապատրաստական աշխատանքներից մեկն է: Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:
11:41 - 03 օգոստոսի, 2020
Չպետք է մտածել, որ եթե Թուրքիան Սիրիայում կռվում է, ուրեմն ժամանակ չի ունենա այստեղ կռվելու․ Վարուժան Գեղամյան

Չպետք է մտածել, որ եթե Թուրքիան Սիրիայում կռվում է, ուրեմն ժամանակ չի ունենա այստեղ կռվելու․ Վարուժան Գեղամյան

Օրեր առաջ՝ հուլիսի 27-ին, ՏԱՍՍ գործակալությունը հայտնեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան առաջիկայում համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու: Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում եւ Եվլախում անցկացվելիք զորավարժությունների ցամաքային փուլը տեղի է ունենալու այսօրվանից մինչեւ օգոստոսի 5-ը՝ Նախիջեւանում: Այս զորավարժություններին, ինչպես արդեն հայտնել ենք, նախորդել էր հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան․ 2020 թվականի հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ սկսեցին հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ գրեթե երկու շաբաթ տարբեր զինատեսականերից հրետակոծելով Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերն ու գյուղերը։ Ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհվեց 5 զինվորական, տարբեր աստիճանների վիրավորում ստացան 30 զինծառայող եւ մեկ բնակիչ։  Ռազմական իրավիճակի լարմանն արձագանքեցին մի շարք միջազգային կառուցներ եւ պետություններ։ Տարբեր երկրների պաշտոնյաներ, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, հորդորում էին պահպանել հրադադարի ռեժիմը եւ զերծ մնալ իրավիճակի սրումից։ Հակառակ այս ամենին՝ Թուրքիան մի քանի անգամ հայտարարեց, որ ցանկացած պարագայում կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին։  Հուլիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երկրի պետական TRT haber-ի ուղիղ եթերում անդրադաձել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջպետական սահմանին ընթացող մարտերին՝ նշելով, թե՝ «Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի։ Մենք մեր բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին ենք»։ Չավուշօղլուն ընդգծել էր, որ Թուրքիան իրենից կախված ամեն աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար՝ հավելելով, որ Ադրբեջանը հակամարտության վերաբերյալ ինչպիսի լուծում նախընտրի, Թուրքիան նրա կողքին կլինի։  Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ու Թուրքիայի հայտարարությունների վերաբերյալ Հայաստանի արտաքին գերատեսչությունը կոշտ եւ սուր արձագանքներ է հնչեցրել, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։ Հուլիսի 17-ին լրատվամիջոցների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին զավթիչ էր անվանել․ «Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Թուրքիան «եղբայր Ադրբեջանին» միայնակ չի թողնի եւ մինչեւ վերջ կաջակցի»։ Հուլիսի 22-ին՝ դարձյալ նույնաբովանդակ հայտարարություն։ Հուլիսի 28-ին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNNTurk»-ի եթերում անդրադարձել էր հայ-ադրբեջանական լարվածությանը՝ նաեւ մանրամասներ ներկայացնելով Էրդողանի ու Պուտինի զրույցից․ «Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքը որտեղից էլ որ լինի, լինի Հայաստանի կողմից թե Ռուսաստանի, միեւնույնն է Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել։ Սակայն սա չի նշանակում՝ փակել դիվանագիտության դռները, այլ ճիշտ հակառակը։ Երեկ մեր նախագահի հեռախոսազրույցի պատճառն ու առանձնահատկությունը հենց դա էր։ Կարող եմ ասել, որ Պուտինի հետ զրույցում բավականին լավ արդյունք ենք արձանագրել»։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների, Թուրքիայի հայտարարությունների ու հնարավոր զարգացումների մասին Infocom.am-ը զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։ - Պարո՛ն Գեղամյան, հուլիսյան զարգացումների առաջին օրվանից Թուրքիան անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանին։ Մինչ օրս՝ այդ աջակցությունը հայտարարությունների տեսքով էր, սակայն իրավիճակի զարգացման ֆոնին համատեղ զորավարժություներ են սկսում՝ այդ թվում Նախիջեւանում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցն, օրինակ, կարծիք էր հայտնել, որ հավանական չի համարում, թե Թուրքիան գործնական քայլերի կգնա եւ կներգրավվի տարածաշրջանի ռազմական գործողություններին, սակայն փորձագիտական որոշ շրջանակներ էլ պնդում են, որ Թուրքիայի գործողություններին պետք չէ անլուրջ վերաբերել։ Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում հարցի վերաբերյալ։ - Ես ծանոթ չեմ տիկին Մակունցի հայտարարությանը, կարող եմ ասել, որ անհնար է լուրջ չվերաբերվել Թուրքիայի տարածաշրջանային եւ ոչ մի գործողության, եթե անգամ դա լինի հեռավոր Լիբիայում։ Չնայած այն մի քանի հազար կիլոմետր հեռու է մեզանից, բայց այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, համոզված կարելի է ասել, ազդեցություն են ունենում տարածաշրջանի եւ նաեւ մեզ վրա։ Այնպես որ, ինքնին այդպիսի մոտեցումը անթույլատրելի է, տարածաշրջանային որեւէ զարգացման համատեքստում լուրջ չվերաբերել չի կարելի։ Իսկ ահա բուն գործընթացը, կարծում եմ, իսկապես մտահոգիչ է։ Բազմաթիվ առիթներ եմ ունեցել նշելու, որ, հաշվի առնելով Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանության՝ Հայաստանին ուղղված ակնհայտ սպառնալիք պարունակող հայտարարությունները,  անշուշտ կարիք կա ավելի զգոն եւ ավելի զգուշավոր նայել տարածաշրջանային իրադարձություններին։ Բուն ռազմական զորավարժությունները պլանային են, նախատեսված են եւ իրականացվում են 2014 թվականից ի վեր, այդ թվում՝ նաեւ Նախիջեւանի տարածքում, այնպես որ, այստեղ արտառոց ոչինչ չկա, բայց անշուշտ առկա ֆոնին այն ստանում է նաեւ լրացուցիչ քարոզչական նշանակություն։ Այդ քարոզչությունը բավական հետեւողականորեն իրականցվում է մեր երկու հարեւանների կողմից՝ որպես ուժի ցուցադրում, եւ նույնիսկ ռազմական գորոծողությունների վերաբերյալ հայտարարություններին գործնական տեսք հաղորդելու համար։ - Այսինքն՝ այս զորավարժությունները միայն ունեն ա՞յդ նպատակը, թե՞ այլ ենթատեքստ նույնպես կարելի է տեսնել։  - Ենթատեքստ փնտրելու կարիք չկա, պետք է նայել, որ այդ գործողությունը տեղի է ունենում 2014 թվականից ի վեր։ Սա, անշուշտ, Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության լավ նմուշ է, այսինքն՝ լավ օրինակ է, որ այդ երկու երկրները շարունակում են համագործակցել եւ այդ համագործակցությունը ունի հստակ ռազմական բաղադրիչ։ Այս հուլիսյան լարվածության ֆոնին դրանք ստանում են լրացուցիչ բովանդակություն եւ լրացուցիչ նշանակություն։ - Թուրքիան, բնականաբար, Ադրբեջանին եղբայրական է համարում, բայց Թուրքիային որքանո՞վ է ձեռնտու ներքաշվել նոր ռազմական գործողությունների մեջ, այն դեպքում, երբ վերջինս այլ երկրներում արդեն իսկ իրականացնում է նման գործողություններ։ - Դրանք իրար որեւէ կերպ չեն հակասում կամ որեւէ կերպ հակադրության մեջ չեն, որովհետեւ կան տարբեր երկրների կենսական շահեր, եւ այդ կենսական շահերի համար գուցե անհրաժեշտ լինի 10 վայրերում զուգահեռ իրականացնել ոչ միայն ռազմական գործողություններ։ Պետք է չմոռանանք, որ մենք գործ ունենք նոր ոճի հակամարտությունների հետ, նոր ոճի պատերազմների, որոնք պարտադիր չէ՝ ենթադրեն ուղիղ ռազմական ներգրավվածություն։ Այն, որ այս պահին Թուրքիան ակնհայտ հավակնություն է ցուցաբերում նաեւ այս տարածաշրջանի նկատամբ, միշտ եղել է, եւ հիմա դրանք առավել բաց ներկայացնելու հանարավորություն է ընձեռնվել։ Չպետք է մտածել, որ եթե Թուրքիան Սիրիայում կռվում է, ուրեմն ժամանակ չի ունենա այստեղ կռվելու։ Նորից եմ կրկնում՝ անպայման չէ, որ այդ կռիվը լինի մեզ ծանոթ պատերազմի իմաստով։  - Էրդողանի խոսնակը մանրամասներ էր հայտնել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից՝ նշելով, որ կողմերը համաձայնության են եկել՝ լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու, կողմերին անհրաժեշտ առաջարկները անելու եւ վայրկյան առաջ բանակցությունները վերսկսելու շուրջ։ Սա ի՞նչ կարող է նշանակել։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ցանանում է  տարածաշրջանում իր հարցերը լուծել Ռուսաստանի՞ միջոցով։ - Թուրքիան՝ որպես տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող երկրներից մեկը, ունի հստակ հավակնություններ այս տարածաշրջանի նկատմամբ։ Հասկանալի է, որ այս տարածաշրջանը ավանդապես հանդիսանում է Ռուսաստանի կենսական ազդեցության գոտի, եւ բնական է, որ այս երկու երկրների միջեւ ակնհայտ են լինելու հակամարտությունները այս տարածաշրջանում, ինչը կարող է ամենատարբեր ձեւերով արտահայտվել։ Թուրքիան եւ Ռուսաստանը չունեն համաձայնություն Սիրիայում տեղի ունեցածի վերաբերյալ եւ, փաստացի, իրար դեմ պատերազմում են այլ ուժերի մջոցով։ Սա չի նշանակում, որ Էրդողանը եւ Պուտինը չեն խոսելու, չեն հանդիպելու, չեն բանակցելու, այլ հակառակը։ Նույնը կատարվում է նաեւ Լիբիայում, եւ, բնական է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները իրար հետ քննարկում են տարածաշրջանային իադարձությունները։ Դա, իհարկե, որոշակի կոմպոնենտ է պարունակում՝ հընթացս տեղի ունեցող իրադարձությունների գնահատականների եւ մյուս կողմի դիրքորոշումը ընկալելու եւ ըստ այդ քաղաքականություն մշակելու, բայց չեմ կարծում, թե որեւէ նոր բան կա։ Մեզ համար սա ունի մեկ իմաստ․ ցույց տալ թե՛ միջազգային ամենատարբեր հարթակներում, թե՛ նաեւ կոնկրետ բանակցություններում, որ Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիան չեզոք դիրքորոշում չունի, ինչը անհրաժեշտ է Մինսկի խմբի անդամ լինելու համար, եւ այդ երկիրը իր կեցվածքով, ոչ կառուցողական դիրքորոշմամբ ոչ միայն չի նպաստում հակամարտության կարգավորմանը, այլեւ ինչ-որ առումով խրախուսում է այդ հակամարտության խորացումը՝ դրա կողմերից մեկին անվերապահորեն սատար կանգնելով։ Սա, կարծում եմ, մեզ համար ամենակարեւոր բանն է, որը պետք է հնարվոր բոլոր առիթներով բարձրաձայնել եւ փորձել չեզոքացնել Թուրքիայի միակողմանի ներգրավվումը արցախյան հակամարտությանը, որի մի մասն էլ Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան է։ Մենք ականատես ենք Թուրքիայի ծավալապաշտական քաղաքական տարբեր դրսեւորումներին Մերձավոր Արեւելքում եւ դրա տարբեր հատվածներում, որեւէ արտառոց բան չկա։ Ասպրամ Փարսադանյան
17:54 - 02 օգոստոսի, 2020
Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է. ԱԽ քարտուղար  |azatutyun.am|

Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է. ԱԽ քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Ներկայում Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը տավուշյան մարտերի ժամանակ Իլհամ Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում, նման հայտարարություն արեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Թուրքիայի, ինչպես նշեցի, առավել ակտիվ լինելը կապված է նաև Ադրբեջանի անհաջողությունների հետ, և Թուրքիան, տեսնելով, որ Ադրբեջանն ինքն իր ուժերով չի կարողանում իրավիճակին վերահսկողություն տալ կամ վերահսկել իրավիճակը, փորձում է միջամտություն ունենալ: Սա, ես կարծում եմ, որ տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք է, սա նաև մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը, որովհետև երկար տարիներ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը մի տեսք է ունեցել, հիմա դա փորձում է Թուրքիայի միջամտությամբ փոխել: Մենք ամբողջովին պատրաստ ենք և նաև քայլեր ենք ձեռնարկելու՝ սա հնարավորինս մինիմալիզացնել: Մենք նաև մեծ աշխատանք ունենք կատարելու այս ուղղությամբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որպեսզի թույլ չտանք, որ տարածաշրջանում այսպիսի փոփոխություններ լինեն», - ասաց Արմեն Գրիգորյանը: Հարցին՝ երբ խոսում են ռուսական կողմի հետ, ներկայացնում են թուրքական կողմի քայլերը, ի՞նչ պատասխան են ստանում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Բնականաբար, հուլիսյան դեպքերն էլ համընկել են պանդեմիայի հետ և դեռ ավելի լուրջ մակարդակում հնարավորություն չի եղել քննարկելու այս հարցը, բայց օրակարգում են այսպիսի հարցերը, որովհետև դրանք տարածաշրջանի համար մարտահրավերներ են, և այս մարտահրավերներին պետք է կարողանալ ընդհանուր պատասխան տալ»: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատեց Փաշինյանի կառավարության դիրքորոշումը, թե Հայաստանի ու Արցախի համար սպառնալիքի առաջացման պարագայում Երևանը քայլեր կձեռնարկի։ «Մենք պարբերաբար մեր և՛ միջազգային գործընկերներին, և՛ բնականաբար, օրինակ, Ադրբեջանին բացատրել ենք, որ «մի՛ փորձեք չափել մեր համբերությունը, մի փորձեք ռազմական ճանապարհով խնդրին լուծում տալ»: Եթե Հայաստանի Հանրապետությունը տեսնում է, որ իր անվտանգությանը սպառնալիքներ կան, քայլեր է ձեռնարկելու և քայլեր է ձեռնարկելու, որպեսզի այդ բոլոր սպառնալիքները չեզոքացնի: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու անվտանգություն մենք պահելու ենք, պահպանելու ենք և չենք թողնելու, որ ինչ-որ քայլեր ձեռնարկեն, որ այդ անվտանգությունը նույնիսկ մեկ միլիմետր իջնի: Ադրբեջանը պարբերաբար դա չէր հասկանում և փորձ էր կատարում մեր համբերությունը չափել, և այս առումով, կարծում եմ, լավ դաս եղավ Ադրբեջանի համար, որ չփորձի հետ գա բանակցային գործընթաց, որովհետև վարչապետի կողմից առաջարկված յոթ կետերը կարծում եմ՝ շատ արդյունավետ կետեր են, որպեսզի խաղաղ ճանապարհով մենք փորձենք խնդիրը լուծել, և Ադրբեջանը ճիշտ է հայտարարել է, որ իր համար անընդունելի է, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում հետ կգա այդ յոթ կետերին, որովհետև այլընտրանք այդ յոթ կետերին չկա», - ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը: «Մեր գնահատականներով Ադրբեջանը պարբերաբար շարունակելու է [ղարաբաղյան] խնդրին ռազմական լուծում տալով ինչ-որ ելքեր գտնել,- շարունակեց Արմեն Գրիգորյանը,- վերջին հուլիսյան դեպքերից հետո ինչո՞ւ է նաև հավանականությունն ավելի մեծանում, որովհետև նավթի գների անկումով Ադրբեջանում լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ են ստեղծվել, որի պատճառով տավուշյան դեպքերն են ի հայտ եկել, բայց բացի դրանից, Տավուշում անհաջողություն ունենալով Ալիևը դարձել է անկյուն մղված, ջղային մարդու նման մի կերպար է ձեռք բերել, և մի տեսակ անկանխատեսելի է նաև դարձել Ալիևն իր վարքագծում, որը մտահոգիչ է: Դրա համար է նա հայտարարում, որ վարչապետի առաջարկած յոթ կետերն իրենց համար անընդունելի են, և նա ունի միայն մեկ առաջարկ՝ Զինված ուժերն Արցախից հանելու կամ իրենց տարածքները ազատագրելը: Հարց է առաջանում՝ որտե՞ղ է գրված՝ դա ձեր տարածքներն են, հետո էլ դա նշանակում է, որ Ալիևը, բնականաբար, պարբերաբար փորձելու է սահմանին լարվածություն հրահրել: Ի դեպ, այդ լարվածության հրահրումը կարելի է ասել, հուլիսյան դեպքերն էլ ցույց տվեցին՝ երբ որ ներքին ճգնաժամ է ստեղծվում, նա պարբերաբար սահմանին լարվածություն է ստեղծում»:   Մանրամասները՝ տեսանյութում։
19:44 - 01 օգոստոսի, 2020
ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին |armenpress.am|

ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին |armenpress.am|

armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է միջամտի արաբական երկրների գործերին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նախարարն այս հայտարարությամբ արձագանքել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարի հնչեցրած մեկնաբանություններին: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ թուրք նախարարը քննադատություն է հնչեցրել Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ: Արաբական Միացյալ Էմիրությունները Եգիպտոսի և Ռուսաստանի հետ միասին աջակցում է լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարին, որի մարտիկները մարտնչում են Տրիպոլիում կառավարական ուժերի դեմ: Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը։ «Հարաբերությունները չեն կառավարվում սպառնալիքներով, և մեր օրերում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գարգաշը:
18:08 - 01 օգոստոսի, 2020
Թուրքիայի սադրիչ կեցվածքը խաթարում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը. Եգիպտոսում ՀՀ դեսպան |armenpress.am|

Թուրքիայի սադրիչ կեցվածքը խաթարում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը. Եգիպտոսում ՀՀ դեսպան |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">Թուրքիայի սադրիչ և կողմնակալ կեցվածքը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և հաստատում է, որ Թուրքիան չի կարող ներգրավվել խնդրի կարգավորմանն ուղղված որևէ միջազգային նախաձեռնության՝ հատկապես և առաջին հերթին ԵԱՀԿ շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը «Ալ-Ախբար» օրաթերթին տված հարցազրույցում: -Ի՞նչն էր վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառը։ -Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հարձակումը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու փորձ էր։ Կարծում եմ, որ մենք ցույց տվեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի միայն մեկ հանգուցալուծում, որը հիմնված է ներգրավված բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կողմից փոխզիջումների սկզբունքի վրա։ Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի նման պահվածքը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ ներքին և արտաքին։ Ադրբեջանի ղեկավարության համար փորձարկված գործելաոճ է, հասարակության ուշադրությունն ահռելի սոցիալական և տնտեսական խնդիրներից շեղելը՝ համավարակից, սոցիալական անարդարությունից, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտումներից և այլն։ Կա ևս մեկ կարևոր հանգամանք, վերջին երկու տասնամյակների ընթացքում ադրբեջանական ղեկավարությունը սեփական հասարակությունը սնում է հակահայկական քարոզչությամբ։ Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի պետականության հիմնասյուներից մեկը։ Հայի՝ որպես թշնամու կերպարը ներարկվում է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ ողջ կյանքի ընթացքում, սկսած մանկապարտեզից մինչև կրթական և ոչ միայն կրթական հաստատությունները։ Հանրային ելույթները, ֆիլմերը, դասագրքերը, պատկերները, այն ամենն ինչն ունի պարտադիր բնույթ, պարունակում է հակահայկական տարր։ Եվ այսօր ադրբեջանական իշխանությունները մի կողմից փորձում են օգտագործել հակահայկական քարոզչության արդյունքը, մյուս կողմից դարձել են դրա պատանդը։ Ադրբեջանի բնակչությունը ցանկանում է տեսնել հսկայածավալ ռազմական ծախսերի արդյունքը և սեփական կառավարության ռազմաշունչ խոստումների իրականացումը։ Ընդամենն օրեր առաջ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցավ զանգվածային ցույց, որի ընթացքում հազարավոր երիտասարդ ցուցարարներ, հիասթափված ևս մեկ ռազմական ձախողումից, պահանջում էին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այսպիսով, արդեն հասարակական կարծիքը նույնպես դրդում է Ադրբեջանին ռազմական արկածախնդրությունների։ Հիմնական արտաքին գործոնը, ինչպես նշել էի, Թուրքիայի ազդեցությունն է։ Անշուշտ սա ամենակարևոր գործոնն է, առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը չէր համարձակվի գնալ իրավիճակի սրացման։ -Կան արդյո՞ք հրադադարի հաստատման կամ միջնորդության որևէ առաջարկություններ։ -ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն ունի հայաբնակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնելու միջազգայնորեն ճանաչված մանդատ, հրադադարի հաստատման բանակցությունների միակ հարթակն է Հայաստանի համար, քանի որ այն հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը։ Հարկավոր է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) կուտակել են միջնորդական առաքելություն իրականացնելու հսկայական փորձ՝ մի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի և մյուս կողմից Ադրբեջանի միջև։ ՀՀ արտաքին գործերի նախարարը, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ աշխատանքների համակարգմամբ, մշտական կապի մեջ է գտնվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրավիճակը և էսկալացիայի հետևանքները։ Ներկայումս ադրբեջանական կողմը, հակադրվելով ԵԱՀԿ ՄԽ սադրիչ գործողություններից և բորբոքող հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարը պահպանելու կոչերին, մշտապես դիմում է ուժի կիրառման սպառնալիքին և իրավիճակի լարվածությանը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների տեղակայումը։ Ինքներդ դատեք իրավիճակի մասին։ Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ հետապնդելով բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի լուծման նպատակը։ Պատերազմը ճիշտ տարբերակ չէ։ -Ինչպիսի՞ն է հայկական կողմի գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին։ - Թուրքիան շարունակաբար խիստ բացասական դերակատարում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, պաշտպանելով ադրբեջանական իշխանությունների գործողությունները Հայաստանի հետ սահմանում և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ։ Թուրքական իշխանությունները, ներառյալ՝ նախագահը, արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախարարները, հրապարակել են մի շարք հայտարարություններ ադրբեջանական զինված ուժերի վերջին ռազմական սադրանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր բոլոր միջոցներով շարունակելու է աջակցել Ադրբեջանին։ Պաշտպանության նախարարությունն իր հերթին հաստատել է, որ Թուրքիան կշարունակի տրամադրել ողջ հնարավոր օժանդակությունը և աջակցությունն իր ամենից մերձավոր դաշնակից Ադրբեջանին Հայաստանի դեմ գործողություններում՝ «մեկ ժողովուրդ երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում, յուրաքանչյուրը պետք է մտապահի, որ Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ուղղություններով հանդես են գալիս գործողությունների սերտ համադրությամբ։ Հայտարարությունները, ոչ միայն պարունակում են Ադրբեջանին անվերապահ աջակցություն, այլ նաև ցուցադրում են Հարավային Կովկասում Թուրքիայի բացահայտ հավակնությունները, ինչը Թուրքիայի նախագահը և այլ պաշտոնյաները փորձում են առարկայացնել՝ հղում կատարելով տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» մտքին։ Փաստն այն է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանի արկածախնդիր ռազմատենչությանը։ Հարևան տարածաշրջանների հակամարտություններում խառնակչությունները դարձել են թուրքական դիվանագիտության ավադական գործելաոճը։ Շրջանառելով իր պատմական առաքելությունն ու էթնիկ կամ կրոնական կապվածությունը՝ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք, Արևելյան Միջերկրական և Հյուսիսային Աֆրիկա՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ շրջաններում բնակվող ժողովուրդներին։ Ավելին, Թուրքիայի սադրիչ և կողմնակալ կեցվածքը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և հաստատում է, որ Թուրքիան չի կարող ներգրավվել խնդրի կարգավորմանն ուղղված որևէ միջազգային նախաձեռնության՝ հատկապես և առաջին հերթին ԵԱՀԿ շրջանակներում։ Հայաստանը խստորեն դատապարտում է մեր տարածաշրջանում անկայունության սփռման թուրքական փորձերը և հաստատում է, որ շարունակելու է միջազգային և տարածաշրջանային խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված կառուցողական աշխատանքները, այս ուղղությամբ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ։ -Համարու՞մ եք Թուրքիայի հայտարարությունները որպես պատասխան հայերի բնաջնջման ճանաչման գործում ԱՄՆ, Ֆրանսիայում և այլ երկրներում Հայաստանի արձանագրած հաջողությունների արդյունք։ - Վստահ եմ, որ խնդիրն ավելի տարողունակ է, և թուրքական թշնամական վերաբերմունքը ոչ թե ընդամենը վերաբերմունք է այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Հայկական պետականության պարագայում թուրքական թշնամական քաղաքականությունն ունի այլ հիմքեր։ Չնայած երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու Հայաստանի փորձերին, դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն և Հայաստանի ապօրինի շրջափակումը դեռ շարունակվում է։ Եվ այսօր՝ 21-րդ դարում, թուրքական ղեկավարությունը մեր տարածաշրջանում կառուցում է իր քաղաքականությունը Ադրբեջանի հետ ազգակցության, Հայոց ցեղասպանության արդարացման և հանցագործության անպատժելիության ավանդույթներով։ Ցավալիորեն հակահայկական քաղաքականությունն ակնհայտորեն թուրք-ադրբեջանական համատեղ ռազմավարական աշխարհընկալման մասն է։ Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշեմ որ դա բնականոն և կարևոր գործընթաց է, ինչը գնահատվում է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Ցեղասպանության ճանաչումը ապագա ցեղասպանությունների կանխարգելումն է։ Իհարկե, Թուրքիան հակադարձում է ճանաչման յուրաքանչյուր դեպքի, քանի որ այն ցնցում է թուրքական պետականության հիմքերը, որը հեղեղված է արյամբ։ -Արդյո՞ք փաստվել է Հայաստանի հետ հակամարտությունը թեժացնելու համար թուրքական ռազմական օժանդակությունը Ադրբեջանին։ - Այո, մենք ունենք փաստեր և դա մեկանգամյա աջակցություն չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև լիակատար ռազմական համագործակցության գոյությունն անհերքելի փաստ է։ Այս առումով, ես կցանկանայի վերադառնալ այսպես կոչված «պատմական առաքելությանը» տարածաշրջանում։ Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար։ Շատ պարզ է։ Հաշվի առնելով պատմության դասերը՝ Հայոց ցեղասպանությունը, 1918-20թթ. ընթացքում Հայաստանի Առաջին հանրապետության դեմ պատերազմները, Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հայկական տարածքներ ներխուժման չիրականացված ծրագրերը, և այսօրվա իրողությունը՝ տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին անվերապահ աջակցությունը, թուրքական «պատմական առաքելության» իրականացումը նշանակում է հայկական պետականության և հայ ժողովրդի ոչնչացում։ Շարունակությունը՝ armenpress.am կայքում։
11:53 - 01 օգոստոսի, 2020
Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ներկայացրեց Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ներկայացրեց Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը

Հուլիսի 30-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել էր «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը իր ելույթի սկզբում ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին, ինչի արդյունքում դիպուկահարի կրակից մահացու վիրավորանք էր ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող, իսկ մեկ այլ զինծառայող վիրավորվել էր։ Այնուհետև, դեսպանը տեղեկացրեց ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության մասին, շեշտելով, որ այդ բոլոր գործողություններն իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից մի քանի օր հետո, որում համանախագահները ընդգծել էին հրադադարը խստիվ պահպանելու կարևորությունը և կոչ էին արել զերծ մնալ որևէ սադրիչ գործողություններից։ Հետևաբար, հայկական կողմը նշված համատեղ զորավարժությունները դիտում է որպես համատեղ սադրանք՝ ուղղված տարածաշրջանում լարվածության ավելացմանը։ Այս առումով դեսպան Պապիկյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն արժեզրկում է լարվածության թուլացմանը և խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը ապակայունացման հետևանքների համար։  Անդրադառնալով Թուրքիայի դերին, դեսպանը նշեց, որ առանց այդ երկրի անվերապահ աջակցության Ադրբեջանն ի վիճակի չի լինի երկարատև ժամանակահատվածում Հայաստանի սահմանին պահպանել լարվածությունը։ Եվ այս նկատառումներից ելնելով՝ Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը և ռազմատենչ պահվածքին՝ ուղղված մասնավորապես Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ընդհանրապես։ Հայաստանի դեմ ուղղված Թուրքական վարքագծի մասին է վկայում վերջինիս լայնածավալ ներգրավվածությունը Նախիջևանում։ Չի կարելի անտեսել նաև Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախումներում. Թուրքիան միակ երկիրն էր որ իր բացահայտ և անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ուղղված ռազմական արկածախնդրությանը։  Այնուհետև դեսպան Պապիկյանը ներկայացրեց Թուրքիայի իշխանությունների՝ նախագահ Էրդողանի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կողմից արված հայտարարությունները, որոնք կտրուկ տարբերվում էին միջազգային հանրության պատասխանատու դերակատարների կողմից արված հայտարարությունների տոնայնությունից և բովանդակությունից։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Թուրքիայի նման հայտարարութունները բացի լարվածությունը խրախուսելուց վկայում են նաև Հարավային Կովկասի հանդեպ այդ երկրի տարածաշրջանային նկրտումների մասին, որոնք Թուրքիայի ղեկավարությունը փորձում է հիմնավորել այսպես կոչված «պատմական առաքելությամբ»։ Հայաստանի և հայ ժողովրդի համար այս մոտեցումները հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, և առաջացնում են Հայաստանի ժողովրդի և իշխանությունների մտահոգությունը։ Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Թուրքիայի վարքագծին ԼՂ հակամարտության առումով։ Նա, մասնավորապես, նշեց, որ այդ երկիրը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այնուամենայնիվ մշտապես ապակառուցողական դերակատարություն է ունեցել։ Թուրքիայի անթաքույց աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներին և այդ երկրի սադրիչ ու միակողմանի պահվածքը վնասում են խաղաղ գործընթացին և վկայում այն մասին, որ Թուրքիան չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորմանն առնչվող որևէ գործընթացում։ Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից հուլիսի 29-ին շրջանառած ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին Թուրքիայի Հանրապետության տեսչությունների կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցության հարցին։ Այս առումով դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը տարիներով ընդունել է նման տեսչական այցելությունները, որոնք հիմնականում անցկացվել են Հայաստան և Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Սակայն հաշվի առնելով Թուրքիայի ակնհայտ հակահայկական վարքագիծը, ինչպես նաև ստեղծված պայմաններում տեղեկատվության զգայունությունը Հայաստանի և Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման առումով, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել դադարեցնել ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստան թուրքական ռազմական տեսչական այցելությունները։ Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը վերահաստատում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմների կարևորությունը, որպես կանխատեսելիության, թափանցիկության և հաշվետվողականության կարևորագույն գործիք՝ պայմանով, որ դրանք կիրառվում են այդ մեխանիզմների ոգուն համահունչ։
20:15 - 31 հուլիսի, 2020
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

ermenihaber.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը փոխադարձ շնորհավորանքներն են հայտնել մուսուլմանական «Քուրբան բայրամը» տոնի կապակցությամբ (զոհաբերության տոն, որով ավարտվում է հաջը)։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահականը։  Նշվում է, որ երկու երկրի ղեկավարները գոհունակությամբ են արձանագրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների օրեցօր զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակվեն ամրապնդվել։  Էրդողանը և Ալիևը նշել են, որ Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները «բարեհաջող կերպով են ընթանում»։  Նրանց համոզմամբ՝ այդ զորավարժությունները երկու երկրների «բարեկամական և եղբայրական հարաբերությունների մեկ այլ դրսևորում են»։  Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին զարգացումներին, Էրդողանին հայտնել է, որ «բարձր են գնահատում Թուրքիայի վճռական աջակցությունն Ադրբեջանին»։  Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրդողանը և Ալիևը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունններին առնչվող մի շարք այլ հարցեր։  
12:36 - 31 հուլիսի, 2020
Թուրքիայում նախկին դեսպանը նշանակվել է բրիտանական հետախուզության ղեկավար |azatutyun.am|

Թուրքիայում նախկին դեսպանը նշանակվել է բրիտանական հետախուզության ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ռիչարդ Մուրը նշանակվել է բրիտանական հետախուզական ծառայության՝ MI6-ի տնօրեն։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, նշելով նաև, որ Մուրը հետախուզության ղեկավարի պարտականությունները կսկսի կատարել աշնանից։ Մուրը Անկարայում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2014-ից 2017 թվականներին։ Վերջին տարիներին նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենն էր։ BBC-ի տեղեկություններով՝ Մուրը տասնամյակներ շարունակ համատեղել է հետախուզական գործունեությունը և դիվանագիտական աշխատանքը։ Նա MI6-ում սկսել է աշխատել 1987 թվականին։ Հետախուզության նորանշանակ ղեկավարը հայտնի է գոլֆի, ինչպես նաև Թուրքիայում գործված գորգերի հանդեպ իր սիրով։
16:10 - 30 հուլիսի, 2020
Թուրքիայում հայերի շրջանում կա զգուշավորություն. մանրամասնում է «Ակոս»-ի խմբագիրը |armenpress.am|

Թուրքիայում հայերի շրջանում կա զգուշավորություն. մանրամասնում է «Ակոս»-ի խմբագիրը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրերս ազգությամբ հայերի՝ ադրբեջանցիների կողմից հարձակման թիրախ դառնալու գործի հետ կապված իրավական զարգացումներ չկան: Այս մասին նշեց, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հրատարկվող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:   «Այդ գործերի հետ կապված որևէ  ընթացք չկա: Ոստիկանական որևէ հետապնդում, որևէ  հարցաքննություն չի եղել: Խնդիրը ոստիկանություն չի հասել»,-ասաց Բագրատ Էստուկյանը:  Նա Ստամբուլում հայերի ու ադրբեջանիցների միջև նման դեպք չի հիշում և նշում է, որ այն կարծես նորություն լինի:  «Ճիշտն ասած` չեմ հիշում, որ նախկինում նման դեպքեր եղած լինեն: Ամեն դեպքում վերջին օրերին նկատեցինք մի քանի դեպք: Ադրբեջանցիներն ազգությամբ հայ անձանց վրա հարձակվեցին, ծեծկեռտուք եղավ: Իրավիճակը բնականաբար մտահգոիչ է: Այստեղ ապրող հայերի շրջանում կա զգուշավորություն: Մարդիկ միմյանց հետ կապի մեջ են, արագ տեղեկացնում են զարգացումների մասին: Խորհուրդ է տրվում տնից մենակ դուրս չգալ, լինել ինչ-որ մեկի ուղեկցությամբ»,-ասաց  «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիրը: Թուրքիայում ապրող հայաստանցիներից շատերը տեղի համայնքի, հայկական կառույցների հետ կապի մեջ չեն, որքանով է մեծ նրանց թիրախավորված լինելու հավանականությունը: Հարցին ի պատասխան, Բագրատ Էստուկյանը նշեց, որ Հայաստանից եկած շատ հայեր հայկական կառույցերի հետ սերտ շփումներ չունեն, սակայն իրենք միմյանց միջև սերտ կապի մեջ են, զարգացումներից տեղեկացված են: Նրանց շրջանում նույնպես զգուշավորություն կա: Դեպքերի առնչությամբ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:  «Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել էր նա: Բագրատ Էստուկյանը նկատեց, որ նման դեպքեր միայն Թուրքիայում չեն, Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի հատվածում վերջին սրացումներից հետո հայերի նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունների կրկնություն եղավ աշխարհի տարբեր երկրներում:  «Դա թույլ է տալիս ասելու, որ ադրբեջանական որոշ գործակալություններ այս մասով աշխատանքներ են տանում: Այս օրերին տեսնում ենք, որ տարբեր քաղաքներում Հայաստանի դեսպանները, հյուպատոսներ հորդորով են հանդես գալիս՝ ուղղված մեր հայրենակիցներին, որպեսզի զգուշ լինեն չտրվեն սադրանքներին»,-ասաց Բագրատ Էստուկյանը:  Օրեր առաջ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը տեղեկացրել էր, որ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Հայերի վրա հարձակվելու ևս երկու դեպք գրանցվել էր դրանից առաջ:
15:13 - 30 հուլիսի, 2020
Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին․ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին․ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին: Այս մասին Հայրապետյանն ասաց հուլիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում: «Թուրքիան հստակ դրսևորվում է որպես մեզ հակառակորդ երկիր՝ իր քայլերով, գործողություններով, հայտարարություններով: Այդ առումով, բնականաբար, պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել, բայց կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասաց Հայրապետյանը:
14:15 - 30 հուլիսի, 2020