ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին |armenpress.am|
18:08 - 01 օգոստոսի, 2020

ԱՄԷ-ի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել չմիջամտել արաբական երկրների գործերին |armenpress.am|

armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է միջամտի արաբական երկրների գործերին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նախարարն այս հայտարարությամբ արձագանքել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարի հնչեցրած մեկնաբանություններին:

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ թուրք նախարարը քննադատություն է հնչեցրել Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների վերաբերյալ:

Արաբական Միացյալ Էմիրությունները Եգիպտոսի և Ռուսաստանի հետ միասին աջակցում է լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆ Հաֆթարին, որի մարտիկները մարտնչում են Տրիպոլիում կառավարական ուժերի դեմ: Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը։

«Հարաբերությունները չեն կառավարվում սպառնալիքներով, և մեր օրերում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գարգաշը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել