Թուրքիայում նախկին դեսպանը նշանակվել է բրիտանական հետախուզության ղեկավար |azatutyun.am|
16:10 - 30 հուլիսի, 2020

Թուրքիայում նախկին դեսպանը նշանակվել է բրիտանական հետախուզության ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ռիչարդ Մուրը նշանակվել է բրիտանական հետախուզական ծառայության՝ MI6-ի տնօրեն։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, նշելով նաև, որ Մուրը հետախուզության ղեկավարի պարտականությունները կսկսի կատարել աշնանից։

Մուրը Անկարայում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2014-ից 2017 թվականներին։ Վերջին տարիներին նա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենն էր։

BBC-ի տեղեկություններով՝ Մուրը տասնամյակներ շարունակ համատեղել է հետախուզական գործունեությունը և դիվանագիտական աշխատանքը։ Նա MI6-ում սկսել է աշխատել 1987 թվականին։

Հետախուզության նորանշանակ ղեկավարը հայտնի է գոլֆի, ինչպես նաև Թուրքիայում գործված գորգերի հանդեպ իր սիրով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել