Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով. Հակոբ Արշակյան |tert.am|

Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով. Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է նախարարության աջակցությամբ առաջին անգամ Երևանում անցկացվող «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսի ներքո N2 համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Հակոբ Արշակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին, նշել, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր չէ առանց կապի և թվային ենթակառուցվածքների զարգացման։ Նա նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ պետք է զարգանա նաև Կառավարության կառուցվածքը, ինչի իրագործմանն էլ միտված է նորաստեղծ նախարարության գործունեությունը, որը ներառում է նաև կապի և թվային տեխնոլոգիաների ոլորտը՝ ինտեգրված թվային ենթակառուցվածքների հետ։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բավականին լուրջ տեղ է զբաղեցնում կապի ոլորտում։ Մեր երկրի գրեթե ամբողջ տարածքում հասանելի է 4G ինտերնետ կապ, սակայն դա բավարար չէ: Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով։ «Կապի ենթակառուցվածքների դերը մենք բարձր ենք գնահատում, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի առաջանցիկ տեմպերով զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։ Նախարարն իր խոսքն ավարտել է՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի կապի ոլորտը՝ թե՛ ծառայությունների, թե՛ ենթակառուցվածքների մասով, ևս մի քանի քայլ առաջ մղել։ Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ICANN-ի նախագահ և տնօրեն Յորան Մարբին։ Նա կարևորել է նման քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ նույն գաղափարի շուրջ մեկ տեղում հավաքված տարբեր մասնագետների ու ընկերությունների տեսակետների հանրագումարը կարող է կարևոր հետևությունների հանգեցնել՝ արդյունավետ լինելով բոլորի համար։ Նա ներկայացրել է նաև իրենց ընկերության գործունեությունը, որը 20 տարուց ավելի է՝ համարվում է ինտերնետ կապի և ծառայությունների մատուցման սյուներից մեկը։ Մասնակիցներին ողջույնի խոսք են հղել նաև RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Օպերատորների հայկական միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ArmIGF–ի համակարգող Լիաննա Գալստյանը։ «N2» միջազգային համաժողովի օրակարգում ներառված է 6 առանձնահատուկ միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop): Եռօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան և այլն։
12:37 - 10 հոկտեմբերի, 2019
Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում. Հակոբ Արշակյան |tert.am|

Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում. Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation) թեմայով։ Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Բացման խոսքով հանդես է եկել մոդերատոր Միգել Կարասկոն։ Նա ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և բոլոր մասնակիցներին, նշել, որ մեծ պատիվ է՝ մասնակցելու նման միջոցառման, որտեղ հնարավոր է լսել, թե մասնակիցներից ամեն մեկն ինչպես է աշխատում իր երկրում: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին բարձր մակարդակով համաժողովն անցկացնելու համար, որից հետո խոսքը փոխանցել է նախարար Հակոբ Արշակյանին։ Նախարարը ևս ողջունել է ներկաներին, նշել, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալել Հայաստանում և շատ բովանդակալից այս օրերն անցկացնել միասին։ Հակոբ Արշակյանն ընդգծել է համաժողովի ընձեռած հնարավորությունը՝ միմյանց հետ հանդիպելու և անմիջական շփման միջոցով քննարկելու շատ կարևոր հարցեր։ Նա նշել է, որ ամեն մեկն իր տեղում, իր տեխնոլոգիաներում տարբեր մոտեցումներ ու գործիքներ է կիրառում: Նախարարը կարևորել է նմանատիպ հանդիպումները, որտեղ հնարավոր կլինի կիսվել փորձով ու հաջողություններով: Նախարարական կլոր սեղանի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը կիսվել է Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման Հայաստանի հաջողություններով և տեսլականով: Նախարարը նշել է, որ Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում, որին մեր երկիրը հասել է տարիների ընթացքում մեծ ջանքերի շնորհիվ։ Եվ հիմա Հայաստանը բաց է յուրաքանչյուրի հետ այդ փորձով կիսվելու համար։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ տեխնոլոգիաների օգտագործումն ու հաջողությունը մրցակցությունից դուրս է։ Եվ կարևոր է, որ ամեն մեկը շարժվի այդ ուղղությամբ, փորձի համագործակցել՝ կիսվելով իր հաջողություններով։ Նախարարը նաև շեշտել է, որ մեր երկրի լավագույն փորձը կիրառելու ցանկության դեպքում՝ հայկական կողմը պատասխանատվություն կստանձնի նաև, որպեսզի ներդրվի համապատասխան էկոհամարգ։ Կլոր սեղան-քննարկման ընթացքում կարճ ելույթներով հանդես են եկել քննարկման բոլոր մասնակիցները՝ ներկայացնելով իրենց լավագույն փորձն ու ձեռքբերումները։ Մասնակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական և գլոբալ մարտահրավերները արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները:
12:42 - 08 հոկտեմբերի, 2019
Տվյալների միասնական շտեմարանը կարող է հանգեցնել ապրանքների էժանացման ԵՏՄ գոտում. նախարար |news.am|

Տվյալների միասնական շտեմարանը կարող է հանգեցնել ապրանքների էժանացման ԵՏՄ գոտում. նախարար |news.am|

news.am: Տվյալների միասնական շտեմարանի ստեղծումը կարող է հանգեցնել ապրանքների էժանացման ԵՏՄ գոտում։ Այս մասին «Միասնական եվրասիական տրանսպորտային-լոգիստիկ համակարգը՝ տարանցման ներուժի հիմք» պանելային նիստում սեպտեմբերի 30-ին ասաց Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։Նրա խոսքով, ինչպես լոգիստիկայում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում կարեւոր է հասնել զարգացման բարձր մակարդակի, եթե ճիշտ օգտագործվեն տեխնոլոգիաները։ «Այսօր շատ է խոսվում արհեստական ինտելեկտի ալգորիթմերի եւ թվայնացման մեջ դրա օգտագործման մասին։ Ակնհայտ է, որ դրա համար ամենագլխավորը տվյալների միասնական շտեմարանի ստեղծումն է։ Այս առումով կարեւոր է միասնական պլատֆորմի առկայությունը, որը կարող է օգտագործվել այդ թվում եւ բիզնեսի կողմից։ Կարեւոր է, որպեսզի տվյալների միասնական շտեմարանը եւ միասնական պլատֆորմը ստեղծվեն ոչ թե ԵՏՄ առանձին տրանսպորտային միջանցքներով, այլ ամբողջ միությունում»,- նշել է նա։ Նախարարն ընդգծել է, որ այդ միջոցները կարող են հանգեցնել ապրանքների էժանացման, ինչը ներկա պայմաններում տեղի չի ունենում մաքսային ընթացակարգեր անցնելիս։
13:05 - 30 սեպտեմբերի, 2019
Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան |aysor.am|

Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան |aysor.am|

aysor.am։ Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։«Դրա մասին են վկայում նաև հանրության արձագանքները», - ասաց նախարարը՝ հավելելով. «Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել»։Հարցին, թե ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները համընկան նախաձեռնության հետ, որ ուժային կառույցները այսուհետ դառնալու են քաղաքական, ՔՊ-ում որոշում կա՞, թե ինչ քաղաքական նշանակումներ են լինելու, նախարարն ասաց.«Այդպիսի քննարկում կուսակցությունում տեղի չի ունեցել»։
09:39 - 19 սեպտեմբերի, 2019
Տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում. Հակոբ Արշակյանը՝ ԿՏՀ նիստին

Տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում. Հակոբ Արշակյանը՝ ԿՏՀ նիստին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 16-17-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից-պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին: «Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ԿՏՀ Կապի ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարն անդրադարձել է թվայնացման ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններին, որդեգրած պետական քաղաքականությանը: Հակոբ Արշակյանը մասնավորապես նշել է, որ թվայնացման զարգացումը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալու տնտեսության և սոցիալական կյանքի բոլոր ոլորտները ենթարկել արմատական փոփոխությունների: «Համատեղ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը թույլ կտա ամբողջ տարածաշրջանը դարձնել ավելի մրցունակ և ներգրավված լինել համաշխարհային տնտեսության գործընթացներում: Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցում է Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Եվրասիական միության մեջ ներգրավված երկրների հետ՝ թվային օրակարգի շրջանակներում որոշումների կայացման և ծրագրերի իրականացման բարձր չափանիշներ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքի և ԵՄ-ի հետ մեր ավանդական կապերը, մենք ակտիվորեն ներգրավված ենք ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ մեր թվային շուկաները ԵՄ շուկային համապատասխանեցմանն ուղղված նախագծերում»,-նշել է նախարարը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Թվային շուկաների ներդաշնակեցում» ծրագրի շրջանակներում Հայաստանն աշխատում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ռազմավարության, էլեկտրոնային թվային միջանցքների մշակման, թվային հմտությունների կատարելագործման ուղղությամբ, և այլն: «Հայաստանը ներկայում իրականացնում է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր Մերձավոր Արևելքի երկրների հետ: Հուսով ենք, որ մեր փորձն այս ոլորտում թույլ կտա Միջին Ասիայի երկրների հետ համատեղ գործարկել նոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մեր տարածաշրջանը կկապեն Ասիական և Խաղաղօվկիանոսային երկրների, Եվրոպայի և Ասիայի հետ»,- նշել է նախարարը: Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև, որ տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում, էկոհամակարգերի ստեղծում, զարգացման ռազմավարության մշակում ու կիրառում: «ՀՀ կառավարությունն այս ուղղությունը առաջնահերթություն է համարում, այդ իսկ պատճառով կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի թվայնացման, էկոհամակարգերի ստեղծման և ռազմական արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականությունը»,- նշել է նախարարը: Հակոբ Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նպաստել համատեղ ծրագրերի մշակմանը, աջակցել միջազգային մակարդակում տարածաշրջանային նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված ջանքերին: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել Կապի տարածաշրջանային համագործակցության մասնակից-պետություններում թվայնացման զարգացման հեռանկարային ուղղություններին, 5G տեխնոլոգիաների զարգացման և ներդրման հնարավորություններին, Ռադիոկապի համաշխարհային համաժողովին (WRC), Հեռահաղորդակցության կապի ստանդարտացման համաշխարհային նստաշրջանի (WTSA 2020) նախապատրաստական աշխատանքներին, օրակարգային մի շարք այլ հարցերի։  
09:53 - 16 սեպտեմբերի, 2019
Մտքից դեպի աշխարհի փոփոխություն․ ի՞նչ է ստարտափը |shantnews.am|

Մտքից դեպի աշխարհի փոփոխություն․ ի՞նչ է ստարտափը |shantnews.am|

shantnews.am։ Ստարտափ երևույթի իմաստը հետևյալն է՝ մարդն ունի միտք, բայց չունի կապիտալ, իսկ այլ մարդիկ ունեն կապիտալ։ Առաջինը երկրորդներին համոզում է ֆինանսավորել իր մտքի իրականացումը, և արդյունքում ստեղծվում է աշխարհը փոխող ապրանք։ «Հեռանկարի» եթերում ստարտափի գաղափարն այսպես մեկնաբանեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Ստարտափի ամբողջ տրամաբանությունը մտքից դեպի աշխարհի փոփոխությանը բերող պրոդուկտի մշակումն է, որը զուգորդվում է այլ շահեր ունեցող մարդկանց և ընկերությունների միջամտությամբ։ Բայց փիլիսոփայական առումով դա մտքի տրանսֆորմացիան է դեպի պրոդուկտ», – ասաց նախարարը։Ապա նախարարը ներկայացրեց նաև այլընտրանքային տարբերակները, երբ ֆինանսավորումը լինում է մեծ ընկերությունների կողմից արդեն պատրաստի ապրանքի արտադրության մեջ։ Իսկ ստարտափի գաղափարն այն է, որ այն պետք է փոխի աշխարհն իր նորարարությամբ։Հայաստանի իշխանությունները, ըստ նախարարի, փորձում են ստեղծել միջավայր, որպեսզի ստեղծարար միտքն այստեղ կարողանա հաջողությամբ «ծիլեր տալ»։«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը՝ ստորև․
10:58 - 04 օգոստոսի, 2019
114 տոկոսով ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա. Հակոբ Արշակյան |tert.am|

114 տոկոսով ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա. Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Եթե մենք շարունակեինք նույն տեմպերով արդյունաբերական աճ ունենալ, այսօր Հայաստանում կապրեր 5.5 մլն մարդ: Այս մասին «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշեց, որ նախարարությունն աշխատելու է մի քանի ուղենիշներով՝ պաշտպանական տեխնոլոգիաների զարգացում, տաղանդի արտահոսքի կանխում ու ներհոսքի հարուցում, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի աճի նվազում: «Ամենակարևոր արժեքը մարդու միտքն է: Տաղանդավոր մարդկանց համար ամենակարևորը հնարավորությունն է, տաղանդն իրացնելն է, այն արժեքի վերածելն է: Եթե մենք շարունակեինք նույն տեմպերով արդյունաբերական աճ ունենալ, այսօր Հայաստանում կապրեր 5.5 մլն մարդ, ճիշտ այնքան՝ որքան Սինգապուրում: Ինչո՞ւ է տեխնոլոգիական ոլորտը կարևորվում ՀՀ կառավարության կողմից, որովհետև, ըստ որոշ գնահատականների, 21-րդ դարում տեխնոլոգիական զարգացման տեմպերը 1000 անգամ ավելի արագ են, քան՝ 20-րդ դարում»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ 114 տոկոսով ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա
15:22 - 02 օգոստոսի, 2019
Կառավարությունն աննախադեպ ֆինանսավորում է կատարելու բարձր տեխնոլոգիաների զարգացման համար |armenpress.am|

Կառավարությունն աննախադեպ ֆինանսավորում է կատարելու բարձր տեխնոլոգիաների զարգացման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում բարձր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ: Հուլիսի 25-ին Renderforest ընկերության նոր շենքի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:«Մենք ստացել ենք արդեն միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն որի բավականին լուրջ ֆինանսավորում է սպասվում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Կարող եմ ասել, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, որ այդքան մեծ գումար ուղղվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը: Թվեր չեմ ուզում հնչեցնել, որովհետև դեռ Ազգային ժողովը պետք է հաստատի դրանք, բայց արդեն իսկ պարզ է, որ մենք մեծ քայլերով պետք է առաջ գնանք բոլորս միասին»,- ընդգծեց Արշակյանը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ օգոստոսի 2-ին «Սևան ՍտարտափՍամմիթ 2019»-ի շրջանակներում նախարարությունը շնորհանդես է կազմակերպելու և հստակեցվելու են, թե ոլորտում կոնկրետ որ ուղղությամբ պետք է առաջ գնալ:
08:16 - 26 հուլիսի, 2019
Հայաստանն ու Չինաստանը երկկողմ ուղղություններով դյուրացնում են բեռնափոխադրումները |armenpress.am|

Հայաստանն ու Չինաստանը երկկողմ ուղղություններով դյուրացնում են բեռնափոխադրումները |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանից Չինաստան և հակառակ ուղղությամբ կատարել բեռնափոխադրում առանց որևէ լոգիստիկ խնդրի. այս նպատակով երկու երկրները կոնկրետ քայլեր են ձեռնարկում: Այս հարցի քննարկումը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի օրակարգում: Այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով այդ ժամանակ պատվիրակության կազմում էր որպես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: «Այցի ընթացքում քննարկել ենք այն, որ Հայաստանն ու Չինաստանն ունենան տրանսպորտային համաձայնագիր, ըստ որի, հայկական բեռնափոխադրողները հանգիստ կկարողանան ուղևորվել Չինաստան, և չինական բեռնափոխադրողները ՝ Հայաստան: Այդպիսի համաձայնագիր մենք Չինաստանի հետ չունենք, և, ըստ էության, որոշակի բարդություններ են առաջանում, լոգիստիկ խնդիրներ են լինում: Կա հստակ պայմանավորվածություն, որ գնում ենք համաձայնագիր կնքելու ճանապարհով: Համաձայնագրի սևագիր տարբերակը պատրաստ է, և մենք ԱԳՆ-ի միջոցով չինական կողմի հետ շփվում ենք, որ այն համաձայնեցնենք ու ստորագրենք»,-ասաց Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում չինական երկու խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես, C.C.C.C-ն (China Communications construction company) և «China railway» ընկերությունը: Վարչապետի գլխավորած պատվիրակության այցելության ընթացքում մի շարք կարևոր հանդիպումներից Հակոբ Արշակյանն առանձնացրեց Չինաստանի Տրանսպորտի նախարարի հետ հանդիպումը, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագիրը՝ որպես չինական «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մի մաս դիտարկելու հարցը: «Քննարկվում էր այն հարցը, որ մեր ծրագիրը դիտարկվի ոչ միայն Հայաստանի հյուսիսն ու հարավը միացնող, այլ՝ որպես Պարսից ծոցի և Սև ծովի ավազանի երկրները միացնող մի նախագիծ: Այդտեղ լրջագույն քննարկումներ են տեղի ունեցել, և չինական կողմը պատրաստակամություն է հայտնել «Հյուսիս-Հարավ»-ը «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մաս դիտարկելու, ըստ այդմ, համագործակցության ծրագրեր իրականացնելու հայկական կողմի հետ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, ապա Չինաստանի կապի և ինդուստրիայի նախարարի հետ հանդիպման ընթացքում խոսվել է կապի և տեխնոլոգիական համագործակցության ուղղությունների մասին: Հակոբ Արշակյանը նշեց, որ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» մեծ նախագիծն իր մեջ ներառում է ասիական երկրներն աշխարհի մյուս երկրներին միացնող ինֆորմացիոն գերմայրուղու ծրագիր, որը մի քանի մասից է բաղկացած: Մի մասը գործում է Ռուսաստանի տարածքով, որն իրենից ենթադրում է թվային կապուղիների հսկայական ենթակառուցվածք և միանում է Եվրոպային: Շարունակությունը՝ armenpress.am
05:44 - 18 հունիսի, 2019
Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է արդյունաբերական նախագծերին, «Ինժեներական քաղաք» ծրագրին

Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է արդյունաբերական նախագծերին, «Ինժեներական քաղաք» ծրագրին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝ ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նախարարը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները: Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ երկու երկրների միջև կա գործակցության մեծ ներուժ և այն նպատակային օգտագործելու ցանկություն։ Նա ընդգծել է, որ տաջիկական կողմը հետաքրքրված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով, ցանկություն ունի ծանոթանալու հայ մասնագետների փորձին, իրականացվող ծրագրերին, քայլեր ձեռնարկելու փոխգործակցություն ստեղծելու ուղղությամբ։ Հակոբ Արշակյանը դեսպանին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի հայկական լավագույն նվաճումները, դրանց զարգացմանն ու ընդլայնմանը միտված պետական քաղաքականությունը։ Նախարարը մանրամասնել է հատկապես կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը՝ «Թումոյի», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը, Հայաստանի ազգային լաբորատորիաների դերը տեխնիկական բուհերի ուսանողների համար: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացման հիմքը լավ կրթությունն է՝ դպրոց, բուհ, ակադեմիա շղթայի ճիշտ կազմակերպումը, ինչում արդեն նկատելի հաջողություններ կան գրանցված և այդ ուղղությամբ կարող ենք կիսվել մեր ունեցած փորձով և գիտելիքներով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդյունաբերական նախագծերին, մասնավորապես, «Ինժեներական քաղաք» ծրագրին, տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելու, տնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այլն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանդիպում՝ առավել մանրամասն ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի հայկական փորձը, տեղում ուսումնասիրելու գործակցության ուղղություններն ու հնարավորությունները։
10:20 - 14 հունիսի, 2019
Քննարկվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը |armenpress.am|

Քննարկվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ քննարկում է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ:«Իմ կարծիքով, պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն ունենք վերանայելու աշխատավարձերի հարցը: Եվ, այո, քննարկումներ տեղի են ունենում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն է քննարկում հարցը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ, այս պահին չգիտեմ՝ ինչ փուլում է, բայց կարծում եմ՝ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ»,- ասաց Արշակյանը՝ ընդգծելով, որ պետական համակարգում միանշանակ աշխատավարձերը պետք է բարձրանան:
12:44 - 13 հունիսի, 2019
Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալին

Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Դեյվիդ Դե Ֆալկոյին: Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, տնտեսության զարգացման համար կառավարության որդեգրած առաջնահերթությունները և նորաստեղծ նախարարության տեսլականը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Քննարկվել են համագործակցության ընդլայնման հետագա հնարավորությունները, ՀՀ-ում ԱՄՆ ընկերությունների լավագույն փորձի ընդլայնման հեռանկարները: Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների համատեքստում Դեյվիդ Դե Ֆալկոն կարևորել է գործընկերային հարաբերությունների հետագա զարգացումը հատկապես մասնավոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ որպես պետական մակարդակով համագործակցություն՝ առաջարկել է թիրախավորել ոլորտները` փորձագետների մակարդակով հանդիպումներ կազմակերպելու նպատակով: Հանդիպման ավարտին նախարարը ներկայացրել է հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ամերիկյան կողմի մասնակցությունը խոշորագույն այդ միջոցառմանը։
13:43 - 07 հունիսի, 2019
Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է կոնգրեսական Աննա Էշուին

Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է կոնգրեսական Աննա Էշուին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հաղորդակցության և տեխնոլոգիաների հանձնաժողովի և Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուին:Նախարար Արշակյանը կոնգրեսական Էշուին ներկայացրել է Կալիֆոռնիայի Սիլիկոնյան հովիտ իր կատարած այցի և դրա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:   Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես` Կալիֆոռնիայի հեղինակավոր կրթական հաստատությունների` Բերքլիի, Սթենֆորդի, Սանթա Քլարայի համալսարանների հետ փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները, «Օրաքլ», «Սիսքո» և նմանատիպ այլ ընկերությունների հետ համագործակցության հաստատման ու ծավալման հնարավորությունները:Բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության ընդլայնման և զարգացման հարցում առանձնակի կարևորվել է Կալիֆոռնիայի հայ համայնքի դերակատարումն ու ներգրավվածությունը և ձեռք բերվել է պայմանավորվածություն Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում ակտիվ համագործակցության շուրջ։ 
06:51 - 07 հունիսի, 2019
35 մլն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինարարությանը, բայց ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ ենք՝ կկարողանա՞նք ունենալ նորմալ ճանապարհ. վարչապետ |tert.am|

35 մլն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինարարությանը, բայց ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ ենք՝ կկարողանա՞նք ունենալ նորմալ ճանապարհ. վարչապետ |tert.am|

tert.am։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհաշինարարությանը, նշեց, որ այսօր որակյալ նախագծեր ներկայացնող, ասֆալտապատման որակյալ աշխատանքներ իրականացնողների խնդիրներ կան, մի լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոս համապատասանում է, մեկը ասում է՝ չի համապատասխանում: Նա նշեց, որ ընկերություններ կան, որոնք մասնագիտացված են մրցույթում հաղթելու մեջ, բայց ի վիճակի չեն այդ խնդիրները կատարել, ինչ-որ սխեմաներ գործել են, բայց անընդհատ այդ խնդիրներին ենք բախվել: «35 միլիոն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինարարությանը և ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ ենք, որ կարողնալո՞ւ ենք այդ գումարը ծախսել և ունենալ ճանապարհ և ամեն անգամ մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք: Արդյունքում «սև ցուցակի» ընկերությունների թիվն ավելանում է, «սպիտակ ցուցակի» ընկերությունների թիվը՝ այնքան էլ չէ»,-ասաց նա:Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանի մեկնաբանությանը, որ խիստ չափանիշներ են դրել և պահանջներին պետք է համապատասխանեն, վարչապետն արձանագրեց, որ ձգձգման պրակտիկային պետք է վերջ տալ: «Այս թատրոնը հերիք ա, որ հետ եք տալիս նախագիծը»,-ասաց նա և նշեց, որ նախագիծը հետ ուղարկելիս ոչ թե ավելի է բարելավվում, այլ պարզապես մտածում են՝ ինչպես ներկայացնեն, որ անցնի: Տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ իրենք հստակ մեսիջները հղում են, և կարծում է, որ կհասկանան: Այդ վստահությունը վարչապետը չկիսեց և մեջբերեց «Կարգին հաղորդման» սկետչերից մեկը, որ մեկ անգամ նաև նախկինում Ազգային ժողովում ներկայիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ է մեջբերել:
09:03 - 23 մայիսի, 2019
Հակոբ Արշակյանը Տալլինում ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Հակոբ Արշակյանը Տալլինում ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Տալլինում անցկացվող Էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում մայիսի 22-ին կայացած նախարարական պանելի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Իր ելույթում նախարարը ներկայացրել է Հայաստանի ազգային թվային օրակարգի տեսլականը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայկական տեխնոլոգիական ներուժին, և այդ ոլորտի այսօրվա զարգացման միտումները կապել դեռևս Խորհրդային միության տարիներին հայ մասնագետների ունեցած մասնագիտական բարձր որակների հետ։ Խոսելով տեխնոլոգիական ոլորտի առաջընթացին ուղղված քայլերից՝ նախարարն ընդգծել է տեխնոլոգիական կրթության կարևորությունը, նշել, որ Հայաստանում բազմաթիվ ԲՈւՀ-եր ներկայում ոլորտի բարձրակարգ մասնագետներ են պատրաստում, դպրոցներում գործում են տեխնիկական խմբակներ, իսկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հազարավոր պատանիներ ծրագրավորման դասընթացներ են անցնում՝ ստեղծելով սեփական նախագծերն ու ծրագրերը։ Նախարարը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր բաղադրիչ է համարել նաև այն կամուրջը, որը հայկական սփյուռքի միջոցով ստեղծված է Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև։ Նա նշել է, որ տարբեր երկրներում ապրող և աշխատող հայ մասնագետներն իրենց ներդրումն են բերում մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանն ու առաջընթացին` օժանդակելով նաև ստարտափ էկոհամակարգի ակտիվացմանը։ Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ ոլորտի առաջընթացին ուղղված ծրագրերին, Հակոբ Արշակյանն ընդգծել է երկրի իշխանությունների հիմնական նպատակը՝ Հայաստանը դարձնել տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։ Նախարարը նշել է, որ վերջին տարիներին տեխնոլոգիաները մեր երկրում արագ զարգացում են ապրում, վերջին 7 տարվա ընթացքում՝ 5 անգամ։ Այդ ուղղությամբ իրականացվող քայլերից է նաև նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորումը, որի գործունեության շրջանակները կընդգրկեն թվայնացումից մինչև ստարտափ էկոհամակարգեր՝ ներառելով աջակցության ծրագրեր վենչուրային ֆոնդերին, ինկուբատորներին, աքսելերատորներին, տարբեր գիտահետազոտական ծրագրերին։ Նախարար Արշակյանը խոսել է նաև թվայնացման գործընթացներից, դրա զարգացմանն ուղղված քայլերից։ Նախարարն անդրադարձել է նաև հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին («WCIT») և տալլինյան համաժողովի մասնակիցներին հրավիրել իրենց մասնակցությունն ունենալու տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն այդ միջոցառմանը։
18:07 - 22 մայիսի, 2019