Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կարող են դրանք Հայաստան ներկրել մինչեւ մայիսի 1-ը |news.am|
13:43 - 25 մարտի, 2019

Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կարող են դրանք Հայաստան ներկրել մինչեւ մայիսի 1-ը |news.am|

news.am: Այսօրվանից կարելի է շարունակել ներկրել աջ ղեկով մեքենաները: Մարտի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Որոշման ընդունումից հետո այդ մեքենաները կարող են արդեն շահագործվել: Մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը գնված մեքենաների ներկրումը կշարունակվի մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը», - հիշեցրեց նա:

«Բացառում եմ, որ ժամկետը կերկարաձգվի: Այս հարցում գլխավոր շահագրգիռ մարմինները ՊԵԿ-ը եւ Ոստիկանությունն են: Տրանսպորտի նախարարությունն այս հարցով զբաղվում է իր մասով», - ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել