ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Աժ-ում խոսեց ՏՏ ոլորտում հարկային արտոնությունների մասին։ Անդրադառնալով ստվերին՝ ասաց, որ հիմա իրենք ավելի շատ մեխանիզմների մասին են մտածում, թե ինչպես անել, որ խրախուսեն մարկանց օրեսնդրական դաշտ գալը և գնալը դեպի ստարտափային մոդելը։
«Սթարթափային մոդելը իրենից ենթադրում է,որ օրինակ մարդը ունի տեխնոլոգիա, նորարարություն կա իր արածի մեջ, ունի ինտելեկտուալ կարողութոյւններ, ինչ-որ բան ավելի լավ է անում աշխարհում քան մնացածը կամ այլ կերպ է անում և որևէ կերպ ֆինանսավորում է ստանում։ Կա՛մ դրամաշնորհներով, կա՛մ հիմնադրամներից, կա՛մ պետությունից է աջակցություն ստանում։
Ներդրումը օգնում է, որ իրենց արածը հասցնեն մինչև պրոդուկտի մակարդակի և ձեռք բերեն օգտագործողներ, սպառողներ։ Այստեղ արդեն ընկերության գինն է բարձրանում։ Ներդնողները ներդնում չեն անում, որպեսզի հետո վաճառքից ինչ-որ փայաբաժին ունենան։ Նրանք ներդրում են անում, ընկերության գինն են բարձրացնում և հաջորդ ներդրման փուլում ավելի շատ եկամուտ ստանան, կամ, երբ ընկերությունը դուրս գա բաց շուկա, դրա վաճառքից եկամուտ ստանան։
Այն մարդիկ, ովքեր աութսորսով են զբաղվում, մենք նրանց մղում ենք պրոդուկտ սարքելու ուղղությամբ։ Այսինքն որևէ մեկի պռոդուկտի վրա աշխատելու փոխարեն ստեղծեք ձեր պրոդուկտը, մենք էլ ձեզ տալիս ենք հնարավարություն, և հարկային արտոնություններ»,- ասաց նախարարը։
comment.count (0)