Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր

 |armenpress.am|

Էրդողանը Մերկելի հետ քննարկել է Սիրիայի և Լիբիայի հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին տեսակոնֆերանսի ռեժիմով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ինչպես տեղեկացնում է  թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Թուրքիայի նախագահը կարեւորել է ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օգնությունը Սիրիա փախստականների կամավոր վերադարձի հարցում, ինչպես նաև առաջնահերթություն է համարել Լիբիայում կառավարության նոր կազմի շուտափույթ հաստատումը: Էրդողանը Մերկելի հետ զրույցում նշել է, որ հատուկ նշանակություն է տալիս Գերմանիայի կանցլերի հետ կանոնավոր շփումներին և երկխոսությանը:  
19:35 - 05 մարտի, 2021
Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

Մենք կշարունակենք մարդասիրական առաքելությունը Սիրիայում. դա մեր պարտքն է. Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին |tert.am|

tert.am: Հաշվի առնելով Սիրիայում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը՝ մեր պարտքն է երկրին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրուցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Հայաստանը կշարունակի խաղաղապահ առաքելություններ իրականացնել արտասահմանյան երկրներում և մարդասիրական առաքելություն Սիրիայում:«Սիրիայում մեր առաքելության վերաբերյալ ես միանշանակ կարող եմ պատասխանել, որ այո: Իրականում դա հասկանալի է, քանի որ սիրիացի ժողովուրդն այսօր համաշխարհային ահաբեկչությանը դիմակայելու առաջնագծում է, և հաշվի առնելով երկրում հայկական սփյուռքի հազարների հասնող բնակչությունը, մեր պարտքն է նրանց ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն: Մեր մարդասիրական առաքելությունը, որը հիմնված է ռուս զինվորականների հետ սերտ համագործակցության վրա, անշուշտ կշարունակվի, և պետք է նշեմ, որ, նույնիսկ գտնվելով մեր տարածաշրջանում աշնանային հակամարտության շատ ծանր պայմաններում, մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը Սիրիայում»,- մանրամասնել է նախարարը:Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ-ն նախատեսում է անձնակազմի հաջորդ ռոտացիան իրականացնել փետրվարի վերջին:
13:39 - 22 փետրվարի, 2021
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նորանշանակ արտգործնախարարի նկատմամբ |azatutyun.am|

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նորանշանակ արտգործնախարարի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի նկատմամբ՝ 2011 թվականին «Սիրիայի խաղաղ բնակչության դեմ դաժան բռնաճնշումների համար»։ Դիվանագետի մուտքը Եվրամիություն արգելված է, եվրոպական տարածքում նրա բոլոր ակտիվները՝ սառեցված։ Այդպիսով, Սիրիայից Եվրամիության սև ցուցակում հայտնված ֆիզիկական անձանց թիվը հասավ 289-ի, բացի այդ՝ դրանում ներառված են 70 իրավաբանական անձինք։ Ֆեյսալ Միկդադը սիրիական դիվանագիտական գերատեսչությունը գլխավորում է նախկին նախարարի՝ Վալիդ Մուալլեմի մահից հետո։ 2020 թվականի սեպտեմբերին Սիրիայի հարցով միջազգային անկախ քննչական հանձնաժողովը հրապարակել է 25 էջանոց զեկույց, որում հակամարտության բոլոր կողմերին՝ թե՛ Ասադի կառավարությանը, թե՛ ընդդիմադիր ուժերին, մեղադրում է մարդու իրավունքների լրջագույն խախտումների և հանցագործությունների մեջ։ 2011 թվականի մարտից Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր երկրում սպանվել է ավելի քան 387 հազար մարդ։
14:47 - 16 հունվարի, 2021
Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին

Իսրայելը չորեքշաբթի օրը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին, ինչն արդեն 3-րդ նամանատիպ հարձակումն է վերջին 10 օրվա ընթացքում։ Ըստ Սիրիայի պաշտոնական հեռուստատեսության, հարվածները թիրախավորել էին Իրանի հեղափոխական բանակի ռազմակայանները։ Այս մսին հյատնում է reuters.com-ը։ Սիրայի ռազմական խոսնակի հաղորդմամբ, իրենց հաջողվել է ոչնչացնել մի քանի հրթիռ, որոնք արձակվել էին Գոլանի բարձունքների կողմից։ Հարվածները հասցվել են մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանների ու լիբանանյան պրո-իրանական Հեզբոլլահ խմբավորման ռազմական կայանների ուղղությամբ։ Իսրայելի կողմից դեռևս ոչ մի պաշտոնական արձագանք չկա, բայց Իսրայելի Պաշտպանության ուժերի աշխատակազմի ղեկավար Ավիվ Քոչավին 2020 թ․ դեկտեմբերին նշել է, որ «իրենց հրթիռային հարվածների նպատակն է դանդաղեցնել Իրանի ուժեղացումը Սիրիայում»։  Վերջին ամիսներին իսրայելական հրթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում, կենտրոնում ու հարավում տեղակայաված զինվորական կայաններին, որտեղ, ըստ որոշ տվյալների, գտնվում են Իրանի կողմից աջակցվող ռազմական ուժեր։  Արևմտյան հետախուզական աղբյուրների հաղորդմամբ, վերջին ամիսների ընթացքում Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումը ստվերային պատերազմի մի մաս է, որը հավանության է արժանացել ԱՄՆ կողմից ու մաս է կազմում վարվող հակա-իրանական քաղաքականության։ Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:15 - 07 հունվարի, 2021
Պուտինը հայտարարել Է Սիրիայում զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից սպառնալիքի մասին
 |shantnews.am|

Պուտինը հայտարարել Է Սիրիայում զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներից սպառնալիքի մասին |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չնայած Սիրիայում ավազակային կազմավորումների ջախջախմանը` մինչ այժմ սպառնալիք է գալիս նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքներից: «Մենք այն ժամանակ (երբ որոշում էր ընդունվում Սիրիայում ռուսական ռազմական գործողություն սկսելու մասին – խմբ.) զգում էինք, որ ահաբեկչական սպառնալիք է աճում Սիրիայի տարածքից, քանի որ ավազակախմբերը գրավել են գրեթե ամբողջ սիրիական տարածքը և ամրապնդվել Սիրիայում», – նախագահի խոսքը մեջբերում է կայքը vesti.ru. Սակայն, ինչպես մեջբերում է պետության ղեկավարի կայքը, «չնայած այն բանին, որ պրոֆեսիոնալ ավազակախմբերն ջախջախված են», այն տարածքներից, որոնք մնում են ահաբեկիչների վերահսկողության տակ, մինչ այժմ սպառնալիք է գալիս»:
22:26 - 06 հունվարի, 2021
Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է զինյալների կողմից մասնակի գրավված սիրիական Իդլիբ նահանգ |tert.am|

Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է զինյալների կողմից մասնակի գրավված սիրիական Իդլիբ նահանգ |tert.am|

tert.am: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի գլխավորությամբ, ստուգումներ է անցկացրել Սիրիայի Իդլիբ նահանգում կառուցվող օբյեկտներում, որոնք չեն գտնվում պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:Պաշտոնյաներն ստուգել են տեղահանված անձանց համար կառուցվող ժամանակավոր աղյուսե տները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդլիբի կողմից Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող փախստականների ճամբարներում պահվող սիրիացիներն ստիպված են տաքացնել իրենց վրանները՝ այրելով հին հագուստներ, ստվարաթուղթ, ճյուղեր և նեյլոն: Նրանք զրկված են վառելիք գնելու հնարավորությունից, որի մենաշնորհը պատկանում է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորմանը: 
17:27 - 02 հունվարի, 2021
Սիրիական քաղաքներից մեկի շուկայում պայթյուն է որոտացել․ նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ |armenpress.am|

Սիրիական քաղաքներից մեկի շուկայում պայթյուն է որոտացել․ նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքի /Հասեկե նահանգ/  շուկայում ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: Այս մասին հաղորդում է ՏԱՍ գործակալությունը՝ հղում անելով սիրական լրատվամիջոցներին: Հաղորդվում է, որ  ահաբեկչության արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները տեղափոխում  են տուժածներին: Ռաս ալ-Այնը  գտնվում է թուրքական զորքերի և  Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ հայտնված տարածքի սահմանին: Ավելի վաղ հաղորդվել  էր  Հասեկե նահանգի համանուն վարչական կենտրոնում պայթյունի մասին, որտեղ ահաբեկիչը նռնակ էր նետել շուկայի հրապարակում գտնվող աշխատողների  վրա: Դրա հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել:
17:09 - 02 հունվարի, 2021
ՌԴ-ն Իդլիբում հրադադարի խախտման 2500-ից ավելի դեպք է արձանագրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից  
 |tert.am|

ՌԴ-ն Իդլիբում հրադադարի խախտման 2500-ից ավելի դեպք է արձանագրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից |tert.am|

tert.am: Ռուսաստանը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքից տեղի ունեցած ավելի քան 2500 հարձակում է արձանագրել սիրիական Իդլիբում, ինչի հետևանքով 22 սիրիացի զինվորական է զոհվել: Ինչպես փոխանցում է Interfax-ը, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար Վյաչեսլավ Սիտկինը: «Իդլիբի ապաէսկալացիոն գոտում, որտեղ հրադադարի վերահսկողություն է իրականացվում ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արձանագրվել է խախտման 2573 դեպք այն տարածքից, որը գտնվում է Թուրքիայի Զինված ուժերի վերահսկման տակ»,- ասել է Սիտկինը ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ կրակահերթերի հետևանքով 22 սիրիացի զինվոր է զոհվել, վիրավորվել՝ 89: Միևնույն ժամանակ ոչնչացվել է անօրինական զինված խմբավորումների 11 և վիրավորվել 40 անդամ:  
18:34 - 28 դեկտեմբերի, 2020
Իսրայելը, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հարվածներ է հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին
 |tert.am|

Իսրայելը, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հարվածներ է հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին |tert.am|

tert.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը երեկ երեկոյան նոր հարվածներ են հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին՝ թիրախ դարձնելով տարածքներ, որոնք նախկինում բազմիցս խոցել են, հայնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:Աղբյուրը մանրամասնել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը մի քանի հրթիռ է արձակել Համայի Մասյաֆ շրջանի գիտահետազոտական կենտրոնի ուղղությամբ՝ առաջացնելով մի շարք պայթյուններ:Նա նշել է, որ մինչ Սիրիայի արաբական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կարողացել են վնասազերծել թշնամու հրթիռները, արկերից մի քանիսն, այնուամենայնիվ, հասցրել են խոցել նպատակադրված թիրախները, որի հետևանքով գիտական հետազոտական հաստատությանը նյութական վնաս է հասցվել:Ինչպես երևում է Սիրիայի արաբական լրատվական գործակալության (SANA) կողմից ստորև ներկայացված կադրերում, սիրիական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել իսրայելական հրթիռների մի մասը:
10:00 - 25 դեկտեմբերի, 2020