Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին տեսակոնֆերանսի ռեժիմով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։
Թուրքիայի նախագահը կարեւորել է ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օգնությունը Սիրիա փախստականների կամավոր վերադարձի հարցում, ինչպես նաև առաջնահերթություն է համարել Լիբիայում կառավարության նոր կազմի շուտափույթ հաստատումը:
Էրդողանը Մերկելի հետ զրույցում նշել է, որ հատուկ նշանակություն է տալիս Գերմանիայի կանցլերի հետ կանոնավոր շփումներին և երկխոսությանը:
comment.count (0)