Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է զինյալների կողմից մասնակի գրավված սիրիական Իդլիբ նահանգ |tert.am|
17:27 - 02 հունվարի, 2021

Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է զինյալների կողմից մասնակի գրավված սիրիական Իդլիբ նահանգ |tert.am|

tert.am: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի գլխավորությամբ, ստուգումներ է անցկացրել Սիրիայի Իդլիբ նահանգում կառուցվող օբյեկտներում, որոնք չեն գտնվում պաշտոնական Դամասկոսի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Պաշտոնյաներն ստուգել են տեղահանված անձանց համար կառուցվող ժամանակավոր աղյուսե տները: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իդլիբի կողմից Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող փախստականների ճամբարներում պահվող սիրիացիներն ստիպված են տաքացնել իրենց վրանները՝ այրելով հին հագուստներ, ստվարաթուղթ, ճյուղեր և նեյլոն: Նրանք զրկված են վառելիք գնելու հնարավորությունից, որի մենաշնորհը պատկանում է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորմանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել