ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |armenpress.am|

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ընդլայնված նիստում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին: Իր ելույթում Վարդանյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ: «Կարծո՞ւմ եք, որ 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 8 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդն այժմ կանգնած է ցեղասպանության զոհ դառնալու վտանգի առջև, որովհետև Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվում, միջազգային լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան»,- ասել է Վարդանյանը:
23:58 - 12 հոկտեմբերի, 2020
Հոկտեմբերին պլանավորված ԵԽԽՎ-ի նստաշրջանը չեղարկվել է |armenpress.am|

Հոկտեմբերին պլանավորված ԵԽԽՎ-ի նստաշրջանը չեղարկվել է |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական առերես նստաշրջանը կկայանա 2021 թվականի հունվարից ոչ շուտ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ԵԽԽՎ-ի փոխխոսնակ, Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյը: «Հոկտեմբերին պլանավորված նստաշրջանը չեղարկվել Է, ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը սովորական, առերեւս ձեւաչափով եթե կայանա Էլ, ապա դա կլինի հունվարից ոչ շուտ»,-լրագրողներին ասել Է Տոլստոյը՝ ամփոփելով սեպտեմբերի 14-ին անցկացված Վեհաժողովի բյուրոյի նիստի արդյունքները: Նա հիշեցրել Է, որ հունվարին պետք Է անցկացվեն ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների եւ Եվրոպայի խորհրդի մյուս պաշտոնատար անձանց ընտրությունները: «Իսկ եթե ոչ բոլոր պատվիրակությունները կարողանան ժամանել առաջիկա նստաշրջանին առկա համաճարակաբանական սահմանափակումների կապակցությամբ (ինչ-որ մեկը գտնվելու Է դահլիճում, իսկ մյուսը մասնակցելու Է տեսակապով), ապա դա կխախտի խորհրդաժողովում հավասար իրավունքների սկզբունքը: Անարդար եմ համարում նման հիբրիդային նիստերի անցկացումը այն անձանց հանդեպ, ովքեր չեն կարողանա անձամբ ներկա գտնվել»,-ընդգծել Է Տոլստոյը: Բացի այդ, Տոլստոյի խոսքով, Բյուրոյի նիստի ընթացքում որոշում Է ընդունվել հոկտեմբերի 12-13-ին եւ 22-23-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ անցկացնելու մասին՝ ոչ միայն դրա անդամների, այլեւ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:32 - 14 սեպտեմբերի, 2020
ԵԽԽՎ-ն հրաժարվում է Բելառուսի ընտրությունները համարել ազատ
 |shantnews.am|

ԵԽԽՎ-ն հրաժարվում է Բելառուսի ընտրությունները համարել ազատ |shantnews.am|

shantnews.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Հենդրիկ Դամսը հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրությունները չեն կարող համարվել ո՛չ ազատ, ո՛չ արդար:«Խորապես ափսոսում եմ, որ այս ընտրությունը հեռու է ազատ և արդար համարվելուց: Անցյալ գիշերվա իրադարձությունները, ներառյալ ոստիկանության և ռազմական ուժի օգտագործումը և ցուցարարների կալանավորումը, խորացրին մտահոգություններս»,- ասել է Դամսը: Նա հիշեցրել է, որ Բելառուսը ԵԽ-ին անդամակցել է 1997 թ., բայց այդ գործընթացը սառեցվել է ժողովրդավարության զարգացման և մրցակցային քաղաքական համակարգի առաջընթացի բացակայության պատճառով: Բացի այդ, Դամսը հանրապետության իշխանություններին կոչ է արել «անխափան պահպանել մարդու հիմնարար իրավունքները և հավաքների ազատությունը»՝  համաձայն միջազգային պարտավորությունների, որոնք Մինսկը ստանձնել է:
22:52 - 10 օգոստոսի, 2020
ԵԽԽՎ համազեկուցողները քննադատում են Ադրբեջանի իշխանություններին |azatutyun.am|

ԵԽԽՎ համազեկուցողները քննադատում են Ադրբեջանի իշխանություններին |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները խստորեն քննադատում են Ադրբեջանի իշխանություններին այդ երկրում քաղաքական ակտիվիստների շարունակվող ձերբակալությունների համար։ Նախօրեին նման բովանդակությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Սուննա Շվարսդոտիրը և Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Ստեֆան Շենաքն ու Ռոջեր Գեյլը։ «Մենք լրջորեն անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո կազմակերպված ցույցերի մասնակիցների զանգվածային ձերբակալությունների առթիվ։ Մեզ հատկապես մտահոգում են այն հայտարարությունները, որոնց համաձայն ձերբակալվածներին կտտանքների են ենթարկում՝ փորձելով նրանցից պետական հեղաշրջման մասին կեղծ ցուցմունքներ կորզել», - նշում են ԵԽԽՎ համազեկուցողները։
16:25 - 01 օգոստոսի, 2020
Ադրբեջանն արհամարհում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

Ադրբեջանն արհամարհում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին․ «ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ Գեորգի Ծերեթելի, ԵԽԽՎ հարգարժան նախագահ Ռիկ Դեմս, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար Դունյա Միատովիչ Ինչպես արդեն տեղեկացված եք, հուլիսի 12-ից ԵԽ անդամ Ադրբեջանի զինուժը հետեւողականորեն, տարբեր տրամաչափի զենքերից հրետակոծում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը։ Նշանակետի տակ են Տավուշի մարզի բնակավայրերը, որոնք ահա արդեն երկու օր է ադրբեջանական կրակահերթերի նշանառության տակ են, եւ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, ինչը իրական սպառնալիք է քաղաքացիական բնակավայրերին, բնակիչների առողջությանն ու կյանքին, նրանց սեփականությանը: Սահմանամերձ Մովսես գյուղի հրետակոծության հետեւանքով վնասվել է բնակելի տուն, որտեղ այդ պահին եղել են չորս անչափահաս երեխաներ, իսկ այսօր սահմանին հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել:Այսօր առավոտից ադրբեջանական զինուժը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, վտանգելով խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը։Ռազմական այս սադրանքները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետեւողական ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են, ինչը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները։ Ադրբեջանը հետեւողականորեն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու իր իսկ ստորագրած կոնվենցիաները, շարունակելով թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։Ուզում եմ նաեւ ընդգծել, որ նմանօրինակ ռազմական սադրանքներով Ադրբեջանը անտեսում է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակով պայմանավորված աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչը։ ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ, ԵԽԽՎ հարգարժան նախագահ, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար, ձեր հատուկ ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, քանզի իրավիճակի լարման հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
16:07 - 14 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ  նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին: Իր նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են եւ լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ուղղակիորեն հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին: «Ադրբեջանի Զինված ուժերի անընդունելի գործողությունները աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից, ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում եւ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակներում:
16:43 - 13 հուլիսի, 2020
ԵԽԽՎ համազեկուցողը «շատ լավ լուր» է որակում Հայաստանի իշխանությունների դիմումը Վենետիկի հանձնաժողովին |azatutyun.am|

ԵԽԽՎ համազեկուցողը «շատ լավ լուր» է որակում Հայաստանի իշխանությունների դիմումը Վենետիկի հանձնաժողովին |azatutyun.am|

Հայաստանի իշխանությունները որոշել են հայցել Եվրոպայի խորհրդի իրավական փորձագետների՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանին, և դա շատ լավ լուր է, հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմոն Կիլջունենը։ «Կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի կասեցումը, կարծիք հայցելու՝ կառավարության որոշումը և խնդիրը խորհրդարան վերադարձնելը շատ տեղին են, հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները հիմա ժամանակ կունենան խորհրդածելու Վենետիկ հանձնաժողովի կարծիքի շուրջ՝ նախքան հետագա քայլերին դիմելն ու հանրությանը տեղյակ պահելը։ Ես սպասում են այդ կարծիքին՝ տեսնելու, թե ինչպես են դա հաշվի առնելու», - ԵԽԽՎ հաղորդագրության համաձայն՝ ասել է համազեկուցողը: «Այս որոշումը Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ է», - նաև ընդգծել է Կիլջունենը: Հիշեցնենք՝ շաբաթ օրը ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ՝ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի: Ըստ վարչապետի՝ կառավարությունն այժմ քննարկում է ճգնաժամը որևէ ձևով խորհրդարանում լուծելու տարբերակը, և այդ նպատակով արդեն դիմել են Վենետիկի հանձնաժողով: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված էր ապրիլի 5-ին: Հանրաքվեով պետք է լուծվեր Սահմանադրական դատարանի նախագահի և 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը: Քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին և տևեց մինչև մարտի 12-ը, երբ վարչապետը կորոնավիրուսի տարածման պատճառով ընդհատեց արձակուրդն ու քարոզարշավը: Հանրաքվեին պատրաստությունները դադարեցնելու որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 17-ին:
16:31 - 19 մայիսի, 2020
 Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում միաձայն ընտրվել է զեկուցող՝ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը» թեմայով

Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում միաձայն ընտրվել է զեկուցող՝ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը» թեմայով

«Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքները շարունակական են։ Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ԵԽԽՎ-ը Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով զեկուցող։ Սա նշանակում է, որ հնարավորություն կունենամ ԵԽ անդամ պետություններում տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնել և զեկույց ներկայացնել համապատասխան հանձնաժողովին և ԵԽԽՎ-ը լիագումար նիստին։ #PACE #ArmenianParliamentaryDiplomacy»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:
11:51 - 17 մայիսի, 2020

ԵԽԽՎ զեկուցողն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել պարտավորությունները |news.am|

ԵԽԽՎ զեկուցողն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել պարտավորությունները |news.am|

news.am: Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Սուննա Էվարսդոտիրը ողջունել է իշխանությունների կողմից հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը, որը բանտարկվել էր Վրաստանում 2017 թվականի մայիսին առեւանգվելուց հետո, հաղորդում է Turan-ը: «Շատ հաճելի է լսել, որ վերջապես ավարտվեցին պարոն Մուխթարլիի փորձությունները, եւ նա միացավ իր ընտանիքին: Վեհաժողովն արդեն Մուխթարլիին քաղբանտարկյալ է ճանաչել»,- ասել է զեկուցողը: «Ադրբեջանի իշխանությունները պետք է վճռորոշ գործողություններ ձեռնարկել՝ որպես Եվրոպայի Խորհրդի եւ մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի անդամ իրենց երկրի պարտավորությունները կատարելու համար: Նրանք, մասնավորապես, պետք է անհապաղ կատարեն ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումների բոլոր տարրերն ու սկսեն Վեհաժողովի հետ կառուցողական աշխատանքը»,- շարունակել է զեկուցողը: Իր հերթին, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը: «Ողջունում եմ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի երկար սպասված ազատ արձակումը»,- ասել է նա:        «Ես բազմիցս այդ գործով դիմել եմ Ադրբեջանի իշխանություններին՝ իմ մտահոգությունը հայտնելով եւ կոչ անելով դադարեցնել քրեական մեղադրանքներն ու ազատ արձակել նրան: Ես ուրախ եմ, որ այժմ նա կարող է միանալ Գերմանիայում գտնվող իր ընտանիքին՝ իր կնոջը՝ Լեյլա Մուստաֆաեւային եւ դստերը»,- հավելել է Դեզիրը:  
13:58 - 19 մարտի, 2020
Բրյուսելում քննարկվել է նաև Սահմանադրական հանրաքվեի հարցը. Ռուբեն Ռուբինյան |news.am|

Բրյուսելում քննարկվել է նաև Սահմանադրական հանրաքվեի հարցը. Ռուբեն Ռուբինյան |news.am|

news.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է նաև սահմանադրական հանրաքվեի հարցը: Այս մասին այսօր` մարտի 9-ին, Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: «Այսօր մեր ունեցած մեր բոլոր հանդիպումներում  մենք բնականաբար անդրադարձել ենք Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացներին եւ, ընդհանրապես, մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին եւ, բնականաբար, Սահմանադրական հանրաքվեն նույնպես քննարկվել է: Եւ մենք մեր բոլոր գործընկերներին ներկայացրել ենք գործընթացի նախապատմությունը, ներկան, նախանշված ապագան։  Պետք է ասեմ, որ մեր եվրոպացի գործընկերների մոտ առնվազն իմ նկատմամբ կա ընկալում, որ առկա խնդիրը Հայաստանում՝ կապված դատական համակարգի զարգացման անհրաժեշտության հետ, եւ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման  անհրաժեշտության  խնդրի ընկալումը կա»,- ասաց նա: Լրագրողի հարցին, թե ի  վերջո իրենք կարողացա՞ն իրենց եվրոպացի գործընկերների համար համոզիչ լինել, թե ինչու է  պետք անցկացնել հանրաքվե, Ռուբինյանը պատասխանեց, որ իրենք նպատակ չունեն  համոզիչ լինել եվրոպացիների համար, այլ ձգտում են համոզիչ լինել ՀՀ քաղաքացիների համար: «Մեր եվրոպացի ընկերների հետ շփումների ընթացքում մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը եւ պատմում ենք իրականությունը, եւ ես կարծում եմ, որ կա ընդհանուր ընկալում, որ կա խնդիր, եւ խնդիրը պիտի լուծվի, եւ որ մեր մոտիվացիան խնդիրը լուծելու դրական է» ,-ասաց նա: Անդրադառնալով մարտի 5-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցին Բրյուսել, նա ասաց, որ հանրապետականները եւ Սերժ Սարգսյանը տարբեր երկրներ են մեկնում` իրենց իշխանությունը փնովելու համար.  «Հանրապետականները եւ Սերժ Սարգսյանը փորձում են մարդկանց համոզել, որ Հայաստանում հաստատվել է բռնապետություն, որտեղ ամեն ինչ շատ վատ է, ատելության մթնոլորտ է եւ այլն, բայց կարծում եմ, որ բանական մարդկանց համար դա բավական զվարճալի է»: Հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել է ԵԺԿ–ին անդամակցելու համար, Ռուբինյանը պատասխանեց, որ որեւէ եվրոպական կուսակցության ընտանիքի անդամագրվելուն որոշում չկա։
20:59 - 09 մարտի, 2020
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկում են մտցրել նախկին հայտարարությունում |armenpress.am|

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկում են մտցրել նախկին հայտարարությունում |armenpress.am|

armenpress.am:  ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկում են մտցրել իրենց ավելի վաղ հրապարակած հայտարարությունում։ Համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը, հետևելով ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի ունեցած իրադարձություններին, նշել են. «Մենք տեղեկացվեցինք, որ այսպես կոչված փոփոխությունների «փաթեթը» հանվել է խորհրդարանի օրակարգից։ Այնուամենայնիվ, խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար»։ Համանախագահների ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում է. «Ի թիվս այլ բաների, սա կփոխի Սահմանադրության վերանայման կարգն ինքնին: Բացի դրանից, ներկայացվել է սահմանադրական փոփոխություն, որը նպատակ ունի դադարեցնել գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների գործունեության ժամկետները։ Այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, նաև հաշվի առնելով բարձրացված մի քանի հարց, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքը ստանալու համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»։
17:54 - 06 փետրվարի, 2020
Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

news.am:  Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի ՀՀ նախագահի կողմից ստորագրելուց հետո, սահմանադրական դատարան չի ուղարկվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը։ «Իհարկե պետք է որոշումը լինի ՀՀ նախագահի մոտ, հաստատելուց հետո նոր կազմակերպչական աշխատանքներ կիրականացվեն։ Նախագիծը Սահմանադրական դատարան չի ուղարկվելու։ Ժամկետները փոփոխական կարող են լինել կախված այն հանգամանքից, թե որ օրը կստորագրի նախագահը։ Հանրաքվեն նախնական մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կլինի»,-ասաց նա։ Հարցին՝ ունե՞ն վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցն ասաց․ «Այո, կա այդ վստահությունը»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի և նախագահի հանդիպմանն է պայմանավորվածություն ձեռք բերվել, Մակունցն ասաց․ Վարչապետի և նախագահի հանդիպմանը մամուլին տեղեկացվել է, որ քննարկվել է ՍԴ-ի թնջուկի հարցը, քննարկման մանրամասներին տեղյակ չեմ»։ Հարցին՝ հանրությունը ունի՞ բավարար իրավական գիտելիքներ այս քվեարկության համար, Մակունցն ասաց․ «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը»։ Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու ԵԽԽՎ համազեկուցողների կոչին, նա նշեց․ «Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ լիագումար նիստերի դահլիճում նիստ էր և «Իմ քայլը» խմբակցությունը չի հասցրել քննարկել և ձևավորել դիրքորոշում այդ կապակցությամբ։ Մենք խոսենք, քննարկենք, անպայման տեղյակ կպահենք հանրությանը, թե ինչ ենք պատրաստվում անել այդ կապակցությամբ։ Իրավական առումով չգիտեմ ինչպիսի ընթացակարգեր են նախատեսվում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին»։
17:10 - 06 փետրվարի, 2020