Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Թուրքիայում Հունաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ «հունական թերթում Էրդողանի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով» |tert.am|

Թուրքիայում Հունաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ «հունական թերթում Էրդողանի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով» |tert.am|

tert.am: Թուրքիայի ԱԳՆ-ն գերատեսչություն է կանչել երկրում Հունաստանի դեսպանին՝ կապված հունական թերթերից մեկում լույս տեսած հրապարակումների հետ, որոնցում վիրավորական արտահայտություններ են տեղ գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը: «Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Հունաստանի դեսպանին՝ հունական թերթում Թուրքիայի նախագահի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով»,- հայտարարել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն նշել է, որ «վիրավորանքներն ու հայհոյանքները չպետք է դիտարկվեն որպես մամուլի ազատություն»: Նա անդրադարձել է նաև Կիպրոսի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին և հիշեցրել, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ այլևս չի բանակցելու դաշնություն ստեղծելու վերաբերյալ: Չավուշօղլուն ընդգծել է, որ անիմաստ է Կիպրոսում դաշնություն ստեղծելու նոր նախաձեռնություններ առաջ քաշելը, քանի որ դրանք դատապարտված են ձախողման:
13:30 - 20 սեպտեմբերի, 2020
«Ֆրանսիայի կողմից նման հիստերիկ պահվածքը ծիծաղելի է․ մենք ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն ենք»․ Չավուշօղլուն՝ Մակրոնին
 |tert.am|

«Ֆրանսիայի կողմից նման հիստերիկ պահվածքը ծիծաղելի է․ մենք ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն ենք»․ Չավուշօղլուն՝ Մակրոնին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայի առաջնորդը «հիստերիայի մեջ է ընկել» լիբիական և սիրիական հակամարտությունների զարգացման, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան սահմանների շուրջ վեճի պատճառով, գրում է eadaily.com-ը։ «Լիբիայում ֆրանսիացիները աջակցեցին խռովարար Հաֆթարին և լուրջ սխալ գործեցին»,- Անկարայում լրագրողների առջև ելույթի ժամանակ ասել է Չավուշօղլուն՝ հավելելով․ «Ամեն ինչ փոխվել է, Հաֆթարը պարտություն է կրել, իսկ Մակրոնն ընկել է հիստերիայի մեջ»։ Այնուհետև Չավուշօղլուն ասել է, որ Ֆրանսիան ամենաշատն է Հունաստանին սադրում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, և Փարիզին կոչ է արել Անկարայի հետ համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու համար: «Ֆրանսիայի կողմից նման հիստերիկ պահվածքի կարիք չկա, դա ծիծաղելի է։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն ենք»,- եզրափակել է նա։
21:55 - 04 սեպտեմբերի, 2020
 Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ալիևին Միջերկրական ծովում Թուրքիայի դիրքորոշումը պաշտպանելու համար |tert.am|

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ալիևին Միջերկրական ծովում Թուրքիայի դիրքորոշումը պաշտպանելու համար |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից կատարվող սեյսմիկ հետազոտական աշխատանքներին աջակցություն հայտնելու համար: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: «Ադրբեջանի աջակցության մասով չէինք էլ կարող կասկածել: Թուրքիան էլ, իր հերթին, միշտ Ադրբեջանի կողքին է լինելու»,-գրել է Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարն իր գրառումն ավարտել է «մեկ ազգ, երկու պետություն» խոսքերով: Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում Հունաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Միջերկրական ծովում պաշտպանում է Թուրքիայի դիրքորոշումը:
12:38 - 03 սեպտեմբերի, 2020
«Թուրքիայի դեմ քայլեր մի՛ արեք, տուժողը դուք եք լինելու»․ Չավուշօղլուն դիմել է Հունաստանին |ermenihaber.am|

«Թուրքիայի դեմ քայլեր մի՛ արեք, տուժողը դուք եք լինելու»․ Չավուշօղլուն դիմել է Հունաստանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հունաստանին պատկանող և Հարավային Էգեյան կղզիներ վարչական միավորի մաս կազմող Մեիս (Կաստելորիզո) կղզում զորք տեղակայելու Հունաստանի որոշմանը։ Չավուշօղլուն նշել է, որ այդ կղզին Հունաստանի ցամաքային տարածքից 580 կմ, իսկ Թուրքիայի Անթալիայի նահանգից ընդամնեը 2 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բայց հակառակ այդ հանգամանքի՝ Թուրքիայի արգործնախարարի խոսքերով 40 հազար կմ քառակուսի ջրային տարածքի վրա Հունաստանի վերահսկեղությունն է տարածվում, որը անընդունելի է իրենց համար։ Թուրք պաշտոնյան կարծում է այս ամենն արվել է այն բանի համար, որ Թուրքիան բանտարկված լինի ամեն կողմից։ Ըստ նրա՝ Միջերկրական ծովի Արևելյան ափի երկրները պետք է բանակցությունների միջոցով «արդարացի» կերպով բաժանեն իրար մեջ ջրային տարածքը։ Մևլութ Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ այդ կղզիներում 1947 թվականի Փարիզի համաձայնագրով արգելված է զորքերի տեղակայումը և կարելի է միայն սահմանափակ թվով ոստիկանական ուժեր տեղակայել անվտանգություն ապահովելու նպատակով։ Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է, որ եթե Հունաստանը շարունակի սահմանափակումները շրջանցելով մեծաթիվ զորքեր տեղակայել այնտղ, ապա տուժողը հենց Հունաստանն է լինելու։
14:53 - 02 սեպտեմբերի, 2020
«Այդպիսի համաձայնագրերը չեն կարող շեղել մեզ մեր ուղուց». Չավուշօղլուն` Եգիպտոսի և Հունաստանի միջև ծովային իրավասությունների սահմանափակման վերաբերյալ կնքված համաձայնագրի մասին |tert.am|

«Այդպիսի համաձայնագրերը չեն կարող շեղել մեզ մեր ուղուց». Չավուշօղլուն` Եգիպտոսի և Հունաստանի միջև ծովային իրավասությունների սահմանափակման վերաբերյալ կնքված համաձայնագրի մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում գնահատել է Եգիպտոսի և Հունաստանի միջև կնքված ծովային իրավասությունների սահմանափակման վերաբերյալ պայմանագիրը` հայտարարելով, որ Թուրքիայի համար նման պայմանագիրը գործել չի կարող: «Այդպիսի համաձայնագրերը խախտում են մեր մայրցամաքային տարածքն ու իրավունքները, Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքված այդպիսի համաձայնագիրը չի կարող հիմք հանդիսանալ Թուրքիայի համար, մենք անտեսելու ենք այդ համաձայնագիրն ու նմանատիպ բոլոր համաձայնագրերը: Մենք բոլոր հնարավոր դաշտերում ցույց ենք տալու, որ այդ համաձայնագիրը չի գործում ոչ միայն մեզ, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այդպիսի համաձայնագրերը չեն կարող շեղել մեզ մեր ուղուց»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը: Եգիպտոսի և Հունաստանի միջև կնքված համաձայնագիրն ուղղված է Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում կատարվող հորատման աշխատանքների դեմ: Ավելին՝ tert.am-ում
10:38 - 07 օգոստոսի, 2020
Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանին օգտագործել է պանդեմիայի առիթը և հարձակվել Ադրբեջանի վրա |ermenihaber.am|

Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանին օգտագործել է պանդեմիայի առիթը և հարձակվել Ադրբեջանի վրա |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակապի միջոցով մասնակցել է Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին։ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության խնդրին։ Թուրքիայի ԱԳ նախարարը, խեղաթյուրելով իրականությունը, Հայաստանին մեղադրել է համաճարակային իրավիճակը օգտագործելու և Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ։  Նա մասնավորապես նշել է․ «Համավարակի շրջանում, երբ սպասում ենք, որ բախումները պետք է ավարտվեն, երբ ջանում ենք այս իրավիճակը վերափոխել երկխոսության և խաղաղության առիթի, Հայաստանն այս ընկալմանը հակառակ է գործում և օգտագործում է համավարակով պայմանավորված իրավիճակը, ինչպես ականատես եղանք Ադրբեջանի տարածքներին ուղղված հարձակումների պարագայում»։ Ֆորումին տեսակապով մասնակցել են նաև Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ճապոնիայի ԱԳ հարցերով պատասխանատու պետնախարար Սուզուկի Կեիսուկեն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների համար Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիահ Ալիսջահաբանան։
13:34 - 29 հուլիսի, 2020
Բոլորը պետք է հարգեն Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության մասին մեր որոշումը. Չավուշօղլու |tert.am|

Բոլորը պետք է հարգեն Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության մասին մեր որոշումը. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Իսպանիայի արտգործնախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսպանիան Թուրքիային աջակցություն է հայտնում ցանկացած հարթակում, այդ թվում Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցում: Մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իսպանացի գործընկերոջ հետ քննարկել են Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության հարցը: «Իսպանիայի պես մի շարք երկրների հետ համաձայնության ենք եկել, որ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության մասին որոշումը Թուրքիայի ինքնիշխանության հարցն է»,-ասել է Չավուշօղլուն: Թուրք արտգործնախարարը չի մոռացել հերթական անգամ քննադատել Հունաստանի բացասական արձագանքը տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ: «Հունաստանի արձագանքը հնարավոր չէ հասկանալ: Դա Թուրքիայի ինքնիշխանության հարցն է: Բոլորը պետք է հարգեն մեր որոշումը: Սուրբ Սոֆիան ինչպես պահպանել ենք 1453 թվականից, նույն կերպ էլ շարունակելու ենք պահպանել»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց` 2020 թվականի հուլիսի 24-ին, բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:
17:43 - 27 հուլիսի, 2020
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր 

 |armenpress.am|

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև` տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով:
21:26 - 23 հուլիսի, 2020
Փայլանը Չավուշօղլուից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բախումների հարցում Անկարայի կողմնակալության պատճառներով |azatutyun.am|

Փայլանը Չավուշօղլուից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բախումների հարցում Անկարայի կողմնակալության պատճառներով |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայցադիմում է ուղղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ֆոնին թուրքական իշխանությունների դրսևորած միակողմանի վերաբերմունքի առնչությամբ: Հիշատակելով Թուրքիայի բարձրագույն ղեկավարության՝ Ադրբեջանին անվերապահորեն սատարող հայտարարությունները՝ Փայլանն ընդգծել է. - «Թուրքիան, որպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած խնդիրների լուծմանը նպաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է չեզոքություն ցուցաբերեր: Մինչդեռ իշխանությունները կողմնակալ դիրքորոշում են որդեգրել և լարվածությունը թեժացնող հայտարարություններ արել»: Փայլանը Չավուշօղլուին հետևյալ հարցերն է ուղղել. - «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղային պատճառներո՞վ է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։ Դեռ չե՞ք հասկացել, որ խտրական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն խորացնում է հակասությունները: Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ զինամթերք վաճառել Ադրբեջանին։ Արդյոք այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք լարվածությունը։ Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու մասին: Եթե Թուրքիան ցեղային պետություն չէ, ապա ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական մոտեցումներով։ Հիշո՞ւմ եք արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար հիմնադրված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելու մասին։ Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի անկայունությունից Ռուսաստանն է շահում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հայ-թուրքական սահմանին գտնվող ատոմակայանին հարվածելու սպառնալիքները»: Ավելի վաղ, հայազգի պատգամավորը թուրքական իշխանություններին կոչ էր արել զերծ մնալ կողմերի միջև լարվածությունը թեժացնող քայլերից:
15:30 - 21 հուլիսի, 2020
Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» |tert.am|

Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան օգտահաշվում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` իր աջակցությունը հայտնելով Ադրբեջանին: Չավուշօղլուն սոցկայքում հրապարակել է Թուրքիայի և Ադրբեջանի հիմները և գրել. «Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը հանուն Ադրբեջանի»: Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։
10:42 - 14 հուլիսի, 2020