Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

Մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում, մենք ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք բարձրաձայնում․ Փաշինյան

Մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում, մենք ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք բարձրաձայնում․ Փաշինյան

Մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում, մենք ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք բարձրաձայնում։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ես անընդհատ մեր ռուս գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանում սկսվել է ռուս խաղաղապահների վարկաբեկման պետական արշավ։ Եվ ինձ համար ակնհայտ է եղել, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ»,- ասաց ՀՀ վարչապետը։ Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ ռուս խաղաղապահներն ինչ գործառույթ են իրականացնում։ Փաշինյանը հիշեցրեց, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության ներքո․ «Այնտեղ գրված չէ, որ երբ Լաչինի միջանցքը խաղաղապահների վերահսկողության ներքո չէ, ՀՀ-ն պետք է այդ Լաչինի միջանցքի վրա վերահսկողություն ապահովի ու հանձնի ռուս խաղաղապահներին։ Այնտեղ պարտավորություններ ունեն ՌԴ-ն ու Ադրբեջանի Հանրապետությունը»։ Նա նշեց, որ ոչ մեկը չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են հենց այսօր ապահովում ԼՂ ժողովրդի անվտանգությունը, սակայն նաև հիշեցրեց Փառուխի ու Խծաբերդի դեպքերը, ու որ ոչ մի արձագանք չի եղել։ Փաշինյանը նշեց, որ Լաչինի միջանցքում ռազմական գործողությունների հետ կապ չունեցող մարդիկ են գերեվարվել Ադրբեջանի կողմից, երբ միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է եղել։ «Մենք այս հարցերով զբաղվում ենք։ Ես էդ հարցերը ոչ թե ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ եմ քննարկում, այլ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի գերագույն գլխավոր հրամանատարի հետ եմ քննարկում, և դա է ճիշտ ֆորմատը»,- եզրափակեց նա։
14:28 - 10 հունվարի, 2023
Մեծ հաշվով Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը թղթի վրա գրված է՝ սեւով սպիտակի վրա․ վարչապետ Փաշինյան

Մեծ հաշվով Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը թղթի վրա գրված է՝ սեւով սպիտակի վրա․ վարչապետ Փաշինյան

Մամուլի ասուլինի ժամանակ լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նախորդ տարի խոսվում էր, թե հնարավոր է՝ մինչեւ տարվա վերջ կնքվի խաղաղության պայմանագիր, բայց փաստերն այլ բան են ցույց տալիս, Ադրբեջանն այլ բան է ուզում, և հարց հնչեցրեց, որ այս փուլում, երբ Ադրբեջանն ու ՌԴ-ն չեն կատարում եռակողմ համաձայնագրի իրենց պարտավորությունները Լաչինի միջանցքի մասով, երբ կարծես թե ելքը չի երեւում, Նիկոլ Փաշինյանը՝ որպես պետության ղեկավար, ունի՞ իր տեսլականը, պատկերացնու՞մ է՝ ոնց է այդ հարցը լուծվելու, ի՞նչ ենք անելու մենք, եթե ադրբեջանցի «բնապահպանները» չբացեն ճանապարհը։ «Ադրբեջանն այլ բան է ուզում։ Այս համատեքստում ես կանեմ մի շարք հայտարարություններ, որոնք սուր կլինեն, բայց ես կուզենայի, որ այդ սուր հայտարարություններին վերաբերվեինք աշխատանքային տրամաբանության մեջ։ Օրինակ՝ ի՞նչ է ուզում Ադրբեջանը, երբ ասացիք՝ այլ բան է ուզում։ Օրինակ՝ կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը։ Նման տեսակետ ունեցողների հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող, որովհետեւ տեսնում եք՝ ինչ խոսույթ է զարգացում Ադրբեջանը, մասնավորապես ինչ-որ կազմակերպություններ, նախաձեռնություններ, «պատմական փաստեր» եւ այլն։ Ինչո՞ւ է Ադրբեջանն այնպես վարվում, երբ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչու է այդպես վարվում, կան մարդիկ, փորձագետներ, որոնք հետեւյալն են ասում, որ Ադրբեջանն այդպես վարվում է, որովհետեւ մտածում է, որ ՀՀ-ն կամ հայերն էլ իրենց հերթին ուզում են վերացնել ադրբեջանական պետությունը։ Եւ այդ փորձագետներն էլ ասում են, որ Ադրբեջանն էլ իր համար ունի հիմնավորումներ այդ համատեքստը զարգացնելու համար»,- ասաց վարչապետը։  Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար, այդ թվում կրթական համակարգով ատելության խոսք է զարգացնում, եւ այլն։ «Երբ մենք ուզում ենք հասկանալ՝ ինչու են նրանք այդպես վարվում, փորձագետներն ասում են, որ նրանք էլ մեր գործողություններում եւ պատմության մեջ են տեսնում որոշակի այդպիսի դրսեւորումներ եւ այլն։ Թվում է՝ պարզ հարց է դրված նաեւ եռակողմ հայտարարության տիրույթում, երբ խնդիր է դրվում կարգավորել հարաբերությունները եւ խաղաղություն հաստատել, դա կարող է տեղի ունենալ մի քանի հենքերի վրա․ մասնավորապես փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Երբ հարց է հնչում, թե արդյոք ՀՀ-ն եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, առաջին պատասխանն այո-ն է, մեծ հաշվով ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը ասում են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հաջորդ պահին փորձագիտական եւ այլ մակադրակներում հնչում է երկրորդ հարցը՝ իսկ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, եւ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Եվ սա է հաջորդ թեմաներից մեկը, որից ես ուզում եմ մենք էն աղբյուրները ֆիքսենք, որտեղից էդ ջրերը հոսում են։ Հարցի համատեքստը հետեւյալն է։ Մենք էս հարցերին պետք է վերաբերվենք մեծ ընդհանուր պատկերի մեջ։ Այս հարցերի պատասխաններից է կախված ընդհանրապես ապագան»,- նշեց Փաշինյանը։  Խոսելով տեսլականի մասին Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Մեծ հաշվով Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը թղթի վրա գրված է՝ սեւով սպիտակի վրա։ Ես ուզում եմ ցավով նշել․ մենք անընդհատ հղում ենք անում (ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը) նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Իսկ 2020-ի նոյեմբերի 10-ին այդ մարդկանց մի մասն այդ փաստաթուղթը համարում էր բացարձակապես մեր շահերին չհամապատասխանող դավաճանություն եւ այլն։ Չնայած՝ մենք էլ ենք ասել, որ դա մեր երազանքի փաստաթուղթը չէր։ Մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն։ Մենք էս հարցին պետք է այլ տեսակետից էլ նայենք։ Սա նաեւ մեծ հաշվով սադրանք է, որն ունի երկու նպատակ․ առաջինը՝ կոտրել ԼՂ մեր հայրենակիցների կամքը՝ ապրել սեփական տանը, սեփական հայրենիքում, երկրորդը՝ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։ Մենք այս հարցին պետք է հետեւողական եւ մտածված քայլերով արձագանքենք, առաջինը՝ այն միջազգային արձագանքը, որ կա, պետք է փորձենք կապիտալիզացնել հենց ԼՂ-ում, հենց Լաչինի միջանցքում։ Այստեղ, իհարկե, շատ կարեւոր է ՌԴ դիրքորոշումը եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Ես վերջին հարցազրույցներից մեկում ասել եմ, որ եթե պարզվի, որ ՌԴ-ն այդ պարտավորությունները չի կարողանում կատարել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես [ՄԱԿ] ԱԽ մշտական անդամ՝ ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու կամ նոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու ԼՂ, բազմազգ առաքելություն, որը կապահովի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը։ Սա է մեր ճանապարհը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 
13:48 - 10 հունվարի, 2023
Լաչինի միջանցքով ՌԴ խաղաղապահ զորակազմի մոտ 20 ավտոմեքենա է անցել

Լաչինի միջանցքով ՌԴ խաղաղապահ զորակազմի մոտ 20 ավտոմեքենա է անցել

Ադրբեջանական ԱՊՊԱ գործակալությունը հայտնել է, որ այսօր Լաչինի միջանցքով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մոտ 20 ավտոմեքենա է անցել։ «Ցուցարարները դուրս են եկել ճանապարհից և պայմաններ ստեղծել մեքենաների անցման համար»,- նշում է լրատվականը։  Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվականները հրապարակել են նաև տեսանյութ, որտեղ երևում են Լաչինի միջանցքով անցնող խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: Լուսանկարները՝ ադրբեջանական apa.az-ի
15:12 - 09 հունվարի, 2023
Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը․ Փաշինյան

Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի ժամանակ նշեց, որ Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է ԼՂ-ին լրացուցիչ 4 միլիարդ դրամի աջակցություն ցուցաբերելու հարցը։ Նրա խոսքով՝ ԼՂ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է։ «Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքի մասը պետք է դառնա։ Գործընկեր պետությունները, միջզագային կազմակերպությունները պիտի մանրամասնորեն տեղյակ լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին»,- նշեց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Լաչինի միջանցքի փակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է․ «Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանոգությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը»։ Փաշինյանի խոսքով՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին է և իրականության հետ որևէ կապ չունի․ «Լաչինի միջանցքը փակվել Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։ Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկություն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է։ Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ» Փաշինյանը հարցեր հնչեցրեց, մասնավորապես, թե որն է իրադրության ՌԴ գնահատականը, որն է Լաչինի միջանցքով երթևեկությունը վերականգնելու նրա պլանն ու ճանապարհային քարտեզը․ «Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ՀՀ ու ԼՂ հանրությունը սպասում է ՌԴ-ից, որը հիշեցնեմ՝ նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, կարծում եմ՝ ինքը պետք է քննարկում կազմակերպի ՄԱԿ-ի ԱԽ-ում և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ ԱԽ-ի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուղարկելու հարց բարձրացնի։ Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։ Սրան նախորդել են Փառուխի և Խծաբերդի իրադրություննները, որի հետևանքով ՀՀ շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»։ Փաշինյանն ընդգծեց, որ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում, այդ թվում ԼՂ-ում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում՝ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ «ՀՀ-ն ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պիտի սերտորեն աշխատենք ՌԴ և մյուս միջազգային գործընկերների հետ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կագրավորումների հասնելու համար»,- նշեց Փաշինյանը։ Նա նաև վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը։
11:41 - 29 դեկտեմբերի, 2022
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
 |armenpress.am|

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով - խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ «Պարեկություն է իրականացվել Շուշիի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում երեք երթուղիներով։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:16 - 28 դեկտեմբերի, 2022
Երթ իրականացնող արցախցիները որոշեցին գիշերն անցկացնել դրսում․ նրանց այդպես էլ չհաջողվեց հանդիպել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ

Երթ իրականացնող արցախցիները որոշեցին գիշերն անցկացնել դրսում․ նրանց այդպես էլ չհաջողվեց հանդիպել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ

Արցախում երթ իրականացնող քաղաքացիները որոշել են գիշերն անցկացնել դրսում, քանի որ նրանց այդպես էլ չհաջողվեց հանդիպել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ:  Նրանք քայլերթով հասել էին Ստեփանակերտի օդանավակայան, Տիգրան Պետրոսյանը հայտնեց՝  օդանավակայի մուտքից դեպի հիմնական մուտք են իջել, որտեղ տեղակայված են խաղաղապահները, նրա խոսքով՝ այս հատվածում շարժն ավելի մեծ է՝ գեներալ Վոլկով ու մնացածի։ Պետրոսյանը հայտնեց նաև՝ քայլերթին մասնակցող կանանց ու երեխաներին ասել են, որ գնան, իսկ ճանապարհ չեն փակելու՝ ոչ խաղաղապահներինը, որ Ասկերան-Ստեփանակերտ  ճանապարհը։ Հիշեցնենք, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, արցախցիները երթով շարժվել էին դեպի Ստեփանակերտի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ: Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
18:25 - 27 դեկտեմբերի, 2022
Այսօր մեկնարկած ավտոերթի մասնակիցները որոշեցին ավարտել երթը․ ռուս խաղաղպահները տեղեկացրին, որ չեն կարող ապահովել նրանց մուտքը Արցախ

Այսօր մեկնարկած ավտոերթի մասնակիցները որոշեցին ավարտել երթը․ ռուս խաղաղպահները տեղեկացրին, որ չեն կարող ապահովել նրանց մուտքը Արցախ

Ինչպես հայտնել ենք, այսօր մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակից ավտոերթով շարժվել էին Գորիս, որտեղից ցանկանում են հասնել Լաչինի միջանցք և մուտք գործել Արցախ: Ավտոերթ իրականացնողերին Լաչինի միջանցքում գտնվող  զինվորականները փոխանցեցին, որ  ռուս խաղաղապահները կարող են բանակցել 2-3 հոգու հետ, սակայն առանց լրագրողների։ Երթի կազմակերպիչները համաձայնվեցին առաջ քաշված պայմանին։ Ավտոերթի կազմակերպիչները քննարկումից հետո հայտնեցին, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալին են ներկայացրել իրենց պահանջները։  Հրամանատարի տեղակալը ընդգծել է, որ իրավիճակը լարված է և իրենք չեն  կարող ապահովել երթի մասնակիցների անվտանգ մուտքը Արցախ, կանխել հնարավոր բախումները։ Նա նաև զգուշացրել է, որ այդ քայլերը կարող են տանել իրավիճակի սրման։  Զորախմբի հրամանատարի տեղակալը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքի բացման հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում և պետք է սպասել դրանց արդյունքներին։ Ռուս խաղաղապահները հերքել են նաև ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե այսօր միջանցքը պետք է բացվեր։ Ավտոերթի կազմակերպիչ Սամվել Մովսիսյանը հանդես եկավ մի  առաջարկով․ հեռանալ՝ մինչև կստանան բանակցությունների արդյունքների մասին տեղեկություն, եթե այն ուշանա, ապա իրականացվի ավելի մեծ ակցիա։  Ռուսական  խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հեռացան Տեղի անձնագրային անցակետից։ Ավտոերթի մասնակիցները որոշեցին այսօր ավարտել երթը։ Կազմակերպիչները հայտնեցին, որ հետագայում կմշակվեն քայլեր, նմանատիպ ակցիաները կլինեն շարունակական, եթե կարճ ժամանակում միջանցքը չբացվի: Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Արցախի 120 000 բնակիչներ, այդ թվում՝ 30 000 երեխաներ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270 անչափահասներ, չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 17 հիվանդներ, այդ թվում` երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայեր և 4 օտարերկրացիներ են միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
19:57 - 26 դեկտեմբերի, 2022
Ավտոերթի մասնակիցները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի առաջին անցակետում են. ցանկանում են բանակցել ռուս խաղաղապհների հետ ու անցնել Արցախ
 |news.am|

Ավտոերթի մասնակիցները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի առաջին անցակետում են. ցանկանում են բանակցել ռուս խաղաղապհների հետ ու անցնել Արցախ |news.am|

news.am: Երևանի Հանրապետության հրապարակից այսօր առավոտյան ավտոթերով դեպքի Լաչինի միջանցք մեկնող քաղաքացիներին արդեն  Գորիս- Ստեփանակերտ առաջին անցակետում են։ «Տարբեր նախագծեր ենք իրականացրել և իրականացնում Արցախում։  Գիտակցում էինք, որ ճանապարհը փակ է, բայց փորձելու ենք անցակետերի ներկայացոuցիչներին ներկայացնել մեր պահանջը, մոտեցումները, խնդրանքը որպեսզի կարողանանք անցնել ու հասնել Ստեփանակերտ»,- Factor.am-ի ուղիղ եթերում ասաց նախաձեռնության անդամ Սամվել Մովսիսյանը՝ հավելելով, որ ուզում են տարբեր անցակետերի ներկայացուցիների հետ բանակցելով՝ պետք է շարժվել առաջ։ «Մենք ոչ մի կռիվ, ոչ մի բախումներ չենք ունենալու ոստիկանների, ռուս խաղաղապահների հետ։ Միասին բանակցելու ենք  հայ ոստիկանների հետ՝ ներկայացնելու, թե ինչ նախաձեռնություն է, ինչու համար ենք գնում Արցախ։ Դրանից հետո շարունակելու ենք ռուս գործընկերներին ներկայացնել մեր խնդրանքը, պահանջը։  Մեր այցի կարևոր նպատակն  է՝ մեր այցելությամբ քաջալերել Արցախում ապրող  երեխաներին,  մեր եղբայրներին ու քույրերին, վաղը կամ մյուս օրը հետ ենք վերադառնում»,- ասաց նա։ Արդեն առաջին անցակետում ոստիկանն ասաց. «Ձեր մտահոգությունը մեր նույն մտահոգությունն է, հասկանում ենք ձեր մտահոգությունը»։ Այնուհետև ասաց, որ նախաձեռնության անդամների պահանջը կզեկուցի վերադասին։ «Գնում ենք բոլորով, մի փոքր հեռավորության վրա կանգնում ենք, մի քանի հոգի մոտենում են խաղաղապահներին ու բանակցում ենք»,- նախաձեռնության անդամների որոշումը ոստիկանին փոխանցեց Մովսիսյանը։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Արցախի 120 000 բնակիչներ, այդ թվում՝ 30 000 երեխաներ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270 անչափահասներ, չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 17 հիվանդներ, այդ թվում` երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայեր և 4 օտարերկրացիներ են միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
17:36 - 26 դեկտեմբերի, 2022
Ռուս խաղաղապահները արցախցիներին խոստացել են, որ մինչև դեկտեմբերի 26-ը ճանապարհը կբացվի

Ռուս խաղաղապահները արցախցիներին խոստացել են, որ մինչև դեկտեմբերի 26-ը ճանապարհը կբացվի

Գլխավոր լուսանկարը՝ Վահան Սավադյանի Ռուս խաղաղապահները բանակցելու գնացած արցախցիներին խոստացել են, որ հարցը մինչև դեկտեմբերի 26-ը կլուծվի․ ճանապարհը կբացվի։ Այս մասին ֆեյսբույքան ուղիղ երթերում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, որը գնացել էր բանակցելու ռուս խաղաղապահների հետ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ խաղաղապահները խորհուրդ են տվել չառաջանալ դեպի ադրբեջանցիները՝ իրենց՝ մասնակիցների անվտանգությունից ելնելով։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է նաև․   «Ընդ որում՝ նրանք [ռուս խաղաղապահները - խմբ․] հասվաստիացրին, որ  ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող»։   Հիշեցնենք, որ այսօր Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, ինչից հետո մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ռուսական խաղաղապահ զորախմբի անցակետ՝ բանակցելու ռուս խաղաղապահների հետ և «ավելի հուժկու կերպով պահանջելու կատարել ստանձնած պարտավորությունները»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
19:35 - 24 դեկտեմբերի, 2022
Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք․ քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի ռուս խաղաղապահների անցակետ

Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք․ քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի ռուս խաղաղապահների անցակետ

Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։ Քաղաքացիները տարբեր լեզուներով պաստառներ էին բերել իրենց հետ՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Արցախում ստեղծված իրավիճակի վրա։ Հանրահավաքի կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանը ներկայացրեց, որ երեկ մի խումբ քաաղաքացիներ գնացել են մինչև Զառինբաղի հատված՝ բանակցելու ռուս խաղաղապահների հետ։ Նա նշեց՝ պետք է պահանջել ռուս խաղաղապահների հրամանատարությունից «մաքրել» ճանապարհը ադրբեջանցիներից։ Տիգրան Պետրոսյանը նաև հայտնեց, որ երեկ նրանց փորձել են համոզել անցնել ճանապարհը, սակայն իրենք հրաժարվել են՝ նշելով, որ քանի դեռ ճանապարհը լիովին մաքուր չի եղել, այն անվտանգ չի լինելու։  Տիգրան Պետրոսյանը մասնակիցներին առաջարկեց քայլերթ իրականացնելդեպի Եղբայրական գերեզմանոց՝ խոնարհվելու զոհված տղաների առջև, ինչից հետո կրկին կշարժվեն դեպի ռուս խաղաղապահների անցակետ՝ «ավելի հուժկու կերպով պահանջելու կատարել ստանձնած պարտավորությունները»։  Հիշեցնենք, որ երեկ  ևս մի խումբ արցախցիներ Ստեփանակերտից շարժվել էին դեպի Շուշի՝ հանդիպելու Լաչինի միջանցքը փակած «բնապահպանների» հետ հանդիպելու, սակայն խաղաղապահները նրանց թույլ չէին տվել առաջ գնալ: Լուսանկարը՝ Սիվիլնեթի
15:26 - 24 դեկտեմբերի, 2022
Արցախում մի խումբ քաղաքացիներ գնում են բանակցելու Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների հետ․ տեղի ոստիկանները խոչընդոտեցին

Արցախում մի խումբ քաղաքացիներ գնում են բանակցելու Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների հետ․ տեղի ոստիկանները խոչընդոտեցին

Արցախի մի խումբ քաղաքացիներ նախօրոք հայտարարել էին, որ գնալու են բանակցելու ադրբեջանցի «բնապահպանների» հետ։ Հիմա քաղաքացիների խումբը շարժվում է դեպի ռուս խաղաղապաների դիտակետ՝ պահանջելու կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության պարտականությունները։ Քաղաքացիների ճանապարհին ոստիկանական ուժեր կային տեղակայված, քաղաքացիներից մեկը հորդորեց ոստիկաններին՝ թողնեն շարունակել ճանապարհը։ Խաղաղապահների դիտակետ հասնելով՝ քաղաքացիները պետք է հայտնեն իրենց՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մտադրությունը։ Ոստիկաններից մեկն ասաց, որ իրենք էլ են համաձայն  քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների հետ, բայց այստեղից այն կողմ իրենք չեն կարողանալու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Ոստիկանները հորդորեցին՝ անվտանգությունից ելնելով չգնալ այնտեղ. «Չենք ուզում այնպես ստացվի, թե այս հարցի լուծման համար մենք ենք ձեր ճանապարհը փակում»։ Քաղաքացիները պնդեցին, սակայն, որ թույլ տան գոնե 4-5 հոգով մոտենալ ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետին՝ նույնիսկ ոստիկանների ուղեկցությամբ։ Քաղաքացիները հորդորեցին, որ ոստիկանները այս հարցով խորդրդակցեն վերադասների հետ, որին ի պատասխան ոստիակնները 10 րոպե ժամանակ խնդրեցին։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
17:50 - 23 դեկտեմբերի, 2022
Ռուսական խաղաղապահ զորախմբից հայտնում են բանակցությունների շարունակվելու մասին
 |armenpress.am|

Ռուսական խաղաղապահ զորախմբից հայտնում են բանակցությունների շարունակվելու մասին |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չի արձանագրել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
21:03 - 22 դեկտեմբերի, 2022
Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը. Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը. Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Կարող եմ ասել հակառակը․ ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է իր առաքելությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ արած հայտարարությանը։  «Աշխատանքներ տարվում են, և եթե հայտնի չէ, ես կարող եմ կրկնել, որ եղել են իրավիճակներ, երբ կողմերը միմյանց մեղադրել են և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ կայունացնելու իրավիճակը և դա նրանց հաջողվել է։ Ուստի նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ ընդունելի չէ։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում դարձյալ ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը․ «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
15:08 - 22 դեկտեմբերի, 2022