Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին». Չավուշօղլու |tert.am|

«Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարայի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելուց հետո Թուրքիան կտեղեկացնի Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Թուրքիան զարմացած է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքից: «Թուրքիան կտեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին Սուրբ Սոֆիայի վերաբերյալ հետագա քայլերի մասին: Մենք պետք է պաշտպանենք մեր նախնիների ժառանգությունը, և տաճարի կարգավիճակը դրա հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Պատասխանելով Հունաստանի, Հռոմի պապի և այլոց արտահայտած քննադատության և անհանգստության մասին հարցին՝ Չավուշօղլուն ասել է. «Մենք հարգում ենք ցանկացածի կարծիքը, եթե անգամ այդ կարծիքի հետ համաձայն չենք, բայց չենք կարող ընդունել Թուրքիայի ինքնիշխանության դեմ արվող մեկնաբանությունները»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
16:46 - 13 հուլիսի, 2020
Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ

Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ

Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը: Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:
16:28 - 13 հուլիսի, 2020
«Թուրքիայի ներքին գործն է, որին ոչ մեկ չպետք է միջամտի». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխմանը |tert.am|

«Թուրքիայի ներքին գործն է, որին ոչ մեկ չպետք է միջամտի». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխմանը |tert.am|

tert.am: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը երկրի ներքին գործն է, որին որևէ մեկը չպետք է միջամտի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:«Այս հարցը հանրային մեծ արձագանք է ստացել ոչ միայն մեր երկրում, այլև դրա սահմաններից դուրս: Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ խոսքը Թուրքիայի ներքին գործերի մասին է, որին, բնականաբար, ո՛չ մենք, ո՛չ որևէ այլ կողմ չպետք է միջամտի: Միևնույն ժամանակ ուշադրություն ենք դարձնում այս օբյեկտի նշանակությանը համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության տեսանկյունից»,-փոխարտգործնախարարի մեկնաբանությունը մեջբերում է vz.ru–ն:Աղբյուրը հավելում է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը խոր մտահոգություն էր հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխման առնչությամբ՝ թուրքական իշխանություններին խելամտության կոչ անելով:Մինչդեռ Հունաստանի մշակույթի և սպորտի հարցերով նախարար Լինա Մենդոնին այս որոշումը «համայն քաղաքակիրթ աշխարհին նետված բաց մարտահրավեր» է որակել:ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի որոշումը քրիստոնյաների համար վիրավորանք են անվանել:Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ չափազանց վշատացած է այս որոշմամբ:Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) նախորդ շաբաթ չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։ Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
12:44 - 13 հուլիսի, 2020
Ադրբեջանի գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ․ Ստեփանակերտ |news.am|

Ադրբեջանի գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ․ Ստեփանակերտ |news.am|

news.am: Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ: Մեկնաբանելով իրավիճակը Տավուշի ուղղությամբ՝ այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Առաջին հայացքից, այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, կարելի է ինչ-որ ֆորս մաժոր եւ անտրամաբանական համարել: Բայց եթե դա համակողմանի դիտարկենք, կարելի է տեսնել, որ չնայած առողջ տրամաբանության բացակայությանը, կան որոշակի նպատակներ եւ բանաձեւեր, որոնց համաձայն Ադրբեջանը գործում է»,- ասաց Բաբայանը: Ըստ նրա՝ նախ թշնամին երբեք չի թուլանում, չի քնում: «Նա անընդհատ ուսումնասիրում է մեր թույլ կողմերը: Գործում է տարբեր հատվածներում: Ուստի պետք է միշտ զգոն լինել: Երկրորդը՝ թշնամին Հայաստանի եւ Արցախի սահմանը տարբեր ուղղություններ չի համարում: Սա միեւնույն սահմանն է, ռազմաճակատի միեւնույն գիծը, որը նա ցանկանում է ճեղքել: Ցանկացած թուլացում ձեռնտու կլինի Ադրբեջանին։ Ինչո՞ւ հենց այս օրերին: Եկեք նայենք աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցողին: Ստամբուլում որոշեցին Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածել: Այսքան տասնամյակներ այն թանգարան էր: Աթաթուրքը, կայացնելով այդ որոշումը, ցանկանում էր պատմական փոխզիջում հաստատել: Այժմ մենք հակառակն ենք տեսնում: Սա ահաբեկչական գործողություն է քաղաքակիրթ համայնքի դեմ, ընդ որում՝ ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական: Եվ ահա այստեղ բացահայտվում են Բաքվի նպատակները. ադրբեջանցի «եղբայրներն» այսպիսով խրախուսում են Էրդողանին։ Սրանք մի շղթայի օղակներն են՝ ահաբեկչություն քաղաքակիրթ համայնքի դեմ: Ադրբեջանը միշտ կփորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել իր ավագ եղբորը համահունչ: Երբ մեծ եղբայրը ինչ-որ կեղտոտ արարք է անում, կրտսերը ձգտում է հնարավորինս հետ չմնալ»,- նշել է Արցախի նախագահի խորհրդականը: Պատասխանելով հարցին, թե ինչու՞ է միջադեպը տեղի ունեցել Հայաստանի հետ սահմանին, որտեղ Ադրբեջանը ստիպված կլինի գործ ունենալ ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի հետ, Դավիթ Բաբայանը հիշեցրեց, թե ինչպես ուղղափառ աշխարհն արձագանքեց Թուրքիայի գործողություններին: «Սա Ադրբեջանի յուրատեսակ պատասխանն էր տարբեր երկրներին՝ եւ ԵԱՀԿ-ին, եւ Ռուսաստանին, եւ Արեւմուտքին եւ քաղաքակիրթ աշխարհին: Ի՞նչ է, այլ խնդիրներ հիմա չկա՞ն: Սուրբ ​​Սոֆիան պարտադիր պետք է մզկի՞թ դառնա: Եթե մզկիթ չդառնա, կորոնավիրուսը կտարածվի ամբողջ աշխարհու՞մ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
12:32 - 13 հուլիսի, 2020
Թուրքիան հայտարարություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների վերաբերյալ |ermenihaber.am|

Թուրքիան հայտարարություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների վերաբերյալ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։  Հայտարարությամբ հանդես եկած Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատության թիրախ է դարձրել ՀՀ զինված ուժերի գործողությունները՝ որակելով դրանք «ագրեսիվ ազգայնամոլական գաղափարների նոր դրսևորումներ»։ Պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնել «բարեկամ և եղբայր» Ադրբեջանի ժողովրդինու կառավարությանն ադրբեջանական բանակի կորուստների կապակցությամբ և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։  Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Հայաստանն իբր ցանկանում է  միջազգային հանրության ուշադրությունը շեղել «Ադրբեջանի տարածք ԼՂ-ի և շրջակա տարածքների ապօրինի բռնազավթումից» և հակամարտությանն ավելացնելով նոր չափորոշիչներ արգելափակել հիմնախնդրի քաղաքական լուծումը։ «Հայկական կողմը պետք է հրաժարվի նմանատիպ վտանգավոր մարտավարությունից, պետք է ընտրի ողջախոհությունը և իրավական ճանապարհը։ Սեփական կարողությունները գերազանցող նպատակների համար արկածախնդրության դիմելը ցույց է տալիս, որ Հայաստանը հանդիսանում է ամենամեծ խոչընդոտը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։  Թուրքիան շարունակելու է իր բոլոր հնարավորություններով լինել Ադրբեջանի կողքին տարածքային ամբողջականությունը պահպանելու նրա պայքարում»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
10:32 - 13 հուլիսի, 2020
Գերմանիայում կոչ են արել մերժել Թուրքիային ԵՄ կազմում ընդգրկելու հարցում Սուրբ Սոֆիայի տաճարի նոր կարգավիճակի պատճառով |news.am|

Գերմանիայում կոչ են արել մերժել Թուրքիային ԵՄ կազմում ընդգրկելու հարցում Սուրբ Սոֆիայի տաճարի նոր կարգավիճակի պատճառով |news.am|

news.am: Գերմանիայի բունդեսթագի պատգամավոր Ֆլորան Խանը կոչ է արել դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները ԵՄ կազմում ընդգրկվելու մասին, հաղորդում է Bild պարբերականը։ Գերմանացի քաղաքական գործչի խոսքերը հնչել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որոշման ֆոնին՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։ Պարբերականի հաղորդմամբ՝ քաղաքական գործիչը պահանջել է Թուրքիայի գործողությունների վերաբերյալ քաղաքական պատասխան։ Խանը համարում է, որ տեղի ունեցողը «համընդհանուր եվրոպական մշակույթի նկատմամբ սադրանք է», ինչպես նաեւ Եվրոպայից «Թուրքիայի շարունակական տարանջատում»։ «Մենք պետք է անենք եզրակացություններ դրանից, ինչպես նաեւ քաջություն գտնենք ավարտելու ԵՄ կամզում Թուրքիայի ընդգրկվելու մասին բանակցությունները»,-հայտարարել է նա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի նախագահը հրաժարվել է հաշվի նստել ուրիշ երկրների կարծիքի հետ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցում։ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան ընդունել է տաճարի կարգավիճակի մասին որոշումը՝ հիմնվելով ժողովրդի ցանկության եւ կամքի վրա, հաղորդում է Լենտա․Ռու-ն։  Թուրքիայի պետխորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934 թվականի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ստորագրել է հրաման տաճարը մզկիթ վերածելու եւ այդտեղ մահմեդական աղոթքներ անցկացնելու մասին։ Այա Սոֆիան կառուցվել է VI դարում բյուզանդական կայսր Հուստինիանոսի կողմից եւ ավելի քան հազար տարի համարվել է խոշորագույն քրիստոնեական տաճար։ Թուրքերի կողմից Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո 1453 թվականին տաճարը վերածվել է մզկիթի, սակայն 1935 թվականին Մուստաֆա Աթաթուրքը շնորհել է սրբատեղիին թանգարանի կարգավիճակ։
10:24 - 13 հուլիսի, 2020
Հռոմի պապը ցավով է ընդունել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու լուրը |azatutyun.am|

Հռոմի պապը ցավով է ընդունել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու լուրը |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ափսոսանք է հայտնել Թուրքիայի իշխանության՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման կապակցությամբ: Այսօր Վատիկանում կիրակնօրյա պատարագից հետո, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, կաթոլիկ եկեղեցու հովվապետն ասել է, որ անձնական ցավ է ապրել՝ տեղեկանալով Անկարայի որոշման մասին: Թուրքիայի դատարանն օրերս է ընդունել Այա Սոֆիայի թանգարանին մզկիթի կարգավիճակ տալու վճիռը: «Մտքերով Ստամբուլում եմ, մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին և մեծ ցավ եմ զգում»,- ասել է Ֆրանսիսկոս պապը: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել վերանայել որոշումը: Ուղղափառ աշխարհի առաջնորդ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղոմեոսը նույնպես իր հիասթափությունն է հայտնել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշման կապակցությամբ: Անկարայի որոշումը քննադատել են նաև մեծ թվով երկրների պետական պաշտոնյաներ:
18:19 - 12 հուլիսի, 2020
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման
 |factor.am|

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման |factor.am|

factor.am: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որն իր մեջ ներառում է աշխարհի շուրջ 350 եկեղեցիներ, կոչ է անում Թուրքիայի նախագահին չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը. գրում է VOA-ն: Սուրբ Սոֆիան թանգարանի էր վերածվել Քեմալ Աթաթուրքի հրամանով, և այդ օրից ի վեր կրոնական արարողություններն այստեղ եղել են արգելված, չնայած այն հանգամանքին, որ մոլի մահմեդականները միշտ են պայքարել այն մզկիթի վերածելու համար: Ժնևում գործող Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հիշեցնում է, որ ներկայացնում է ավելի քան 500 միլիոն քրիստոնյաների, և այժմ «վշտացած է ու հուսախաբված»: «Այա Սոֆիան նորից մզկիթի վերածելու ձեր որոշմամբ Թուրքիայի հյուրընկալությունը վերածում եք անհանդուրժողականության»,- ասված է նամակի մեջ: Խորհրդի նախագահի պաշտոնակատարի ստորագրությամբ նամակում նաև ասված է. «Այդ որոշումը անշրջելի կերպով կստեղծի անորոշություններ, կասկած ու անվստահություն, և կվնասի տարբեր հավատքի տեր անձանց համախմբելու ու երկխոսության սեղանի շուրջ բերելու մեր ջանքերը»:
14:25 - 12 հուլիսի, 2020
Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ մեկնաբանություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը:  Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն: Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։ Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթիև նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող  պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը»։
21:03 - 11 հուլիսի, 2020
Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ ԱՀ նախագահ

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունների որոշմանը։Նա նշել է, որ սրանով նրանք վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները:Հիշեցնենք, որ Թուքիայի բարձրագույն դատարանը թույլ կտա Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը, որն այժմ գործում է որպես թանգարան, վերածել մզկիթի: Պետական խորհուրդը որոշման հիմքում դրեց կրոնական խմբի ներկայացրած խնդրանքը, որպեսզի չեղյալ հայտարարվի1934 թվականի որոշումը, որով 6-րդ դարի շինությունը վերածվել էր թանգարանի:
11:29 - 11 հուլիսի, 2020
Էրդողանի խորհրդականը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ անցկացնել |ermenihaber.am|

Էրդողանի խորհրդականը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ անցկացնել |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, իրեն հայկական հարցի մասնագետ հռչակած Սեյիթ Սերթչելիքը շարունակում է Թուրքիայի տարբեր նահանգներում ժխտողական թեզերը ներկայացնող կոնֆերանսներ ու դասախոսություններ կազմակերպել։ Այս անգամ պրոֆեսոր Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող հերթական կոնֆերանսը կազմակերպել է Անկարայից ոչ հեռու գտնվող Քըրըքքալե նահանգի Յահշիհան շրջանում։  Ինչպես նախորդած կոնֆերանսներում, այս անգամ ևս Սերթչելիքը հայերին մեղադրել է 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների ու մասնավորապես ռուսների հետ համագործակցության մեջ՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Սերթչելիքն այս անգամ հայերին բաց տեքստով մեղադրել է Օսմանյան կայսրությանը դավաճանելու մեջ, ինչ նախորդ կոնֆերանսներին հաճախ անուղղակի էր անում։  Թուրքիայի նախագահի խորհրդականի ժխտողական թեզերը լսելու ու ամենայն հավանականությամբ դրանց հետագա տարածման համար կոնֆերանսին մասնակցել են Յահշիհանի գավառապետ Ֆաթիհ Յըլմազը, քաղաքապետ Օսման Թուրքյըլմազը, Քըրըքքալե նահանգի ոստիկանապետ Գյունթեր Շենսեսը, ոստիկանական ակադեմիայի տնօրեն Մուսթաֆա Յողուրթչուն, Յահշիհանի շրջանային ոստիկանության պետ Էրդալ Աքքուշը, «Ազգայնական շարժում» կուսակցության Քըրըքքալերի նահանգային կառույցի ղեկավար Էրդալ Բալօղլուն և այլոք։ Ավելացնենք, որ Էրդողանի գլխավոր խորհրդական, նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը 2020-ին արդեն մի քանի անգամ Թուրքիայի տարբեր նահանգներում նմանատիպ կոնֆերանսներ կամ դասախոսություններ է կազմակերպել։
13:56 - 10 հուլիսի, 2020
Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ
 |armecofront.net|

Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ |armecofront.net|

armecofront.net: «Հայկական բնապահպանական ճակատ»-ը հոդված է հրապարակել, ըստ որի՝ Լիդիանի նկատմամբ բաժնետիրական պահանջներ են ներկայացրել ոչ միայն Լիդիանի խոշոր պարտատերերը, այլև փոքր մասնաբաժին ունեցող բաժնետերեր, որոնց ծագման երկիրը Թուրքիան է։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Լիդիան Ինթերնեշընըլի սնանկության հարցով Կանադայում ընթացող վարույթի շրջանակներում հրապարակված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Լիդիանի նկատմամբ գույքային (բաժնետիրական) պահանջներ են ներկայացրել ոչ միայն Լիդիանի խոշոր պարտատերերը, այլև փոքր մասնաբաժին ունեցող բաժնետերեր, որոնց ծագման երկիրը Թուրքիան է։ Դատարանի «Service List» կոչվող ցանկում ի մի են բերված բոլոր այն սուբյեկտները, որոնց Լիդիանը պարտք է և վերակազմակերպվելու արդյունքում պետք է ինչ-որ կերպ հատուցի (գույք, արժետոմսեր, բաժնեմաս կամ գումար)։ Այսպես, Լիդիանից պարտք ու պահանջ ունեն՝ Caterpillar Financial Services (UK) Limited-ը, Շվեդադիայի SEK արտահանումների խթանման հիմնադրամը և դրան սպասարկող հոլանդական ING բանկը, Orion Capital Management, Resource Capital Fund VI LP,  Osisko Bermuda Limited ներդրումային հիմնադրամները, Maverix Metals Inc. ընկերությունը, Ամերիա բանկը և շուրջ քառասուն անհատներ, որոնց անուններն ու կոնտակտային տվյալները հուշում են, որ նրանք Թուրքիայից են։ Ի դեպ, սա հերթական անգամ ցույց է տալիս, որ բորսաներում ցուցակված լինելը դեռ չի նշանակում, որ բոլոր բաժնետերերը տեսանելի են ու հնարավոր է նրանց անձերը հաստատել, ինչը մեկ անգամ ևս վկայում է իրական սեփականատերերի մասին Հայաստանի նոր օրենսդրության թերի լինելու մասին։ Ինչ վերաբերում է Լիդիանի բաժնետերերին ու պարտատերերին, առավել շահեկան դիրքում են խոշոր պարտատերերը և ապահովագրված վարկեր տրամադրած ֆինանսական հաստատությունները՝ մասնավորապես շվեդական հիմնադրամը, որի տված 50 միլիոն դոլարին համարժեք վարկը ապահովագրված է մեկ այլ շվեդական հիմնադրամի՝ EKN-ի կողմից։ Սնանկության պատճառով վերակազմավորման արդյունքում Լիդիան Ինթերնեշընըլը ձուլվում է իր նորաստեղծ երկու ընկերություններին՝ Lydian Canada Ventures Corporation-ին և Lydian U.K. Corporation-ին, որոնք էլ անցնում են պարտատեր ներդրումային ֆոնդերի կառավարմանը։ Այսուհետ, Լիդիանը պատկանելու է Orion Capital Management, Resource Capital Fund VI LP,  Osisko Bermuda Limited ներդրումային հիմնադրամներին։ Լիդիան Արմենիան ձուլվող Լիդիան Ինթերնեշընըլի դուստր ձեռնարկությունն է, այս առումով փոփոխություններն էական չեն։ Այս իրավիճակը նման է Թեղուտի դեպքերին, երբ դանիական ֆոնդերը պատժեցին Վալեքսին ու դուրս բերեցին իրենց կապիտալը, վերջինս սնանկացավ և իր ողջ գույքը՝ ներառյալ Ալավերդու պղնձաձուլարանը, Թեղուտի հաստացուցիչ ֆաբրիկան, մեքենա-սարքավորումներն ու շարժակազմը, ինչպես նաև արդյունահանման լիցենզիաները անցան պատրատեր՝ ՎՏԲ բանկին։ Թե ինչ եղավ հետո՝ հայտնի է․ ՎՏԲ-ն վերագործարկեց հանքը՝ առանց ժամկետանց ՇՄԱԳ թույլտվության երկարաձգման, պոչամբարի և բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու։ Վերադառնանք թուրքական կապիտալին Փաստորեն, Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք բացել են ֆեյսբուքյան խումբ, որպեսզի համատեղ ուժերով պայքարեն իրենց կորցրած արժետոմսերը հետ բերելու կամ հատուցում ստանալու համար։ Սա Լիդիանին բնորոշ սպեկուլյացիայի դեմ պայքարելու երևույթ կհամարեինք ու կարիք չէինք ունենա անդրադառնալու, եթե Լիդիանում թուրքական կապիտալ ներդրած մարդիկ մեզ՝ բնապահպաններիս չգրեին` վիրավորելով, հոգեբանորեն ճնշում գործադրելով ու մեր մասին հերյուրանքներ տարածելով․ այն նույն հերյուրանքները, ինչ Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյք էջերն, օգտատերերն ու ԶԼՄ-ներն են տարածում։ Կա նաև հարցի ավելի լայն քաղաքական ու մշակութային համատեքստը։ Մինչ օրս Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերն իրենց ֆեյսբուքյան էջերով, վճարովի հոդվածներով, մեծ տիրաժավորմամբ էթնիկ ատելության հիմքով մեզ՝ բնապահպաններիս նույնացրել են էթնիկ ատելության թիրախների հետ։ Լինելով գլոբալ կապիտալի ներկայացուցիչ՝ նրանք չեն վարանել շահագործել լոկալ ազգայնական սենտիմենտները, Հայաստան-Ադրբեջան պատերազմը, և բազմիցս բնապահպաններին ու Ամուլսարի պահպանության համար պայքարողներին նույնացրել են Ադրբեջանին կամ դրա նախագահ Ալիևին սպասարկողների հետ (ավելի մանրամասն այս մասին՝ տես «Ամուլսարի հանքի (չ)շահագործումը և հեղափոխությունը» զեկույց, էջ 17)։ Ավելին, Ամուլսարի համար պայքարի դեռ ամենասկզբում, 2012թ․ հունիսին, «գնացեք Թուրքիա» պաստառներ էին դեմ տալիս Ամուլսարում հանք բացելու վտանգների մասին խոսողների առջև։ Ստորև Լիդիանի պաշտոնական էջի ու իրեն սպասարկող ֆեյք էջերի ու օգտատերերի վերջին ժամանակների գրառումներից արտապատկերներն են։ Ստացվում է՝ մի կողմից Լիդիանն իրեն թույլ է տալիս Հայաստանում ապրողներին էթնիկ ատելության հիմքով տրամադրել մեր դեմ, ինչը բռնության անուղղակի հրահրում է, բայց մյուս կողմից հանգիստ ընդունում է թուրքական կապիտալը, գալիս Հայաստանի կառավարությանը ներկայանում իբրև խոշոր ներդրող, որի գործունեության արդյունքում, բնականաբար, թուրքական, անգլիական, կանադական, հայկական և գլոբալացված աշխարհի ցանկացած այլ կապիտալ պիտի հազարապատկվեր, իսկ մեր երկիրն ու սերունդների ապրելավայրը ավերվեր։ Լիդիանի թուրք բաժնետերերն, անշուշտ, նախանձելի վիճակում չեն. նրանք իրենց խաբված են համարում, ինչպես Լիդիանի բոլոր ոչ խոշոր բաժնետերերը։ Այնուամենայնիվ, ստացվում է, որ եթե ներկայիս կառավարությունը շարունակի «խոշոր ներդրողների» շահին չվնասելու նախորդների քաղաքականությունը, առավել ևս, եթե հանկարծ միջամտի ու փորձի բռնի ուժով բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, ապա այն ուղղակիորեն կնպաստի արժեզրկված բաժնեմասեր ունեցող բոլոր տերերի, ներառյալ՝ Թուրքիայի քաղաքացիների կապիտալի վերականգնմանը։
13:51 - 10 հուլիսի, 2020