ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

ԵԱՀԿ-ն կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը

 |factor.am|

ԵԱՀԿ-ն կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը |factor.am|

factor.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ 57 պետություններից 38-ն աջակցել է փորձագետների հատուկ խմբի ստեղծմանը, որը կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Որոշումն ընդունվել է «Ռուսաստանում մարդու իրավունքների տագնապալի իրավիճակի կապակցությամբ, որը նշանավորվել է վերջին տարիներին բազմաթիվ սահմանափակող և ռեպրեսիվ միջոցների ներդրմամբ», – նշում է գերատեսչությունը։ Խախտումների հնարավոր դեպքերը հետաքննելու համար ԵԱՀԿ-ն կկիրառի, այսպես կոչված, «Մոսկվայի մեխանիզմը». այս մեթոդի համաձայն՝ կազմակերպությունը կընտրի 45 անկախ փորձագետներից բաղկացած խումբ, որը «կգնահատի Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների կատարման վիճակը և կբացահայտի Ռուսաստանի կառավարության կողմից իրականացված գործողությունները, որոնք հանգեցրել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ներկայիս իրավիճակին»: Միևնույն ժամանակ, խմբում չպետք է ընդգրկվեն փորձագետներ ինչպես այն երկրից, որի նկատմամբ իրականացվում է վարույթը, այնպես էլ այն երկրներից, որոնք նախաձեռնել են գործընթացը։ 
13:48 - 29 հուլիսի, 2022
Լավրովը ուշադրություն կդարձնի Բլինքենի՝ հեռախոսազրույցի խնդրանքին, «երբ ժամանակը թույլ կտա»․ Զախարովա |azatutyun.am|

Լավրովը ուշադրություն կդարձնի Բլինքենի՝ հեռախոսազրույցի խնդրանքին, «երբ ժամանակը թույլ կտա»․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն կհատկացնի հեռախոսազրույցի մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խնդրանքին, երբ նրա ժամանակը թույլ կտա, երեկ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն կհատկացնի այդ խնդրանքին, երբ ժամանակը թույլ կտա: Այժմ նա ունի միջազգային շփումների զբաղված գրաֆիկ», - ասել է Զախարովան «Ինտերֆաքս»-ին տված մեկնաբանությունում: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեկ ավելի վաղ ասել էր, որ ամերիկյան կողմն աշխատում է Բլինքենի և Լավրովի միջև հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ: «Ես նոր տվյալներ չունեմ, թե երբ նրանք կկարողանան խոսել, բայց մենք շարունակում ենք դա քննարկել համապատասխան խողովակներով», - նշել է նա։ Միաժամանակ, Փրայսն ընդգծել է, որ Բլինքենը մտադիր է շոշափել միայն մի շարք թեմաներ, և զրույցը բանակցություն չի լինելու Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ և չի կարող համարվել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխգործակցության նորմալացում։ Բլինքենը նախօրեին ասել էր, որ մտադիր է մոտ օրերս զրույց ունենալ Լավրովի հետ։ Նա ակնկալում է, մասնավորապես, քննարկել Ռուսաստանում պահվող ամերիկացիներ Բրիթնի Գրեյների և Փոլ Ուիլանի ճակատագիրը։
11:52 - 29 հուլիսի, 2022
Ես կհուշեմ Սպիտակ տան մամուլի խոսնակին ու ամերիկացի լրագրողներին, թե ինչ է իրականում տեղի ունենում․ Զախարովան՝ ԱՄՆ հերքումների մասին
 |tert.am|

Ես կհուշեմ Սպիտակ տան մամուլի խոսնակին ու ամերիկացի լրագրողներին, թե ինչ է իրականում տեղի ունենում․ Զախարովան՝ ԱՄՆ հերքումների մասին |tert.am|

tert.am: Ամերիկյան իշխանությունները շարունակում են ժխտել, որ երկրում անկում է, և հրաժարվում են այդ տերմինից։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սպիտակ տանը հերքում են ԱՄՆ-ում տնտեսական անկման փաստը։ Համառորեն իրենցն են պնդում, վիճում են իրենց իսկ լրագրողների հետ, գլուխներն են թափահարում, զայրանում են ու հրաժարվում են պատասխանել հստակեցնող հարցերին այն մասին, թե ինչ է «անկումը»։ Դե հիմա ես կհուշեմ Սպիտակ տան մամուլի քարտուղարին ու ամերիկացի լրագրողներին՝ ինչ է իրականում տեղի ունենում», - նշել է Զախարովան՝ շեշտելով, որ ժամանակին ԱՄՆ-ում տնտեսական դեպրեսիաներն ավարտվեցին այն ժամանակ, երբ երկրում պարզապես դադարեցին կիրառել այդ տերմինը։ «Ինչպես և «խուճապ» բառը տնտեսական ճգնաժամի համատեքստում։ Չկա բառ, չկա խնդիր»,- մեկնաբանել է նա՝ ընդգծելով, որ նույն կերպ են որոշել վարվել նաև այս դեպքում՝ չեղարկելով «անկում» բառը։
11:33 - 29 հուլիսի, 2022
Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները դատապարտելուց

 |armenpress.am|

Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները դատապարտելուց |armenpress.am|

armenpress.am: Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են միանալ Ուկրաինայում տեղի ունեցաղ գործողությունների դատապարտման՝ ամերիկյան երկրների դիրքորոշմանը, հետևում է հռչակարգից, որը հուլիսի 28-ին ընդունվել է Բրազիլիա քաղաքում Ամերիկայի Պաշտպանության նախարարների 15-րդ խորհրդաժողովի (CDMA) արդյունքներով: «Արգենտինան և Բրազիլիան այն սկզբունքներին համապատասխան, որոնցով կարգավորվում է նրանց միջազգային քաղաքականությունը, ճանաչում են ՄԱԿ-ի դերն այն բանում, ինչ վերաբերում է միջազգային խաղաղությանը և անվանգությանը հասնելուն, և այդ կազմակերպությունը համարում են հարթակ, որն ունի համապատասխան լիազորություններ Ուկրաինայում տեղի իրադրությունը լուծելու համար»,- բացատրվում է փաստաթղթում երկու երկրների դիրքորոշումը: Մեքսիկան, իր հերթին, կարծում է, որ Ուկրաինայի իրադրությունը չի գտնվում CDMA-ի իրավասության մեջ և միանում է Արգենտինայի և Բրազիլիայի կարծիքին ՄԱԿ-ի դերի վերաբերյալ: Միևնույն ժամանակ Հայիթին, Գվատեմալան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, ԱՄՆը և էկվադորը «կրկին վճռականորեն դատապարտել են» գործողություններն Ուկրաինայում, հետևում է փաստաթղթի տեքստից: Ամերիկայի Պաշտպանության նախարարների խորհրդաժողովը տեղի է ունենում յուաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Ռազմական գերատեսչությունների ղեկավարների առաջին նման հանդիպումը տեղի է ունեցել 1995 թվականին ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, CDMA-ի աշխատանքին մասնակցում են 34 երկրների ներկայացուցիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:00 - 29 հուլիսի, 2022
ԱՄՆ-ն լրացուցիչ 74 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային |factor.am|

ԱՄՆ-ն լրացուցիչ 74 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային |factor.am|

factor.am: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ուկրաինացիներին հավելյալ 74 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օկսանա Մարկարովան։  Նրա խոսքով՝  լրացուցիչ ֆինանսավորումը կուղղվի տուժած քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարագաներով, ժամանակավոր բնակության վայրերով և ֆինանսական միջոցներով ապահովելու, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ USAID-ի կայքը հայտնում է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում գործակալության միջոցով տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված ընդհանուր գումարը՝ ավելի քան 1,5 միլիարդ դոլար:  
13:18 - 28 հուլիսի, 2022
Ռուսաստանը «Մայր Հայաստան» թանգարանին է փոխանցել ծովակալ Իսակովի անձնական իրերը

Ռուսաստանը «Մայր Հայաստան» թանգարանին է փոխանցել ծովակալ Իսակովի անձնական իրերը

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շքադահլիճում հուլիսի 27-ին կայացել է Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից Խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ,  ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈւ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ.Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան ներկայացուցիչներ, դիվանագետներ,  դեսպանատան աշխատակիցներ։ Ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Դմիտրի Խմելյովին՝ շեշտելով Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների ականավոր դեմքերի ու հերոսների հիշատակի պահպանության կարեւորությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել է ծովակալ Իսակովի՝ ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիների, այնպես էլ հետպատերազմյան շրջանի գործունեությանը։  Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, Դմիտրի Խմելյովը, խորհրդային եւ ռուսաստանյան ռազմական գործիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ Աշոտ Սարկիսովը եւ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, առաջին  կարգի կապիտան Վալերի Լապինը։  Փոխանցված իրերի թվում են լուսանկարներ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի եւ ուրիշների  շնորհավորական հեռագրերը։ Վերջին շրջանում այդ իրերը պահվում էին Սամարայի կայազորի թանգարանում։             
12:07 - 28 հուլիսի, 2022
Չավուշօղլուն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է «Սիրիայի հարցով իրենց խոստումները չկատարելու» համար

 |factor.am|

Չավուշօղլուն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է «Սիրիայի հարցով իրենց խոստումները չկատարելու» համար |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել իրենց խոստումները Սիրիայի մասով, գրում են թուրքական լրատվամիջոցները։ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց խոստումները չկատարեցին։ 2019թ-ին ԱՄՆ-ի հետ բանակցություններ ենք վարել ու հայտարարություն արել։ Ռուսաստանի հետ Սոչիում պայմանավորվածություն ձեռք բերել։ Երկուսն էլ ահաբեկիչներին պետք է մաքրեին տարածքից։  Քանի որ չեն հեռացրել, ԱՄՆ-ն շարունակում է  զենքով աջակցել նրանց։  Դուք ցանկանում ենք բաժանե՞լ Սիրիան, թե մեր դեմ եք։ ԱՄՆ-ն պետք է բացատրություն տա»,- ասել է Չավուշօղլուն թուրքական tv100-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ երկու երկրները «անկեղծ չեն ահաբեկչության դեմ պայքարում և օգտագործում են PKK-ն և YPG-ն»: «Ինչ էլ ուրիշներն ասեն, մեր պարտքն է վերացնել մեր երկրին սպառնացող վտանգը։ Սա նաև քաղաքական նշանակություն ունի, քանի այս գործողությունը կարևոր է Սիրիայի տարածքային ամբողջականության համար»,-ասել է Չավուշօղլուն։ Նշենք, որ Թուրքիան ցանկանում է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում։ 
15:52 - 27 հուլիսի, 2022
ԵՄ երկրները նվազեցնում են գազի սպառումը
 |azatutyun.am|

ԵՄ երկրները նվազեցնում են գազի սպառումը |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ երկրները պայմանավորվել են նվազեցնել գազի սպառումը, քանի որ անհանգստացած են Ռուսաստանից մատակարարումների կրճատմամբ: Էներգետիկայի նախարարները երեկ հավանություն են տվել ԵՄ երկրների կողմից գազի օգտագործման կամավոր կրճատման վերաբերյալ փոխզիջումային համաձայնագրին։ Խոսքը օգոստոսից մարտ 15 տոկոսով գազից կախվածությունը նվազեցնելու մասին է։ «Եվրամիության էներգամատակարարման անվտանգությունը բարելավելու նպատակով անդամ երկրներն այսօր քաղաքական համաձայնություն ձեռք բերեցին այս ձմռանը բնական գազի պահանջարկը կամավոր նվազեցնել 15 տոկոսով»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ: Կրճատումները կարող են պարտադիր դառնալ, եթե մատակարարման արտակարգ իրավիճակ հայտարարվի, սակայն ԵՄ նախարարները համաձայնել են բացառություններ անել որոշ երկրների և արդյունաբերության ոլորտների համար, այն բանից հետո, երբ մի շարք երկրներ դեմ են արտահայտվել ԵՄ նախնական առաջարկին՝ յուրաքանչյուր երկրի գազի սպառումը պարտադիր 15 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ:
11:31 - 27 հուլիսի, 2022
ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի խնայողության արտակարգ միջոցառումների ծրագրի շուրջ

 |factor.am|

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի խնայողության արտակարգ միջոցառումների ծրագրի շուրջ |factor.am|

factor.am: Եվրամիության երկրները համաձայնության են եկել գազի սպառման կրճատման արտակարգ ծրագրի շուրջ, որը պետք է հաստատվի երեքշաբթի՝ հուլիսի 26-ին, Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների հատուկ հանդիպման ժամանակ, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նոր պլանի նպատակն է նվազեցնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցումից հետո։ Դիվանագիտական ​​աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովի առաջարկած ծրագիրը նախատեսում է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը 15 տոկոսով կրճատել գազի սպառումը։ Բացի այդ, քննարկվում է գազի մատակարարումների կտրուկ նվազման դեպքում ԵՄ-ում արտակարգ միջոցառումների հնարավորությունը։ Պետք է սահմանվեն գազի սպառման խնայողության պարտադիր թիրախներ։ Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, «Գազպրոմը» հայտարարեց «Պորտովայա» կոմպրեսիոն կայանում Siemens-ի մեկ այլ տուրբինի անջատման մասին, որը պատասխանատու է «Հյուսիսային հոսք» գազատարով գազ մղելու համար՝ դա բացատրելով վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությամբ։
13:11 - 26 հուլիսի, 2022
Մթերային գործարքը չի ազդի հատուկ գործողության շարունակության վրա. Լավրով |1lurer.am|

Մթերային գործարքը չի ազդի հատուկ գործողության շարունակության վրա. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Ռուսական արտադրանքի արտահանման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ փաստաթղթերում չկա որևէ բան, որը Մոսկվային կարգելի շարունակել հատուկ գործողությունը, հարվածներ հասցնել ռազմական օբյեկտներին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նախարարն ընդգծել է, որ հացահատիկի արտահանման համար խոչընդոտներ չկան, հայտնում է РИА Новости-ն։ «Ինչ վերաբերում է ճշգրիտ հարվածներով խոցված թիրախներին, ապա դրանք գտնվում են Օդեսայի նավահանգստի առանձին, այսպես կոչված՝ ռազմական հատվածում: Ռուսական զինուժի թիրախում են եղել Ուկրաինայի ռազմածովային ուժերի ռազմա​​նավը և զինամթերքի պահեստը, որտեղ վերջերս տեղակայել են «Հարփուն» հականավային հրթիռներ»,- պարզաբանել է Լավրովը։ «Այս հրթիռները վտանգ էին ներկայացնում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար, այժմ դրանք մեզ համար վտանգավոր չեն»,- նշել է արտգործնախարարը։ Նա ընդգծել է, որ հացահատիկի տերմինալը գտնվում է Օդեսայի նավահանգստի ռազմական մասից հեռու, ուստի Ստամբուլում ստորագրված պայմանագրերի համաձայն՝ հաճախորդներին հացահատիկի առաքման համար խոչընդոտներ չկան։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ ՌԴ ռազմածովային ուժերը գերճշգրիտ հեռահար հրթիռներով Օդեսայի նավահանգստում ոչնչացրել են ուկրաինական ռազմանավ և ամերիկյան Harpoon հրթիռների պահեստ։
18:56 - 25 հուլիսի, 2022