armenpress.am: Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են միանալ Ուկրաինայում տեղի ունեցաղ գործողությունների դատապարտման՝ ամերիկյան երկրների դիրքորոշմանը, հետևում է հռչակարգից, որը հուլիսի 28-ին ընդունվել է Բրազիլիա քաղաքում Ամերիկայի Պաշտպանության նախարարների 15-րդ խորհրդաժողովի (CDMA) արդյունքներով:
«Արգենտինան և Բրազիլիան այն սկզբունքներին համապատասխան, որոնցով կարգավորվում է նրանց միջազգային քաղաքականությունը, ճանաչում են ՄԱԿ-ի դերն այն բանում, ինչ վերաբերում է միջազգային խաղաղությանը և անվանգությանը հասնելուն, և այդ կազմակերպությունը համարում են հարթակ, որն ունի համապատասխան լիազորություններ Ուկրաինայում տեղի իրադրությունը լուծելու համար»,- բացատրվում է փաստաթղթում երկու երկրների դիրքորոշումը:
Մեքսիկան, իր հերթին, կարծում է, որ Ուկրաինայի իրադրությունը չի գտնվում CDMA-ի իրավասության մեջ և միանում է Արգենտինայի և Բրազիլիայի կարծիքին ՄԱԿ-ի դերի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ Հայիթին, Գվատեմալան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, ԱՄՆը և էկվադորը «կրկին վճռականորեն դատապարտել են» գործողություններն Ուկրաինայում, հետևում է փաստաթղթի տեքստից:
Ամերիկայի Պաշտպանության նախարարների խորհրդաժողովը տեղի է ունենում յուաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Ռազմական գերատեսչությունների ղեկավարների առաջին նման հանդիպումը տեղի է ունեցել 1995 թվականին ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, CDMA-ի աշխատանքին մասնակցում են 34 երկրների ներկայացուցիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)