Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Այն լուրերը, թե Մոսկվայում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարածքներ հանձնելու մասին, կեղծ են, ուղղակի ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին․ Սերժ Սարգսյան

Այն լուրերը, թե Մոսկվայում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարածքներ հանձնելու մասին, կեղծ են, ուղղակի ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին․ Սերժ Սարգսյան

Այն լուրերը, թե Մոսկվայում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարածքների հանձնելու մասին, կեղծ են։ Ես երբևէ որևէ մեկի հետ այնպիսի պայմանավորվածություն չեմ կնքել, որը կարող  է վնասել մեր ժողովրդին, կամ վտանգ լինել  մեր հայրենիքի համար։ Ուղղակի ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին, ովքեր ելնելով քաղաքական նպատակներից կամ հակակրանք ունենալով իմ անձի հանդեպ շահարկում են այդպիսի թեմաներ, բայց կարծում եմ, որ դա մարդկանց նեղ շրջանակի կարծիք է, դրանք լայն տարածում չունեն։ Նման բան չէր կարող լինել։  Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սերժ Սարգսյանը։ Ի պատասխան լրագրողների կողմից ուղղված հարցերին, Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ․ «2016 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել է ՀՀ  Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, մինչ այդ հանդիպումը մենք պայմանավորվել էինք, թե որը պետք է լիներ մեր առավելագույն խնդիրը և մեր նվազագույն խնդիրը։ Կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ առավելագույնը լինելու էր՝ պահանջել Ադրբեջանից վերականգնել դիրքերի նախնական դասավորությունը, որին նրանք չեն համաձայնվել, այն փաստարկով, որ այդքան կորուստներից հետո չեն կարող արդարացնել իրենց կողմից դիրքերի վերադարձը։ Մենք հասել ենք նվազագույնին, ընդունելիին, որ նոր համաձայնագիր չի ստորագրվել և 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ, քանի որ այն ունի մշտական բնույթ։ Մինչև Մոսկվայում հանդիպումը, արդեն հայտարարվել էր հրադադարի ռեժիմ, այն իհարկե, հարյուր տոկոսով չէր պահպանվում, բայց յնուհանդերձ հայտարարվել էր հրադադարի ռեժիմ»։ Գեներալ Խաչատուրովը զանգահարել է Սերժ Սարգսյանին և փոխանցել, որ իրեն զանգահարել է Ռուսաստանի Գլխավոր Շտաբի պետը, ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպել և խոսել հրադադարի մասին։ Խաչատուրով պատասխանել է, որ ինքը պատրաստ է հանդիպել Թբիլիսիում։ Խաչատուրովին պատասխանել են, որ ադրբեջանական կողմը համաձայն  է հանդիպել միայն Մոսկվայում։  «Ակնհայտ է, թե ինչու էին նրանք ցանկանում հանդիպել Մոսկվայում, քանի որ ցանկացած պայմանավորվածություն կարիք ունի միջնորդի երաշխավորության։ Խաչատուրովը մեկնել է Մոսկվա, եկել ենք այսպիսի լուծման։ Ընդհանուր առմամբ ես գոհ եմ Գլխավոր շտաբի և Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից»,- ասաց Սարգսյանը։ Վերջինս շեշտեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել ոչ միայն ապրիլյան դեպքերի ժամանակ զոհված սպաների և զինվորների համար, այլև առաջին պատերազմում բոլոր զոհվածների համար։ «Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր այն զինվորների համար, ովքեր զոհվել են 1988 թվականից մինչև այսօր։ Ես իմ խոնարհումն եմ հատնում նրանց ընտանիքներին»,- ասաց Սարգսյանը ։
14:52 - 19 օգոստոսի, 2020
Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ գործողությունների, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է․ Սերժ Սարգսյան

Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ գործողությունների, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է․ Սերժ Սարգսյան

Ես չեմ ասել, որ պատերազմի հենց առաջին օրը ճանաչելու ենք ԼՂ անկախությունը։ Փառք Աստծո, այդ պատերազմը տևեց 4 օր, եթե այն երկարաձգվեր, մենք անպայման ճանաչելու էինք ԼՂ անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու, որ մենք հաստատակամ ենք իրագործել մեր այն խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին։ Այն է՝ ՀՀ զինված ուժերը հանդիսանում են ԼՂ անվտանգության երաշխավոր և Հայաստանը ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպան ԼՂ բնակչությանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացում ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու օգտվելով քառօրյա պատերազմից ստեղծված առիթից Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Սարգսյանը հավելեց․ «Ես հիմա էլ համոզված եմ, որ եթե լինի լայնամասշտաբ պատերազմ, ապա Հայաստանը պարտավոր է ճանաչել ԼՂ անկախությունը։ Դա պետք է լինի իրադրությունից բխող արդարացված որոշում, ոչ թե առիթ։Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք տավուշյան վերջին իրադարձությունները կարելի է համեմատել ապրիլյան դեպքերի հետ, Սարգսյանը նշեց, որ դրանք որևէ կերպ չի կարելի համեմատել։ Սարգսյանն ընդգծեց, որ Տավուշում հայկական   Զինված ուժերը իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր, սա պետք  է գնահատել և շնորհավորել։ Սարգսյանի խոսքով սակայն, նույնը պետք էր անել 2018 թվականի  մայիս-հունիս ամիսներին՝ Նախիջևանի ուղղությամբ, դա այն ժամանակ անհրաժեշտություն էր։ «Ունեմ երկու նկատառում, առաջին՝ ցանկալի կլիներ, որպեսզի մեր հանրությունը, այդ թվում նաև ես մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե բոլոր 71 հոգին, որոնք պարգևատրվել են կամ պետք է պարգևատրվեն «Մարտական խաչ»-ով, ո՞ր սխրագործության համար են պարգևատրվում այդ շատ բարձր կրծքանշաններով։ Սա չափազանց կարևոր հանգամանք է։ Երկրորդ նկատառումս այն է, որ 1994 թվականին կնքած հրադադարից հետո, երբ  ՀՀ առաջին նախագահ Լևոն  Տեր- Պետորոսյանը իմի էր բերում ռազմական գործողությունները և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցածներին , ընդամենը 20 հոգի պարգևատրվեցին «Մարտական խաչ»-ով։ Սրանով չեմ կշտամբում ոչ մեկին, ուղղակի համեմատում եմ։ Տարբերությունները շատ մեծ են, մի բան են  ռազմական լայնածավալ գործողությւոնները, որոնք մղվում էին 200 կիլոմետրից ավելի հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որը տեղի է ունենում մի քանի հարյուր մետր հատվածում։ Սրանք բոլորովին տարբեր բաներ են, բայց շատ ուրախ եմ , որ մեր Զինված ուժերը իրենց լավագույնս ցուցաբերեցին, գոնե հիմա, ոչ ոք չի կարող ասել, որ մեր Զինված ուժերը մարտունակ չեն»։  Անդրադառնալով  դիրքային բարելավումներին, Սարգսյանը պնդեց,  որ 1994 թվականի հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել , մինչև ապրիլյան պատերազմը բազմաթիվ վայրերում, շփման գծում  եղել են  բազմաթիվ դիրքային  բարելլավումներ։«Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի։ Խորապես համոզված եմ, որ այն բոլոր հայտարարությունները, թե մենք իբր իմացել ենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ամբողջական ծանոթություն ունենալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի՝ այդ թվում հետախուզության տրամադրած տեղեկություններին կամ, եթե ունեցել են, ապա նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ։ Ո՛չ, մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ գործողությունների։ Թե ինչու չենք իմացել, դա նույնպես մասնագիտական հարց է, ցավոք սրտի անգամ աշխարհի ամենալավ հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկություն։ Այո՛ , այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, դրանում կասկած չկա։  Մենք ապրիլի 1-ի երկրորդ կեսին իմացել ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է իրականացնել դիվերսիա, այսքանն է եղել տեղեկությունը և համապատասխան հատվածներում կատարվել են անհրաժեշտ քայլերը»,- եզրափակեց Սարգսյանը։
14:06 - 19 օգոստոսի, 2020
Այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերը 80-ականների են․ ինչո՞ւ չկրակեց իսկանդերը․ Սերժ Սարգսյան

Այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերը 80-ականների են․ ինչո՞ւ չկրակեց իսկանդերը․ Սերժ Սարգսյան

Ես առաջարկում եմ՝ այսօր չխոսենք հանձնաժողովի և հանձնաժողովում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որովհետև ես խոստացել եմ չհրապարակել որևէ կարծիք, որևէ հարց։ Քննիչ հանձնաժողովը իր զեկուցը ներկայացնելու է Ազգային ժողովում, դրանից հետո մենք առիթ ենք ունենալու հանդիպելու, որպեսզի կա՛մ համաձայնենք, կա՛մ չհամաձայնենք հանձնաժողովի կարծիքների հետ։  Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սերժ Սարգսյանը՝ խոսելով  ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող  հանաձնաժողովի գործունեության մասին։ Անդրադառնալով Հայաստանի և Ացախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի նախագծին և հարցին, թե  ե՞րբ կգա դա ստորագրելու պատեհ պահը, Սարգսյանն ասաց․ «Իհարկե, համաձայնագիրը պատրաստ էր և համապատասխան հաստատությունում էր, ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու տեղեկատվական և դիվանագիտական իսկանդերի կրակոցի, ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին, որպեսզի մենք հավելյալ վտանգներ չստեղծենք։ Սակայն խորապես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը լինելու է»։ Խոսելով 2016 թվականին Գերմանիայում իր հնչեցրած հայտարարության՝ 80-ական թվականների զենքերով կռվելու մասին, Սարգսյանը հիշեցրեց, որ հայտարարությունն արել է  քառօրյայից անմիջապես հետո՝ Գերմանիայում, իսկ 2016 թվականին Գերմանիան նախագահում էր ԵԱՀԿ-ում։  «Իրոք, այդ հայտարարությունը շատ մեծ շահարկումների տեղիք տվեց՝ առաջին հերթին այն մարդկանց համար, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք։ Իմ ասածը, եթե թարգմանանենք դիվանագիտական լեզվով, հետևյալն էր․ «Հարգելի՛ ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի՝ մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը»։ Դա պարզ բան էր, բայց ուզում եմ ավելացնել մանրմամասներ՝ 80-ականների զենք հասկացության վերաբերյալ։ Դուք ունեք բոլոր հնարավորությունները՝ պարզելու, թե կա՞ արդյոք աշխարհում մի բանակ, որը չունի 80-ականների զենք։ Եթե կգտենք մի այդպիսի բանակ՝ ամենաժամանակակից բանակների թվում, ես կհայտարարեմ, որ այդ գործից բան չեմ հասկանում։ Հիմա նույնպես, ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցներում են 80-ականների զենքները այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերում։ Չեմ ուզում խորանալ օրինակների մեջ, բայց այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերը 80-ականների են։ Մեր բանակի և շատ այլ բանակների սպառազինությունների մեջ նույնիսկ 40-50-ականների զենքեր կան, սա է ճշմարտությունը։ Կարծում եմ, որ այդ շահարկումները քաղաքական նպատակ ունեին, և միգուցե պատճառը թեմային չտիրապետելն էր։ Ինչո՞ւ իսկանդերը չկրակեց, որովհետև քառօրյա պատերազմը առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր, այլ լայնածավալ ռազմական գործողություններ էին։ Եթե մենք այդ ժամանակ կիրառեինք իսկանդերը, դա կլիներ, ինչպես ասում են, «կրակոց թնդանոցից՝ ճնճղուկների վրա»։ Դրա տեղը չէր, այն շատ հզոր զենք է, և դրա առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ, ոչ միայն իսկանդերը, այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման»։  Անդրադառնալով օրերս BBC.com-ի լրագրողի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղած հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է ներողություն խնդրել Ադրբեջանից՝ հայերի, այսպես կոչված, ռազմական հանցագործությունների համար, լրագրողը հարցրեց նաեւ,  թե ո՞րը կլիներ Սերժ Սարգսայանի պատասխանը, վերջինս արձագանքեց․ «Իսկ ինչու պետք է մենք Ադրբեջանից ներողություն խնդրենք, այն բանի համար, որ մենք, օրենքի տառին հետևելով, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրացնել  ինքնորոշման մեր իրավունքը, իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեզ վրա և փորձում էին զենքով մեզ ճնշել։ Այն բանի համար, որ իրենք իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերո՞ւմ և իրենց ապահո՞վ էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությանը։ 1992 թվականի մինչև մայիսը օր է եղել, որ Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ, արկ ու հռթիռ է ընկել։ Դրա՞ համար ներողություն խնդրեինք»։ Սարգսյանը նշեց, որ և՛ ինքը, և՛ իր  մարտական ընկերները չունեն որևէ կոմպլեքս՝ ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։  «Մենք ամաչելու ոչինչ չունենք, կամաչեինք, եթե չդիմադրեինք, չպաշտպանեինք մեր օջախները, այդ ժամանակ պետք է ներողություն խնդրեինք, բայց ո՛չ Ադրբեջանից, այլ ժողովրդից։ Մենք որևէ առիթ չունենք Ադրբեջանից ներողություն խնդրելու, իհարկե, ես ցավում եմ, որ և՛ հայկական կողմից, և՛ ադրբեջանական կողմից եղան զոհեր քաղաքացիական բնակչությունից, բայց պատերազմի առանձնահատկությունններից մեկն էլ դա է։ Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի  ներողություն խնդրենք»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
13:15 - 19 օգոստոսի, 2020
Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտար կորցնելու և Ապրիլյան պատերազմի մասին |24news.am|

Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտար կորցնելու և Ապրիլյան պատերազմի մասին |24news.am|

24news.am: Այո սա անկասկած հաղթանակ էր, հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերն օգտագործած հակառակորդի նկատմամբ։ Այս մասին տեսաուղերձում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմին։ «Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները։ Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէ, բայց եկեք խոսեք 800 հեկտարի մասին։ Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց վերցնել 800 հեկտարը, այսինքն 0,1 տասնորդական տոկոսը։ Պատերամի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին ու իմ որոշման մեջ եղել եմ վճռական»,- ասել է նա։
17:59 - 07 օգոստոսի, 2020
Չէի կարող չգնալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան |aysor.am|

Չէի կարող չգնալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան |aysor.am|

aysor.am: Ճշմարտությունը հետևյալն է. 2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց, ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է Սերժ Սարգսյանը:«1994 թվականից ի վեր՝ սրանք ամենալայնամասշտաբ ռազական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին, և այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության», - ասել է նա:Հարցին՝ արդյոք ապրիլյան քննիչ հանձնաժողովի նպատակը քաղաքական չէր, և ինչո՞ւ որոշեց գնալ նիստին, Սերժ Սարգսյանը պատասխանել է.«Ինձ հրավիրեցին հանձնաժողովի նիսիտի: Ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչիչ չունեմ: Նույնիսկ եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, այո՛, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը, և դա պետք է արձանագրվեր:Վերջնական եզրակացությունը կանենք, երբ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը կուղարկի ԱԺ: Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից»:
14:50 - 07 օգոստոսի, 2020
Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ դատական նիստը հետաձգվեց |armenpress.am|

Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ դատական նիստը հետաձգվեց |armenpress.am|

armenpress.am: Երևանի առաջին ատյանի Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Վահե Միսակյանի, հետաձգվեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը:  Դատական նիստի հետաձգման պատճառը Սերժ Սարգսյանի և նրա պաշտպան Ամրամ Մակինյանի, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի ներկա չգտնվելու հանգամանքն էր: Վերջինս չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով:   Առողջական խնդիրների պատճառով դատարան չէր ներկայացել նաև փաստաբան Ամրամ Մակինյանը, ով դիմումով տեղեկացրել էր դատարանին այդ մասին: «Հայտնում եմ, որ ինքնազգացողության վատթարացմամբ պայմանավորված, թագավարակով վարակված լինելու որոշակի կասկածներ ունենալու պատճառով այսօր առավոտյան «Նաիրի» ԲԿ-ում հանձնել եմ թեստ, որի պատասխանը չեմ ստացել, ուստի նիստին չեմ կարող ներկայանալ»,- փաստաբանի դիմումը հրապարակեց դատավոր Վահե Միսակյանը։ Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը:  Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ին:  Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
15:40 - 06 օգոստոսի, 2020
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ մեղադրյալները նիստին ներկա չէին |armenpress.am|

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ մեղադրյալները նիստին ներկա չէին |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․մեղադրյալները ներկա չէին նիստին։ Պաշտպանական կողմը նշեց, որ մասնակիցները նիստին ներկա չեն՝ համավարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակից ելնելով: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի դահլիճը փոքր է, և դժվար կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը և պարետատան կողմից սահմանված այլ կանոնները: Դատավոր Վահե Միսակյանը հակադարձեց, որ նիստերի դահլիճը բավականին ընդարձակ է և ցանկության դեպքում հնարավոր է պահել սոցիալական հեռավորություն:  «Հետագա դատական նիստերին մասնակիցների բացակայությունը՝ համավարակով պայմանավորված, անթույլատրելի է համարվելու, և այս պատճառաբանությամբ յուրաքանչյուր մասնակցի բացակայությունը դիտվելու է որպես անհարգելի պատճառով դատական նիստին չներկայանալ»,- ասաց դատավորը: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 14:00-ին:
16:01 - 02 հուլիսի, 2020
Մինասյանի «Վերջին ստերը»․ Սերժ Սարգսյանի փեսան շարունակում է կեղծ պնդումներ անել |fip.am|

Մինասյանի «Վերջին ստերը»․ Սերժ Սարգսյանի փեսան շարունակում է կեղծ պնդումներ անել |fip.am|

fip.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 27-ին հրապարակեց «Ստի վերջը» խորագրով տեսաուղերձների վերջին մասը։ «Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում» վերնագրով տեսանյութում Մինասյանը, բացի «հեղափոխական» բորշչ պատրաստելուց, հանդես է եկել որոշ կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններով։ Նա, մասնավորապես, նշել է, որ երթևեկության կանոնների խախտման տուգանքներն ավելացել են և որ ուսանողները խնդրում են հետաձգել վարձերի վճարման ժամկետները, բայց իշխանությունները չեն ընդառաջում։ Ըստ Մինասյանի՝ մինչ այս իր արած «ամենակարևոր» հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ 2 հազար հեկտար հող անցնելու վերաբերյալ, չի քննարկվել, և այլն։  Թշնամուն անցած հայկական տարածքների մասին տեղեկության Մինասյանի աղբյուրը Ադրբեջանն է  Մինասյանի հայտարարությունը, թե Երևան-Գորիս ռազմավարական նշանակության ճանապարհը վտանգի տակ է, վերաբերում է 2018 թ. հունիսին ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Նախիջևանի սահմանին գրավել էր շուրջ 11 հազար հեկտար տարածք։ Այն ժամանակ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր տեղեկությունները՝ նշելով, որ Ադրբեջանն առաջխաղացում ունեցել է, սակայն սեփական տարածքի մեջ՝ փոխելով միայն սեփական դիրքերի տեղը։ Նախարար Դավիթ Տոնոյանը ևս նշել էր, որ դրանք միայն տեղափոխություններ են Նախիջևանի տարածքում, իսկ հայկական կողմի համար մտահոգության կարիք  և վտանգ չկա։ Ավելին՝ ՊՆ-ն 2018 թ. հունիսին մի շարք լրագրողների և բլոգերների համար այց էր կազմակերպել Նախիջևանի սահմանին գտնվող առաջնագիծ, որտեղ նրանց ցուցադրել էին դիրքերի վերադասավորումը։ Ցույց տալով Ադրբեջանի նոր դիրքերն ու հայկական բնակավայրերը՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր. «Դուք տեսնում եք, որ ոչ մի հրաձգային զենքի հեռահարություն իրենց չի բավականացնելու Արենիի ամենահեռավոր տներին որևէ վնաս պատճառելու…։ Առավել ևս՝ միջպետական ճանապարհը որ իրենք ցուցադրում էին, ավելի հեռու է գյուղից և ավելի անհասանելի իրենց որևէ հրաձգային զենքի համար»։ Միաժամանակ նշենք, որ ադրբեջանական և հայկական ուժերի կողմից դիրքավորումներ և տեղաշարժեր տեղի են ունենում պարբերաբար։ Եվ որպես կանոն` նման տեղաշարժերն ադրբեջանական մամուլը ներկայացնում է որպես հաղթանակ, իսկ հայկական որոշ լրատվականներ շտապում են տարածել այդ «լուրերը»։ Նույն թվականի հունիսի սկզբին, օրինակ, Ադրբեջանը «տարածքների գրավում էր» բնորոշել չեզոք գոտում գտնվող գերեզմաններ այցելելու նպատակով հայկական կողմից ստացած թույլտվությունը։ Արագաչափերի և տուգանքների մասին Միքայել Մինասյանը պնդում է, որ հեղափոխությունից հիասթափվել են նաև տաքսու վարորդները, որոնք հեղափոխության ժամանակ հույս ունեին, որ արագաչափերը կհանվեն, իսկ տուգանքները կնվազեն։ «Արդյունքում արագաչափերն ավելացան, տուգանքներն ավելացան»,- իր խոսքն ամփոփում է Մինասյանը։ Նախ նշենք, որ հեղափոխությունից հետո արագաչափերի թիվը չի փոխվել, այս մասին տարբեր առիթներով հայտարարել են մի շարք պաշտոնյաներ։ Ըստ ոստիկանության կայքում առկա տվյալների ևս՝ 2018 թվականի ամռանն ու 2019-ի դեկտեմբերին հանրապետության ավտոճանապարհներին առկա է եղել մոտ 230 արագաչափ սարք։ Տուգանքների մասին Մինասյանի պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը։ Նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային ժողովի ընդունած բալային համակարգի օրինագծով նվազեց նաև մինչ այդ սահմանված տուգանքների չափը։ Բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը 29 հազար դրամ է՝ նախորդ 500 հազար դրամի փոխարեն։  Բանկերը վարկային արձակուրդներ տրամադրել են Միքայել Մինասյանը խոսեց նաև վարկերի մասին՝ իշխանություններին մեղադրելով վարկային արձակուրդներ չտրամադրելու մեջ։ «Հիասթափված են մարդիկ, որոնք վարկերի տակ խնդրում-աղաչում էին, ասում էին՝ մեզ պետք չի օդից ծրագրեր, որ մենք չենք հասկանում 6-րդ, 8-րդ, 9-րդը․․․ ժամանակավոր դադարեցնենք, վարկային արձակուրդ տաք, մինչև տեսնենք՝ ինչ ա  կատարվում», — հայտարարել է Մինասյանը։ Մինասյանի այս հայտարարությունը, սակայն, ևս հիմնված չէ փաստերի վրա։ Նախ՝ արտակարգ դրության հայտարարումից հետո Կենտրոնական բանկը կոչ էր արել առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին վարկառուների նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում։  Հայաստանում գործող բանկերը մասնավոր են ու տրամադրել վարկային արձակուրդ, թե՞ ոչ և ի՞նչ ժամանակով՝ որոշում են հենց իրենք։ Սակայն Հայաստանի բանկերի մեծամասնությունը ոչ միայն անհատական մոտեցում ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնել, այլ նաև տրամադրել  էր վարկային արձակուրդներ։ Այդ բանկերի թվում էին «Արարատբանկը», «Ամերիաբանկը», «Էվոկաբանկը», «Բիբլոսբանկը» և այլն։ Այդ արձակուրդների ժամկետները և մոտեցումները տարբեր են՝ ըստ բանկերի ընտրած քաղաքականության։ Բուհերը չեն ստիպել վճարել ուսման վարձերը արտակարգ դրության պայմաններում Ըստ Միքայել Մինասյանի՝ հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները հնարավորություն չեն տվել ուսանողներին հետաձգել ուսման վարձերի վճարումը։ «Հիասթափված է ուսանողը, որը խնդրում էր, ասում էր՝ ես չեմ գնում համալսարան, խնդրում եմ՝ հնարավոր ա գոնե հետաձգել իմ վարձերը [..․] Ոչ, դուք պետք ա չաշխատեք, բայց վճարեք, չսովորեք, բայց վճարեք»։ Մինասյանի այս հայտարարությունը ևս ուշացած է և առանց հիմնավորումների։ Արտակարգ դրության հայտարարումից հետո կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դիմել էր բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ կոչ անելով փոփոխել ուսման վարձերի վճարման ժամանակացույցերը, ուսանողներից վարձերը չպահանջել, քանի դեռ չի ավարտվել արտակարգ դրությունը։ «Արտակարգ դրության ավարտից հետո պետք է սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց: Միաժամանակ, այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, ապա նրանց պետք է տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Ուզում եմ նաև խնդրել, հորդորել ուսանողներին, ովքեր ունեն հնարավորություն այս պահին, ապա կատարեն այդ վճարումները: Դրանք բուհերի համար շատ լուրջ ֆինանսական ներհոսք են, աշխատավարձները դրանցից են վճարվում»,- նշված էր նախարարի հաղորդագրության մեջ։ Նշենք նաև, որ բուհերում ևս ուսման վարձերի վճարման խնդիր ունեցող ուսանողներին ցուցաբերվում է անհատական մոտեցում։ «Փաստերի ստուգման հարթակն» այս խնդրին առավել մանրամասն կանդրադառնա առաջիկայում։ Ինչ ավարտ ունեցան պարարտանյութերի և դիզվառելիքի չարաշահման գործընթացները Իր խոսքում Միքայել Մինասյանն անդրադարձավ նաև այն թեմային, որի մասով հարուցված քրեական գործով մեղադրյալ է Սերժ Սարգսյանը՝ Մինասյանի կնոջ հայրը։ «Էն պարարտանյութն ու դիզվառելիքը, որ ստանում էին պետությունից  սուբսիդիա, փակվեց, որովհետև հայտարարվեց, որ կային չարաշահումներ։ Չարաշահումները անհասկանալի ավարտ ունեցավ, գործընթացը, բայց սուբսիդիաները չվերականգնվեցին»,- մասնավորապես, հայտարարել է Մինասյանը։ Պարարտանյութերի բաշխման գործում հայտնաբերված չարաշահումների մասին հայտարարվել էր դեռ 2018-ի հունիսին։ Հարուցվել էր 51 քրեական գործ, որոնց ընթացքի մասին առանձին տեղեկություններ հաղորդում էր Քննչական կոմիտեն։ Իսկ ինչ վերաբերում է դիզելային վառելիքի չարաշահմանը, ապա նշենք, որ խոշոր չափերի հափշտակության համար նախորդ տարվա դեկտեմբերին մեղադրանք էր առաջադրվել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։  Մեղադրանքը գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց մատչելի գներով դիզելային վառելիք վաճառելու պետական աջակցության ծրագրի շրջանակում խոշոր չափի հափշտակություններ իրականացնելու գործով է։ Իսկ չարաշահումների չափը շուրջ կես միլիարդ դրամ է։ Ներկայում ընթանում է դատավարական գործընթաց։ Ի դեպ, վերջին մի քանի օրերին դատական նիստերը հետաձգվում են Սարգսյանի պաշտպանական կողմի միջնորդությունների պատճառով։  Նշենք, որ Մինասյանի այն պնդումը, որ նշված գործընթացներից հետո պարարտանյութերի տրամադրման սուբվենցիոն ծրագրերը չեն վերականգնվել, ճիշտ է։ 2019-ի սկզբին, սակայն, Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, որ այս «տնտեսապես անարդյունավետ» ծրագրերի փոխարեն ներդրվելու են գյուղատնտեսության զարգացման և պետական օժանդակության այլ ծրագրեր։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ ինչպես նախորդ տեսաուղերձներից շատերի դեպքում, այս անգամ ևս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը դիմել է մանիպուլյացիաների ու իրականությանը չհամապատասխանող պնդումներ արել։ Անի Ավետիսյան
16:23 - 01 հուլիսի, 2020
Ալիևի լեզուն երկարել է, որովհետեւ տեսնում է՝ ՀՀ իշխանության և ժողովրդի թիկունքում 5-րդ շարասյուն է գործում․ վարչապետի խոսնակը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Ալիևի լեզուն երկարել է, որովհետեւ տեսնում է՝ ՀՀ իշխանության և ժողովրդի թիկունքում 5-րդ շարասյուն է գործում․ վարչապետի խոսնակը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 2020թ. հունիսի 26-ի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքներին ի պատասխան, հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը. Այո, Իլհամ Ալիեւի լեզուն երկարել է, որովհետեւ ի տարբերություն երկուսուկես տարի առաջվա, նա տեսնում է, որ այսօր Հայաստանի իշխանության եւ ժողովրդի թիկունքում գործում է հինգերորդ շարասյուն, որի անբաժանելի մասն է կազմում Սերժ Սարգսյանի ընտանիքը: Եւ հետաքրքիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի գնահատականները գրեթե նույնական են: Հայաստանյան հայտնի կոռուպցիոներները, որոնք անցնում են հայտնի քրեական գործերով, քաղաքական հալածյալ են ինչպես Իլհամ Ալեւի այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, ՀՀ Սահմանադրության մեջ տեղի ունեցած վերջին փոփոխությունները ապօրինի են ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, Հայաստանում դիկտատուրա է հաստատված ինչպես Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանում զանգվածային կոռուպցիա է տիրում ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ վարչապետի ընտանիքի անդամները ռեկետով են զբաղվում, ապօրինի հարստություններ են դիզում ինչպես Իլհամ Ալիեւի, այնպես էլ Սերժ Սարգսյանի կարծիքով, Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման գործարքները կասկածի տակ են դրվում ինչպես Իլհամ Ալիեւի այնպես էլ Սերժ Սարգսյանի կողմից: Ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը օգտագործում են նույնական ստահոդ տեքստեր: Պետք է միայն ճշտել, թե այդ տեքստերը Իլհամ Ալիեւ՞ն է գրում Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների համար, թե Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները՝ Իլհամ Ալիեւի համար: Համենայնդեպս, այս ողջ պատմության մեջ Ալիեւ եւ Սարգսյան ընտանիքների ընդհանուր հետաքրքրությունները ակնհայտ են: Ի դեպ, հիմա Իլհամ Ալիեւի լեզուն է երկարել, 2016 թվականին երկարել էին նրա ձեռքերը: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը վիզը ծուռ խոսում էր 80-ականների զենքերի մասին, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վիզը ծուռ խոսում է մեր առաջնագծի այնպիսի վիճակի մասին, որը ադրբեջանի զինուժին զրկում է գործելու հնարավորությունից: Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել նաեւ ազգային-ապազգային դիսկուրսին, ինչպես նաեւ օգտագործել է Հայոց փառապանծ բանակի անունը: Ակնհայտ է, որ Հայոց փառապանծ բանակի սպաները տեսնում են, թե ինչ զենքերով էին իրենք պաշտպանում հայրենիքը 2017-ին, ինչ զենքերով են պաշտպանում հիմա, տեսնում են ինչքան աշխատավարձ էին ստանում 2017-ին, ինչքան աշխատավարձ են ստանում հիմա, զինվորները տեսնում են ինչ հագուստ ու կոշիկ էին հագնում 2017-ին, ինչ հագուստ ու կոշիկ են հագնում հիմա, ինչ սնունդով էին սնվում 2017-ին, ինչ սնունդով են սնվում հիմա, եւ ընդամենը սա բավարար է հասկանալու համար, թե որն է ազգային եւ որը ապազգային իշխանությունը: Սեփական ժողովրդին թալանած ղեկավարը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, իրավունք չունի խոսել ազգային արժեքներից: Նա ավելի լավ է բացատրություն տա, թե որտեղից իրեն, իր ընտանիքի անդամներին հարյուրավոր միլիոն դոլարների կանխիկ միջոցները եւ ունեցվածքը: Եւ ինչու է նրա եւ նրա խմբի կողմից Հայաստանի կառավարման պատմությունը դարձել թալանի, կոռուպցիայի, խայտառակության պատմություն: Ինչ վերաբերվում է սեփական կոռումպացված թիմին եւ հաճախորդներին քաղաքական լավատեսություն ներշնչելու ՀՀԿ նախագահի փորձերին, կարծում ենք պարոն Սարգսյանը քաղաքականության մեջ իր վերջին խոսքը ասել է 2018 թվականին (մեջբերում). «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» (մեջբերման ավարտ)»։
19:25 - 26 հունիսի, 2020
Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն |fip.am|

Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն |fip.am|

fip.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հերթական տեսաուղերձը։  Շուրջ 40 րոպե տևողությամբ տեսանյութում Մինասյանը ոչ միայն հասցրեց վարչապետ Նիկոլի Փաշինյանին վերագրել նոր բիզնեսներ, այլև զուգահեռներ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։  Մինասյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վերածել է Հայաստանը Ադրբեջանի և այն կառավարում է նույն բանաձևով, ինչ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանը:  Ըստ Մինասյանի՝ Հայաստանի որևէ ղեկավար երբեք իր գրքի հիման վրա պիես չի բեմադրել թատրոնում, նրանց արձանը չի կանգնեցվել կենդանության օրոք, կամ պետական միջոցներով գիրք չի հրապարակվել նրանց մասին, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանում և Ադրբեջանում: Ավելին՝ Մինասյանը նաև հայտարարել է, թե երբեք Հայաստանի որևէ ղեկավարի տիկին չի ունեցել այնպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։  «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն» վերնագրով տեսաուղերձում երրորդ նախագահի փեսան էմոցիոնալ հայտարարություններ է անում, ներկայացնում փաստերը մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ այդպիսով, ակնհայտորեն, նպատակ ունենալով մոլորեցնել հանրությանը, ինչի պատճառով էլ որոշեցինք անդրադառնալ նրա այս հայտարարություններին կետ առ կետ։ Նիկոլ Փաշինյանին ձոնված գրքի մասին «Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի մասին պետական միջոցներով չի հրատարակվել գիրք, որի անունն է «Փրկիչը Իջևանից», բան, որը տեղի է ունեցել Իջևանում՝ Իջևանի քաղաքապետարանի փողերից»,- իր տեսաուղերձում հայտարարել է Մինասյանը։  Սերժ Սարգսյանի փեսան, սակայն, չարաչար սխալվում է, ավելին՝ Փաշինյանի մասին գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը ժամանակին գիրք է հեղինակել նաև Մինասյանի աներոջ՝ Սերժ Սարգսյանի մասին։ 2008 թվականին Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրել էր Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողը, որում, մասնավորապես, գրել էր.  «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից,  Կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»։  Չիբուխչյանն ավելի քան 260 գիրք է հեղինակել (մեծամասամբ՝ համայնքային բյուջեի հաշվին), որոնց մեծ մասը տարբեր երկրների առաջնորդների մասին է (Վլադիմիր Պուտին, Մահմուդ Ահմադինեժադ և այլն): Եթե Միքայել Մինասյանը խնդիրներ է տեսնում պետական միջոցներով առաջնորդների մասին գրքեր հրատարակելու երևույթի մեջ, ապա զարմանալի է, թե ինչու վերջինս որևէ կերպ չի արտահայտվել իր աներոջը ձոնված գրքի մասին։  Նիկոլ Փաշինյանի «արձանի» մասին «Երբեք որևէ մի Հայաստանի ղեկավարի արձանն իր կենդանության և իշխանության օրոք չի դրվել Հայաստանում, բան, որը տեղի է ունեցել Հայաստանում, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո՝ աշնանը, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց «Իմ քայլը» անվանումով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը։ Քանդակի հեղինակը իջևանցի Արմեն Դավթյանն էր, որը սեփական նախաձեռնությամբ էր արձանը տեղադրել։ Նրա որդին բացատրել էր, որ դա մարդուն մեծարելու արձան չէ, և դրա մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը։ Այստեղ, թերևս, պետք է նշել, որ արձանը պետական կամ համայնքային նախաձեռնություն չէր, պետական միջոցների հաշվին չէր տեղադրվել, այլ ամբողջությամբ քանդակագործի գաղափարն էր։ Ավելին՝ արձանը  մի քանի անգամ վնասել են, կոտրել։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» և Հեյդար Ալիևի արձանների միջև Մինասյանի անցկացրած զուգահեռներին, ապա դրանք մանիպուլյատիվ են։   Գրեթե 3 տասնամյակում Հեյդար Ալիևը պետական մակարդակով ազգային խորհրդանիշ է դարձվել Ադրբեջանում: Նրա անունով փողոցներ կան ամեն քաղաքում: Ավելին՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում կա Ալիևի 60 թանգարան: Մինասյանի տեսանյութում հայտնվող Հեյդար Ալիևի հսկայական արձանը գտնվում է Բաքվի ամենակենտրոնում, այն տեղադրվել է 2005-ին՝ պետական միջոցների հաշվին, քանդակի համահեղինակներից մեկն է Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։  Փաստացի, Մինասյանի այս համեմատականը մանիպուլյատիվ է, քանի որ Հեյդար Ալիևի հսկա արձանի տեղադրման որոշումը եղել է պետական մակարդակով, այն տեղադրվել է Ադրբեջանի հարկատուների հաշվին, իսկ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին գտնվող «Իմ քայլը» արձանը իջևանցի քանդակագործի գաղափարն էր, որին պետական մակարդակով որևէ աջակցություն չէր եղել և, ըստ հեղինակների, այն որևէ կապ չունի անհատի պաշտամունքի հետ։ Ինչ վերաբերում է անհատի պաշտամունքին, ապա այստեղ տեղի է հիշել Հայաստանի բոլոր դպրոցներում և այլ պետական հիմնարկներում տեղադրված Սերժ Սարգսյանի նկարները, որոնք գնվում էին պետական միջոցների հաշվին։  Նիկոլ Փաշինյանի գրքի բեմականացման մասին «Երբեք որևէ Հայաստանի ղեկավար չի բեմադրել իր գրքի հիման վրա թատրոնում պիես իր կենդանության օրոք, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։  2019 թ. սեպտեմբերին կայացավ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա ստեղծված համանուն պիեսի պրեմիերան։ Սակայն ի հակառակ Մինասյանի պնդման, պիեսը բեմադրել էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ, այսպես կոչված, «Թատրոն տանիքում» նախաձեռնությունը, որի անդամ են երիտասարդ ստեղծագործողներ։ Այն ևս պետական նախաձեռնություն չէր, բեմականացվել էր ստեղծագործողների միջոցների հաշվին։ Այն նվիրված չէր Նիկոլ Փաշինյանին, այլ այդ բեմականացումով երիտասարդները բարձրաձայնում էին երկրում առկա տարատեսակ խնդիրների մասին։  Ինչ վերաբերում է Մինասյանի պնդմանը, որ նման բան տեղի է ունեցել նաև Ադրբեջանում, ապա պետք է նշել, որ ո՛չ Հեյդար Ալիևը և ո՛չ Իլհամ Ալիևը գիրք կամ պիես չեն հեղինակել, որ դրանք բեմականացվեին։ Իրենց կառավարման շրջանում և դրանից առաջ գրքեր չեն հեղինակել նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Մեհրիբան Ալիևան՝ փոխնախագահ «Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի տիկին չի ունեցել այդպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը բաժանել են Հայաստանի իշխանությունը և ֆինանսատնտեսական ռեսուրսները և երկուսով տիրում են։ Բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում, որովհետև Մեհրիբան Փաշաևան համահավասար համասեփականատեր է Ադրբեջանի»,- հայտարարել է Մինասյանը։  Ինչ վերաբերում է Մինասյանի՝ Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի միջև տարած զուգահեռներին, ապա այստեղ ևս համեմատությունը, մեղմ ասած, տեղին չէ: Ալիևան Ադրբեջանում ունի ինստիտուցիոնալացված իշխանություն: 2002 թվականից ի վեր նա զբաղեցրել է միանգամից մի քանի կարևոր պաշտոններ, այդ թվում՝ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ղեկավար, խորհրդարանի անդամ՝ 3 ժամկետով: 2013 թվականից նա իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահն է (նախագահն Իլհամ Ալիևն է): 2017 թվականին՝ սահմանադրության փոփոխությունից հետո, որով Ադրբեջանում ներդրվեց փոխնախագահի ինստիտուտը, Մեհրիբան Ալիևան Իլհամ Ալիևի հրամանով նշանակվեց առաջին փոխնախագահի պաշտոնում: Սրան զուգահեռ, Հայաստանում Աննա Հակոբյանը ներկայում ունի նույնքան ազդեցություն, որքան նախկինում ունեին բոլոր առաջին տիկինները: Մասնավորապես, նա երկու՝ «Իմ քայլը» և City of smile կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամների ղեկավարն է: Նմանատիպ հիմնադրամների ղեկավարներ են եղել նաև Հայաստանի նախագահների տիկինները: Օրինակ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը և Մինասյանի կնոջ մայրը՝ Ռիտա Սարգսյանը, եղել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահը: Այսպիսով, Միքայել Մինասյանի կողմից տարվող զուգահեռները կատարելապես հիմնված են կեղծ ու մանիպուլյատիվ պնդումների վրա և շահարկվելով էմոցիոնալ արտահայտությունների հետ միասին՝ հետապնդում են հանրությանը մոլորեցնելու պարզունակ, սակայն չարամիտ նպատակ։ Լուսինե Ոսկանյան  Անի Գրիգորյան
16:05 - 24 հունիսի, 2020
Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին |aysor.am|

Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին |aysor.am|

aysor.am: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են, այս մասին ասաց Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։ «Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասաց Մերի Հարությունյանը։ Թե ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն չմեկնաբանեց՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման փաստը հաստատեց նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, ով ևս նույն պատճառաբանությամբ ձեռնպահ մնաց նախագահների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց:
13:57 - 24 հունիսի, 2020
Ամեն ինչ անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը. Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի նախագահի հայտարարությանը
 |news.am|

Ամեն ինչ անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը. Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի նախագահի հայտարարությանը |news.am|

news.am: NEWS.am-ի հարցին, թե ինչպե ՞ս է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լրատվամիջոցներից մեկում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արած այն հայտարարությունը, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները: Որովհետև ով գոնե մի փոքր պատկերացում ունի բանակաշինության մասին, պետք է, որ հասկանա` ինչ ասել է տարեցտարի բանակի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելը, սպառազինությունն արդիականացնելը, բանակը հզորացնելը, որովհետև միայն զրոյական վիճակից, այն էլ` պատերազմի ժամանակ քարը քարի վրա դրած, ծանրագույն պայմաններում զորահավաք կազմակերպած, կամավորական ջոկատներից կանոնավոր բանակային ստորաբաժանումներ հիմնած, հակառակորդի դեմ գոյապայքարի ծանրագույն ժամանակաշրջանում բանակի սպառազինության, հագուստի, սննդի ու վառելիքի հարցերը լուծած մարդիկ կհասկանան ասածս, որոնց աչքի առաջ է ծնվել և կայացել բանակը: Շուրջ երեսուն տարի մենք ազգովի հպարտացել ենք հայոց բանակով, իրավացիորեն համարել տարածաշրջանում ամենամարտունակը, որը մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու սրբազան գործը մշտապես պատվով ու պատասխանատվությամբ է կատարել: Եվ այս երեք տասնամյակների ընթացքում գոնե ես և այդ ճանապարհն անցած իմ շատ ընկերներ գայթակղություն չենք ունեցել բանակաշինության նախորդ ժամանակաշրջանը համեմատել մեր արած բարելավումների հետ, հրապարակավ, այդ թվում` ի լուր հակառակորդի հայտարարել, թե ինչ չկար նախկինում, որտեղ էր խոցելի մեր պաշտպանությունը, որպեսզի ցույց տանք, թե մենք ինչ ենք արել: Բանակում շարունակական բարելավումները ցույց տալու բազմաթիվ այլ ձևեր քան: Ի վերջո, մենք առավոտից երեկո չենք տարփողում, որ ներկայումս զենքի մատակարարումների մի զգալի մասը նախորդ տարիներին ձեռքբերված պայմանավորվածությունների և կնքված պայմանագրերի հիման վրա է իրականացվում: Մի՞ թե դա է կարևորը: Ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, և բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր: Սրանով միայն պետք է ուրախանալ, ինչպես պետք է ուրախանալ և հպարտանալ ապրիլյան պատերազմում մեր բանակի աներկբա հաղթանակով, և անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները` ընդամենն ընդգծելու համար արվածը: Սահմանից այնկողմ մեր հակառակորդը պետք է մշտապես համոզված լինի, որ երբեք հայոց բանակի նկատմամբ որևէ առավելություն, քան թվաքանակը, չի ունեցել և չունի, եթե չասեմ` հակառակը: Ապրիլյան քառօրյայի մասին ես խոստացել եմ հանգամանորեն խոսել արտակարգ դրության ավարտից հետո հրավիրելիք մամուլի ասուլիսում, խորհրդարանում քննիչ հանձնաժողով էր ստեղծվել, որն արդեն ավարտել է աշխատանքը և պատրաստվում է առաջիկայում հրապարակել իր եզրակացությունը, ուրեմն, ինչի համար են այսօր նման անտեղյակ հայտարարություններ արվում: Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե ՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞ լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը»:
21:33 - 20 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան |factor.am|

Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան |factor.am|

factor.am: Հարցազրույցը «Հայաստանի Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ։ – Պարո՛ն Հովհաննիսյան, ԱԱԾ-ն հայտարարում է, որ բացահայտել է ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր, Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում խորհրդարանում։ Դուք ի՞նչ տեղեկություններ ու փաստեր ունեք՝ նաև որպես ԲՀԿ-ի նախկին պատգամավորության թեկնածու, արդյո՞ք ճշմարտացի են իրավապահների տեղեկությունները։ – Ես 2012 թվականին եղել եմ ընտրությունների օրինականությունը վերահսկող միջկուսակցական Միասնական շտաբի ղեկավար և ԲՀԿ-ի ցուցակով ընտրվել եմ պատգամավոր, քանի որ եղել են պայմանավորվածություններ Գագիկ Ծառուկյանի հետ թե՛ հետագա գործունեության, թե՛ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ «Քաղաքագետների միությունը» պետք է հաղորդում ունենար։ Հետագայում այդ պայմանավորվածությունները դրժվեցին։ Ինձանից, ինչպես նաև 13 մյուս պատգամավորներից, որոնք ընտրություններով ընտրվել էին, ճնշումների միջոցով խլեցին մանդատները Սերժ Սարգսյանի հրահանգով։ – Ասում եք՝ ճնշումներ են գործադրվել, որպեսզի մանդատներից հրաժարվեք Դուք և ևս 13 ընտրված թեկնածուներ։ Ի՞նչ իրավիճակում դա տեղի ունեցավ, որտե՞ղ, ինչպե՞ս որոշում կայացվեց, որ պետք է մանդատը վայր դնեք։ – Շատ խորհրդանշական է, որ ընտրությունների օրինականությունը վերահսկող շտաբի համակարգողից բռնի ուժով, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Գագիկ Ծառուկյանը խլում է մանդատը։ Գագիկ Ծառուկյանն իր հայտնի «կանյաչնիում» պատանդ էր վերցնում պատգամավոր ընտրվածներին և նրանցից մանդատները սպառնալիքների և այլնի միջոցով խլում էր։ Կողքի սենյակում գտնվում էր «Մուկ» մականունով հայտնի, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դուստրը, որը Կենտրոնի նոտարն էր։ Սա չլսված, բանդիտական գործողություն է եղել, այդ պատգամավորներին ստիպում էին հրաժարվել մանդատից և փաստաթուղթը ձեռքին, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի միջոցով ձևակերպում էին հենց տեղում։ Ինձ այն ժամանակ հավաստի աղբյուրներից տեղեկացրել էին, որ Սերժ Սարգսյանի մոտ մարդկանցից, մասնավորապես՝ Աղվան Վարդանյանը, որ ես Ծառուկյանի կազմակերպած վրաերթի եմ ենթարկվելու, այսինքն՝ սպանվելու եմ։ Ես իրավունք չունեի թույլ տալ, որ մայրս կյանքի մայրամուտին դառնություն տեսնի, և ես, ի վերջո, այն ժամանակ սթափ դատողությամբ որոշեցի, որ պետք է ինձ պահպանեմ՝ ժողովրդին ծառայելու համար և այն օրը տեսնելու, որ բոլոր անօրինակությունները ջրի երես կհանվեն և բոլոր բանդիտները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, իրենց արժանին կստանան։Շարունակությունը՝ factor.am-ում։
19:02 - 16 հունիսի, 2020