Չէի կարող չգնալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան |aysor.am|

14:50 - 07 օգոստոսի, 2020

aysor.am: Ճշմարտությունը հետևյալն է. 2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց, ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է Սերժ Սարգսյանը:

«1994 թվականից ի վեր՝ սրանք ամենալայնամասշտաբ ռազական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին, և այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության», - ասել է նա:

Հարցին՝ արդյոք ապրիլյան քննիչ հանձնաժողովի նպատակը քաղաքական չէր, և ինչո՞ւ որոշեց գնալ նիստին, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

«Ինձ հրավիրեցին հանձնաժողովի նիսիտի: Ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչիչ չունեմ: Նույնիսկ եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, այո՛, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը, և դա պետք է արձանագրվեր:

Վերջնական եզրակացությունը կանենք, երբ քննիչ հանձնաժողովն իր զեկույցը կուղարկի ԱԺ: Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել